Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մանակ: Նրանց մեծ մասը զոհվել է Կա– մախի կիրճում:

ԿԱՆԱ, տես ճապոնական գիր:


ԿԱՆԱԴԱ (Canada) Բովանդակ ու թյ ու ն I. Ընդհանուր տեղեկություններ 224 II. Պետական կարգը t 224 III. Բնությունը t 224 IV. Բնակչությունը t 225 V. Պատմական ակնարկ t 225 VI. Քաղաքական կուսակցություն– ները, արհմիությունները, հա– սարակական կազմակերպու– թյունները t 226 VII. Տնտեսա–աշխարհագրական ակ– նարկ t 226 VIII. Առողջապահությունը t 227 IX. Լուսավորությունը t 227 X. Գիտությունը և գիտական հիմ– նարկները t 228 XI. Մամուլը, ռադիոն և հեռուստա– 228 տեսությունը t XII. Դրականությունը tt . 229 XIII. ճարտարապետությունը և կեր– պարվեստը t 229 XIV. Երաժշտությունը t 230 XV. Բալետը t 230 XVI. Թատրոնը t 230 XVII. Կինոն t 230 XVIII. Հայերը Կանադայում t 230 I. Ընդհանուր տեղեկություններ Պետություն Հյուսիսային Ամերիկայում, Ազգերի բրիտանական համագործակցու– թյան անդամ: Զբաղեցնում է Հյուսիսա– յիՆ Ամերիկա մայր ցամաքի հս. մասը, վաեկուվեր, Շառլուոա թագուհու, Կա– նադական Արկտիկական արշիպելագ, Նյուֆաունդլենդ, Քեյփ Բրետոն, Անտի– կոստի, Արքայազն էդուարդի և այլ կղզի– ներ: Սահմանակցում է ԱՄՆ–ին: Ողող– վում է Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ջրերով: Տա– րածությունը 9976,19 հզ. կմ2 է, բնակչու– թյունը՝ 23,5 մլն (1978): Մայրաքաղաքը՝ Օտտավա: Վարչականորեն բաժանվում է 10 նահանգի և 2 տերիտորիայի: II.Պետական կարգը Կ. պառլամենտական միապետություն է: Պետության գլուխը ձևականորեն անգլ. թագավորն է (թագուհին): Կ. Մեծ Րրիտա– նիայի առաջին դոմինիոններից է (1867-ից): Մահմանադրությունը բաղկա– ցած է մեծ թվով օրենքներից և սահմանա– դրական սովորույթներից: Մահմանադրա– կան հիմնական օրենքը՝ 1867-ի Բրիտա– նական Հյուսիսային Ամերիկայի մասին ակտը, բազմիցս լրացվել է: Քաղաքացիա– կան իրավունքների մասին օրենքն ընդուն– վել է 1960-ին: 1931-ին Վեստմինստերա– կան ստատուտով սահմանվել է Կ–ի լիի– րավ անկախությունը: Պետ. կառուցված– քով Կ. ֆեդերացիա է: Պետության գլուխ համարվում է գեներալ–նահանգապետը, որին նշանակում է Անգլիայի թագավորը՝ Կ–ի պրեմիեր մինիստրի խորհրդով: Դե– ներալ–նահանգապետի իրավասություն– ները սահմանափակ են: Նրան կից գոր– ծում է գաղտնի խորհուրդը՝ թագավորա– կան ընտանիքի անդամների, մինիստր– ների, պառլամենտի պալատների նախա– գահների մասնակցությամբ: Օրենսդրա– կան իշխանության բարձրագույն մարմի– նը երկպալատ պառլամենտն է (համայնք– ների պալատ, սենատ): Կառավարության (կաբինետի) ղեկավարը պրեմիեր մինիս– տըրն է: Նա նաև զինված ուժերի գերա– գույն գլխավոր հրամանատարն է: Նա– հանգներում թագավորական իշխանու– թյունը ներկայացնում են լեյտենանտ–նա– հանգտպետները, կան նաև օրենսդրական ժողովներ: Տեղական ինքնավարության մարմինները (կոմսությունների և օկրուգ– ների խորհուբդներ, մունիցիպալիտետ– ներ) ենթարկվում են նահանգային կառա– վարման մարմիններին: Դատական հա– մակարգը կազմում են գերագույն և գան– բաժանումը Վարչական բաժան ու մը Նահանգները և տերիտորիաները Տարածքը հզ. կմ2 Բնակչու– թյունը հզ. մարդ (1971) Վարչական կենտրոնը Նահանգները 1. Ալբերտա (Alberta) 661,2 1628 էդմոնտոն (Edmonton) 2. Բրիտանական Կոլումբիա (British Columbia) 948,7 2185 Վիկտորիա (Victoria) Յ.Մանիթոբա (Manitoba) 650,1 988 Վիննիպեգ (Vinnipeg) 4. Նյու Բրանսուիկ (New Brunswick) 72,5 635 Ֆրեդերիկթոն (Fredericton) 5. Նյուֆաունդլենդ (Newfoundland) 404,6 522 Սենտ Ջոնս (St. Johns) 6. Նոր Շոտլանդիա (Nova Scotia) 54,6 789 Հալիֆաքս (Halifax) 7. Արքայազն էդուարդի կղգի (Prince Edward island) 5,6 112 Շառլոտթաուն (Charlotte– town) 8. Սասկաչեան (Saskatchewan) 651,9 926 Ռիջայնա (Regina) 9. Քվեբեկ (Quebec) 1540,7 6028 Քվեբեկ (Quebec) 10. Օնտարիո (Ontario) 1068,6 7703 Տորոնտո (Toronto) Տերիտորիաները խյուսիս –Արևմտյան տերիտորիաներ (Northwest Territories) 3379,6 35 Ելլոունայֆ (Yellowknife) Ցուկոն (Jukon Territory) 536,4 18 Ուայթհորս (Whitehorse) Տորոնտո ձարանային դատարանները: Բարձրա– գույն և տեղական դատական մարմիններ են ստեղծված նաև նահանգներում: III. Բնությունը Կ. գտնվում է արկտիկական, մերձարկ– տիկական և բարեխառն գոտիներում: Արմ., փոքր մասը լեռնային է, արլ. մասը՝ հիմնականում հարթավայրային: Ափե– րը հս–ում և մասամբ հս–արլ–ում ցած– րադիր են, թույլ կտրտված, արլ–ում՝ բարձ– րադիր, գերազանցապես ֆիորդային, արմ–ում՝ ավելի բարձր, ֆիորդերով կը– տըրտված: Մայրցամաքային կենտրոնա– կան մասը և Կանադական Արկտիկական արշիպելագի հարակից շրջանները հար– թավայրեր և սարավանդներ են՝ Հուդզոնի ծոցի դաշտավայրը (ունի բացառիկ հարթ ռելիեֆ), Լավրենտյան բարձրությունը (մինչև 1000 մ)ճ լճաբլրային բնորոշ ռելիե– ֆով, Կենտրոնական հարթավայրերը, նախալեռնային Մեծ հարթավայրերի սա– րավանդը: Արմ–ում ձգվում է Կորդիլիերա– ների լեռնային համակարգը (Լոգան գա– գաթով, 6050 մ), հվ–արլ–ում՝ Ապալաչյան բարձրությունը: Երկրի կենտրոնական, մեծ մասն զբաղեցնում է Կանադական վա– հանը (մտնում է Հյուսիս–Ամերիկյան պլատֆորմի մեշ), կազմված է մինչքեմբ– րյան գնեյսներից, բյուրեղային թերթա– քարերից, հրաբխային և մասամբ նստված– քային ապարներից: Կ. հարուստ է օգտա– կար հանածոներով: Կան ուրանի, երկա– թի, նիկելի, պղնձի, ցինկի, կապարի, ոս– կու, արծաթի, ածխի, նավթի, բնական գա– զի, բազմամետաղային, ասբեստի, կե– րակրի աղի և այլ հանքավայրեր: Կլիման տերիտորիայի մեծ մասում արկ– տիկական և մերձարկտիկական է, հվ–ում՝ բարեխառն, առավելապես ցամաքային: Արմ. ափի նեղ մասը կրում է խաղաղ օվ– կիանոսի, արլ. մեծ մասը՝ Արկտիկայի ազ– դեցությունը: Հունվարի միշին ջերմաս– տիճանը ծայր հս–ում –35°6-ից –30°C է, կենտրոնական շրջանների հվ–ում՝ – 18°Շ–ից –20°C, Ատլանտյան օվկիանոսի ափերին՝ –5°Շ–ից –7°C, խաղաղօվ– կիանոսյան ափերին՝ 1°C, 4°C, հուլիսինը հս–ում՝ 4°C-hg 7°C, հվ–ում՝ 16°^ից 21°C: Տարեկան տեղումները արմ. ափին ավելի քան 2500 մմ են, արյ. ափին՝ մինչև 1250