և արվում դետեկտորին, որը մոդուլված ազդանշանից անջատում է ցածր հաճախականության ինֆորմացիան: Սովորաբար ինֆորմացիոն ազդանշանը նորից է ուժեղացվում և փոխակերպվում ոչ էլեկտրական բնույթի հաղորդագրության (խոսք, գիր, պատկեր ևն): Կապի տարբեր համակարգերում այս կամ այն հանգույցը կարող է բացակայել կամ իր հերթին կազմել հանգույցների համալիր (օրինակ, մոդուլյատորը թվային կապում): Բարձրորակ և օպերատիվ հաղորդում իրականացնելու նպատակով մեր երկ– րում ստեղծվում է կապի միասնական ավ– տոմատացված համակարգ՝ ԿՄԱՀ (EACC): Ռ, Ղազարյան
ԿԱՊԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆ ՀՍՍՀ, կապի հեռախոսային, հեռագրական, փոստա– յին, ռադիո և հեռուստատեսային ճյուղե– րի ռադիոֆիկացումն ու մամուլի տարած– ման «Սոյուզպեչատի» գործակալություն– ների ղեկավարումն իրականացնող պե– տական մարմին: Կազմակերպվել է 1921-ին՝ որպես Հայաստանի փոստի և հեռագրի ժողկոմատ: 1922-ին վերած– վել է Անդրֆեդերացիայի փոստային ժողկոմատի (առաշին ժողկոմ է նշանակվել Դ. Աթարբեկյանը, 1922–25) լիազորու– թյան, 1932-ին՝ կապի հայկ. վարչության, 1955-ին՝ մինիստրության: Ունի կապի քաղաքային 4, շրջանային 34, տեխ. շա– հագործման 6, ռադիոֆիկացման, էլեկ– տրական, ռադիոհեռուստատեսային և կապի հանրապետական այլ հանգույց– ներ, փոխադրությունների վերահսկման բյուրո, հաշվողական կենտրոն ևն: Փոստի և հեռագրի ժողկոմ է եղել Լ. Հով– հաննիսյանը (1921 – 1922, 1922–29-ին՝ Հայաստանի կառավարությանն առընթեր Անդրֆեդերացիայի փոստային ժողկո– մատի լիազոր), լիազոր՝ Դ. ժուրիլին (1929–30, պաշտոնակատար), Հ. Չաղութ– յանը (1930–32), կապի հայկ. վարչու– թյան պետ՝ Ե. Հովսեփյանը (1932–33 և 1937–38), Ա. Մանուչարյանը (1933–37), Բ. Նալբանդյանը (1939–1941 և 1942– 1946), Ժ. Սարգսյանը (1941–42), Թ. Մի– նասյանցը (1946–1953), Բ. Մարտիրոս– յանը (1953–55): 1955-ից կապի մինիստր է Թ. Մինասյանցը:
ԿԱՊԻ ՆԱՀԱՆԳ (անգլ. Cape Province), վարչական միավոր Հարավ–Աֆրիկյան Հանրապետությունում: Տարածությունը 721 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 7111 հզ. (1970): Վարչական կենտրոնը՝ Քեյփ– թաուն: Ագրարային–ինդուստրիալ նա– հանգ է: Զարգացած է էքստենսիվ անաս– նապահությունը (հատկապես բրդատու ոչխարաբուծությունը): Զբաղվում են խա– ղողագործությամբ , պտղաբուծությամբ, հացահատիկի մշակությամբ: Արդյունա– հանում են մանգան, ալմաստ, պղինձ, երկաթ, բարիտ, ասբեստ: Կարեոր նավա– հանգիստներն են Քեյփթաունը, Իստ Լոնդոնը, Պորտ էլիզաբեթը: Մայմոնսթա– ունը Հարավ–Աֆրիկյան Հանրապետու– թյան ռազմածովային հիմնական բազան է:
ԿԱՊԻ ՌԱԴԻՈՌԵԼԵԱՅԻՆ ԳԻԾ, ռադիո– կապի գիծ՝ գերբարձր հաճախականու– թյունների տիրույթի ռադիոալիքների ռետ– րանսլյատորների շղթայով հարյուրավոր Երկրի արհեստական արբան– յակի հետ կապի ռադիոռելեա– յին գծի համակարգ. /. գծի վերշնա– կետ, 2. միջանկյալ կետ, 3. Երկրի արհեստա– կան արբանյակի հետ ռադիոկապի երկրա– յին կայան, 4. ակտիվ ռետրանսլյատորով Երկրի արհեստական արբանյակ կամ հազարավոր հեռախոսային–հեռա– գրական հաղորդումներ կամ հեռուստա– տեսային ծրագրեր միաժամանակ հաղոր– դելու համար: Ռետրանսլյատորների ան– տենաները տեղադրվում են գծի միջան– կյալ կետերում՝ բարձր աշտարակների վրա, որոնք գտնվում են միմյանցից ուղիղ տե– սանելիության հեռավորությունների (50– 70 կմ) վրա: Որպես միջանկյալ կետ կամ ռադիոռելեային գծի կայաններ կարող են ծառայել երկրի արհեստական արբանյակ– ները (նկ. ): (Տես նաև Բազմականաչային ռադիոկապ):
ԿԱՊԻԵՎ էֆենդի Մանսուրովիչ (1909– 1944), դաղստանցի սովետական գրող: Ազգությամբ լակ, գրել է ռուսերեն: «Լեռն– ցիների երգեր» (1939) և «Փորագրություն քարի վրա» (1940) ժողովածուները հրա– տարակվել են Մոսկվայում: Մեծ ճանա– չում է գտել նրա «Բանաստեղծը» (1940, հրտ. 1944) նովելների շարքը: Լույս են տե– սել նաև Կ–ի «ճակատային ակնարկներ» (1942–43, հրտ. 1944), «Հուշատետրեր» («Դաղստանյան տետր», 1934–40, «ճա– կատային օրագիր», 1941–44) գործերը:
ԿԱՊԻԼՅԱՐ ԵՐԵՎՈՒՅԹ (< լատ. capil- laris – մազական), urhu Մազական երե– վույթներ:
ԿԱՊԻԿՆԵՐ (Simia կամ Antropoidea), պրիմատների կարգի կաթնասունների են– թակարգ: Բաժանվում են 2 խմբի, լայ– նաքթեր կամ Նոր Աշխարհի Կ., որոնք ունեն 2 ընտանիք, և նեղքթեր կամ Հին Աշխարհի Կ.՝ 4 ընտանիքով: Լայնա– քիթ Կ–ի մեծ մասի քթի միջնապատը և քթանցքերը լայն են, դուրս ուղղված: Նեղ– քթերին բնորոշ է ավելի նեղ միջնա– պատը, իսկ քթանցքերը, ինչպես մարդու մոտ, ցած են ուղղված: Կ–ի քաշը 400 գ– 180 կգ է և ավել, մարմնի երկարությունը՝ մինչև 2 մ: Որոշ Կ–ի պոչը մարմնից երկար է, մյուսներինը՝ հավասար կամ կարճ, երբեմն՝ կառչող (կառչնապոչ Կ.): Մարդա– նման Կ. պոչ չունեն: Վերջավորություննե– րը լավ զարգացած են, ունեն 5 մատ, որոնց ծայրերին կան շոշափող թմբիկներ: Մա– զածածկը զարգացած է, առանձին մա– սերում երբեմն շատ երկար է և առաջաց– նում է բաշ, բեղեր, մորուք, վրձնիկներ ականջների ծայրերին են: Դեմքը և ական– ջի խեցիները մազապատ չեն: խոշոր, հա– սուն մարդանման Կ–ի գանգն ունի ոսկրա– յին կատարներ, որոնց ամրանում են հզոր, ծամող մկանները: Լավ զարգացած են դիմային մկանները: Ստամոքսը պարզ է, բուսական կերով սնվողներինը՝ բարդ: Կույր աղի ունեն բոլոր Կ., սակայն որ– դանման ելունը բնորոշ է միայն մարդա– նման Կ–ին: Կաթնագեղձերը 1 զույգ են, կրծքի վրա: Գլխուղեղը մեծ է, գալարնե– րով ու ակոսներով հարուստ, մեծ կիսա– գնդերը ծածկում են ուղեղիկը: Լավ զար– գացած են տեսողությունն ու լսողությունը: Կ–ի ձայնալարերը զրկված են ձգող մկան– ներից և ընդունակ չեն ելևէջելու հնչյուն– ները: Մեծ մասը ցերեկային հոտային կեն– դանիներ են, ծառաբնակ, իսկ պավիաննե– րը՝ գետնաբնակ: Սնվում են պտուղներով, տերևներով, երիտասարդ ընձյուղներով, միջատներով, խխունջներով, թռչունների ձվերով, մանր թռչուններով: Կ–ի գլխավոր թշնամիներն են օձերը, գիշատիչ թռչուն– ները, կոկորդիլոսներն ու հովազները: Բազմանում են ամբողջ տարին, ունենում մեկ ձագ (իգրունկաները՝ 2–3 ձագ): Ստո– րակարգ Կ–ի հղիությունը տևում է 4–6, գիբոններինը՝ 7, մարդանմաններինը՝ 9 ամիս: Կյանքի տևողությունը 20–25 տարի է, խոշորներինը՝ 40 և ավելի, մարդանման Կ–ինը՝ 50–60 տարի: Շատ Կ. որսի օբ– յեկտ են (օգտագործում են միսը և մաշկը): Որսում են նաև տանը, կենդանաբանական այգիներում և լաբորատորիաներում պա– հելու համար: Քանակը խիստ կրճատվել է, և այժմ Կ. առնված են պաշտպանության տակ: Կ–ի ծա գ ու մ ը. ենթադրվում է, որ լայնաքիթ Կ., որոնց նախնիները Հյուսի– սային Ամերիկայից ներթափանցել են Հարավային Ամերիկա, զարգացել են նեղ– քիթ Կ–ից անկախ: Միոցենում և պլիոցե– նում Կ. լայնորեն տարածված են եղել Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում: Մարդու ծագման (անթրոպոգենեզ) հար– ցերի ուսումնասիրության համար մեծ հե– տաքրքրություն են ներկայացնում միոցե– նի դրիոպիտեկները՝ որպես մարդու և ժամանակակից մարդանման Կ–ի ընդհա– նուր նախնիներ: Նախնադարյան մարդ– կանց հնարավոր նախնիները եղել են աֆրիկական ավստրալոպիտեկին մորֆո– լոգիապես մոտ ցամաքային, երկոտանի բարձրակարգ Կ., որոնք որպես գործիք օգտագործել են բնական առարկաներ: Պատկերազարդումը տես 136–137-րդ էջերի միջև՝ ներդիրում: Գրկ. Ill a ji a e p k. , Tofl nofl 3HaKOM ropmtjihi, nep. c aHrji., M., 1968; #CH3Hb hch- bothmx, t. 6, M., 1971. Բ. Մարաիրոսյան
ԿԱՊԻՁ, նախապատրաստուկները կամ կտրող գործիքները մետաղահատ, փայաամշակող հաստոցների վրա ամրակապելու հարմարանք: Կ–ները լինում են. մեխանիկական՝ առավել տարած–
Եռաբռունցք ինքնակենտրոնադնող կապիչ. /. բռունցք, 2. կոնական ատամնանիվ, 3. ատամնանիվ, 4. պարուրաձե ակոս