Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ցումը Ռուսաստանում ունեցել է մի շարք առանձնահատկություններ: Կ–ի պատմու– թյունն այստեղ բաժանվել է կապիտալիս– տական հարաբերությունների ծագման (XVII դ. երկրորդ քառորդ –1861) U հաս– տատման ու տիրապետման (1861–1917) ժամանակաշրջանների: Ֆեոդալիզմի ըն– դերքում Կ–ի տնտեսաձևի ծագումն ու կազ– մավորումը դանդաղ է ընթացել և տևել է մոտ երկու դար: XVII դ. 30-ական թթ. արդյունաբերու– թյան մեջ առավել զարգացում է ստա– ցել կապիտալիստական պարզ կոո– պերացիան: Միաժամանակ, արտադրու– թյան հաստատուն և տարածուն ձև է դար– ձել մանուֆակտուրան, որն իր սոցիալա– կան բնույթով բաժանվել է տիպերի՝ կա– պիտալիստական, ճորտային և խառը: Մինչև XVIII դ. 20-ական թթ. արդյունա– հանող արդյունաբերության մեջ հիմնա– կանում կազմավորվում էին կապիտալիս– տական տիպի ձեռնարկություններ: Սա– կայն, աշխատուժի պակասը լրացնելու համար պետ. գյուղացիների վերագրումն ու ամրացումը գործարաններին, դրանցում աշխատեցնելու համար ճորտ գյուղացի– ներ գնելը թույլատրող հրամանագիրը (1721) պայմանավորեցին լեռնարդյունա– հանող արդյունաբերության մեջ, մինչև 1861-ը, ճորտային մանուֆակտուրայի իշ– խող դիրքը: XVIII դ. 30–40-ական թթ. աճում է անազատ աշխատանքի օգտա– գործումը նաև վերամշակող արդյունաբե– րության մեջ: Այս ճյուղում ֆեոդալական– ճորտատիրական կարգը կարճ ժամանա– կ ով միայն արգելակեց կապիտալիստա– կան հարաբերությունների զարգացումը: 1760-ին դադարեցվում է գյուղացիների վերագրումը մանուֆակտուրաներին, իսկ 1762-ին վերացվում է 1721-ի հրամանա– գիրը: XVII դ. 2-րդ կեսից ապրանքափո– ղային հարաբերությունները ներթափան– ցում տՆ ռուս, գյուղ, սկսվում է գյուղացիու– թյան քայքայումն ու շերտավորումը, աճում է արտագնացությունը: XIX դ. 30-ական թթ. սկզբնավորվում է արդ. հեղաշրջումը, մանուֆակտուրային փոխարինում է գոր– ծարանը: Գյուղատնտեսության մեջ շարու– նակվում է կապիտալիստական հարաբե* րությունների զարգացումն ու պրոլետա– րիատի և բուրժուազիայի կազմավորման պրոցեսը: Ձևավորվում է համառուսական շուկան, միաժամանակ քայքայվում ֆեոդա– լական–ճորտատիրական կարգը: Ռուսաստանում Կ. ամրապնդվեց 1861-ի գյուղացիական ռեֆորմի շնորհիվ: ճորտա– տիրության մնացորդները երկար պահ– պանվեցին և պայմանավորեցին Կ–ի հե– տագա զարգացման որոշ առանձնահատ– կությունների առկայությունը: ճորտատի– րական կարգերի վերացումից հետո արդյու– նաբերությունն սկսեց արագ զարգանալ, Դոնբասում ստեղծվեց քարածխի, Բաք– վում՝ նավթի արդյունաբերություն, Պե– տերբուրգում՝ մեքենաշինություն, բուռն թափով ընթացավ երկաթուղիների շինա– րարությունը: Ստեղծվեց կապիտալիստա– կան վարկային համակարգը, ուժեղացավ արտասահմանյան կապիտալի ներհոսքը: էկոնոմիկայում նկատվեցին ճգնաժամա– յին երևույթներ (1867, 1873), արագացավ պրոլետարիատի կազմավորման, գյուղա– ցիության քայքայման պրոցեսը:tXXtդ. սկզբին կուլակները կազմում էին գյուղա– ցիության 22, միջակ տնտեսատերերը՝ 30, չքավորները՝ 48%–ը: Ետռեֆորմյան Կ–ի առավել բնորոշ առանձնահատկու– թյունը հակասությունն էր իշխող բուրժ. արտադրահարաբերությունների և ճոր– տատիրության ւհաւցորդների միջև: Երկ– րորդ առանձնահատկությունը Կ–ի զար– գացումն էր և՝ խորությամբ, և՝ լայնու– թյամբ, երրորդը՝ արդյունաբերության գըլ– խավոր ճյուղերում արտադրության համա– կենտրոնացման բարձր մակարդակն էր, որն արագացրեց Կ–ի թևակոխումը իմպե– րիալիզմի փուլ: Դա սրեց Կ–ին բնորոշ հա– կասությունները, ռուս, պրոլետարիատը, աշխատավոր գյուղացիության հետ միա– սին, բոլշևիկյան կուսակցության գլխա– վորությամբ խորտակեց բուրժուազիայի տիրապետությունը և դրեց ամբողջ աշ– խարհում սոցիալիզմի հաղթանակի սկիզ– ԲԸ: Կ. Հայաստան ու մ: 1870-ի մայի– սի 14-ի գյուղացիական ռեֆորմը նշանա– վորեց Արևելյան Հայաստանում կապիտա– լիստական արտադրաեղանակի սկիզբը: Ցարական կառավարության տնտեսական քաղաքականությունը, գյուղում ֆեոդա– լիզմի մնացորդների պահպանումը, նաև ռենտայի բարձր նորման խո– չընդոտում էին երկրի արտադրողական ուժերի զարգացմանը, դրանով իսկ՝ Կ–ի հաստատմանը: Ապրանքափողային հա– րաբերությունները դեռ XIX դ. 70-ական թթ. չներթափանցել էին գյուղատնտեսու– թյան մեջ, որն արտահայտվում էր ոչ միայն գյուղացիության քայքայմամբ ու պրռ– լետարացմամբ, այլև արտադրության մասնագիտացմամբ և ապրանքայնության բարձրացմամբ: Արարատյան դաշտի շըր– ջանները մասնագիտանում էին բամբա– կագործության և խաղողագործության, նախալեռնային շրջանները՝ հացահատի– կի արտադրության և անասնաբուծության, լեռնային շրջանները՝ գերազանցապես անասնաբուծության ուղղությամբ: Առև– տրական երկրագործության ճյուղերից ա– ռավել զարգացան բամբակագործությունն ու խաղողագործությունը: Բամբակի ար– տադրությունը Երևանի նահանգում 1913-ին, 1880-ի համեմատ, ավելացավ 7,6 անգամ և կազմեց 613,5 հզ. փութ, խա– ղողինը՝ 1890-ի համեմատ, 3,4 անգամն 3818,3 փութ: Գյուղատնտեսության մյուս ճյուղերը դանդաղ էին աճում: Չափազանց ցածր էր արդ. արտադրության ընդհանուր մակարդակը: Զարգացած էին միայն պղնձի, գինու և կոնյակի ու բամբակա– զտիչ արդյունաբերության ճյուղերը: Եր– կաթուղային տրանսպորտի և հաղորդակ– ցության մյուս միջոցների զարգացումն ուժեղացրեց Հայաստանի տնտ. կապերը Անդրկովկասի մյուս շրջանների, Ռուսաս– տանի և արևմտաեվրոպական երկրների հետ: XIX դ. վերջին Հայաստանը վերջնա– կանապես ընդգրկվեց Ռուսաստանի ներ– քին շուկայի ընդհանուր ոլորտը: XX դ. սկզբից կապիտալիստական կացութա– ձևն արդեն տիրապետում էր տնտեսու– թյան գրեթե բոլոր ճյուղերում: Արդյունա– բերությունը թևակոխել էր կապիտալիս– տական խոշոր մեքենական արտադրու– թյան փուլը, գրեթե ամբողջ արդ. արտա– դրանքը տալիս էին կապիտալիստական ձեռնարկությունները: Տնտեսության առա– ջատար ոլորտներում իշխում էր արևմտա– եվրոպական ու ռուս, կապիտալը, պղընձ– արդյունաբերության մեջ՝ ֆրանս., գինու և կոնյակի արդյունաբերության մեջ՝ ռուս., բամբակազտիչ արդյունաբերության մեջ՝ ռուս, և լեհականը: Առևտրում և բանկային գործում ևս տիրապետող էր կապիտալիս– տական կացութաձևը, բանկերը վերահըս– կում էին ռուս., ֆրանս., գերմ. և անգլ. կապիտալիստները: Գյուղատնտեսության մեջ, միայն, բարձր տեսակարար կշիռ ուներ մանրապրանքային արտադրու– թյունը, բայց կուլակային տնտեսություն– ները տալիս էին գյուղատնտ. արտադրան– քի գերակշիռ մասը: Կ–ի զարգացման ըն– թացքում էական փոփոխություններ կա– տարվեցին բնակչության սոցիալ–դասա– կարգային կազմում և նրա տեղաբաշխման մեջ: Համեմատաբար արագ աճեց քաղա– քային բնակչությունը, այդ թվում՝ բանվոր դասակարգը: Սակայն, Հայաստանում խոշոր քաղաքներ չառաջացան, ամենա– մեծը Ալեքսանդրապոլն էր, որի բնակչու– թյան թիվը, զորքի հետ, 1913-ին 51,3 հզ. էր: Խորացավ գյուղացիության քայքա– յումն ու շերտավորումը: 1913-ին նրանց մոտ 48%–ը կազմում էին չքավոր խավը, 34% –ը՝ միջակ տնտեսատերերը, 18%-ը՝ կուլակությունը: Սուր բնույթ կրեց ագրա– րային գերբնակչությունը, որի պատճառ– ներից էին՝ խոշոր առևտրա–արդյունաբե– րական կենտրոնների բացակայությունը, Արմ. Հայաստանից պարբերաբար կա– տարվող ներգաղթը, սակավահողությու– նը: Կ–ի զարգացումը նշանավորվեց նաև բուրժուազիայի և պրոլետարիատի կազ– մավորմամբ: Հայ հասարակական զար– գացման առանձնահատկություններից էր՝ խոշոր բուրժուազիայի և արդ. պրոլետա– րիատի գերակշիռ մասի ձևավորումն ու գործունեությունը Հայաստանի բուն տե– րիտորիայից դուրս: Կ. արմատական հե– ղաշրջում կատարեց հասարակական վեր– նաշենքում, որոշ հնարավորություն ստեղծ– վեց գիտության, գրականության և արվես– տի զարգացման համար: Փոփոխություն– ներ կատարվեցին գաղափարախոսության մեջ. XIX դ. 2-րդ կեսերին իշխող դիրք գրավեցին լիբերալ–բուրժուական և հեղա– փոխական–դեմոկրատական հոսանքները, դարի վերջին՝ ազգայնական գաղափարա– խոսությունը: XIX դ. վերջին, երբ Կ. թևա– կոխեց զարգացման իմպերիալիստական փուլը, բուրժ. արտադրաեղանակը դադա– րեց Հայաստանում առաջադիմական լինե– լուց և վերածվեց հասարակական զար– գացման արգելակի: Որպես դասակարգ պրոլետարիատի առաջացումը և կապի– տալիստական հակասությունների սրումը հող ստեղծեցին XIX դ. 80-ական թթ. մարք– սիզմի գաղափարների տարածման հա– մար: Ստեղծվեց մի հզոր ուժ, որը հիմքից կործանում է արտադրամիջոցների մաս– նավոր սեփականության ու շահագործման վրա հիմնված հասարակարգը: 9-^^.Մարքս Կ. և է ն գ և լ ս Ֆ., Կոմու– նիստական կուսակցության մանիֆեստը, Ե., 1973: Մարքս Կ., Քաղաքատնտեսության քննադատության շուրջը, Ե., 1948: Նույն ի,