րում, ժողանաեսության բոլոր ճյուղերի ւոեխ. մակարդակի բարձրացումը, արտա– դրողական ուժերի տեղաբաշխման բարե– լավումն ու ժողովրդի բարեկեցության բարձրացումը: Բ. Եղիազարյան
ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱ–
ՎԵՏՈՒԹՅՈՒՆ տնտեսական, ցու– ցանիշ, որն արտահայտվում է կաւցիաաւ ներդրոււ/ների և դրանց միջոցով ստաց– վող տարեկան արդյունքի հարաբերու– թյամբ: Կապիտալ ներդրումների հարաբե– րությունն արդյունքին՝ տվյալ արդյունքի կապիտալաաարությունն է, հակադարձը՝ կապիտալահատույցը (Կ. ն. ա–յան ընդ– հանուր ցուցանիշներ): Ներդրումների տա– րատեսակ արդյունքներ օգտագործելիս կարելի է ստանալ կոնկրետ ցուցանիշ– ներ, որոնք կծառայեն տարբեր տեսան– կյունից Կ. ն. ա. գնահատելու համար: Եթե կապիտալ ներդրումների ծավալը հայտնի է, ապա տնտեսության ոլորտնե– րում դրանց արդյունավետության որոշու– մը պայմանավորվում է արդյունքի գնա– հատման եղանակով: Կ. ն. ա–յան ցուցա– նիշներում որպես արտադրական կապի– տալ ներդրումների հետևանք օգտագործ– վում են համադրելի կամ ընթացիկ գնե– րով հաշվարկված համախառն արտադրան– քը, վերջնական արտադրանքը, պայմա– նական ու նորմատիվային զուտ արդյուն– քը, զուտ արդյունքը, շահույթը, ինքնար– ժեքի իջեցումը են: Ոչ արտադրական ոլոր– տում, եթե գործարկված օբյեկտն աշխա– տում է տնտհաշվարկի սկզբունքով, ար– դյունքը կարելի է գնահատել համախառն կամ զուտ եկամուտով, հակառակ դեպ– քում՝ ելնելով տվյալ օբյեկտի նպատա– կից և աշխատանքներ կատարելու առանձ– նահատկություններից: Չնայած կապիտալ ներդրումներ են հա– մարվում միայն հիմնական ֆոնդերի ըս– տեղծման ծախսերը, գործնականում Կ. ն. ա. որոշելիս դրանց կազմում մեծ xJuiuuiiIp հաշվի են առնվում նաև նյութա– կան շրջանառու ւ/քւջոցնեբի սաեղծման կամ աճի ծախսերը: Կ. ն. ա. գնահատվում է բացարձակ և համեմատական արդյունավետության ցուցանիշներով: Առաջինը կապիտալ ներ– դրումների և դրանց արդյունքի բացարձակ մեծությունների հարաբերությունն է, իսկ երկրորդը՝ ներդրումների օբյեկտի երկու փոխադարձաբար փոխարինելի տարբե– րակների կապիտալ ներդրումների տար– բերության և դրանց արդյունքների տար– բերության հարաբերությունը: Բացարձակ արդյունավետության ցանկացած ցուցա– նիշին համապատասխանում է համեմա– տական արդյունավետության որոշակի ցուցանիշ: Որևէ օբյեկտի իրականացման ո տարբերակների դեպքում, յուրաքան– չյուրը՝ K կապիտալ ներդրումներով և K1 ցլ 3 արդյունքով, –– կամ – կներկա– K1 յացնեն բացարձակ արդյունավետությու– տ ս 1 3i– 3j ^ 3i-3jt^ Ki –Kj համեմատական արդյունավետությունը (l,i և j պատկանում են տարբերակների ո բազմությանը, i=^j): Որպես արդյունք շահույթն ընդունելու դեպքում (եթե բոլոր տարբերակներում տարեկան արդյունքի ծավալը և գինը նույնն են) երկու տարբե– րակների համար վերջին երկու ցուցանիշ– ները կհամընկնեն լրացուցիչ կապիտաչ ներդրումների ետգնման ժամկետի և ար– դյունավետության գործակցի հետ: Օբ– յեկտի իրականացման օպտիմալ տարբե– րակն ընտրելու համար օգտագործվում է բերված ծախսերի մեծության նվազագույ– նի՝ C-f EHK=min պայմանը (K կապի– տալ ներդրումների ծավաւն է, C՝ արդյուն– քի կամ աշխատանքների կատարման ինք– նարժեքը, Eh՝ համեմատական արդյու– նավետության նորմատիվը): Ըստ տ ըն– տես ութ յան ընդգրկման աստիճանի Կ. ն. ա–յան ցուցանիշները որոշվում են ամբողջ ժողտնտեսության, դրա ճյուղերի և ենթա– ճյուղերի, մինիստրությունների, գերա– տեսչությունների, միավորումների, ձեռ– նարկությունների և դրանց կառուցված– քային միավորների, նաև առանձին մի– ջոցառումների համար, իսկ ըստ տարած– քի ընդգրկման՝ ամբողջ երկրի, միութե– նական կամ ինքնավար հանրապետու– թյունների, երկրամասերի և մարզերի, քաղաքների և շրջանների, նաև ավելի փոքր տերիտորիալ միավորների համար: Կ. ն. ա–յան ցուցանիշներն ընդգրկում են տարբեր ժամանակամիջոցներ (սովորա– բար մեկ տարուց ավելի): Նոր օբյեկտի իրականացման և գործողների վերակա– ռուցման կամ ընդլայնման ժամանակ նը– պատակահարմար է որոշել ամբողջ, իսկ օբյեկտը մասերով, աստիճանաբար գոր– ծարկելիս՝ նաև առանձին տարիների Կ. ն. ա.: Կ. ն. ա–յան ցուցանիշներում անհրա– ժեշտ է համապատասխանեցնել ծախսում– ներն ու արդյունքը, վերցնել միայն այն արդյունքը, որն ապահովվել է տվյալ ներ– դրումների միջոցով, կամ միայն այն ներ– դրումները, որոնք ապահովել են տվյալ արդյունքը: Նկատի ունենալով կապիտալ ներդրումների իրագործման անընդհա– տությունը, տարեկան Կ. ն. ա. որոշելիս հարմար է արդյունավետության ցուցա– նիշում չափակցել տվյալ տարվա արդյուն– քը՝ նախորդ տարվա կապիտալ ներդրում– ների հետ, որով, մասամբ, հաշվի կառնվի նաև ներդրումների և դրանց արդյունքի ստացման միջև եղած տարբերությունը՝ ժամանակի լագը* Կարևոր է Կ. ն. ա. որո– շել ժողովրդատնտեսական տեսանկյու– նից՝ հաշվի առնելով դրանում տնտեսու– թյան բոլոր օղակներում տվյալ օբյեկտի ստեղծման հետ առնչվող ծախսումներն ու արդյունքը: Կ. ն. ա–յան բարձրացումը հանրային արտադրության արդյունավետության բարձրացման կարևոր պայմանն է: Այն իրագործվում է կապիտալ ներդրումների պլանավորման, օբյեկտների նախագծման, իրականացման և շահագործման պրոցես– ներում: Կ. ն. ա–յան մակարդակը մեծապես պայմանավորված է ներդրումների ճյու– ղային, տերիտորիալ և վերարտադրական կառուցվածքով: Կապիտալ ներդրումների առաջնահերթ ուղղումը բարենպաստ պայ– մաններում գտնվող բնական հարստու– թյունների և նոր շրջանների յուրացմա– նը, առաջադեմ ճյուղերի ստեղծմանը կամ հետագա զարգացմանը, վերարտադրու– թյան առավել նպատակահարմար եղա– նակների օգտագործմանը պայմաններ են ստեղծում Կ. ն. ա–յան բարձրացման համար: Կարևոր է նախագծվող օբյեկտ– ների համար արտադրության կազմա– կերպման առաջավոր մեթոդների և նորա– գույն տեխնոլոգիական պրոցեսների կի– րառումը՝ հաշվի առած հումքի համալիր օգտագործումը, շրջակա միջավայրի պահ– պանությունը, ձեռքի աշխատանքի ըստ ամենայնի կրճատումը: Որքան մեծ է նա– խագծվող օբյեկտի արժեքում հիմնական ֆոնդերի ակտիվ մասի՝ առավելապես սարքավորման, տեսակարար կշիռը, այն– քան մեծ են Կ. ն. ա–յան բարձրացման հնարավորությունները: Արդյունավետու– թյան բարձրացման կարևոր ուղղություն– ներից է օբյեկտների նախագծման, կա– ռուցման և դրանց նախագծային կարողու– թյունների յուրացման ժամկետների կըր– ճատումը: Այդ նպատակով անհրաժեշտ է կապիտալ ներդրումները կենտրոնաց– նել փոքրաթիվ կառույցների վրա, պահ– պանել շինարարության ժամկետների նոր– մաները, կրճատել անավարտ շինարարու– թյան ծավալը, միաժամանակ ստեղծել ան– հրաժեշտ կուտակում՝ օբյեկտների հա– վասարաչափ բաշխված գործարկումն ապահովելու համար: Կ. ն. ա–յան բարձ– րացման խնդիրների հաջող լուծումը կախ– ված է նաև պլանավորման և նախագծման նորագույն եղանակների, մաթեմատիկա– կան մեթոդների և էլեկտրոնային հաշվո– ղական տեխնիկայի օգտագործումից, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր դեպքում ընդունել օպտիմալ որոշում: Բ. Եղիազարյան
ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՏԳՆՈՒՄ, կապիաաւ ներդրումների արդյունավետու– թյան ցուցանիշ, որևէ ժամանակահատվա– ծում կատարված կապիտաչ ներդրումների և դրանց շնորհիվ ստացված շահույթի աճի հարաբերություն: Պրակտիկայում որոշ– վում է գերազանցապես համախառն ներ– դրումների համար: Կապիտալ ներդրում– ների ամբողշ ծավալի համար բնորոշում է ներդրումների բացարձակ արդյունավե– տությունը, ցույց է տալիս տարեկան շա– հույթի միավոր աճ ստանալու համար ան– հրաժեշտ կապիտալ ներդրումների չափը: Հաճախ օգտագործվում է կապիտալ ներ– դրումների համեմատական արդյունավե– տության ցուցանիշը, որը երկու համեմատ– վող տարբերակների կապիտալ ներդրում– ների տարբերության և այդ ներդրումնե– րի շնորհիվ ստացվող շահույթի աճերի տարբերության հարաբերությունն է: Եթե արդյունքի գինը համեմատվող տարբե– րակներում նույնն է, ապա ցուցանիշը որոշվում է տարբերակներում կապիտալ ներդրումների տարբերության և տարե– կան արտադրական ծախսերի տարբերու– թյան հարաբերությամբ: Տարբերակներից լավագույնն ընտրելու համար նշված ցու– ցանիշը համեմատվում է Կ. ն. ե–ման նոր– մատիվի հետ: Կապիտալ ծախսումների և դրանց արդյունքի ստացման ժամանակի միջև կա որոշ տեղաշարժ՝ ժամանակի լագ: Բացի այդ, ներդրումները կատարվում են ոչ միանգամից, այլ բաշխվում են տարվա ընթացքում: Այդ պատճառով յուրաքան– չյուր միավոր ներդրում արդյունք կարող է տալ տարվա միայն մի մասի ընթացքում,