է. Հովհաննիսյանի, Դ. Հախինյանի Կ–ները: Գրկ. Գ ի լ ի ն ա Ե., Վոկալ–սիմֆոնիկ ըս– ւոեղծագործություններ, տես Սովետական ՝‘Հա– յաստանի երաժշտությունը (ժող.), Ե., 1973: XoxpoBKHHa A., CoBeTCKaa OpaTOpHH h KaHTaT, M., 1955. Ա. Բուղաղյան
ԿԱՆՏԱՐԻԱ Մելիաոն Վառլամի [ծն. 5.10. 1920, գ. Զվարի (ՎՍՍՀ Ծալենջիխայի շրջանում)], Սովետական Միության հերոս (8.5.1945): ՍՄԿԿ անդամ 1947-ից: Հայրե– նական մեծ պատերազմի ժամանակ մաս– նակցել է Սմոլենսկի պաշտպանությանը, Լատվիայի, Բելոռուսիայի, Լեհաստանի ազատագրմանը: Սովետական Միության հերոսի կոչման արժանացել է հաղթանա– կի դրոշը Ռայխստագի վրա բարձրացնե– լու համար: Պարգևատրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի 2, ԴԴՀ շքանշաններով:
ԿԱՆՏԵՄԻՐ (Cantemir) Դիմիարիե Կոնս– տանտինի [26.10.1673, Ցաշ (Ռումինիա– յում) – 21.8.1723, դաստակերտ Դիմիտ– րիևկա (այժմ՝ գ. Դմիտրովկա, Ուկրաի– նական ՍՍՀ իյարկովի մարզում)], մոլ– դավ պատմաբան, արևելագետ, փիլիսո– փա, երաժշտագետ, պեւոական–քաղաքա– կան գործիչ: Մոլդովայի իշխան Կոնս– տանտին Կանտեմիրի որդին: Սովորել է Կ. Պոլսի հունա–լատինական ակադեմիա– յում, տիրապեւոել բազմաթիվ լեզուների: Եղել է (1693, 1710–11) Մոլդովայի իշ– խան, փորձել վերականգնել երկրի ան– կախությունը՝ հենվելով ռուս, ցար Պետ– րոս Մեծի հետ կնքած (3.4.1711) հակա* թուրքական դաշինքի վրա: Պրուտյան ան– հաջող արշավանքից հետո անցել է (1711) Ռուսաստան, ստացել ռուս, իշխանի տիտ– ղոս, կալվածքներ և նշանակվել ցարի խորհրդական: Պարսկ. արշավանքի (1722–23) ժամանակ ղեկավարել է ար– շավային գրասենյակները, եղել Կովկա– սում ու Հայաստանում: Կ. Պոլսում եղած տարիներին ուսում– նասիրել է թուրք, երաժշտությունը և գրել «Գիրք երաժշտագիտության» (առաջին հրտ. ռում., 1973) երկը, որը նշանակալի ազդեցություն է թողել թուրք, երաժշտագի– տության զարգացման վրա: Հորինել է նաև երգեր, ստեղծել խազագրության նոր մեթոդ, որը հայտնի է «Կանտեմիր օղլու» անունով: Կ–ի շատ երգեր հետագայում գրի են առնվել պոլսահայ նշանավոր երա– ժըշտագետ Պապա Համբարձումի ստեղծած նոտաներով և փրկվել կորստից: Ուշագրավ են խոհա–փիլիսոփայական և կրոնական բնույթի «Հիերոգլիֆական պատմություն» (1-ին հրտ. ռում., 1883), «Ղուրան կամ Գիրք մահմեդական կրոնի համակարգի մասին»(1-ին հրտ. ռում., 1722) աշխա– տությունները, որոնցում Կ., թեև իդեա– լիստական դիրքերից, սակայն որպես հումանիստ, լավատեսությամբ է դիտում մարդկության ապագան, գտնում, որ մարդը չպետք է մնա գերի, այլ պետք է տիրի բնությանը, աշխարհին, նկատում է աշխատավորների և կեղեքողների միջև եղած հակամարտությունները և ճիշտ հա– մարում ճնշվածների ընդվզումները: Աշ– խարհաճանաչման աղբյուր Կ. համարում է բանականությունը, թեև բանականու– թյան հետ մեծ նշանակություն է տալիս նաև աստվածային կամքին: Կ–ի առավել արժեքավոր գործերը Ռու– սաստանում գրած պատմա–աշխարհա– գրական երկերն են, որոնց վրա մեծ ազ– դեցություն են թողել պետրոսյան բարե– փոխումները: «Օսմանյան կայսրության փառքի և անկման պատմություն»-ը (1-ին հրտ. անգլ., 1734–35, թարգմանվել է նաև հայերեն, անտիպ) Կ–ի ստեղծագոր– ծության գլուխգործոցն է, որի համար 1714-ին ընտրվել է Բեռլինի ԳԱ անդամ: Գրել է նաև «Հռոմեա–մոլդո–վալաքնե– րի վաղեմության քրոնիկոն» (1-ին հրտ. ռում., 1835–36) և հատկապես հայագի– տության համար արժեքավոր «Մոլդովա– յի պատմական, աշխարհագրական և քաղաքական նկարագրություն» (1-ին հրտ. գերմ., 1769–70) ու «Կովկասյան լեռնապատից» (առաջին հրտ. լատ., 1726) երկերը, որոնցում բազմիցս անդրադար– ձել է հայերին ու Հայաստանին, կա– րևոր տեղեկություններ հաղորդել Մոլ– դովայում ապրող հայերի հարկերի ու դրանց չափի, հայոց իրավունքների, դա– վանության, եկեղեցիների, նշանավոր ան– ձանց մասին ևն: Կ. թաղվել է Մոսկվայում: 1935-ին աճ– յունը տեղափոխվել է Ցաշ: Գրկ .EpMypaTCKHH B.H., OdmecT- BeHHO-nojmTnqecKHe B3rjiflflbi R. KaHTeMHpa, KimmHeB, 1956; Candea V., Dimitrie Cantemir, Bucarest, 1973. Ս. Քոչանջյան
ԿԱՆՏԻ ՀԻՊՈԹԵԶ, արեգակնային հա– մակարգի առաջացման կոսմոգոնիական հիպոթեզ: Առաջարկել է Ի. Կանւոը (1755): Տես Կոսմոգոնիա:
ԿԱՆՏԻԼԵՆԱ (< լատ. cantilena–երգե– ցողություն), 1. երգուն մեղեդի (վոկալ կամ գործիքային): 2. Երաժշտության, նրա կատարման, ինչպես նաև երգչի ձայնի երգեցիկությունը: 3. Քնարական–էպիկա– կան բնույթի միաձայն և բազմաձայն աշ– խարհիկ վոկալ գործեր և պարերգեր՝ XIII–XV դդ. Արևմտյան Եվրոպայում: 4. Վոկալ բազմաձայն յուրաքանչյուր երկ՝ XVI–XVII դդ.: 5. Երգ, ինչպես և երգուն մեղեդի ունեցող ստեղծագործություն XVII դ. վերջից:
ԿԱՆՏՈՆ, քաղաք Չինաստանում, տես Գուանչժոու:
ԿԱՆՏՈՆ (ֆրանս. canton – օկրուգ), 1. Շվեյցարիայում տերիտորիալ–ֆեդերա– տիվ միավոր: Յուրաքանչյուր Կ. ունի սահ– մանադրություն, օրենսդրական և գործա– դիր իշխանության մարմիններ, ֆեդերալ պառլամենտի վերին պալատում՝ երկու դեպուտատ: 2. Ֆրանսիայում և Բելգիա– յում վարչա–տերիտորիալ միավոր: Կ–ները Ֆրանսիայում դեպարտամենտի գլխավոր խորհրդի ընտրությունների ժամանակ նաև ընտրական օկրուգներ են:
ԿԱՆՏՈՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1927, Գուանչժոուի ապստամբու– թ յ ու ն, Գուանչժոու (Կանտոն) քաղաքի բանվորների և զինվորների զինված ելույ– թը 1927-ի դեկտեմբերի 11–13-ին՝ գոմին– դանականների դեմ: Բանվորական կար– միր գվարդիայի և ուսումնական գնդի զին– վորների ջոկատները գրավեցին քաղաքի մեծ մասը, զավթեցին պահեստային զեն– քերը և բաժանեցին ապստամբությանը միացած բանվորներին: Մտեդծվեց հեղա– փոխական կառավարություն՝ ժողովրդա– կան կոմիսարների խորհուրդ, հրապա– րակվեց նրա ծրագիրը, որը նախատեսում էր սովեաական իշխանության ստեղծում, դեմոկրատական ազատություններ, 8-ժամ– յա աշխատանքային օր, արդ. խոշոր ձեռ– նարկությունների, բանկերի, տրանսպոր– տի, հողի ազգայնացում: Անգլ., ամերիկ– յան և ճապոնական իմպերիալիստների աջակցությամբ ապստամբությունը ճնշվեց: Գ. Կանտոր
ԿԱՆՏՈՐ (Cantor) Գեորգ (3.3.1845, Պե– տերբուրգ–6.1.1918, Հալե), գերմանա– ցի մաթեմատիկոս: 1867-ին ավարտել է Բեռլինի համալսարանը: Մշակել է անվերջ բազմությունների և տրանսֆինիտ թվերի տեսությունները: Ապացուցել է բոլոր իրա– կան թվերի անհաշվելիությունը, որով ցույց է տվել ոչ համարժեք, այսինքն՝ տարբեր հզորության անվերջ բազմություն– ների գոյությունը, ձևակերպել է բազմու– թյան հզորության ընդհանուր հասկացու– թյունը (տես Բազմությունների տեսու– թյուն): Կ. 1879–84-ին համակարգված ձևով շարադրել է անվերջության մասին իր ուսմունքի սկզբունքները: Մուծել է սահ– մանային կետի, ածանցյալ բազմության հասկացությունները, զարգացրել իռա– ցիոնալ թվերի տեսություններից մեկը, ձևակերպել անընդհատության աքսիոմ– ներից մեկը: Կ–ի գաղափարները չեն ըն– դունել ժամանակակիցները, մասնավո– րապես Լ. Քրոնեկերը, սակայն հետագա– յում դրանք մեծապես ազդել են մաթեմա– տիկայի զարգացման վրա:
ԿԱՆՏՈՐՈՎԻՁ Լեոնիդ Վիտալևիչ [ծն. 6(19).1.1912, Պետերբուրգ], սովետական մաթեմատիկոս, տնտեսագետ, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1964): Ավարտել է Լենին– գրադի համալսարանը (1930), 1932– 1960-ին աշխատել է նույն համալսարա– նում (1934-ից՝ պրոֆեսոր), 1958–71-ին՝ ՍՍՀՄ ԳԱ սիբիրյան բաժանմունքում, 1971-ից՝ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի Գիտության և տեխնիկայի պետ. կոմիտեի ժող. տնտ. կառավարման ինստ–ում: Կ–ի առաջին գիտական արդյունքները վերա– բերում են պրոյեկտիվ բազմությունների տեսությանը: Ֆունկցիոնալ անալիզում մուծել և ուսումնասիրել է կիսակարգա– վորված տարածությունների (K-տարածու– թյուններ) դասը: Առաջինն է ֆունկցիոնալ անալիզը կիրառել հաշվողական մաթե– մատիկայում: 1939–40-ին ստեղծել է սահ– մանափակումներով էքստրեմալ խըն– դիրների՜ որոշ դասեր լուծելու մեթոդներ և տեսություն՝ գծային ծրագրավորումը: Հիմնավորել է օպտիմալ տնտ. մոդելների վերլուծության ժամանակ ծագող օբյեկ– տիվորեն պայմանավորված գնահատա– կանների կարևորությունը: Այս հետազո–