Մերկանտիւիզմ): Նա ուսմունք ստեղծեց աշխատանքի երկակի բնույթի մասին և ցույց տվեց, որ աբստրակտ աշխատանքն է արժեքի ստեղծման ու մեծացման աղբ– յուրը, իսկ կոնկրետ աշխատանքը ստեղ– ծում է սպառողական արժեքներ: Աշխա– տանքը, լինելով աշխատուժի սպառման պրոցես, ապրանք լինել, արժեք ունենալ չի կարող: «Աշխատուժի սպառման պրո– ցեսը միաժամանակ ապրանքի ու հավել– յալ արժեքի արտադրության պրոցես է» («Կապիտալ», հ. 1, 1954, էջ 186): Աշխատ– ուժը ստեղծում է ավելի մեծ արժեք, քան պետք է իր վերարտադրության համար: Կենդանի աշխատանքի այս հատկությունը կապիտալիստական հասարակարգում դառնում է աշխատուժ–ապրանքի սպառո– ղական արժեք: Այստեղից էլ հետեում է կապիտալի՝ որպես կապիտալիստների և վարձու բանվորների արտադրահարաբե– րությունների իրային ձեի, ինքնաճող ար– ժեքի, Մարքսի բնութագիրը: Հավելյալ արժեքի ստեղծման պրոբլեմը լուծելուց հետո Մարքսը «Կ.»-ում հետա– զոտել է դրա մեծացման երկու եղանակ– ների՝ բացարձակ և հարաբերական հավել– յալ արժեքների արտադրության ընթացքը և ցույց տվել, որ արտադրության մեջ գի– տության, տեխնիկայի նվաճումների ներ– դրումը կապիտալիստական հասարակար– գում դառնում է հարաբերական հավելյալ արժեքի արտադրության, բանվոր դասա– կարգի շահագործման աստիճանի բարձ– րացման պրոցես: Աշխատավարձի ուսմունքը գիտական հիմքերի վրա դրվեց Մարքսի վերոհիշյալ երկու հայտնագործությունների շնորհիվ, երբ աշխատավարձը բնութագրվեց որպես աշխատուժի արժեքի փոխակերպված ձե: Րացահայտելով աշխատավարձի ձեերի էությունը՝ Մարքսը ցույց տվեց, որ աշ– խատավարձի բարձրացման, աշխատօրվա կրճատման և աշխատանքային պայման– ների բարելավման համար բանվոր դասա– կարգի պայքարը եղել և մնում է բանվոր– ների տնտ. դրության բարելավման գըլ– խավոր ուղին: Կապիտափ կուտակման պրոցեսի ուսումնասիրությամբ Մարքսը բացահայտեց կաւցիտաչիստական կու– տակման ընդհանրական օրենքը: «Կ.»-ի 2-րդ հատորում, վերլուծելով հասարակա– կան կապիտալի վերարտադրության պրո– ցեսը, Մարքսն արտադրության ճյուղերը բաժանեց I և II ստորաբաժանումների, քննարկեց տարեկան հասարակական ար– դյունքի իրացման պայմանները՝ բնա– ձևով ու արժեքային արտահայտությամբ, հայտնագործեց ընդլայնված վերարտա– դրության պայմաններում սպառման առարկաների արտադրության նկատմամբ արտադրության միջոցների արտադրու– թյան առավել արագ զարգացման տնտ. օրենքը: Հասարակական արդյունքի իրաց– ման պայմանների լուսաբանման ընթաց– քում Մարքսը ցույց տվեց, որ կապիտա– լիստական արտադրության ցիկլային բնույթի պայմաններում համամասնու– թյունների պահպանումը դրանց խախտ– ման ընդհանուր շղթայում մասնակի մո– մենտ է: «Կ.»-ի 3-րդ հատորում նա ուսում– նասիրել է հավելյալ արժեքի դրսևորման ձևերը՝ շահույթը, տոկոսը և ռենտան, որոնք հեռանալով իրենց սկզբնաղբյու– րից, կապիտալիստական հասարակարգի մակերեսի վրա երևում են որպես կապի– տալի և հողի ծնունդ: Տնտ. կատեգորիա– ները դիտելով որպես արտադրական հա– րաբերությունների արտահայտության ձևեր՝ Մարքսը ցույց է տվել, որ բոլոր շա– հագործող խավերի եկամտի աղբյուրը հավելյալ արժեքն է: Շահույթի, տոկոսի և ռենտայի ձեերի վերլուծության ընթաց– քում Մարքսը, բացահայտելով բուրժ. գռեհիկ քաղաքատնտեսության ջատագո– վական էությունը, մատնանշեց, որ ար– տադրության այդ եղանակին ներհատուկ հակասությունները վկայում են նրա ան– ցողիկ բնույթը, գծում նրա պատմական զարգացման սահմանը: «Կ.»-ի հիմնական գաղափարներն իրենց գիտականությունն ու արդիականությունը պահպանում են նաև ժամանակակից փու– լում: Դրանց հիման վրա Վ. Ի. Լենինը ստեղծեց ամբողջական ուսմունք իմւցե– րիաւիզմի, սոցիալիստական հեղափոխու– թյան և սոցիալիզմի կառուցման օրինա– չափությունների մասին: Բուրժ. տնտեսա– գետների պնդումները՝ «Կ.»-ում շարադըր– ված ուսմունքի հնացման մասին, հերք– վում են հասարակության պատմական զարգացման ընթացքով: «Կ.»-ում ձևա– կերպված և մարմնավորված են դիալեկ– տիկական մատերիալիզմի փիլիսոփայու– թյան հիմնական սկզբունքները: Մարքսն այստեղ բնութագրել է իր դիալեկտիկա– կան մեթոդը, ցույց տվել դրա արմատա– կան տարբերությունը Հեգելի դիալեկ– տիկայից: Լենինը զուգահեռ էր անցկաց– նում «Կ.»-ի առաջին գլխի և Հեգելի «Տրա– մաբանության գիտության» միջև և գըտ– նում էր, որ թեև Մարքսը չի թողել մեծա– տառով տրամաբանություն, բայց նա թո– ղել է «Կ.»-ի տրամաբանությունը: Փիլ. տեսակետից հատկապես ուշագրավ են Մարքսի մտքերը հետազոտության պատ– մական ու տրամաբանական մեթոդների փոխհարաբերության՝ իրական պատմա– կան պրոցեսի տրամաբանական (վերա– կառուցված) վերարտադրության, վերա– ցականից կոնկրետին անցնելու, ինչպես նաև հասարակագիտական հետազոտու– թյան մեթոդաբանական առանձնահատ– կությունների մասին: «Կ.»-ի հայերեն թարգմանության առա– ջին փորձը կատարել է Ա. Արասխանյանը: 30-ական թթ. «Կ.»-ի երեք հատորները բնագրից հայերեն է թարգմանել Թ. Ավ– դալբեգյանը: 1-ին հատորը լույս է տեսել 1933-ին, 2-րդը՝ 1936-ին, 3-րդը (1–2 գրքերը)՝ 1947-ին և 1949-ին: 1954-ին հրա– տարակվել է «Կ.»-ի 1-ին հատորի հայե– րեն երկրորդ թարգմանությունը (ռուսե– րենից): 1977-ին ձեռնարկվել է «Կ.»-ի բոլոր չորս հատորների նոր թարգմանու– թյունը՝ Կ. Մարքսի և Ֆ. էնգելսի երկերի ժողովածուի ռուս. 2-րդ հրատարակու– թյունից: Գրկ. Էնգելս Ֆ., Կ. Մարքսի «Կապիտա– լի» առաջին հատորի գրախոսությունը «De- mokratisches Wochenblatt^-ի համար, Մարքս Կ. և Էնգելս Ֆ., Ընտիր երկ., հ. 2, Ե., 1973: Ն ու յ ն ի, Կ. Մարքսի «Կապի– տալը», հ. 1, Ե., 1937: Մարքս Կ. և Էն– գելս Ֆ., Նամակներ «Կապիտալի» մասին, Ե., 1954: Լենին Վ. Ի., Կարլ Մարքս, Երկ., հ. 21: Նույնի, Մարքսիզմի երեք աղբյուր– ներն ու երեք բաղկացուցիչ մասերը, Երկ., հ. 19: Ն ու յ ն ի, Կարլ Մարքսի ուսմունքի պատ– մական բախտը, Երկ., հ. 18: Ն ու յ ն ի, Մարք– սիզմ և ռևիզիոնիզմ, Երկ., հ. 15: Թ ո վ մ ա ս– յան Ն.Ռ., Հավելյալ արժեքի թեորիան Մարքսի տնտեսական ուսմունքի անկյունա– քարն է, Ե., 1959: Բաշինշաղյան Զ. Գ., Կարլ Մարքս, Ե., 1968: JleoHTbeB JT.A., «KanHTaji» K. MapKca h coBpeMeHHaa anoxa, M., 1968; BBiroacKHii B.C.,K hctophh co3flaHHH «KanHTaJia, M., 1970. Ն. Թովմասյան
ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ, հիմնական ֆոնդերի ստեղծման, ընդլայնման և վե– րակառուցման նպատակով կատարվող նյութական, աշխատանքային և դրամա– կան ծախսումներ: Իրականացվում են ազգային եկամտի կուտակման ֆոնդի և լրիվ վերականգնման ամորտիզացիոն հատկացումների հաշվին, պլանավորվում և հաշվարկվում են նախա– հաշվային գներով: Սոցիալիստական էկո– նոմիկայի բնորոշ գիծը, նրա կարևոր առավելությունը գործարկված հիմնական ֆոնդերի և Կ. ն–ի անընդհատ աճն է: Այսպես, 1940–77-ին ՀՄՍՀ–ում գործարկ– ված հիմնական ֆոնդերն ավելացել են 20,1, Կ. ն.՝ 20 անգամ: Կ. ն. ուղղվում են նոր ձեռնարկությունների կառուցմանը, գործող ձեռնարկությունների ընդլայն– մանն ու վերակառուցմանը և հիմնական ֆոնդերի նորացմանը: Որքան մեծ է վերա– կառուցմանն ու տեխ. վերազինմանն ուղղը– ված մասը, այնքան կարող է բարձր լինել կապիաաչ ներդրումների արդյունավետու– թյունը: Վերջինը մեծապես կախված է նաև Կ. ն–ի ճյուղային և տերիտորիալ կառուց– վածքից: ճյուղային կառուցվածքը ներ– դրումների բաշխումն է ժողտնտեսության ճյուղերի, արտադրական և ոչ արտադրա– կան ոլորտների, արտադրության երկու ստորաբաժանումների, իսկ տերիտորիալ կառուցվածքը՝ երկրի տնտ., վարչական շրջանների միջև և դրանց ներսում: 1977-ին ՀՍՍՀ–ում Կ. ն–ի 36% –ն ուղղվել է արդյու– նաբերության, 19% –ը՝ գյուղատնտեսու– թյան, 45% –ը՝ մնացած ճյուղերի զարգաց– մանը: Ըստ տեխնոլոգիական կառուցված– քի Կ. ն. բաժանվում են շինարարական– մոնտաժային աշխատանքների, սարքա– վորման, գործի՛քների ու գույքի ձեռքբեր– ման և այլ ծախսումների: Տնտեսապես արդյունավետ է հիմնական ֆոնդերի ակ– տիվ մասի՝ սարքավորման վրա կատար– վող ծախսումների տեսակարար կշռի ավե– լացումը: Ֆինանսավորման ձևերից և աղ– բյուրներից ելնելով՝ տարբերում են՝ պետ. բյուջեի, ձեռնարկությունների սեփական միջոցների ու բանկային վարկի հաշվին ֆինանսավորվող Կ. ն.: Ըստ սեփականու– թյան ձևերի՝ պետ. և կոոպերատիվ ձեռ– նարկությունների ու կազմակերպություն– ների (94,7%), կոլտնտեսությունների (3,05%) և սեփական բնակարաններ կա– ռուցելու համար բնակչության (2,25 %) Կ. ն.: Ներդրումները պլանավորում են հնգամ– յակներով, կոնկրետացվում և ճշգրտվում են տարեկան պլաններում: Կ. ն–ի շնորհիվ ապահովվում են էկոնո– միկայի արագ զարգացումը և որակական տեղաշարժերը նրա համամասնություննե–