Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ների հարաբերությունների, նաև սոցիա– լիստական հեղափոխության միջազգային պայմանների մասին Վ. Ի. Լենինի ստեղ– ծած ուսմունքի հիմնական բովանդակու– թյունը: Անհամաչափությունը՝ անհամա– մասնությունը, աններդաշնակությունը, հակամարտ հակասությունը, կապիտալիզ– մի յուրահատկությունն է: Մինչմոնոպո– լիստական կապիտալիզմի պայմաններում այս հակասությունը մեղմանում էր գաղութ– ների ընդլայնման U թույլ զարգացած եր– կըրների ժողովուրդների շահագործման միջոցով: Այդ ընթացքում, Եվրոպայի առա– ջավոր կապիտալիստական երկրները (Անգլիա, Ֆրանսիա) գաղութացրին հըս– կայական տերիտորիաներ՝ բազմամիլիոն բնակչությամբ, իրենց ազդեցությունը տա– րածեցին հետամնաց երկրների մեծ մասի վրա U տնտ. զարգացման մակարդակով գերազանցեցին կապիտալիստական մյուս երկրներին (Գերմանիա, ճապոնիա, ԱՄՆ): Բայց, սկսած XIX դ. երկրորդ կե– սից, կապիտալիզմի տնտ. և քաղ. անհա– մաչափ զարգացման օրենքի գործողու– թյան հետևանքով, Գերմանիայի ու ճա– պոնիայի էկոնոմիկան ավեփ բարձր տեմ– պերով էր զարգանում և նոր դարասկըզ– բում տնտ. զարգացման մակարդակով հա– վասարվեց, իսկ ծանր արդյունաբերու– թյան որոշ ճյուղերում առաջ անցավ Անգ– լիայից ու Ֆրանսիայից: Հին և նոր զար– գացող կապիտալիստական երկրների մի– ջև հակասությունները խորացան, քանի որ հումքի, էժան աշխատուժի աղբյուրների և վաճառահանման շուկաների մեծ մասը տիրում էին նախկինում զարգացած կա– պիտալիստական երկրները: Իմպերիա– լիզմի փուլում, երբ աշխարհի տերիտո– րիալ բաժանումն արդեն ավարտված էր, երիտասարդ կապիտալիստական երկըր– ները զարգացման բարձր տեմպերը կա– րող էին պահպանել միայն աշխարհի տե– րիտորիալ վերաբաժանման՝ իմպերիա– լիստական պատերազմի միջոցով: Կապի– տալիզմի պայմաններում ուրիշ միջոց չի կարող լինել, «բացի պատերազմից, վերաց– նելու համար այն անհամապատասխանու– թյունը, որ գոյություն ուներ մի կողմից՝ արտադրողական ուժերի զարգացման ու կապիտալի կուտակման և մյուս կողմից՝ ֆինանսական կապիտալի համար գաղութ– ներն ու «ազդեցության ոլորտները» բա– ժանելու միջև» (Լենին Վ. Ի., Երկ., հ. 22, էջ 367): Կապիտալիզմի համաշխար– հային տնտեսության շղթայի թույլ օղակ– ներում ներքին և արտաքին հակասու– թյուններն ավելի քան խտացված ձևերով են արտահայտվում, որն իր կնիքն է դը– նում համաշխարհային սոցիալիստական հեղափոխության ընթացքի վրա: Բացա– հայտելով այդ հակասությունների էու– թյունը, Լենինը եզրակացրեց, «…որ սո– ցիալիզմը չի կարող հաղթել բոլոր եր– կըրներում միաժամանակ: Նա կհաղթի սկզբում մեկ կամ մի քանի երկրներում, իսկ մնացած երկրները մի որոշ ժամանակ կմնան բուրժուական կամ մինչբուրժուա– կան» (Երկ., հ. 23, էջ 94): Այս ուսմունքն իրականացավ Հոկտեմբերյան սոցիալիս– տական մեծ հեղափոխության հաղթանա– կով, որը և դրեց համաշխարհային սոցիա– լիստական հեղափոխության սկիզբը: Սո– ցիալիզմի առաջին երկրի ստեղծումն ու հզորացումը խորացրեց կապիտալիզմի անհամաչափ զարգացման օրենքի գոր– ծողությունը, իսկ երկրորդ համաշխարհա– յին պատերազմն այդ հակասությունների լուծման հերթական փորձ էր: Գերմանիայի նկատմամբ ՍՍՀՄ հաղթանակն արագաց– րեց հեղափոխական իրադրության հա– սունացումը, Եվրոպայի ու Ասիայի մի շարք երկրներ անջատվեցին իմպերիա– լիզմի շղթայից և ՍՍՀՄ հետ կազմեցին համաշխարհային տնտեսության նոր, սո– ցիալիստական սիստեմ: Կապիտաչիզմի ընդհանուր ճգնաժամի արդի փուլում այս օրենքի դրսևորման առանձնահատկու– թյունները լուսաբանվում են ՍՄԿԿ, կո– մունիստական ու բանվորական մյուս կու– սակցությունների կողմից: Ներկայումս ավելի է արտահայտվում կենտրոնաձիգ ու կենտրոնախույս գործոնների բախման միտումը: Առաջիններն աջակցում են բո– լոր երկրների կապիտալիստների միությա– նը, մյուսները թուլացնում են այն: Որո– շակի փոփոխություններ են կրել միջազ– գային տնտ. կապերը, աճել են հայթայ– թող արդյունաբերության արտադրանքի արտահանման տեսակարար կշիռն ու արդ. զարգացած երկրներից արտահանման բա– ժինը, ավելացել են կաւցիւոաւի արտա– հանման (հիմնականում զարգացած երկըր– ների միջև) չափերը և գերազանցել արտա– քին առևտրի աճի տեմպերը: Մոնոպոլիա– ների գերիշխանության պայմաններում տնտ. կապերի միջազգայնացման միտու– մը ձեռք է բերում զավթողական բնույթ: Հակասությունների տնտ. հիմքը նորից մնում են երկրների տնտ. զարգացման մա– կարդակների խիստ տարբերություններն ու դրանց հաղթահարման միտումը, որն ուղեկցվում է միջազգային ասպարեզում կապիտալիստական երկրների ու խմբա– վորումների ուժերի և դիրքերի կտրուկ տեղաշարժերով: Ձևավորվել է իմպերիա– լիզմի երեք գլխավոր կենտրոն՝ ԱՄՆ, ԵՏՀ և ճապոնիա, որոնց շահերն անընդ– հատ բախվում են: Միջիմպերիալիստա– կան հակասությունները ժամանակավո– րապես լուծվում են պետական–մոնոպո– լիստական հովանավորության (պրոտեկ– ցիոնիզմ) օգնությամբ: Սակայն, վերջինս ավելի է խորացնում առևտրա–արժութա– յին հակասությունները, որոնք տարած– վում են նաև քաղ. հարաբերությունների վրա: Համաձայնությունները կրոս! են ժամանակավոր և անկայուն բնույթ, հան– դիսանում նոր բախումների հասունաց– ման ելակետ: Զարգացած երկրների տեխ– նիկա՜տնտեսական մակարդակների հա– մահարթման միտումը զուգակցվում է նախ– կին գաղութների և կախյալ երկրների տնտ. հետամնացության պահպանման և «եր– րորդ աշխարհում» ազդեցության ոլորտ– ների նոր բաժանման համար մոնոպոլիա– ների պայքարի հետ: Նման պայմաննե– րում, միջիմպերիալիստական հակասու– թյունների հետագա խորացման գործոն է դառնում նեոգաղութատիրությունը: Այս– պիսով, կապիտալիզմի տնտ. և քաղ. ան– համաչափ զարգացման արդի փուլում ամենաբնորոշը իմպերիալիզմի համա– կարգը թուլացնող հակասությունների խո– րացումն է և այն կործանող ուժերի հզո– րացումը: Գրկ. ահս Իւէպերիաչիզմ և Կապիտաչիզմ հոդվածների գրականությունը: Ն. Թովմասյան

ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԸՆԴ–

ՀԱՆՐԱԿԱՆ ՕՐԵՆՔ, կապիտալիզմի տըն– տեսական օրենք, արտացոլում է կապի– տալիստների հարստության աճի և պրո– լետարիատի աղքատացման ու շահագործ– ման ուժեղացման փոխկապվածությունը: Օրենքը բացահայտել և գիտականորեն հիմնավորել է Կ. Մարքսը: Կապիտաչի կուտակումը կապիտալի և կապիտալիս– տական արտադրահարաբերությունների վերարտադրությունն է՝ անընդհատ աճող մասշտաբներով: Կապիտափ համակենտ– րոնացման և կապիտաչի կենտրոնացման հետևանքով անընդհատ աճում են անհա– տական կապիտալների չափերը, արտա– դրությունը համակենտրոնացվում է. ար– տադրամիջոցների, աշխատուժի և արտա– դրանքի մեծ մասը կենտրոնացվում է խո– շոր ձեռնարկություններում: Հավելադիր հավելյալ արժեք ստանալու ձգտումը և մրցակցությունը կապիտալիստներին ստի– պում են անընդհատ կատարելագործել տեխնիկան, որի հետևանքով աճում է կա– պիտալի տեխ., հետևաբար նաև օրգ. կազմը: Այդ պատճառով փոփոխուն կա– պիտալն ավելի դանդաղ է ավելանում, քան հաստատունը, ուստի, կապիտալի ընդհանուր մասսայում իջնում է նրա տե– սակարար կշիռը: Դա աշխատուժի պա– հանջարկի բացարձակ ավելացման պայ– մաններում հանգեցնում է նրա հարաբե– րական կրճատմանը, բանվոր դասակար– գի որոշակի մասը դառնում է գործազուրկ: Տնտ. ճգնաժամերի ընթացքում գործա– զրկությունը շեշտակի ավելանում է, վե– րելքի փուլում՝ իջնում: Գործազրկությու– նը, իր հերթին, բանվոր դասակարգի դրու– թյան բացարձակ և հարաբերական վատ– թարացման միտումի դրսևորման կարևոր գործոնն է: Պրոլետարիատն իր աշխա– տանքով ավելացնում է կապիտալը, և որ– քան բարձր է շահագործման աստիճանը, այնքան ավելի մեծաթիվ բանվորներ են դուրս մղվում արտադրությունից: Կապի– տալի կուտակման աճին զուգընթաց արա– գանում է աշխատանքի հանրայնացման պրոցեսը, արտադրությունը ձեռք է բերում առավել հասարակական բնույթ, սակայն մնում է համեմատաբար փոքրախումբ կա– պիտալիստների մասնավոր սեփականու– թյունը: Այստեղից էլ՝ խորանում է կա– պիտաչիզմի հիմնական տնտեսական հա– կասությունը, օբյեկտիվ ու սուբյեկտիվ նախադրյալներ են ստեղծվում կապիտա– լիզմից սոցիալիզմին անցնելու համար:

ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՄԱՍՆԱՎՈՐ ՍԵՓԱ–

ԿԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Մասնավոր սեփակա– նություն:

ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ, տես Շահագործում:

ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՊԱՐԶ ԿՈՈՊԵՐԱ– ՑԻԱ, արտադրության կապիտալիստական եղանակի զարգացման նախասկզբնական փուլ, աշխատանքի հանրայնացման ձև, երբ կապիտալիստը շահագործում է միա– ժամանակ զբաղված և միատեսակ աշխա– տանք կատարող առավել կամ պակաս