Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


թվով վարձու բանվորների: Կ. պ. կ. ձևա– վորվում է մանրապրանքային արտադրու– թյան քայքայման հիմքի վրա և ապահո– վում տնտ. որոշակի առավելություններ, առանձնացված աշխատողների (արհես– տավորների) ջանքերի պարզ միավորմամբ բարձրանում է աշխատանքի արտադրողա– կանությունը, հավասարակշռվում են աշ– խատողների անհատական ունակություն– ները, մրցություն է սկսվում նրանց միշև, տնտեսվում են արտադրամիջոցներն ու աշ– խատուժը, կրճատվում է արտադրաժամա– նակը ևն: Դրա հետ մեկտեղ, Կ. պ. կ–ի փուլում արտադրահարաբերությունները թույլ են զարգացած, խոշոր կապիտալներ չեն առաշանում, տեխնիկան, արտադրու– թյան կազմակերպման մեթոդներն արմա– տական փոփոխությունների չեն ենթարկ– վում, պրոլետարիատը փոքրաթիվ է, շու– կան՝ նեղ, արտադրությունը հիմնվում է ձեռքի աշխատանքի վրա, աշխատանքի բաժանում չկա: Կ. պ. կ–ի զարգացման հե– տևանքով ծագում է մանոէֆակտուբան:

ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՑԻԿԼ (< հուն, XVX- ճօգ– շրշան), կապիտալիստական արտա– դրության մշտապես կրկնվող շարժում տնտեսական մի ճգնաժամից մյուսը: Կ. ց–ի որոշիչ փուլը գերարտադրության ճգնա– ժամն է (տես Տնտեսական ճգնաժամ): ճգնաժամն ավարտում է ցիկլը, ընդ որում՝ ճգնաժամի ընթացքում արտադրու– թյան անկման ամենացածր կետը նաև նոր ցիկլի ելակետն է: ճգնաժամին հաջոր– դում է լճացումը, արտադրության անկումը դադարում է, ապրանքային պաշարների ավելացումը փոխարինվում է դրանց աս– տիճանական ներծծմամբ: ճգնաժամի և լճացման փուլերը պայմաններ են ստեղ– ծում աշխուժացման համար, որը բնորոշ– վում է արտադրության մասշտաբների որոշ աճով, հիմնական կապիտալի նորաց– մամբ, դրա նկատմամբ պահանջարկի ընդ– լայնմամբ: Աշխուժացումն աստիճանաբար անցնում է վերելքի: Այս փուլում արտա– դրությունը շարունակում է արագորեն աճել, գործազրկությունը կրճատվում է, պահանջարկի ընդլայնումը նպաստում է ապրանքների և ծառայությունների շուկա– յական գների բարձրացմանը: Դրա հետ մեկտեղ, աշխուժացման ու վերելքի փուլե– րը բնորոշվում են կապիտալիստական ընդլայնված վերարտադրությանը հատուկ անհամամասնականության կտրուկ ուժե– ղացմամբ: Վերելքի վւուլում նախադրյալ– ներ են ստեղծվում գերարտադրության նոր ճգնաժամի համար: Գերարտադրության առաջին ճգնաժամը, որ սկզբնավորեց առաջին Կ. ց., բռնկվել է 1825-ին, Մեծ Բրիտանիայում: Կ. ց. համաշխարհային բնույթ է ստացել XIX դ. կեսին, երբ մի շարք երկրներում հաղթանակեց խոշոր մեքենական ինդուստրիան, խորացավ աշ– խատանքի միջազգային բաժանումը, և զարգացան համաշխարհային տնտ. կա– պերը: Այդ շրջանում Կ. ց. ուներ 10-ամյա տևողություն, XIX դ. 70-ական թթ.՝ 7– 8-ամյա, սակայն, գերարտադրության ցիկ– լային ճգնաժամերի առավել կործանիչ ուժ: Կապիտաւիզմի ընղհանուր ճգնաժամի պայմաններում Կ. ց–ի մեխանիզմը որա– կական փոփոխություններ է կրում: Գիտա– տեխ. հեղափոխության ծավալումը, ժա– մանակակից կապիտալիստական էկոնո– միկայի կառուցվածքային տեղաշարժերը անխուսափելիորեն հանգեցնում են մաս– նակի, միջանկյալ ու լրացուցիչ ճգնաժա– մերի հաճախակի բռնկման: Ընդ որում, աշխուժացման և վերելքի փուլերը դարձել են առավել ինտենսիվ, արտադրության ճգնաժամային անկումը՝ ոչ այնքան խոր: Երկրորդ համաշխարհային պատերազլքից հետո, միջազգային տնտ. կապերի թու– լացման պայմաններում, կապիտալիստա– կան տարբեր երկրներում ցիկլի փուլերի միաժամանակությունը խախտվեց: Չնա– յած դրան, վերարտադրության պրոցես– ների զարգացման ամբողջ ընթացքը վկա– յում է համաշխարհային Կ. ց–ի զարգաց– ման ընդհանուր օրինաչափությունների առկայությունը: Կապիտալիստական ար– տադրության ցիկլային տատանումներն ուժեղացնում են աշխատավորների նյու– թական դրության անկայունությունը: ճըգ– նաժամի տարիներին մեծանում է արդ. ռեզերվային բանակը, զգալի թվով բան– վոր–ծառայողներ դառնում են մասնակի գործազուրկ, բարձրանում է շահագործ– ման աստիճանը: Արտադրության ցիկլայ– նությունը կապիտալիզմի զարգացման տարերայնության, վերարտադրության ընթացքի ընդհատվողականության և, ի վերջո, կապիտալիստական արտադրու– թյան *անցողիկ բնույթի վկայությունն է: Գ/^-Մարքս Կ., Կապիտալ, հ. 1, Ե., 1954, գլուխներ 3, 6, 23, 24, հ. 2, Ե., 1936, գլուխներ 2-6, 12-16, 20-21, հ. 3, Ե., 1947-49, գլուխներ 6, 14-18, 27-48, 51: Ն ու յ ն ի, Քաղաքատնտեսության քննադա– տության շուրջը, Ե., 1948: Էնգելս Ֆ., Ան– տի–Դյուրինգ, Ե., 1967, բաժին 3, գլուխ 1: Լենին Վ. Ի., Տնտեսական ռոմանտիզմի բնութագրության շուրջը, Երկ., հ. 2: MnpoBbie SKOHOMHqeCKHe KPH3HCM 1848 –1935, T. 1, M., 1937; MeHflejibCOH JI., TeopHH h hcto– phh 3KOHOMHqeCKHX KpH3HCOB H ItflKJIOB, T. 1– 3, M., 1959–64; CoBpeMeHHue ukkjiw h kph- 3HC61, M., 1967.

ԿԱՊԻՏԱՆ (ուշ լատ. capitaneus – զորա– գլուխ), սպայական կոչում պետություն– ների մեծ մասի բանակներում: Երևան է եկել միջնադարյան Ֆրանսիայում: Ռու– սաստանում սկսել է գործածվել XVI դ., նախ՝ օտարերկրյա սպաների, XVII դ. վաշտի հրամանատարների համար: Եր– կըրների մեծ մասում, այդ թվում և Ռու– սաստանում, XVIII – XX դդ. սկզբին եղել է նաև ռազմածովային ուժերի սպայական կոչում: Սովետական զինված ուժերում 1935-ին հաստատվեցին զինվորական կո– չումներ. ցամաքային և ռազմաօդային ուժերում՝ Կ., ռազմածովային ուժերում՝ 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի Կ. և Կ–լեյտե– նանտ:

ԿԱՊԻՏՈԼԻՈԻՄ, 1. (լատ. Capitolium, Ca- pitolinus mons), Հին Հռոմի բլուրներից մեկը, որ հնագույն ժամանակներից եղել է պաշտամունքային կենտրոն: Այստեղ էր Կապիտոլիական տաճարը, ուր երբեմն տեղի էին ունենում սենատի նիստեր, իսկ առջևի հրապարակում՝ ժողովրդական հա– վաքներ: 2. (Capitol) ԱՄՆ–ի կոնգրեսի նիստերի գումարման շենքը Վաշինգտո– նում: Կառուցվել է 1793–1865-ին, կլասի– ցիզմի ոճով (ճարտ. Ու. Թորնթոն, P. Լաթ– րոբ, Թ. Ուոլթեր): Ի.Վ. Կապիտոնով

ԿԱՊԻՏՈՆՈՎ Իվան Վասիլևիչ [ծն. 10 (23).2.1915, գ. Աերովսկոյե (այժմ՝ Ռյա– զանի մարզի Սասովոյի շրջանում)], սո– վետական պետական և կուսակցական գործիչ: ԱՄԿԿ անդամ 1939-ից: 1938-ին ավարտել է Մոսկվայի կոմունալ շինարա– րության ինժեներների ինստ–ը: 1941– 1951-ին կատարել է կուսակցական և սո– վետական ղեկավար աշխատանքներ: 1951–52-ին եղել է կուսակցության Մոսկ– վայի մարզկոմի քարտուղար, 2-րդ քար– տուղար, 1952-ից՝ ԱՄԿԿ Մոսկվայի քաղ– կոմի, 1954-ից՝ ԱՄԿԿ Մոսկվայի մարզկո– մի, 1959–64-ին՝ ԱՄԿԿ Իվանովոյի մարզ– կոմի առաջին քարտուղար: 1964-ից՝ ԱՄԿԿ ԿԿ–ի բաժնի վարիչ, 1965-ից՝ ԱՄԿԿ ԿԿ–ի քարտուղար: Կուսակցության XIX–XXV համագումարների պատգամավոր է, XIX, XX, XXII– XXV-ում ընտրվել է ԱՄԿԿ ԿԿ–ի անդամ: 1964–66-ին եղել է ԱՄԿԿ ԿԿ–ի

ՌՄՖՄՀ–ի գծով բյուրոյի անդամ: ԱՍՀՄ III–X գումարումների Գերագույն սովե– տի դեպուտատ է, ՄԱՀՄ Գերագույն սո– վետի Նախագահության անդամ (1954– 1962): Պարգևատրվել է Լենինի 2 և 3 այլ շքանշաններով:

ԿԱՊԻՏՈՒԼԱՐՆԵՐ (ուշ լատ. capitularia < լատ. capitula – գլուխ), Կարոլինգնե– րի դինաստիայի թագավորների օրենք– ներն ու կարգադրությունները: Կարգա– վորել են զավթած հոդերի կառավարման, առևտրական տուրքերի գանձման և այլ հարցեր: Կ–ում մեծ տեղ է հատկացվել գյուղացիների ֆեոդալական կախվածու– թյան օրինականացմանը: Կարևոր պատ– մական աղբյուր է «Կապիտուլար կալ– վածքների մասին» («Capitulare de villis>) Կարլոս Մեծի հրահանգը (հրտ. մոտ 800-ին):

ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ, 1. հաղթող կողմի պայմաններով կամ հրամանատարների համաձայնությամբ ցամաքային, օդային և ռազմածովային ուժերի կամ նրանց զո– Վաշինգտոնի Կապիտոլիումը (1793–1865, ճարտ–ներ՝ Ու. Թորնթոն, Բ. Լաթրոբ, Թ. Ուոլ– թեր)