Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԿԱՅՆՈԶՈՅԻ ԴԱՐԱՇՐՋԱՆ, կաIն Ո– զ n յ (< հուն. hcuvo£ – նոր և |օօդ – կյանք), երկրակեղևի շերտագրական սանդղակի ամենավերին խումբը և երկ– րագնդի պատմության՝ դրան համապա– տասխանող նորագույն դարաշրջանը: Ան– վանումն առաջարկ ել է անգլիացի երկրա– բան Զ. Ֆիլիպսը՝ 1841-ին: Բաժանվում է պալեոգենի, նեոգենի և անթրոպոգենի (չորրորդական) ժամանակաշրջանների: Ընդհանուր տևողությունը մոտ 60–70 մլն տարի է, որից պալեոգենին ընկնում է 40–45, նեոգենին՝ 20–25, իսկ անթրո– պոգենին՝ 0,6–1,7-ից մինչև 3,5 մլն տարի: Կ. դ–ում ձևավորվում են ժամանակակից մայր ցամաքներն ու օվկիանոսները: Դա– րաշրջանի սկզբում ավարտվում է տակա– վին մեզոզոյում սկսված հարավային Գոնդվանա մայրցամաքային զանգվածի մասնատումը, և իրենց այժմյան տեսքն են ստանում Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի. Հնդկաստանի, Ավստրալիա– յի և Անտարկտիդայի մայրցամաքային բե– կորները: Դրանց միջև ձևավորվում են Ատլանտյան և Հնդկական օվկիանոսնե– րը: Ուժգին լեռնակազմական պրոցեսներ են կատարվում Խաղաղօվկիանոսյան գեո– սինկլինալային գոտում (Կամչատկա– Կուրիլյան աղեղ, Ֆիլիպիններ ևն): Առա– ջանում են ցամաքային և օվկիանոսային տիպի ռիֆտային զոնաներ: Կ. դ–ի տեկ– տոնական շարժումները բնականա– բար ուղեկցվում են հզոր հրաբխականու– թյամբ: Կայնոզոյի կարևոր ֆիզիկա–աշ– խարհագրական պրոցեսներից են մայր– ցամաքային սառցապատումները, որոնք 3–4 անգամ (ընդմիջումներով) տեղի են ունեցել Հյուսիսային կիսագնդում: Կ. դ–ում առաջացել է այժմ գոյություն ունեցող ծածկասերմ բույսերի զգալի մասը, իսկ կենդանական աշխարհում (ցամաքում) գերակշռել են կաթնասուններն ու թռչուն– ները: Ծովային ֆաունայի կազմում իշխել են փափկամորթները, ծովային ոզնիները: Կայնոզոյի ապարները հիմնականում հրաբխային և նստվածքային ծագում ու– նեն: Օգտակար հանածոներից նստվածքա– յին շերտախմբերը պարունակում են նավթ և գազ (Մերձավոր ու Միջին Արևելք, Նա– խակովկաս), գորշ ածուխ, մանգան (ճիա– թուր, Նիկոպոլ): Ինտրուզիվ զանգված– ների հետ կապված են բազմամետաղնե– րի, ոսկու, պղնձի, մոլիբդենի հանքավայ– րեր (Միջերկրածովային և Խաղաղօվկիա– նոսյան գոտիներ): Կ. դ–ի ապարները լայ– նորեն տարածված են ՀՄՄՀ–ում (Փամ– բակի, Բազումի, Զանգեզուրի, Շիրակի, Արագածի, Դեղամա, Վարդենիսի լեռնա– շղթաներ): Կայնոզոյան ինտրուզիաների հետ է առնչված հանրապետության մե– տաղային օգտակար հանածոների մեծ մասը (Քաջարան, Ագարակ, Փամբակ, Զոդ): Հանրահայտ են գործնականորեն անսպառ շինանյութերի (բազալտ, տուֆ, պեմզա, գրանիտ, օբսիդիան) և աղի հան– քավայրերը:


ԿԱՅՍՐ (< լատ. caesar), միապետի տիտ– ղոս: Առաջացել է Հուչիոս Կեսարի անու– նից: Կ. համազոր է եվրոպական գրակա– նության մեջ գործածվող իմպերատորին (< լատ. imperator – հրամայող):


ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ, 1. միապետություն կայսրի գլխավորությամբ: Կ. լայնատարած պետություն է, որն իր կազմի մեջ ընդգըր– կում է այլ ժողովուրդների ու պետություն– ների տերիտորիաներ: Կ. էր Հռոմեական պետությունը (մ. թ. ա. I դ. վերջից), այ– նուհետև Բյուզանդիան, Ֆրանկական պե– տությունը, միջնադարյան -«Հռոմեական սրբազան կայսրությունը»: Ցարական Ռու– սաստանը Կ. դարձավ Պետրոս I-ի օրոք (1721): Կ. էր բուրժ. Ֆրանսիան Նապո– լեոն I-ի (1-ին Կ.) և Նապոլեոն III-ի (2-րդ Կ.) օրոք, Ավստրիան՝ 1804-ից (1868-ից Ավստրո–Հունգարիա) մինչև 1918-ը, Գեր– մանիան՝ 1871-ից մինչև 1918փ հեղափո– խությունը: 2. Խոշոր գաղութատիրական պետությունները, որոնք բաղկացած են մետրոպոլիայից և նրա գաղութներից (օրի– նակ, Բրիտանական կայսրությունը):


ԿԱՅՈՒՆԱՐԱՐ էլեկտրական, ստաբիլիզատոր (< լատ. sta- bilis – կայուն, հաստատուն), էլեկտրա– կան էներգիայի ընդունիչի մուտքում լար– ման արժեքը (լարման կայունա– ր ա ր) կամ էլեկտրական շղթայում հո– սանքի ուժը (հոսանքի կայանա– ր ա ր) ավտոմատորեն հաստատուն պա– հող սարք՝ անկախ սնող ցանցում լարման տատանումներից և բեռնվածքի մեծությու– նից: Կ–ի արդյունավետությունը բնութա– գրվում է կայունացման գործակցով, իդեա– լական կայունացման դեպքում այ՛ն ձգտում է զրոյի: Փոփոխական լարման կայունաց– ման համար օգտագործվում են ֆեռոմագ– նիսական Կ–ներ, որոնցում լարման փո– փոխությունը հավասարակշռվում է մագ– նիսական հագեցմամբ ֆեռոմագնիսական միջուկ ունեցող տրանսֆորմատորով, ինչպես նաև տիրիստորային Կ–ներ, որոնցում կարգավորող տարրերը կա– ռավարվող վենետիղներն են՝ տիրիստոր– ները: Հաստատուն հոսանքի (լարման) Կ–ները հիմնականում բաժանվում են 2 խմբի: Պարամետրական Կ–ում կայունա– ցումն իրագործվում է ոչ–գծային տարրի (օրինակ, կտրուկ արտահայտված հագեց– ման հոսանքով դիոդ), ոչ–գծային դիմա– դրության (բարետտեր) կամ փոքր թեքու– թյան անոդային բնութագծով պենտոդի կիրառմամբ: Տվյալ տարրը հաջորդաբար միացնելով RF բեռին և ընտրելով սըն– ման լարումն այնպես, որ աշխատանքա– յին կետը գտնվի կայունացման տիրույթի մեջտեղում, կարելի է հոսանքը կայունաց– նել: Լարման կայունացման համար նույն ձևով կարելի է կիրառել կիսահաղորդչա– յին դիոդ՝ ստաբիւիտրոն, որը փոքր չա– փերի, մեծ հզորությունների և կայունաց– վող լարման լայն տիրույթի (3,5–180 վ) շնորհիվ ավելի մեծ կիրառություն է գտել, քան գազապարպումային ստաբիլիտրոնը; Ավելի մեծ կարգի ճշտության կայունացում է ստացվում բացասական հետադարձ կա– պով Կ–ներում, որոնցում ելքի լարման փո– փոխությունն ուժեղացվում է հաստատուն լարման ուժեղացուցիչով և հակառակ փու– լով տրվում տվյալ փոփոխությունը շտկող կառավարող տարրին: Այդպիսի Կ–ներում սնման լարման ար– ժեքի ±10% տատանումների դեպքում փաիոխությունը կազմում է ընդամենը 0,001%: Ս. Գասպւսյւյան


ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ մեխանիկայում, տես Հավասարակշռության կայունու– թյուն, Շարժման կայունություն:

    1. Կայունություն Ավտոմատ Կա–

Ռավարման Համակարգի ## ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ավտոմատ կա– ռավարման համակարգի, ավ– տոմատ կառավարման համակարգի (ԱԿՀ) նորմալ ռեժիմի պահպանման հատկու– թյուն՝ տարբեր բնույթի անխուսափելի շեղումների առկայության դեպքում: ԱԿՀ–ի ռեժիմը կոչվում է կայուն, եթե մուտքի և նրա մեջ մտնող տարբեր օղակներում առաջացած փոքր շեղումների դեպքում ամբողջ համակարգի շեղումները նորմալ ռեժիմից լինում են փոքր: Մովորական դիֆերենցիալ հավասարումներով բնու– թագրվող համակարգերի Կ–յան ճշգրիտ տեսությունն ստեղծել է Ա. Մ. Լյաւցու– նովը, 1892-ին: Հաստատուն գործակից– ներով սովորական գծային դիֆերենցիալ հավասարումներով բնութագրվող պրո– ցեսների ասիմպտոտիկ Կ–յան անհրա– ժեշտ ու բավարար պայմանն է բնութա– գրիչ հավասարման արմատների իրական մասերի բացասական լինելը: Կան բնու– թագրիչ հավասարման արմատների իրա– կան մասերի նշանները որոշելու տարբեր հայտանիշներ՝ առանց այդ հավասարում– ները լուծելու: Այդպիսի հայտանիշներից են Ռաուս–Հուրվիցի հայտանիշը (է. Ռա– ուս՝ անգլ. մեխանիկ, Ա. Հուրվից՝ գերմ. մաթեմատիկոս), որը նպատակահարմար է օգտագործել մինչև 4-րդ աստիճանի հա– վասարման արմատների հետազոտման դեպքում: Բարձր աստիճանի հավասա– րումների արմատների հետազոտման ժա– մանակ օգտվում են Նայքվիստի և Մի– խայլովի հաճախային հայտանիշներից (Հ. Նայքվիստ՝ ամեր. ֆիզիկոս, Ա. Վ. Միխայլով՝ սովետական գիտնական): Ոչ– գծային ԱԿՀ–ի Կ–յան խնդիրը գծայինի համեմատ ունի էական տարբերություն: Միևնույն համակարգի տարբեր նորմալ ռեժիմներ կարող են լինել կայուն և ան– կայուն, այդ տեսակետից կարևոր է հա– մակարգի բացարձակ կայուն լինելու հատկությունը: Բացարձակ կայուն կոչ– վում է այն համակարգը, որի բոլոր նոր– մալ ռեժիմները ցանկացած սահմանա– փակ շեղումների նկատմամբ կայուն են: ժամանակակից հաշվողական տեխնիկան հնարավորություն է տալիս լուծելու ԱԿՀ–ի Կ–յան խնդիրը, օգտագործելով տարբեր ալգորիթմներ, որոնք մշակված են ժամա– նակակից ԷՀՄ–ների հնարավորություն– ներին համապատասխան: Ավելին, ԷՀՄ–ի միջոցով պրոցեսների կարգավորման ժա– մանակ պրոցեսի կայունացման խնդիրը դրված է կարգավորող օրգաններից մեկի վրա:


ԿԱՆ, Կ և ա ն, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, էրզրումի վիլայեթի համանուն գավառում, էրզրում քաղաքից 3 կմ հյու– սիս–արևմուտք: 1909-ին ուներ 290 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործու– թյամբ, անասնապահությամբ: Կանեցինե– րը հայտնի էին որպես լավ արհեստավոր– ներ, մեծ մասն աշխատում էր էրզրումի ար– հեստանոցներում: Գյուղում կար եկեղեցի (Մ. Ամենափրկիչ) և երկսեռ վարժարան՝ 170 աշակերտով: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժա–