Քվեբեկի համալսարաններում: Մարք– սիստ պատմաբանների գործունեությունը կոորդինացնում է Մարքսիստական հե– տազոտությունների կենտրոնը (հիմնվել է 1959-ին): Տնտեսագիտությունը: Կապիտալիզմի ուշ զարգացումը, մետրոպոլիայից կախվա– ծության պահպանումն արգելակել են Կ–ում ինքնուրույն տնտեսագիտական մտքի ձե– վաւյորմանը: Տնտեսագիտական առաշին աշխատությունները (հիմնականում անգ– լիացի հեղինակների) երեան են եկել XIX ղ. 20–30-ական թթ. և նվիրված էին երկրի գաղութացման արդյունավետու– թյան պրոբլեմներին: Տեսական քաղաքա– տնտեսության առաշին ներկայացուցիչը նույնպես անգլիացի էր՝ Զ. Ռեյը, որը քննադատում էր Կ–ում Հիրիթրեդերակւս– նությունը, Ա. Սմիթի տեսական որոշ դրույթները, պնդում էկոնոմիկայի զար– գացման արագացման նպատակով պետու– թյան միշամտության անհրաժեշտությու– նը: Երկրի առաշատար համալսարաննե– րում քաղաքատնտեսության ամբիոններ են ստեղծվել XIX^ 80-ական թթ.: Կա– նադացի առաշին քաղաքատնտեսը Ա. Շոր– թըն էր, որը սկսեց ազգային էկոնոմիկայի գիտական ուսումնասիրությունը:tXXtդ. 20–30-ական թթ. ձևավորվել է Կ–ի տնտ. քաղաքականության կոնկրետ պրոբլեմ– ների հետազոտման ուղղությունը (Ջ. Դոյչ, Ս. Գորդոն, Ու. Մակինտոշ և այլք): 60-ական թթ. սկսած ուսումնասիրվում են հասարակական սպառման, աշխատանքա– յին հարաբերությունների, գործազրկու– թյան և դրա պատճառների, տնտ. ծրագրա– վորման խնդիրները: Զարգանում է ԱՄՆփց Կ–ի աճող կախվածության և ֆինանսական օլիգարխիայի գերիշխանության դեմ հան– դես եկող առաջադիմական ուղղությունը: Ֆրանս. Կ–ի՝ Քվեբեկ նահանգի համալ– սարաններում պահպանվում է կաթոլիկ եկեղեցու ուժեղ ազդեցությունը: Աշխա– տանքի և կապիտալի միջև դասակարգա– յին խաղաղության տեսությունն ստացել է կղերաազգայնական գունավորում: Մարք– սիստական տնտեսագիտական մտքի զար– գացումն արտացոլվում է Կ–ի կոմունիս– տական կուսակցության ծրագրային փաս– տաթղթերում, մարքսիստ տնտեսագետ– ների աշխատություններում: Տնտ. հետազոտություններն իրականաց– նում են Տորոնտոյի, Թագավորական (Քինգստոն), Արևմտյան Օնտարիոյի հա– մալսարաններն ու էկոնոմիկայի և հաշ– վառման դեպարտամենտը (հիմնադրվել է 1967-ին): XI. Մամուէը, ռադիոն և հեռուստա– տեսությունը Անգլ. կարևորագույն թերթերն են՝ «Տո– րոնտո դեյլի սթար» («Toronto Daily Star»), 1892-ից, «Գլոբ էնդ մեյլ» («The Globe and Mail»), 1844-ից, «Օտտավա շոր– նալ» («Ottawa Journal»), 1885-ից, «Մոն– րեալ սթար» («Montreal Star»), 1869-ից, ֆրանս.՝ «Դեվուար» («Le Devoir»), 1910-ից, «Պրես» («La Presse»), 1884-ից, «Մոլեյ» («Le Soleil»), 1896-ից: Հիմնական հան– դեսները՝ «Մակլինս մեգեզին» («Mac– lean’s, Magazines»), 1905-ից,«Ուիկենդ մե– գեզին» («Weekend Magazine»), 1951-ից: Կ–ի կոմկուսի հրատարակություններն են «Կանեյդիան տրիբյուն» («Canadian Tri– bune») թերթը, 1940-ից, «Կոմունիստ վյու– պոյնտ» («Communist Viewpoint») տեսա– կան հանդեսը, 1969-ից: Կ–ում գործում է Կանեյդիան պրես (The Canadian Press) ինֆորմացիոն գործակալությունը (հիմ– նադրվել է 1917-ին): Ռադիո–և հեռուստա– տեսային հաղորդումներն իրականացնում է Ռադիոհաղորդումների կանադական ըն– կերությունը (Մի–Բի–Մի, հիմնադրվել է 1936-ին): Գործում են ավելի քան 360 ռադիոկայան և 300 հեռուստատեսային կենտրոն: XII. Գրականությունը Հիմնականում զարգանում է անգլ. և ֆրանս. լեզուներով: Ֆրանսերեն գրականություն: Կ–ում անգլիական տիրապետության հաստա– տումից հետո (1763) ֆրանսալեզու գրա– կանության մեջ իր արտացոլումը գտավ ֆրանս–կանադացիների դիմադրությունը անգլ. ուծացմանը: XIX դ. կեսին Կ–ի հա– սարակական–մշակութային կյանքի աշ– խուժացումը նպաստեց ռոմանտիկ բա– նաստեղծների հայրենասիրական դպրոցի երևան գալուն (Լ. Ֆրեշեթ, 1839–1908, Պ. Լեմե, 1837–1918 և ուրիշներ): XX դ. սկզբին տարածում գտավ ռեգիոնալ գրա– կանությունը, որն իդեալականացնում էր նահապետական կացութաձևը (Լ. էմոնի, 1880–1913, «Մարիա–Շապդլեն», 1916, վեպը ևն): 1930-ական թթ. զարգացավ ռեա– լիզմը, 40-ական թթ. կեսին դառնալով գրականության գլխավոր ուղղությունը (Ռ. Լեմլեն, ծն. 1919, Գաբրիել Ռուա, ծն. 1909, Կ. ժասմեն, ծն. 1930, Մարի Կլեր Բլե, ծն. 1940): 40–60-ական թթ. բանաս– տեղծները (Ա. Գրանբուա, ծն. 1900, Անն էբլեր, ծն. 1916 և ուրիշներ) ձգտում էին արտացոլել ժամանակակիցների բանա– կան և հուզական կյանքը: Անգլերեն գրականություն: Վաղ շրշա– նի գրականությունը մեծ մասամբ սահմա– նափակված է եղել անգլիական ռոման– տիզմի ավանդույթներով և հաճախ կրել է նմանողական բնույթ (Ֆրենսիս Բրուք, 1724–89, Օ. Գոլդսմիթ, 1787–1861 և ուրիշներ): XIX դ. 2-րդ կեսին տարածում գտավ պատմավեպը: XX դ. արձակ գրա– կանությանը հատուկ էր մարզայնությու– նը, «տեղական հովվերգությունը»: Հա– մաշխարհային ճանաչում ստացավ Մ. Լի– քոքի (1869–1944) ստեղծագործությունը: Երևան եկան գրական հանդեսներ, կա– նադական գրականության առաշին պատ– մություններն ու անթոլոգիաները, ստեղծ– վեց Կանադական գրողների միությունը (1921): Այդ տարիներին հանդես եկան բանաստեղծներ Ու. Մակդոնալդը (ծն. 1880), է. Զ. Պրետը (1883–1964) և ուրիշ– ներ: XX դ. կեսին կանադական գրակա– նությունն սկսեց ձեռք բերել որոշակի արտահայտված կանադական ազգային գծեր: 40-ական թթ. զարգացավ քննադա– տական ռեալիզմը (Ֆ. Գրով, 1872–1948, Մ. Կալլագան, ծն. 1903, Հ. Գառներ, ծն. 1913 և ուրիշներ): 60-ական թթ. շատ ստեղ– ծագործությունների թեման ժամանակի կապիտալիստական իրականության քաո– սըն էր (Բ. Մուր, ծն. 1921, Ռ. Կրետչ, ծն. 1927, Դ. Կարտեր, ծն. 1910): Կ–ի առաջա– վոր գրողների ուշադրությունը գրավում են ֆրանս–կանադացիների և անգլո–կանա– դացիների միջև ազգային երկպառակու– թյան սրումը, կանադական հյուսիսի խըն– դիրները և հնդկացիների ու էսկիմոսների վիճակը: XIII. ճարտարապետությունը և կեր– պարվեստը Մինչ եվրոպացիների Կ–ում հայտնվե– լը զարգացման որոշակի աստիճանի է հասել հնդկացիների ու էսկիմոսների ար– վեստը՝ բազմագույն փայտագրությունը (պաշտամունքային և գերեզմանային սյու– ներ, դիմակներ, իրական և երևակայա– կան մոտիվների միահյուսումով զարդա– պատված կահկարասի), քարի, ոսկորի, եղջյուրի փորագրություն, փետուրե և խե– ցե զարդերի պատրաստում, վառ նախ– շազարդերով գործվածքներ, ասեղնագոր– ծություն, որմնանկարչություն: Հնդկացի– ների ավանդական կացարաններն էին «վիգվամ» հյուղերը, մորթեծածկ «տիպի» վրանները, գետնափոր տները, հիմնա– կմախքային, հարուստ փորագրությամբ փայտե տները, էսկիմոսները բնակվում էին փայտե, քարե, կիսագետնափոր տնե– րում և ձյունե գմբեթաձև «իգլու»-ներում: Եվրոպացի գաղթականները իրենց հետ Կ. են բերել եվրոպական ճարտարապետու– թյան ձևերը՝ ֆրանս. կլասիցիզմը, ուշ անգլ. կեղծ գոթիկան:tXIX դ. կեսերին հիմնադրվում են նոր քաղսփներ, հիմնա– կանում երկհարկանի տներով կառուցա– պատված փողոցների ուղղանկյուն ցան– ցով, դարի վերջերին ուժեղանում է ԱՄՆ–ի ճարտ. ազդեցությունը (գրասենյակային բազմահարկ շենքեր, հյուրանոցներ, ճարտ. Ֆ. Դառլինգ, Ջ. Պիրսոն): XVIII – XIX դդ. ֆրանս. ռոկոկոյի, այնուհետև կլասիցիզմի ազդեցությամբ զարգանում են գեղանկարչությունը (Ֆ. Բակուր, Պ. Քեյն, Կ. Կրիգհով), քանդակագործու– թյունը (Ֆ. էլբեր): XX դ. սկզբից ծաղկում է ապրում ազգա– յին ռեալիստական արվեստը (բնանկարիչ– ներ Զ. Ու. Մորիս, Կ. Գանյոն, «Ցոթի խումբը»՝ Զ. Մագդոնալդ, Ա. Լիզմեր, է. Հոլգեյթ և ուրիշներ, քանդակագործ Ֆ. Լորինգ, գրաֆիկ է. Մեթոն–Թոմփսոն): Կ–ի արդի արվեստում գերակշռողը մոդեռ– նիստական ուղղություններն են (գեղա– նկարիչ ժ. Պ. Ռիոպել, քանդակագործ Լ. Արշամբո): Ռեալիստական ավանդու– թյուններին հետևում են «Բանվորական գեղարվեստական լիգայի» նկարիչները: Զարգանում են դիզայնը, դեկորատիվ արվեստի մի շարք տեսակներ: ժող. ստեղծագործությունում աչքի են ընկ– նում փայտագործությունն ու ուկրաի– նացիների ասեղնագործությունը, էսկիմոս– ների քարարձանները: Կիրառական գրա– ֆիկան հիմնականում հետևում է ԱՄՆ–ի «մասսայական մշակույթի» նմուշներին: XX դ. կեսից վերակառուցվում և աճում են հին քաղաքները: Մեծացել է բնա– կարանային շինարարությունը: Կառուց– վում են արդյունաբերական և հասարակա– կան խոշոր համալիրներ (Տորոնտոյի քա– ղաքապետարանը, Վիլ Մարի հրապարակը և 1967-ի համաշխարհային ցուցահանդեսը, Մոնրեալ): Միասնական նախագծերով են կառուցվել արդ. ձեռնարկություններին
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/229
Արտաքին տեսք