Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վորող սարքեր ևն), 4. ինֆորմացիայի արտաբերման սարքավորումներ, 5. ինֆորմացիայի փնտրման և պահման սարքավորումներ, 6. կապի սարքավորումներ ևն: Համապետական մասշտաբով Կ. ա.ա–ման կազմակերպում,ապահովում է պլանավորման և կառավարման ժամանակակից գիտական մեթոդների առավել արդյունավետ ներդրումը: ՛՛՛ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԱՐՔ՛՛՛ (հաշվողական մեքենայի), սարք, որը նախատեսված է կառավարելու մեքենայի բոլոր սարքերի փոխներդաշնակ աշխատանքը, ծրագրերի և մշակման տվյալների ավտոմատ մուտքը արտաքին հիշողության սարքերից (ՀՍ) հիմնական ՀՍ, ծրագրի հրամաններիտրամաբանական հաջորդականությամբ ընտրելը, նրանց վերծանումը, տրամաբանական կամ թվաբանական գործողության անմիջական կատարումը, գործողության արդյունքների գրանցումը հիմնական ՀՍ–ում, վերջնական արդյունքների արտածումը մեքենայից, ինչպես նաև մարդու անմիջական ներգործությունը հաշվման պրոցեսի վրա: Պարզագույն Կ. ս. բաղկացած է հետևյալ հանգույցներից, մուտքի–ելքի կառավարման հանգույց, որը կառավարում է ծրագրերի և մշակման ենթակա ինֆորմացիայի մուտքը արտաքին ՀՍ–ից հիմնական ՀՍ, ինչպես նաև արդյունքների արտածումը հիմնական ՀՍ–ից (մեքենագրում թղթի վրա, արտապատկերում էլեկտրոնային լաստատախտակի վրա ևն):Հրամանների ընտրման հանգույց՝ հիմնական ՀՍ–ից ծրագրի հրամաններն ընտրում է տրամաբանական հաջորդակա– նությամբ: Հրամանների վերծանման հանգույց՝ վերծանում է հերթական հրամանը և ըստ նրա բնույթի՝ ապահովում տարրական գործողությունների տրամաբանական հաջորդականությունը:Տվյալների ընտրման հանգույցը նախատեսված է տվյալները– ըստ հրամանի պահանշի ընտրելու համար: Գրանցման հանգույցը գործողության արդյունքը գրանցում է հիմնական ՀՍ–ում: Մեքենայական յուրաքանչյուր հրաման տարրական գործողությունների որոշակի տրամաբանական հաջորդականություն է,որը կարելի է իրականացնել ինչպես ապարատային, այնպես էլ հիշողության միջոցներով: Առաջին դեպքում Կ. ս. կոչվում է ապարատային, իսկ երկրորդ դեպքում՝ միկրոծրագրային: Միկրոծրագրային կառավարումն ունի մի շարք առավելություններ, օրինակ,նախագծման պրոցեսի ավտոմատացման հնարավորություն,շահագործման ընթացքում ծրագրողի հայեցողությամբ հրամանների ձևափոխման կամ ավելացման ճկունություն են: ՛՛՛ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՀԱՆ՛՛՛, կառավարվող օբյեկտը հսկող,շահագործող և կարգավորող սարք է: Կառավարող վահանի դիմային մասում տեղադրվում են կառավարման օրգանները և ինֆորմացիայի ազդանշանային միջոցները: Կառավարման վահանը մարդու և մեքենայի փոխազդեցության հիմնական միջոցներից է (տես՝ «Մարդ–մեքենա»): Ըստ հիմնական նպատակի, Կ. վ–ները լինում են օպերատիվ կառավար– ման (ապահովում է տվյաւ իրադրությունում որոշում կայացնելը), ինֆորմացիոն–տեղեկատու (ապահովում է ցանկացած պահին կառավարվող օբյեկտից ինֆորմացիա ստանալը), ֆունկցիոնալ տեխնոլոգիական հսկման (հսկում է կառավարվող ամբողջ համակարգի ճիշտ աշխատանքը), համակցված (ընդգրկում է վերոհիշյալ մի քանի ֆունկցիաները տարբեր զուգակցություններով) ևն: Կ. վ–ները լինում են տեղային (գտնվում են անմիջապես կառավարվող օբյեկտի վրա) և հեռակառավարման: Կ. վ. նախագծելիս տեխ. պահանջների հետ միաժամանակ հաշվի են առնվում էրգոնոմիկայի, ինժեներական հոգեբանության և տեխնիկական գեղագիտության պահանջները:

ԿԱՌԱՎԱՐՈՂ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ, կառավարող համակարգում որպես կենտ– րոնական հանգույց օգտագործվող հաշ– վողական մեքենա, որ նախատեսված է կառավարման պրոցեսում ինֆորմացիայի ավտոմատ ընդունման, մշակման և կատա– րող օրգաններին կամ մարդ–օպերատորին հաղորդելու համար: Կ. հ. մ–ի օգտագործ– ման նպատակը կառավարվող համակարգի օպտիմալ աշխատանքն ապահովելն է: Կ. հ. մ–ները դասակարգվում են. ըստ նշա– նակության՝ արդ. օգտագործման, ինքնա– թիռային, նավային ևն, ըստ տեխնիկական «Արաքս» կառավարող հաշվողական մեքենան իրացման՝ թվային, անալոգային, հիբրի– դային, ըստ կիրառման հնարավորություն– ների՝ ընդհանուր (օբյեկտների մի քանի դասերի համար) և հատուկ (միայն մի դասի համար), ըստ կատարման ֆունկ– ցիայի՝ կենտրոնացված հսկման, «խոր– հըրդատու» օպտիմալացնող, ուղղակի կա– ռավարման: Արդյունաբերության մեջ Կ. հ. մ–ների կիրառությունը սկսվել է 1950-ական թթ. և անցել զարգացման մի քանի փուլ: Առաջին փուլում ստեղծվել են կենտրոնացված հսկման մեքենաներ, որոնք նախատեսված էին տեխնոլոգիա– կան պրոցեսների պարամետրերի ավտո– մատ հսկման համար: Այս մեքենաների հաշվողական մասը թույլ էր զարգացած և ուներ հատուկ նշանակություն: Կենտրո– նացված հսկման Կ. հ. մ. հեշտացնում էր մարդու աշխատանքը և արդյունաբերու– թյան որոշ ճյուղերում տալիս էր տնտ. զգալի օգուտ: Երկրորդ փուլում ստեղծվել են «խորհրդատու» և օպտիմալացնող մե– քենաներ: Դրանք, հսկելուց բացի, լուծում էին տեխնոլոգիական պրոցեսների օպտի– մալացման խնդիրներ, որոնք մինչև այդ լուծում էր մարդը՝ ինդուկտիվ կերպով և անբավարար ճշգրտությամբ: «Խորհրդա– տու» մեքենաները տեխնոլոգիական պրո– ցեսը ղեկավարող օրգանների հետ անմի– ջական կապ չունեին: Այդ ֆունկցիան, ըստ մեքենայի ցուցումների, կատարում էր մարդը: Օպտիմալացնող մեքենաներն ար– դեն ունեին կառավարող ավտոմատներ, որոնք մեքենայի ցուցումներն իրագոր– ծում էին անմիջականորեն՝ առանց մար– դու մասնակցության: Այս դասի մեքենա– ները լայն կիրառություն չգտան նեղ մաս– նագիտացված լինելու և սերիական թո– ղարկման անշահավետության պատճա– ռով: Երրորդ փուլում ստեղծվել են ուղղա– կի կառավարման մեքենաները, որոնք ունեն զարգացած մաթեմատիկական ապա– րատ, հիշողության սարք, կապի միջոց– ներ, մեծ արագագործություն, մեծ հուսա– լիություն ևն, որոնց շնորհիվ էլ լայն կի– րառություն գտան արդյունաբերության և տեխնիկայի բազմազան բնագավառնե– րում:

ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ԱՐԿԵՐ, անօդաչու թռչող ապարատներ՝ հանդերձված մարտական լիցքով և թռիչքի կառավարման սարքե– րով: Կ. ա. բաժանվում են 4 դասի. 1. «երկիր–երկիր». բալիստիկ հրթիռներ և ինքնաթիռ–արկեր՝ մի քանի տասնյակից մինչև լքի քանի հզ. կմ թռիչքի հեռավորու– թյամբ, նախատեսված են վերգետնյա օբ– յեկտներ խոցելու համար, 2. «երկիր–օդ». զենիթային ռեակտիվ արկեր՝ օդային օբ– յեկտներ խոցելու համար, 3. «օդ–օդ». ռեակտիվ արկեր՝ ինքնաթիռից օդային օբյեկտներ խոցելու համար, 4. «օդ–երկիր». ինքնաթիռ–արկեր, տորպեդներ, ռումբեր՝ ինքնաթիռից վերգետնյա օբյեկտներ խո– ցելու համար:

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, պետության բարձ– րագույն գործադիր–կարգադրիչ մարմին: Կ., որը երբեմն կոչվում է մինիստրների խորհուրդ կամ կաբինետ, ղեկավարում է պրեմիեր մինիստրը (կանցլերը, մինիս– տըրների խորհրդի կամ կաբինետի նա– խագահը), իսկ երբեմն էլ՝ պետության ղեկավարը (օրինակ, ԱՄՆ–ում՝ պրեզիդեն– տը): Կ–յան անդամները (մինիստրներ, քարտուղարներ, պետ. քարտուղարներ ևն) ղեկավարում են պետ. կառավարման կենտրոնական գերատեսչությունները: Կ. կարող է լինել միակոաակցական կամ կոալիցիոն: Ֆեդերատիվ պետություննե– րում կան կենտրոնական (ֆեդերալ) Կ. և ֆեդերացիայի կազմի մեջ մտնող պետ, կազմավորումների (նահանգ, մարզ) Կ–ներ: Կապիտալիստական երկրներում Կ. կազմում է պառլամենտը կամ նշանա– կում է պետության գլուխը: ԳՖՀ–ում, Իռ– լանդիայում, ճապոնիայում պետության գլուխը պրեմիեր մինիստր (կանցլեր) է նշանակում պառլամենտի ընտրած անձին: Կապիտալիստական երկրների մեծ մա– սում Կ. իրավաբանորեն պատասխանա– տու և հաշվետու է պառլամենտի առջև, սակայն, փաստորեն, լինելով մոնոպոլիա– ների քաղ. զենքը, ողջ իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում: Սոցիալիս– տական երկրներում Կ. կազմում է ժողո– վըրդական ներկայացուցչության բարձրա– գույն մարմինը, որին ենթակա է և հաշվե– տու: Կ. կազմելու կարգը, կազմն ու լիա– զորությունները սահմանվում են սահմա– նադրությամբ:

ԿԱՌԱՎԱՐՈՒՄ, ընդհանուր փիլիսոփայա– կան առումով՝ իրական աշխարհի որոշա–