Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Հայաստանի տարածքում ապրող բնակ– չությանը Կ. հայտնի է եղել դեռևս մ. թ. ա. II հազարամյակում (կապերտային գործվածքի պատառիկ է հայտնաբերվել Արթիկի բրոնզեդարյան դամբարաննե– րից): Ուրարտ. Թեյշեբսփնի (Կարմիր բլուր) բերդաքաղաքի պեղումների ժա– մանակ հայտնաբերվել ե$յ բրդաթելի կծիկ– ներ և լաթի կտոր, որը մասնագետները, համեմատելով ժամանակակից Կ–ների հետ, պարզել են, որ եղել է կապերտային գործվածք, իսկ Անի քաղաքի պեղումնե– րով հայտնաբերվել են միջնադարյան Կ–ի և կապերտային այլ գործվածքների պա– տառիկներ: Կապերտագործության զար– գացման համար Հայաստանում կային բո– լոր նպաստավոր պայմաններն ու նյութերը (բուրդ, այծի մազ, բամբակ, մետաքս, բուսական, կենդանական, հանքային ներ– կեր Ան): Միաժամանակ Հայաստանով էին անցնում Արևելքը Արևմուտքի հետ կապող միջազգային առևտրի խոշոր ճանապարհ– ները, որը և նպաստում էր Կ–ներ գործելուն և արտահանելուն: Հայ մատենագրության մեջ Կ. բառը գործածվել է սկսած V դ., իսկ X–XIII դդ. միջազգային առևտը– րի շնորհիվ տարածվել է Եվրոպայում (ֆրանս. carpette, անգլ. carpet) և գործած– վել գորգ իմաստով: Կ. գործել են Հա– յաստանի գրեթե բոլոր շրջաններում: Առանձնապես հարգի են եղել «Զիլե» կոչվող Կ–ները (անվանումն ստացել են Սեբաստիայի կուսակալության համանուն քաղաքից) և օձակապերտները: Հայաս– տանից արտագաղթած հայերի միջոցով Կ–ների շատ զարդամոտիվներ, ամբողջա– կան հորինվածքներ և կապերտագործու– թյան եղանակները տարածվեցին նաև հայկ. գաղթավայրերում (Լվով, Մոլդա– վիա, Ռումինիա, Լեհաստան ևն), ուր մինչև XVIII դ. շարունակում էին հայկ. կապերտագործության ավանդույթները: ԿաաերտազործուաունԱ, ինչպես Հայաս– տանում, այնպես էլ Արևելքի շաա երկըր– ներում, առավելապես տնային արհեստ էր, որով զբաղվում էին հիմնականում կանայք ու աղջիկներ, երբեմն՝ նաև տղա– մարդիկ: Կ. մեծ մասամբ պատրաստել և գործածել են միջին խավի բնակիչները, իսկ չքավորներն օգտագործել են պարզ նախշերով կամ առանց նախշերի Կ–ներ: Հայկ. Կ–ների մեջ, ըստ գործելու եղանակ– ների, հայտնի են մեզարը, ջեջիմը, մատ– նաքաշ, երկու երեսանի մատնաքաշ, շու– լալ, ուղիղ օղաճիտ փաթաթովի, թեք օղա– ճիտ փաթաթովի և ծոպերես Կ–ները՝ յու– րահատուկ նախշերով ու հորինվածքով: Հայկ. Կ–ների զարդամոտիվները, լինելով բարդ ու բազմազան, հիմնականում ար– տահայտում են բնակչության տնտեսու– թյունը (մանգաղ, հասկ ևն), առասպելա– կան կենդանիների ու երևույթների վերա– բերյալ ժողովրդական պատկերացումները, կոնկրետ պատմաաշխարհագրական մի– ջավայրի բնակչության գեղագիտական ճա– շակը: Աչքի են ընկնում հավաա և պաշտա– մունք (տոտեմական ևն), արև, լուսին և այլ երկնային մարմիններ խորհրդանշող զարդամոտիվները, մարդկանց, կենդա– նիների ուրվագծային պատկերները, բու– սական նախշերը (կենաց ծառ, վարդյակ– ներ, ծաղիկներ ևն), որոնցից շատերն ունեցել են մոգական (չար աչքից պահպա– նելու) իմաստ: Հայկ. Կ–ների վրա վերար– տադրվել են նույնիսկ հնագույն ժայռա– պատկերների նմանակումներ: Կ–ներն ու կապերտային գործվածքից իրերը անցյա– լում եղել են նվիրատվության և նորահար– սի օժիտի առարկաներ: Պատկերազարդումը տես 136–137-րդ էջերի միջև՝ ներդիրում: Գրկ. Ք յ ու ր տ յ ա ն Հ., Գորգը հայոց մեջ, Վնա., 1947: Թե մուրճ յան Վ.Ս., Գոր– գագործությունը Հայաստանում, Ե., 1955: Դավթյան Ս., Հայկական կարպետ, Ե., 1975: (/. Դավթյան

ԿԱՊԵՐՈՒԹՅՈհՆ (հոլանդ, kapen–զավ– թել), մասնավոր նավերի ռազմական գոր– ծողությունները բաց ծովում՝ պետության հատուկ լիազորությամբ (կապերային վկայականով): Հատկապես տարածվել է միջնադարում: Կ. համարվել է պատերազմ վարելու օրինական միջոց, սակայն աստի– ճանաբար վեր է ածվել «օրինականացված» ծովահենության և հաճախ ծառայել հա– կառակորդի առևտրական մրցակցությու– նը խափանելուն: Կ. հատկապես բացա– սական արտահայտություն է ստացել գա– ղութային պատերազմների շրջանում, դար– ձել գաղութային տերությունների հենակե– տը ծովում: Հայերի առևտր. գործունեու– թյունը, այդ թվում «մանիչայի հայկական առևտուրը» խոչընդոտելու համար Անգ– լիան, Հոլանդիան, Պորտուգալիան և գա– ղութային մյուս պետություններն ամենուր խրախուսել են Կ. հայ առևտրական նավե– րի նկատմամբ, հաճախ կապերային վկա– յականներով օրինականացրել ծովահե– նային կողոպուտը: Ծովահեններ ասպետ դը Գարդանը, Մոլեն, Անդրի դ’Անգլյուր դը Բուրլեմոնը, նավապետ Զոն Պետրեն, ծովակալ Գրիֆֆին և ուրիշներ, որոնք համաշխարհային օվկիանոսի տարբեր շրջաններում կողոպտում էին հայկ. առև– տրական նավերը, ունեին կապերային վկայականներ: Զոն Ռիչարդի և Սամուել Ուայւոի ծովահենային կազմակերպության նավապետ Կոուտսը հայկ. «Նոր Երուսա– ղեմ» նավի զավթումը արդարացնում էր Աիամի թագավորից ստացած լիազորու– թյամբ: Պայքարի այլ միջոցների թվում հայերը մեծ նշանակություն են տվել իրա– վական միջոցներին, պայքարել Կ–յան դեմ միջազգային իրավական ընդհանուր միջոցառում մշակելու օգտին:tXVIIItդ. վերջից սկսվեց Կ. ամբողջությամբ, արգե– լելու պայքարը: Առաջին օրենսդրական ակտն ընդունվել է 1792-ին (Ֆրանսիա): 1856-ին Փարիզում ընդունվել է Կ. արգե– լելու միջազգային դեկլարացիա: ժամա– նակակից իրավունքի նորմերով ոչ ռազմ, նավերի ամեն մի գործողություն, որն ուղղված է հակառակորդի ռազմ, կամ առևտրական նավերի դեմ, համարվում է ծովահենություն: Յա. Բարսեղով ԿԱՊԻ ԱՐԲԱՆՅԱԿ, կապի տիեզերակա– յան: Նախատեսված է Երկրի հեռավոր վայրերի միջև ռադիո–հեռուստատեսա– յին, հեռագրային, հեռախոսային, լուսա– հեռագրային կապի համար: Լինում է վե– րատրանսլյացիոն պասսիվ (ուղղակի անդ– րադարձնում են ընկնող ալիքները) և ակտիվ (անդրադարձվելուց առաջ ալիք– ները ուժեղացվում են): 1965–75-ին օգ– տագործվել են ստացիոնար (սովետական՝ «Մոլնիա–1Մ», ամերիկյան՝ «Ինտելսատ»), էլիպտիկ սինխրոն (սովետական՝ «Մոլ– նիա–1», «Մոլնիա–2», «Մոլնիա–3», ամե– րիկյան՝ «Աինկոմ») և ոչ ստացիոնար շըր– ջանային ուղեծիր դուրս բերված Կ. ա–ներ: Տես նաև Տիեզերական կապ, <ՄոՀևիա> ԿԱՊԻ ԷՆԵՐԳԻԱ, մասնիկների համա– խմբի կապված վիճակի և այդ մասնիկների ազատ վիճակի (մասնիկներն անջատված են և անսահման հեռացված միմյանցից) էներգիաների տարբերությունը: Մոլեկուլ կազմող ատոմների դեպքում այն կոչվում է քիմ. կապի էներգիա, իսկ նուկլոնների դեպքում՝ միջուկի Կ. է.: Վերջինս որոշվում է AW= [mpZ+ mn(A-Z)-M]c2 առնչու– թյամբ, որտեղ mp-ն, աո–ը և M-ը պրոտո– նի, նեյտրոնի և միջուկի հանգստի զանգ– վածներն են, A-ն միջուկի զանգվածի թիվն է, Z-ը՝ պրոտոնների թիվը, c-ն՝ լույսի արագությունը վակուումում: Կ. է. այն Էներգիան է, որն անհրաժեշտ է հա– մակարգը բաղկացուցիչ մասերի տրոհե– լու համար: Այն բացասական մեծություն է, և որքան մեծ է նրա բացարձակ արժեքը, այնքան մասնիկների կապն ամուր է: Մեկ նուկլոնին բաժին ընկնող Կ. է. կոչ– վում է միջուկի տեսակարար Կ. է. AW և որոշվում է E = առնչությամբ: Ա. Դանագոււյան ԿԱՊԻ ԼԵՌՆԵՐ, Աֆրիկայի հարավում, ՀԱՀ–ում, Պորտ էլիզաբեթ քաղաքի և Օլի– ֆանտս գետի միջև: Երկարությունը մոտ 800 կմ է: Կազմված են մի քանի զուգահեռ լեռնաշղթաներից (բարձրությունը՝ մինչև 2326 մ): ԿԱՊԻ ՀԱՄԱԿԱՐԳ, էլեկտրական ազ– դանշանների միջոցով ինֆորմացիայի հաղորդման էլեկտրոնային սարքերի հա– մալիր: Տարբերում են հաղորդալարային կապի և ռադիոկապի համակարգեր: Ավտո– մատ բազմականալ կապի զարգացման շնորհիվ այժմ այդ երկու համակարգերը էապես քիչ են տարբերվում: Հետևաբար կարելի է դիտարկել կապի ընդհանրաց– ված համակարգը, որի ֆունկցիոնալ սխե– ման պարունակում է հետևյալ հանգույց– ները՝ հաղորդագրության (խոսք, գիր, պատկեր ևն) աղբյուր, հաղորդագրությու– նը էլեկտրական ազդանշանի փոխակեր– պող սարք (միկրոֆոն, ֆոտոէլեմենտ ևն), մոդուլյատոր, որը ցածր հաճախականու– թյան ազդանշանը վերածում է բարձրա– հաճախայինի: Ռադիոկապում մոդուլյա– տորն անհրաժեշտ է ազդանշանը առանց հաղորդալարի մեծ հեռավորությունների վրա հաղորդելու համար, իսկ հաղորդա– լարային կապում դրանով լուծվում է գծի հաճախային «խտացման»՝ նույն գծով բազ– մաթիվ ազդանշանների միաժամանակյա հաղորդման խնդիրը: Այնուհետև բարձրա– հաճախային (մոդուլված) ազդանշանը ուժեղացվում է և ուղարկվում գիծ: Ռադիո– գծում այն նախապես փոխակերպվում է էլեկտրամագնիսական ալիքների՝ անտե– նայի միջոցով: Ընդունման կետում բարձ– րահաճախային ազդանշանը անտենայի կամ հաղորդալարի ելքից անցնում է ընտ– րողունակ սարքին (հաճախային զտիչ, եթե «խտացումը» կատարվել է ըստ հա– ճախականության), ապա ուժեղացվում է