Մ. Կաշնն խարհային պատերազմում Ֆրանսիա– յի օկուպացիայի (1940–44) ժամանակ մասնակցել է Դիմադրության շարժմանը: Պատերազմից հետո հանդես է եկել Ֆրանսիայի՝ ՆԱՏՕ–ին և այլ ագրեսիվ խմբավորումներին միանալու դեմ: Պարգե– վաւորվել է Լենինի շքանշանով (1957): C?7*^.Ecrits et portraits, recueillis par M. Hertaog-Cachin, P., 1964; Marcel Cachin vous parle, P., 1959; La vie et les combats de Marcel Cachin, P., 1949, ռուսերեն թարգմա– նությամբ: 3aMbicjibi 4)paHu;y3CKHx iiMnepna- jihctob npoTHB CCCP, M.–JI., 1928; Moh BCTpeqn c JleflHHbiM, «HoBan h HOBeinnaH hcto– phh», 1957, N° 4; Hayica h pejmrHH, M., 1958. Գրկ . ՛ A H T K> X H H a-M OCKOBqeHKO B.H., Mapcejib KameH, M., 1973. ԿԱՇԻ, կենդանիների մորթուց մշակվող նյութ: Ըստ նշանակման Կ. ստորաբա– ժանվում է 4 դասի, կոշկեղենի, թամբա– լծասարքի, տեխնիկական և գալանւոերեա– հագուստեղենի: Կոշկեղենի Կ. լի– նում է երեսացու և ներբանացու: Կոշիկի ներբանի Կ. ամրացվում է պտուտակնե– րով և թելակարա–սոսնձային մեթոդներով (զարդեզրով, միջնակարով, սոսնձային): Մշակվում է խոշոր եղշերավոր անասուն– ների, ուղտի, խոզի, ծովային կենդանի– ների, ձիու մաշկից՝ տարբեր դաբաղա– նյութերի կիրառմամբ: Կիրառվում է հա– մակցված դաբաղում (քրոմի, տանիդի, սինտանամի, երբեմն նաև ցիրկոնիումի, ալյումինի միացություններով): Կոշիկի ներբանացու Կ. ստորաբաժանվում է ըստ դաբաղման, վերջնամշակման բնույթի, հաստության, տեսակի (4 տեսակ), ընդ– հանուր տեսքի (ամբողջական կաշի, կի– սակաշի): Ներբանացու Կ–ից պատրաս– տում են ներբան, միջատակ և այլ մասեր: Կոշիկի երեսացու Կ. փափուկ նյութ է, որը շահագործման ընթացքում (ինչպես նաե կոշիկի մասեր պատրաստելիս) ձգվում է, սեղմվում, ծռվում, ենթարկվում փոշու, կեղտի, քիմ. նյութերի ներգործության: Պետք է ունենա բավականաչափ օդա– և գոլորշիաթափանցելիություն, անջրթա– փանցելիություն: Երեսացու Կ. լինում է յուխտային և քրոմային դաբաղմամբ: Տուխտից պատրաստում են աշխատանքա– յին, զինվորական կոշիկներ և սանդալ– ներ: Կոշիկի յուխտը պետք է լինի նաե քրտնակայուն և գոլորշիաթափանցելի: Ռետինե ներբաններով, տաք վուլկանաց– ման մեթոդով ամրացվող կոշիկների հա– մար կիրառվում է ջերմակայուն յուխտ: Սանդալների յուխտը պետք է լինի առա– վել առաձգական, բայց փափուկ, քիչ ճար– պածծված (8–16% ճարպ), ունենա լավ դրվագծված արտաքին մակերեույթ: Թո– ղարկվում են նաև լաքային և աստառացու Կ–ներ, որոնք պետք է լինեն փափուկ, հա– վասարաչափ ներկված, առանց բծերի և այլ արատների: Լաքային Կ. պետք է լինի փափուկ, ունենա հավասարաչափ փայլուն, չթաՓվող լաքե թաղանթ, պարզ արտա– հայտված մերեա, խնամքով մշակված մորթափառ: Առավելապես կիրառվում է մոդելային կոշիկների և գալանտերեային արտադրանքի համար: Աստառացու Կ. ստանում են դաբաղած կիսաֆաբրիկատի խոտանման ժամանակ՝ շատ արատներ ունեցող կաշիներից: Թամբ ա–լ ծtա– սարքի Կ–ից պատրաստում են գոտի, պատյան, պայուսակ, պլանշետ, հանդեր^ ձանք, լծասարք (օգտագործում են չդա– բաղված կաշի): Թամբա–լծասարքի Կ. ըս– տանում են խոշոր եղջերավոր անասուն– ների մաշկից: Կիրառվում են դաբաղման համակցված մեթոդներ: Տեխնիկա– կան Կ–ից պատրաստում են շարժաբեր փոկեր (մշակվում է խոշոր եղջերավոր անասունների մաշկից), մեքենամասեր և այլ տեխ. շինվածքներ: Տեխ. Կ. աչքի է ընկնում ձգման մեծ ամրությամբ, խտու– թյամբ, մեծ առաձգականությամբ, հավա– սար հաստությամբ: Դրանից ստանում են մաքոքամղիչ, կցորդիչներ, թեզանիքներ, բաժանարար փոկեր և այլ մեքենամասեր: Գալանտերեա հագուստեղե– ն ի Կ. փափուկ է, ստացվում է դաբաղման քրոմային և համակցված մեթոդների կի– րառմամբ: Հագուստեղենի շերետը, որն աչքի է ընկնում ձգելիությամբ, ստանում են ոչխարի մաշկից: Հագուստեղենի Կ. ստանում են նաև խոզի մաշկից: Գալանտե– րեային արտադրանքի Կ. պետք է լինի հավասարաչափ ներկված, ոչ դյուրաբեկ, շփակայուն: Երբեմն ենթարկում են տպա– դրոշմման: Ձեռնոցների Կ. ստանում են ոչխարների, այծերի, մտրուկների, գոճի– ների, շների մաշկից՝ քրոմային, ալյու– մինա–քրոմային և ճարպային դաբաղ– մամբ: Գրկ .Պ ո ղ ո ս յ ա ն Հ.Վ., Կաշի–կոշկն– ղեն ապրանքների ապրանքագիտություն, Ե., 1970: Xhmhh h TexHOJiorHH kohch h Mexa, 2 H3fl., M., 1970. Հ. Պողոպան, ԿԱՇԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ, պոլիմերային նյութ, որը կոշիկի, հագուստի, գլխարկ– ների, գալանտերեային և որոշ տեխնիկա– կան ապրանքների արտադրությունում կի– րառվում է բնական կաշվի փոխարեն: Կ. ա. դասակարգվում է ըստ նշանակման, ինչպես նաև կառուցվածքի, արտադրու– թյան եղանակի (կոշկեղենի ռետին, կոշկե– ղենի և գալանտերեային ստվարաթուղթ, փափուկ արհեստական կաշի): Կոշկե– ղենի ռետինը բնական կաշվի փոխա– րինողներից է: Կիրառվում է կոշիկի ներ– բանի և երեսացուի համար: Կոշկեղենի ռե– տինի արտադրությունը ընդգրկում է հե– տնյալ գործողությունները. կաուչուկի խառնում բաղադրիչների հետ, խառնուրդի ձեավորում, հում նախապատրաստուկի ըս– տացում և վուլկանացում: Այդ Կ. ա. կարող է լինել ծակոտկեն և միաձույլ, սե և գունա– վոր: Ծակոտկեն ռետինից ներբանների պատրաստումը թեթեացնում է կոշիկը, բարձրացնում ամորտիզացիան և բարելա– վում ջերմամեկուսիչ հատկությունները: Դրանով էլ որակապես գերազանցում է բնական կաշվին: Կոշկեղենի ե գալանտերեային ստվար ա– թ| ու ղ թ ստանում են տարբեր մանրաթե– լային նյութերից՝ թղթի և ստվարաթղթի Արտադրության տեխնոլոգիայով: Հումք է ծառայում թաղանթանյութի մանրաթելը, բամբակի և կաշվի մանրաթելը (բնական կպշվի մանրացված թափուկներ): Այդպի– սի Կ. ա–ի հիմնական առավելություններն են. թրջված վիճակում մեխանիկական հատկությունները պահպանելու ունակու– թյունը, ինչպես նաև բավարար հիգրոսկո– պիկությունը և խոնավատարողությունը: Փափուկ արհեստական կա– շիներ ստանում են թաղանթագոյաց– նող ռետինե սոսինձներով կամ լատեքս– ներով, պոլիվինիլքլորիդային մածուկնե– րով կամ պլաստիկատով, պոլիամիդնե– րով, նիտրոցելյուլոզային հիմքալցումնե– րով, պոլիեթերուրետաններով և այլ հիմ– քերի (գործվածք, տրիկոտաժ, թուղթ են) մշակմամբ: Փափուկ Կ. ա. պատրաստում են հոծ կամ ծակոտկեն: Վերջին դեպքում բաղադրիչներին խառնում են գոլորշիա– գոյացուցիչներ, ծակոտկենության հաս– նում են նաև լատեքսային խառնուրդների փրփրեցմամբ են: Վերջնամշակման գոր– ծողությունները կատարվում են հատուկ սարքավորումներում: ՍՍՀՄ–ում և արտա– սահմանում ստեղծվել են նյութեր, որոնք հատկություններով մոտենում են բնական փափուկ կաշիներին և կոչվում են սին– թետիկ կաշիներ: Դրանց պատրաստ– ման ժամանակ հիմքի ստեղծման համար կիրառում են տարբեր մանրաթելեր, տո– գորման և արտաքին ծածկաշերտ առա– ջացնելու համար՝ պոլիմերային հիդրո– ֆիլ նյութեր (հաճախ պոլիեթերուրետան– ներ): Գրկ .Պողոսյան Հ.Վ., Կաշի–կոշկե– ղեն ապրանքների ապրանքագիտություն, Ե., 1970: MaTepHajioBefleHHe H3flejiHH H3 kohch, M., 1968.
ԿԱՇԿԱԴԱՐՅԱՅԻ ՍԱՐՏԼ, Ուզբեկական ՍՍՀ–ում: Կազմվել է 1964-ի փետր. 7-ին: Տարածությունը 28,4 հզ. կմ2 է, բնակ– չությունը՝ 1120 հզ. (1979): Ունի 6 քաղաք, 4 քտա: Կենտրոնը՝ Քարշի: 1967-ին պար– գևատրվել է Լենինի շքանշանով: Կ. մ. գտնվում է Կաշկադարյա գետի ավազանում և Պամիրա–Ալայան լեռնային համակարգի արմ. ծայրամասում: Տերի– տորիայի մեծ մասը հարթավայրային է. հս–արմ–ում Քարշիի տափաստանն է, հվ–ում՝ Նիշանի տափաստանը, հվ– արմ–ում՝ Սունդուկլիի ավազուտները: Հս– արլ–ից և հվ–արլ–ից տափաստանը եզրա– վորվում է Զերավշանի և Հիսարյան լեռ– նաշղթաների լեռնաճյուղերով: Կլիման ցամաքային է, անապատային: Հունվարի միջին ջերմաստիճանը –0,2-ից 0,8°C է, հուլիսինը՝ 31,5°C: Տարեկան տեղումները հարթավայրերում 200–250 մմ են, լեռ– ներում ու նախալեռներում՝ մինչե 500 մմ: խոշոր գետը Կաշկադարյան է: Մարզի հվ–ում գերակշռում են ավազուտներն ու թակիրները, հս–ում՝ կավածածկ հարթա– վայրերն ու աղուտները, Կաշկադարյայի հովտում՝ բաց գույնի և տիպիկ մոխրա– ՝հողերը, աղուտները, մարգագետնային հո– ղերը, լեռներում՝ մոխրահողերն ու շա– գանակագույն և լեռնամարգագետնային հողերը: Անապատներում աճում են էֆե– մերներ ու օշինդրներ, Կաշկադարյայի ու