ԿԱՊԱՐ (լատ. Plumbum), Pb, պարբերա– կան համակարգի IV խմբի քիմիական ւոարր: Կարգահամարը 82 է, ատոմական զանգվածը՝ 207,2: Ունի հինգ կայուն իզո– տոպ՝ 202 (հետքեր), 204 (1,5%), 206 (23,6%), 207 (22,6%), 208 (52,3%) զանգ– վածային թվերով: Վերջին երեքը 238Ս–ի, 23ՏՍ–ի և 2327հ–ի ռադիոակտիվ փոխարկ– ման վերջնանյ ութերն են: Միջուկային ռեակցիաների ժամանակ առաջանում են Կ–ի բազմաթիվ ռադիոակտիվ իզոտոպ– ներ: Կ. հայտնի է եղել Միջագետքի, Եգիպ– տոսի և աշխարհի հնագույն այլ երկրների ժողովուրդներին, 6–7 հզ. տարի if. թ. ա.: Կ–ից պատրաստել են արձաններ, կենցա– ղային իրեր, իսկ հռոմեացիները՝ նաև ջրատար խողովակներ: Ալքիմիկոսները Կ. անվանել են Սատուռն և գրել այդ մո–^ լորակի նշանով: Կ–ի միացությունները՝ «կապարի մոխիրը»- (PbO), կապարի սպի– տակը [2PbC03.Pb(0H)2] օգտագործել են Հին Հունաստանում և Հռոմում՝ որպես դեղորայքի և ներկերի բաղադրամաս: Հրազենի հայտնաբերումից հետո Կ–ից պատրաստել են գնդակ: Կ–ի թունավոր հատկությունը նշել էն դեռես մ. թ. I դ.՝ հույն բժիշկ Դիոսկորիդեսը և Պլինիոս Ավագը: Մեծամորի պեղումների ժամանակ (1965–66) մ. թ. ա. III հազարամյակի շեր– տում հայտնաբերված ինը համաձուլված– քից չորսը պարունակում են Կ.՝ պղինձ–Կ., պղինձ–Կ.-անագ, պղինձ–Կ.–ցինկ, պղինձ– Կ.-անագ–ցինկ: Հայաստանում դեռես մ. թ. ա. Կ. օգտագործվել է շինարարության ոլորտում, նաև արտահանվել է: Հայ մա– տենագրության մեջ կան Կ–ից ներկերի ստացման բազմաթիվ դեղատոմսեր: Պարունակությունը երկրակեղեում (կլարկ) 1,6 • 10~3% է (ըստ զանգվածի): Առաջացնում է 80 միներալ, որոնցից ար– ժեքավորը գաւենիան է՝ PbS: Կ. կապտա– գորշ, ծանր մետաղ է, պլաստիկ է և փա– փուկ (կտրվում է դանակով, քերծվում եղունգով): Հալ. ջերմաստիճանը 327,4°C է, եռմանը՝ 1725°C, խտությունը՝ 11340 կգ/մ3: Ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը 6s26p2 է, միա– ցություններում՝ երկարժեք կամ քա– ռարժեք: Քիմիապես քիչ է ակտիվ: Օդում պատվում է PbO-ի նուրբ շերտով, որը նը– րան պահպանում է հետագա օքսիդացու– մից: Թթվածնի հետ առաջացնում է օքսիդ– ներ (տես Կապարի օքսիդներ): Սենյակա– յին ջերմաստիճանում թթվածնի բացակա– յությամբ ջուրը Կ–ի վրա չի ազդում, բայց նա քայքայում է ջրային տաք գոլորշին՝ ա– ռաջացնելով Կ–ի օքսիդներ և ջրածին: PbO և Pb02 օքսիդներին համապատասխա– նող Pb(OH)2 և Pb(OH)4 հիդրօքսիդներն ամֆոտեր են: Տաքացնելիս Կ. միանում է հալոգեններին՝ առաջացնելով հալոգե– նիդներ՝ PbX2: Ազոտի հետ Կ. չի փոխազ– դում, կապարի ազիդն ստացվում է անուղ– ղակի ճանապարհով: Տաքացնելիս ծծմբի նետ առաջացնում է PbS սուլֆիդ: Վերջինս ստացվում է նաև երկարժեք Կ–ի աղերի լուծույթների միջով ծծմբաջրածին անց– կացնելիս: Չնայած լարման շարքում Կ. գտնվում է ջրածնից ձախ, սակայն նոսր HCl-ից Ւ12Տ04-ից դուրս չի մղում դրան, քանի որ ջրածինը գերլարում է ստեղծում Կ–ի վրա, ինչպես նաև նրա մակերեսին առաջանում են դժվարալուծ քլորիդի և սուլֆատի պաշտպանական թաղանթներ: Տաքացնելիս խիտ աղաթթուն և ծծմբական թթուն ազդում են Կ–ի վրա՝ առաջացնելով Pb(HS04)2 և H2[PbCl4] լուծելի միացու– թյունները: Ազոտական թթուն, քացախա– թթուն և որոշ օրգ. թթուներ (օրինակ, կիտ– րոնաթթուն) փոխազդում են Կ–ի հետ՝ առաջացնելով երկարժեք Կ–ի աղեր: Քա– ռարժեք Կ–ի աղերը կարող են ստացվել ]32Տ04-ով խիստ թթվեցրած երկարժեք Կ–ի աղերի լուծույթների էլեկտրոլիզով: Քա– ռարժեք Կ. հակում ունի առաջացնելու կոմպլեքս միացություններ: Տաքացնելիս Կ. փոխազդում է ալկալիների խիտ լու– ծույթների հետ՝ անջատելով ջրածին և առաջացնում X2[Pb(OH)4] բանաձեով միացություններ: Կ. ստանում են PbS-ի օքսիդիչ բովմամբ. առաջացած PbO-ն վե– րականգնում են մինչե գորշ Կ–ի, ապա զտում մինչե մաքուր մետաղի ստացումը: Կ. կիրառվում է կապարե կուտակիչնե– րի արտադրության մեջ, գործարանային սարքավորումների, կաբելը կոռոզիայից և մեխանիկական վնասումներից պաշտպա– նող թաղանթների պատրաստման հա– մար: Կ. 7՜ հ ռենտգենյան ճառագայթ– ների ուժեղ կլանիչ է: Կ–ից ստանում են կապարի համա ճողվածքներ: Կ–ի քրոմա– տը օքսիդիչ է, կիրառվում է վերլուծական քիմիայում: Քառաէթիլակապարը հակա– դետոնատոր է, քացախատը՝ ինդիկատոր՝ H2S հայտնաբերելու համար: Որպես իզո– տոպային ինդիկատորներ օգտագործում են 204Pb (կայուն) և 212Pb (ռադիոակտիվ) իզոտոպները: Կ. օ ր գ ա ն ի զ մ ու մ: Բույսերը Կ. կլանում են հողից և ջրից: Կ. մարդու օր– գանիզմ է թափանցում սննդի (մոտ 0,22 մգ), ջրի (0,1 մգ), փոշու (0,08 մգ) հետ (24 ժ համար անվտանգ է 0,2–2 մգ): Արտաթորվում է գլխավորապես կղանքի (0,22–0,3 մգ), մեզի (0,03–0,05 մգ) հետ: Մարդու օրգանիզմը սովորաբար պարու– նակում է 2 մգ Կ. (առանձին դեպքերում՝ 200 մգ): Կ–ի կենսբ. ֆունկցիան բացա– հայտված չէ: Թունավորումը Կ–ից և նրա միացություններից հնարավոր է հանքանյութի արդյունահանման, Կ. հա– լելու, կապարաներկերի արտադրության ժամանակ, պոլիգրաֆիայում, կավագոր– ծության և կաբելի արտադրության մեջ, տետրաէթիլկապար ստանալիս և օգտա– գործելիս: Կենցաղային թունավորումնե– րը հազվադեպ են և նկատվում են Կ–ի սուսրով կամ գյուռով ջնարակված կավե ամաններում երկար պահված սննդամթեր– քի օգտագործման դեպքում: Կ. և նրա անօրգանական միացությունները աերո– զոլների ձեով օրգանիզմ են թափանցում հիմնականում շնչուղիներով, հազվադեպ՝ ստամոքս–աղիքային ուղիով և մաշկով: Արյան մեջ Կ. շրջանառվում է բարձրադիս– պերս կոլոիդների՝ ֆոսֆատի և ալբումի– նատի ձեով: Թունավորմանը նպաստում են սպիտակուցային, ածխաջրային, ֆոս– ֆորային փոխանակության խանգարում– ները, C և Bi վիտամինների պակասությու– նը, կենտ, և վեգետատիվ նյարդային հա– մակարգերի ֆունկցիոնալ և օրգ. փոփո– խությունները, ոսկրածուծի վրա Կ–ի թու– նավոր ազդեցությունը են: Թունավորումը կարող է լինել թաքնված (կ ա պ ա ր ա– կ ր ու թ յ ու ն), ընթանալ թեթե, միջին և ծանր ձևերով: Գյւկ .Ւյ՚անզադյան Է.Վ., Մ կ ը ր ա– չյան Կ.Հ., Պարսամյան է. Ս., Մե– ծամոր, Ե., 1973: PeMH T., Kypc HeopraHH- qecKofi xhmhh, nep. c HeM., t. 1, M., 1972; BpeflHbie BemecTBa b npoMbinuieHHOcTH, noff pea. H. B. JIa3apeBa, 6 այյ,., h. 2, 1971; T a- p a 6 a e b a T. H., Rekctbhc cBmnja Ha op- raHH3M h jie*ie6H0-np0(lmjiaKTHqecKHe Mepo- npHHTHH, AjiMa-ATa, 1961.
ԿԱՊԱՐ (Capparis), կապարազգիների ըն– տանիքի բույսերի ցեղ: Ծառեր են, թփեր կամ բազմամյա խոտաբույսեր: Տերեներն ամբողջական են, հերթադիր, ունեն տե– րևակիցներ, որոնք հաճախ ձևափոխված են փշերի: Հայտնի է 250–300 տեսակ, ՄՄՀՄ–ում՝ 2: Առավել մեծ տնտեսական նշանակություն ունի փշոտ Կ. (C. spi- nosa), որը ՀՍՍՀ–ում աճում է Հոկտեմ– բերյանի, էջմիածնի շրջաններում, Մեղ– րիում: Բազմամյա թուփ է, տերևները կլոր են, ծակող տերևակիցներով, վառ կանաչ գույնի: Ծաղիկները խոշոր են, սպիտակ, բաց վարդագույն: Պտուղը պատիճանման հատապտուղ է: Մեղրատու բույս է: Ծա– ղիկները, երիտասարդ պտուղներն ու ըն– ձյուղները թթու են դնում: Հասուն պտուղ– ներն օգտագործում են թարմ վիճակում, պարունակում են մոտ 18% սպիտակուց– ներ, սերմերը՝ մինչև 30% յուղ: Կ. պարու– նակում է կապարիդին ալկալոիդ:
ԿԱՊԱՐԻ ԱձԻԴ, Pb(Na)2, ազոտաջրած– նական թթվի կապարի աղը: Մպիտակ բյու– րեղներ են, խտությունը՝ 4700 կգ/մ3: Ջրում չի լուծվում: խթանիչ պայթուցիկ նյութ է: Ստացվում է NaNa-ի և Pb(N03)2–ji փոխազ– դեցությունից: Կիրառվում է պարկուճ–դե– տոնատորներում:
ԿԱՊԱՐԻ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐ, համա– ձուլվածքներ՝ կապարի հիմքով, անագի, անտիմոնի, պղնձի և այլ տարրերի ավե– լացումով: Բնութագրվում են փոքր կարծ– րությամբ, հալման ցածր ջերմաստիճա– նով, մեծ խտությամբ, տեխնոլոգիական և հակաշփական հատկություններով, կոռո– զիայի նկատմամբ դիմացկունությամբ: Կի– րառվում են տպագրական և այլ դյուրահալ համաձուլվածքների (կոտորուք, մալու– խային թաղանթներ) արտադրության հա– մար և որպես առանցքակալային նյութեր:
ԿԱՊԱՐԻ ՍՈՒԼՖԻԴ, տես Գաւենիա: