կան և վեգեաաաիվ ճանապարհով: Հայտ– նի է մոտ 5700 տեսակ, 360 ցեղ՝ տարած– ված հիմնականում քաղցրահամ ջրերում, երբեմն՝ ծովերում: Առանձին տեսակներ աճում են ծառերի բների վրա, հողում: Միաբջիջ և գաղութային ձևերը մտնում են պլանկտոնի բաղադրության մեջ և մեծ քա– նակությամբ բազմանալով՝ փոխում են ջրի գույնը: Օգտագործվում են որպես սննդանյութ, կանգնած ջրերի կենսաբա– նական մաքրման, ինչպես նան. փակ էկո– համակարգերում (օրինակ, տիեզերանա– վում, սուզանավում) օդը վերականգնելու համար: Ն. Տամբյան
ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ, բնակավայրերում տնկարկներ ստեղծելու և օգտագործելու աշխատանքների համալիր, քաղաքաշի– նական առումով՝ բնակավայրերի բուսա– պատված գոտիների համակարգ: Կ. ճարտ–յան համար ստեղծում է բնապատ– կերա յին միջավայր՝ նպաստելով միկրո– կլիմայի, սանիտարա՜հիգիենիկ պայման– ների բարելավմանը (բնակավայրում նվա– զեցնում է քամու արագությունը, փոշու և աերոզոլերի ներթափանցումը, ծխի և վնա– սակար գազերի պարունակությունը օդի մեջ, քաղաքային աղմուկը են): Քաղաքա– շինության մեջ Կ. հատակագծման, կա– ռուցապատման, բնակավայրի բարեկարգ– ման միջոցառումների ընդհանուր համա– կարգի բաղկացուցիչ մասն է: Մովետական քաղաքաշինության մեջ Կ. իրագործվում է գիտականորեն հիմնավորված սկզբունք– ներով և նորմատիվներով: Տարբեր բնա– կավայրերի Կ–ման կարգը և նորմատիվ– ները կախված են տեղանքի չափերից, աշ– խարհագրական դիրքից, կլիմայական պայմաններից (մթնոլորտային տեղում– ների չափից, ջերմառեժիմից, քամու ուղ– ղությունից ն; արագությունից, ինսոլյա– ցիայի բնույթից), բնապայմաններից (ան– տառների առկայությունից, ռելիեֆի և բնահողի կազմության առանձնահատկու– թյուններից, ջրամբարների դիրքից են), ժող. տնտեսության պրոֆիլից և քաղաքի կամ ավանի հատակագծման կառուցված– քից: Հվ–ում Կ–ման գլխավոր խնդիրն է՝ փո– ղոցների, հրապարակների, բակերի և կա– ռույցների պաշտպանումը գերտաքացու– մից, հս–ում՝ սառը քամիներից, ձնահյու– սերից: Արդ. խոշոր կենտրոններում կա– րևոր է կառուցապատված տարածքի աե– րացիան (օդահագեցում), որն իրագործ– վում է տարածքը խոշոր կանաչ զանգված– ներով մասնատելու միջոցով: Պարտեզա– ւցուրակային արվեստի կարևոր խնդիր– ներից է տնկարկները ներդաշնակել ռե– լիեֆին, բնական և արհեստական ջրա– վազաններին և ճարտ. կառույցներին: Գրկ. JI y h ւ; JI. 6., IopoflCKoe 3e;ieHoe cTpomeJibCTBo, M., 1966,* P y 6 զ o b JI.H., JlanieB A.A., CnpaBO^HUK no 3ejieHOMy cTpoHTeJibcTBy, KneB, 1971.
ԿԱՆԱՅԹԱԼԱ, գյուղ Լեռնային Ղարա– բաղի Ինքնավար Մարզի Շուշիի շրջա– նում, շրջկենտրոնից 23 կւէ հարավ–արև– մուտք: Կ–ով է անցնում Շուշի–Գորիս խճուղին: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնաբուծությամբ, հացահատիկային կուլտուրաների մշակությամբ: Ունի ութ– ամյա դպրոց, գրադարան: Կ–ում են Օշափի քար կամուրջը (XIII դ.), Եղծա– հողի եկեղեցին (XII դ.), խերխան և Են– գիբար տեղամասերում գտնվող խաչքա– րերը (XII–XIII դդ.): Բ. Կանաչյան
ԿԱՆԱՉՏԱՆ Բարսեղ (1885, Ռոդոաոո – 21.5.1967, Բեյրութ), հայ կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական–հասարակական գործիչ: 1888-ից բնակվել և նախնական կրթություն է ստացել Կ. Պոլսում: 1896-ին ընտանիքի հետ գաղթել է Վառնա, աշա– կերտել Ն. Ամիրխանյանին (ջութակ, երա– ժըշտության տեսություն), 1903-ից սովո– րել է Բուխարեստում (դաշնամուր, հար– մոնիա): 1908-ին, օսմանյան սահմանա– դրության հռչակումից հետո, տեղափոխ– վել է Կ. Պոլիս, կազմել «Քնար» փողային նվագախումբը, զբաղվել դասատվությամբ, արել ստեղծագործական առաջին Փորձե– րը: Կ–ի համար վճռական նշանակություն է ունեցել հանդիպումը Կոմիտասին (1910, դեկտեմբեր), հանդես է եկել «Գուսան» երգչախմբում, նրա «հինգ սաների» թվում հարմոնիայի դասեր առել, հետևել խըմ– բավարական արվեստին: 1919-ին, Կոմի– տասին նվիրված համերգում, որպես խըմ– բավար հանդես է եկել 400-հոգիանոց միացյալ երգչախմբով, «հինգ սաների» հետ ներդաշնակել և հրատարակել է հայ– րենասիրական երգեր («Հայ գուսան» տետր): 1920-ից Փարիզում Կ. շարունակել է երաժշտական կրթությունը, 1922-ից հայկական գաղութներում զբաղվել խմբա– վարությամբ, 1926-ից դասավանդել Կիպ– րոսի Մելգոնյան կրթական հաստատու– թյունում, 1933-ից՝ Բեյրութի Նշան Փա– լանջյան ճեմարանում: 1936-ին Բեյրու– թում կազմել է մշտական երգչախումբ (Կոմիտասի երգչախմբի օրինակով ան– վանել է «Գուսան»), այդ խմբի համար մշակել հայկ., ինչպես և մի քանի արաբ, ժող. երգեր, տվել բարձրարվեստ համերգ– ներ, զբաղվել երաժշտության դասերով (դաշնամուր, ջութակ, հարմոնիա): 1946-ին տոնվել է նրա երաժշտական գործունեու– թյան 40-ամյա հոբելյանը: Արաբ, մշակույ– թի զարգացմանը նպաստելու համար Կ. պարգևատրվել է ֆրանս. և արաբ, շքա– նշաններով: Գրել է շուրջ 30 խմբերգ, 10 մեներգ դաշնամուրով, 20 մանկական երգ, «Աբեղա» երգային օպերան (ըստ Լ. Շանթի «Հին աստվածներ» դրամայի): Ռ. Պատ– կանյանի, Հ. Թումանյանի, Ա. Իսահակ– յանի, Վ. Միրաքյանի և այլոց խոսքերով, տարբեր տրամադրություններով, հու– զականորեն հագեցված մեներգերում («Օրոր», «Ասում են ուռին», «Ալվարդի երազը» ևն) դրսևորված է Կ–ի մեղեդիա– կան ակնառու վարպետությունը: Երգչա– խմբի և ընդհանրապես վոկալի նուրբ զգացողությունը բնորոշ է խմբերգերին, որոնցում կիրառել է նաև ժող. նյութի թե– մային զարգացում («Դալիլո», «Հոյնար», «Վարդերի հետ»): Դրանցից առավելապես նշանակալից է դեպի Ս. Կարապեա ուխ– տագնացություն նկարագրող ժող. խոսքե– րով «Նանոր» վիպական–դրամատիկական բնույթի խմբերգային ծավալուն պատկերը, որը նկարագրական լինելով հանդերձ՝ խոր զգացմունքային է, տրամադրություն– ների ցայտուն հակադրություններով, ազատ, նպատակամետ զարգացումով, լարվածությամբ հագեցած, վառ պատկե– րավոր ու կուռ, բովանդակալի և դարձել է հայ դասական խմբերգային ստեղծագոր– ծության նշանավոր երկերից մեկը: Ուշա– գրավ է նաև հայրենասիրական «Բա՜մ, փորոտան» երգի մշակումը: Կ–ի ստեղծա– գործությունները հրատարակվել են Բեյ– րութում (1946–48) և Երևանում (1969): Ռ. Աթւսյան
ԿԱՆԱՉՈՒՏ (մինչև 1945-ը՝ Դոխկուզ), գյուղ Հայկական ՍՍՀ Արտաշատի շրջա– նում, Ազատ գետի աջ ափին, շրջկենտրո– նից մոտ 6 կմ հյուսիս: Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, անասնա– պահությամբ, բանջարաբուծությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կի– նո, բուժկայան: Հիմնադրվել է 1840-ին:
ԿԱՆԱՎԷՐԱԼԻ ՀՐՎԱՆԴԱՆ (Canaveral, 1964–73-ին՝ £ և ն և դ ի հրվան– դան), ԱՄՆ–ում, Ֆլորիդա թերակղզու արևելքում: Առաջացել է ավազային ցա– մաքալեզվակներից: Կ. հ–ում փորձարկ– վում է հրթիռային տեխնիկա, արձակվում են տիեզերանավեր: ԿԱՆ ԱՐԱ, տես Դրավիղյաէւ չեղուներ:
ԿԱՆԱՐՏԱՆ ԿՂԶԻՆԵՐ (իսպ. Islas Cana- rias), կղզիների խումբ Ատլանտյան օվ– կիանոսում, Աֆրիկայի հյուսիս–արևմուտ– քում: Պատկանում է Իսպանիային: Տարա– ծությունը 7,3 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 1,2 մլն (1970): Կլիման արևադարձային է, պասսատային: Տարածված են մշտադա– լար թփուտներ և անտառներ: Մշակում են բանան, հացահատիկ, կարտոֆիլ, ծխա– խոտ: Գլխավոր քաղաքներն ու խոշոր նա– վահանգիստներն են Լաս–Պալմասը և Սանտա Կրուս դե Տեներիֆեն:
ԿԱՆԲԵՌԱ (Canberra), Ավստրալիական Միության մայրաքաղաքը, երկրի վարչա– կան, կուլտուրական, գիտական և գործա– րար կենտրոնը: Գտնվում է Ավստրալիա– յի հվ–արլ–ում: 202 հզ. բն. (1975): Երկա– թուղով կապված է Մելբուռնի և Աիդնեյի հետ: Օդային ևtավտոճանապարհների հանգույց է: Կա սննդի և թեթև արդյունա– բերություն: Զարգացած է տուրիզմը: Հիմ– նադրվել է 1908–09-ին: Կ–ում է Ավստրա– լիայի ազգային համալսարանը, Ազգային Պառլամենտի շենքը Կանբեոայում