Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


կան մեծ պատերազմի վետերանների օրի– նակով դաստիարակում է երիտասարդու– թյանը, աջակցում նրանց կոմունիստական նկարագրի ձևավորմանը: Թերթը անդրա– դառնում է քաղաքի մշակութային և մար– զական կյանքին, տալիս է գրական էջեր, տպագրում գրախոսություններ, բժշկ., իրավաբանական խորհուրդներ: Վ. Ամիրբեկյան

ԿԱՅԾԱԿ, կայծային է չեկ արական պար– պում մթնոլորտում՝ ամպերի կամ ամպի և երկրի միջև: Սովորաբար դրսևորվում է պայծառ լույսի բռնկումով և ուղեկցվում որոտով: Կ–ի էլեկտրական բնույթը բացա– հայտել է ամերիկացի ֆիզիկոս Բ. Ֆրանկ– 1ինը, որի գաղափարների հիման վրա փորձեր են կատարվել ամպրոպաբեր ամ– պից էլեկտրականություն ստանալու ուղ– ղությամբ: Ամպրոպաբեր ամպի տարբեր մասերն ունենում են տարանուն լիցքեր: Առավել հաճախ ամպի ստորին (դեպի եր– կիրն ուղղված) մասը լիցքավորված է լի– նում բացասական, վերևինը՝ դրական լից– քով: Տարանուն լիցք ունեցող մասերով միմյանց մոտենալիս, ամպերի միջև Կ. է առաջանում: Ամպրոպային պարպումը կա– րող է տեղի ունենալ նաև այլ կերպ: Ամպը երկրի մակերևույթի վրա լիցքեր է մակա– ծում. ամպը և երկրի մակերևույթը կար– ծես դառնում են մի հսկա կոնդենսատորի երկու շրջադիրներ: Պոտենցիալների տար– բերությունը ամպի և երկրի միջև հասնում է հարյուր միլիոնավոր վոլտով չափվող արժեքների, և օդում ուժեղ էլեկտրական դաշտ է ստեղծվում: Երբ լարվածությունը կրիտիկական է դառնում, տեղի է ունենում ծակում, այսինքն՝ Կ. է առաջանում: Երկիր հասած Կ. հաճախ հրդեհների և մարդկա– յին զոհերի պատճառ է դառնում: Կ–ին ուղեկցող որոտի առաջացման բացատրու– թյունը հետևյալն է. էլեկտրական հոսանքի արագ աճի պատճառով Կ–ի անցուղու ներ– սում օդը խիստ տաքանում է և արագ ըն– դարձակվում: Հոսանքի հանկարծակի ընդ– հատումից հետո ջերմաստիճանը Կ–ի ան– ցուղում ընկնում է, քանի որ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին, անցուղին արագ սառչում է, օդը կտրուկ սեղմվում, որի հետևանքով առաջանում են ձայնա– յին ալիքներ: Կ. լինում է գծային, գնդային և օղաձև (վերջին դեպքում թվում է, թե Կ. կազմված է գնդաձև կամ երկարա– վուն մի շարք պայծառ մարմիններից): Առավել հաճախ հանդիպում է գծային Կ. (վերը տրվեց նրա առաջացման պրոցեսի նկարագրությունը), որի երկարությունը հասնում է մի քանի կմ–ւ,,տևողությունը՝ 10~4 վրկ–ւ, հոսանքի ուժը՝ 100 կա–խ Գնդային Կ–ի բնույթը դեռևս բացահայտ– ված չէ: Կ–ի ավերիչ հետևանքներից պաշտ– պանվելու համար կիրառվում են շանթար– գելեր: Գրկ .CleKOJIBHHXOB H.C., <D>H3HKa mojjhhh h rp0303anjHTa, M.– Jl., 1943; H m h- hhtob H. M., Hy6apHHa E. B., HI b a p 1Հ H. M., 3jieKTpHqecTBO odjiaKOB, Jl., 1971; 10tm a h M. A., Mojihhh, nep. c aHni., M., 1972,

ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ, «բ լ ի ց– կ ր ի գ» (գերմ. Blitzkrieg,<Blitz – կայ– ծակ և Krieg – պատերազմ), գերմանա– կան ռազմամոլների պատերազմավարու– թյան տեսություն, որը ենթադրում էր ամենակարճ ժամկետում (օրերի կամ ամիսների ընթացքում) հաղթել հակառա– կորդին: Գերմանա–ֆաշիստական հրամա– նատարությունը, մասնավորապես, Կ. պ. էր պլանավորել Սովետական Միության դեմ (տես «Բարրարոսա պչան»)Հ նպա– տակ ունենալով օգտագործել հարձակման հանկարծակիությունը ու 1,5 ամսվա ըն– թացքում պարտության մատնել ՍՍՀՄ–ին: Սակայն Կ. պ–ի այդ փորձը, որը հաշվի չէր առել նոր, սոցիալիստական պետու– թյան ռեալ ուժերն ու հնարավորություն– ները, աղետաբեր դարձավ հիտլերյան Գերմանիայի համար և հանգեցրեց նրա լիակատար ջախջախմանը: 5. ԴրամբյաԱ

ԿԱՅԾԱՅԻՆ Ի»ՑԻԿ, տես Դետեկտորներ տարրական մասնիկների:

ԿԱՅԾԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ, տես Դետեկտորներ տարրական մասնիկների:

ԿԱՅԾԱՅԻՆ ՊԱՐՊՈՒՄ, կայծ, էչեկ– արական պարպման տեսակ գազում, առա– ջանում է մթնոլորտայինի կարգի ճնշման ներքո և ուղեկցվում բնորոշ ձայնային «ճայթյունով»: Կ. պ. է առաջանում, երբ սնող աղբյուրի հզորությունը բավարար չէ ստացիոնար աղեղային կամ մարմրող պարպում ապահովելու համար: Կ. պ–ման բնական դրսևորումը կայ– ծակն է:

ԿԱՅԾԵՐ», քաղաքական, հասարակա– կան և գրական շաբաթաթերթ: Լույս է տեսել 1933–35-ին, Լիոնում: Խմբագրա– կան կոլեգիա: Ներկայացրել է Սովետա– կան Հայաստանի տնտ. և մշակութային վերելքը, աջակցել սփյուռք–հայրենիք կա– պերի ամրապնդմանը: Անդրադարձել է բանվորական շարժմանը և գործազրկու– թյան պրոբլեմին, ազգայնական կուսակ– ցությունների գործունեությանը, արտա– ցոլել ֆրանսահայերի վիճակը, ՀՕ Կ–ի մասնաճյուղերի և հայրենակցական միու– թյունների աշխատանքները, բարձրացրել ներգաղթի հարցը: «Կ.» լուսաբանել է նաև ժամանակի միջազգային իրավիճակը: Գրական–գեղարվեստական բաժնում տպագրել է հայ, ռուս սովետական և ար– տասահմանյան հեղինակների գործեր, հաղորդումներ երաժշտական, թատերա– կան կյանքից: Մ.Բաբւոյւսն

ԿԱՅԾՈՆ, Ամանակ, միջնադարյան ամրոց, Մեծ Հայքի Գուգարք նահանգի Զորոփոր գավառում (այժմ՝ Հայկ. ԱԱՀ Թումանյանի շրջանի Շնող գյուղի տա– րածքում, շրջկենտրոնից 24 կմ հս–արլ.), Գեբեդ գետի աջափնյա եռանկյունաձև հրվանդանի վրա: Մակերեսը 6,5 հա է: Կ–ի վերաբերյալ հիշատակություններ թո– ղել են Գավիթ Քոբայրեցին (XII դ.), Վարդան Արևելցին (XIII դ.), Մխիթար Այրիվանեցին (XIV դ.), վրաց ժամանա– կագրության Անանուն պատմիչը (XIII դ.): Հիմնադրման ժամանակը որոշակի չէ: X՛–XI դդ. եղել է Բագրատանիների Կյու– րիկյան թագավորության աչքի ընկնող ամ– րոցներից մեկը և կարևոր դեր խաղացել Հայաստանի հս–արլ. շրջանների անվտան– գության գործում: Տարածքը հիմնակա– նում եզերված է բարձր, անմատչելի ժայ– ռերով: Բնական պաշտպանական համա– կարգով և շրջագծով նման է Գառնիի, Անիի ամրոցներին: Պարսպապատերի կիկլոպ– յան շարվածքի մնացորդներ (բազալտե խո– շոր անմշակ քարերից) կան արլ. մասում: Հիմնական մուտքը՝ կամարակապ, բրգա– ձև աշտարակներով, եղել է արլ. կողմում (մնացորդները պահպանվել են մինչև XX դ. սկիզբը), որտեղ հրվանդանը նեղ պարանոցով միանում է գյուղի ընդհանուր տարածքին: խմելու ջուրը ստացել է կավե խողովակներով՝ Ս. Սարգսի մատուռով բլրի արլ. կողմի աղբյուրից: Պաշտպանա– կան համակարգում ունեցել է հվ. կողմից դեպի ձորն իջնող գաղտնուղի (բացվել է 1966-ին): Տարածքում պահպանվել են Կ–ին ժամանակակից միանա վ թաղածածկ եկեղեցի (կիսավեր), եռանավ եկեղեցի (Ս. Գևորգ, 1893), խաչքարեր, տապանա– քարեր: Հս–արլ. մասում, ոչ հեռու գւոնը– վում է Տերունական կոչվող խաչարձան– մատուռը (1222): XI –XIII դդ. Կ. ենթարկ– վել է սելջուկ–թուրքերի և թաթար–մոնղոլ– ների ասպատակություններին: Գրակա– նության մեջ կարծիք կա, որ Կ. տեղադըր– վել է Աղստևի հովտում: Գրկ. Երզնկյանց Գ., Կայծոե կամ Շնող, «Արձագանք», 1895, JvJs 30: Շ ա խ կ– յ ա ն Գ., Կայծոն ամրոցը, «Պ£Հ», 1977, JNTe 1: Մաթևոսյան Ռ., Կայծոն բերդի տեղա– դրությունը, «Երևանի համալսարան», 1978, 3: Գ. Շախկյան

ԿԱՅԾՔԱՐԱՏԻՆ ԱՊԱՐՆԵՐ, U ի լ ի– ց ի տ ն և ր, նստվածքային ապարների խումբ: Կ. ա. ամբողջովին կամ ավելի քան 50% –ով կազմված են ազատ կամ ջրային սիլիկահողից: Ապար կազմող մի– ներալներն են օպալը, խալցեդոնը և քվար– ցը: Համապատասխանաբար Կ. ա. լինում են՝ օպալային, խալցեդոնային, քվարցա– յին և խառը: Կառուցվածքը մանրահատիկ և գաղտնաբյուրեղային է: Ըստ ծագման տարբերում են քեմոգեն (ջեսպիլիտ, կայծ– քարային տուֆ) և օրգանոգեն (դիատո– միտ, սպոնգոլիտ) Կ. ա.:

ԿԱՅՄԱՆՆԵՐ, աւիգատորների ընտանի– քի սողունների 3 սեռի (Caiman, Melano- suchus, Paleosuchus) ընդհանուր անվա– նումը: Իսկական ալիգատորներից տար– բերվում են փորի ոսկրային զրահի առկայությամբ և հոտառական խոռոչի ոսկրային միջնապատի բացակայությամբ: Հայտնի է 5 տեսակ՝ տարածված Կենտրո– նական և Հարավային Ամերիկայի ջրամ– բարներում: Ամենախոշորը սև Կ. (Melano- suchus niger) են, որոնց մարմնի երկարու– թյունը 4–5 մ է: Սնվում են հիմնականում ձկներով, ջրային և ճահճային թռչուննե– րով, մանր կաթնասուններով: էգերը դը– նում են 30–40 ձու (երկարությունը՝ մինչև 9 սմ): Օգտագործվում են առանձին տե– սակների միսը և կաշին: Կ ԱՅՆ և ՄԵՐԱՆ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, Վանի վիլայեթի Շատախ գավա– ռում: 1909-ին ուներ 20 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Կ. գավառում աչքի էր ընկնում հատկապես բարձրորակ ցո– րենի առատ բերքով: Գյուղում կար եկե– ղեցի (Ա. Մարգիս): Բնակիչները տեղա– հանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամա– նակ և բնակություն հաստատել Արևել– յան Հայաստանում: