Գրկ. HapCKHH H.C., COBpeMeHHWH no- 3HTHBH3M, M., 1961; C M H p H O B B.A., O flOCTOHHCTBaX H Onra6lCaX OflHOH JIOrHKO-<l)H- JIOCO(i>CKOH KOHIienUHH, B KH. I G>HJIOCO(i>HH MapKCH3Ma H He0n03HTHBH3M, M., 1963. Ս. Ավետիսյան
ԿԱՌՆԱՎԱԼ (ֆրանս. carnaval), թատերա– կանացված խաղերով, երթերով ժողովըր– դական մասսայական զբոսահանդես: Ակունքներով կապված է հեթանոսական ծիսակատարությունների հետ: Անվանումը ծագել է XIII դ. վերջին, Իտալիայում: Նրա հետ է առնչվում XVI դ. իտալ. դիմակների թատրոնը (Կոմեդիա դեչ^արաե): Ռուսաս– տանում, Հայաստանում և այլուր Կ–ները տեղի էին ունենում բարեկենդանի օրե– րին՝ ազգային տարբեր ձևերով: XVIII դ. առանձնապես տարածված էր Իտալիա– յում, Գերմանիայում, Ֆրանսիայում, ներ– կայումս՝ Լատինական Ամերիկայում, Իսպանիայում: ՍՍՀՄ–ում Կ–ներ են կազ– մակերպվում երիտասարդական, մարզա– կան և այլ տոնակատարությունների օրե– րին:
ԿԱՌՆԵ (Carne) Մարսել (ծն. 18.8.1909, Փարիզ), ֆրանսիացի կինոռեժիսոր: 1928-ից աշխատում է կինոյում: Առաշին ինքնուրույն լիամետրաժ կինոնկարը «ժեննի» (1936) հոգեբանական դրաման էր, հաշորդը՝ «Զվարճալի դրամա» (1937) Կադր «Մշուշների աուաինյակը» կինոնկարից (1938), ռեժիսոր՝ Մ. Կառնե կոմեդիան, որը ներկայացնում է ժամա– նակակից բուրժ^ւական կյանքի անկայու– նությունը: Նույն մոտիվներն, արդեն ող– բերգական դիտանկյունով, շարունակվում են «Մշուշների առափնյակը» (1938), «Օրն սկսվում է» (1939) ֆիլմերում: Կ. ֆրանսիա– կան կինոյի «բանաստեղծական ռեալիզ– մի» առաշատար վարպետներից է: Հետա– գա ֆիլմերից են՝ «Երեկոյան այցելուներ» (1942), «Փոքրիկ դրախտի զավակները» (1945), «Փարիզի օդը» (1954), «Թերեզա Ռաքեն» (1958), «Մարդասպաններ հա– նուն օրենքի» (1971): Գրկ .CoKOflOBCKafltA., Mapcejib KapHe, JI., 1970.
ԿԱՌՆԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Կամախի գավառում: 1909-ին ուներ 201 (27 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործու– թյամբ և անասնապահությամբ: Բնակիչ– ները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանա– պարհին:
ԿԱՌՆԻՆ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Բիթլիսի վիլայեթի Տարոն գավա– ռում, Մուշ քաղաքից հյուսիս–արևելք: 1909-ին ուներ 140 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անաս– նապահությամբ, մասամբ՝ բրուտությամբ: Զոհվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամա– նակ: Փրկվել են միայն մի քանի երեխա– ներ, որոնք հայ կամավորների և ռուս զինվորների ջանքերով տեղափոխվել են Արևելյան Հայաստան:
ԿԱՌՆՌ (Carnot) Լազար Նիկոլա (1753– 1823), ֆրանսիական պետական և ռազ– մական գործիչ, մաթեմատիկոս: Ֆրանսիա– յի ինստիտուտի անդամ (1796): 1791– 1792-ին՝ Օրենսդիր ժողովի և 1792– 1795-ին՝ Կոնվենտի անդամ: Յակոբին– յան դիկտատուրայի շրջանում եղել է հա– սարակական փրկության կոմիտեի ան– դամ (1793-ից) և ինտերվենտների ու ռո– յալիստների դեմ ռազմ, պայքարի կազ– մակերպիչ: Տերմիդորյան հեղաշրջման (1794) ժամանակ հանդես է եկել Ռոբես– պիերի դեմ: 1795–97-ին Կ. Դիրեկտորիա– յի անդամ էր: Ֆրյուկտիդորի 18-ի հեղա– շրջումից հետո փախել է Ֆրանսիայից: 1800-ին վերադարձել է և նշանակվել ռազմ, մինիստր, 1802-ի մարտից՝ Տրիբունատի անդամ: Նապոլեոնի համախոհ մնալով հանդերձ՝ քվեարկել է կայսրության դեմ: 1815-ի «Հարյուր օրերի» ընթացքում նա– պոլեոնյան կառավարության ներքին գոր– ծերի մինիստրն էր, ստացել է կոմսի տիտ– ղոս: Բուրբոնների երկրորդ վերականգ– նումից հետո արտաքսվել է Ֆրանսիայից (1815): Կ–ի մաթ. աշխատանքները վերաբերում են երկրաչափությանը և անվերջ փոքրերի ռաշվի հիմնավորմանը: Կ–ի՝ անալիզի հիմնավորման զանազան եղանակների վերլուծությունը և անալիտիկ ֆունկցիա– ների Լագրանժի տեսության քննադատու– թյունը մասամբ նախապատրաստեցին անալիզի բարենորոգումը XIX դ.:
ԿԱՌՆՈ (Carnot) Նիկոլա Լեոնար Աադի (1796–1832), ֆրանսիացի ֆիզիկոս, թեր– մոդինամիկայի հիմնադիրներից: Լ. Ն. Կառնոյի որդին: Ավարտել է Փարիզի պո– լիտեխնիկական դպրոցը (1814): Վերլու– ծելով իդեալական շրջանային պրոցեսը (Կառնոյի ցիկւ)՝ Կ. առաջինը եգրակաց– 5եց, որ օգտակար աշխատանք կատար– ում է միայն տաքացված մարմնից սառը մարմնին ջերմության փոխանցման դեպ– քում: Հանգեց նաև այն դրույթին, որ աշ– քատանքի մեծությունը պայմանավորված ջեռուցիչի և սառնարանի ջերմաստիճան– ների տարբերությամբ և կախված չէ ջեր– մային մեքենայում բանող նյութի բնույ– թից (Կառնոյի թ և որ և մ):Կ. մոտա– վորապես որոշել է ջերմության մեխանի– կական համարժեքը և ընդհանուր ձևով արտահայտել էներգիայի պահպանման 6րենքը (թերմոդինամիկայի առաջին սկըզ– ^ունք): Կ–ի աշխատանքն արժանիորեն գնահատվել է միայն 1834-ին (Բ. Կլա– պեյրոն): Ավելի ուշ, զարգացնելով Կ–ի դւսմունքը, Ռ. Կլաուզիուսը և Ու. Թոմ– ւյոնը հանգեցին թերմոդինամիկայի երկ– րորդ սկզբունքին: Գրկ. Փ p a /յ k h h JI. Յ.? Ca^H KapHo. Ero JKH3Hb h TBOpqecTBO, M.– JI., 1932.
ԿԱՌՆՈՅԻ ՑԻԿԼ, դարձելի շրջանային պրոցես (ցիկլ), որի ընթացքում ջերմու– թյունը փոխակերպվում է աշխատանքի (կամ հակառակը), կազմված է երկու իզոթերմ պրոցեսից և երկու ադիաբաա պրոցեսից: Առաջինը դիտարկել է Ն. Լ. Ս. Կառնոն 1824-ին՝ իբրև ջերմային շար– ժիչի իդեալական աշխատանքային ցիկլ: Ջերմության փոխակերպումը աշխատան– քի ուղեկցվում է ջերմության որոշակի քանակի փոխանցումով (շարժիչի բանող մարմնի միջոցով) առավել տաք մարմնից (ջեռուցիչ) պակաս տաք մարմնին (սառ– նարան): Կ. g. p-V (ճնշում–ծավալ) փո– փոխականների դեպքում պատկերված է նկարում: Ցիկլի ընթացքը հետևյալն է. A–>B պրոցեսում բանող մարմինը (գազ, գոլորշի ևն) ջերմային հպման միջոցով Ti ջերմաստիճանի ջեռուցիչից ստանում է ջերմության Qi քանակ, ընդարձակվում VA-ից մինչև Vb և աշխատանք կատարում: B–»C պրոցեսում ջեռուցիչի հետ հպումը վերանում է, բանող մարմինը դանդաղ ընդարձակվում է VB-ից Vc և սառչում Ti-ից մինչև T2: Այնուհետև Vc ծավալ և T2 ջերմաստիճան ունեցող բանող մար– մինը ջերմային հպման մեջ է դրվում T2 (<Ti) ջերմաստիճանի սառնարանի հետև դանդաղ սեղմվում Vc-ից մինչև VD (C->D պրոցես), որի հետևանքով սառնարանին է տրվում ջերմության Q2 քանակ: D-ին համապատասխանող վիճակում ջերմային հպումը սառնարանի հետ վերանում է, և բանող մարմինը սեղմվում է Vo-ից մինչև Va, որի հետևանքով նրա ջերմաստիճանը ^շ–ից դառնում է Ti(D–>A պրոցես): Համա– ձայն թերմոդինամիկայի առաջին սկըզ– բունքի, ABCDA պրոցեսում կատարված աշխատանքը՝ A=Qi–Q2 (նկարի վրա՝ ABCD պատկերի մակերեսը): Կ. ց–ի օգտակար գործողության գործակիցը՝ AtT2 դ– –– = 1 =–: Այս բանաձևից հետևում ա ւ ւ է, այսպես կոչված՝ Կառնոյի թեո– րեմը. Կ. ց–ի օ. գ. գ. կախված չէ բանող մարմնի հատկություններից և որոշվում է միայն ջեռուցիչի և սառնարանի ջերմաս– տիճաններով: Միևնույն ջեռուցիչի և սառ– նարանի միջոցով իրականացվող բոլոր հնարավոր դարձելի ցիկլերից Կ. ց. ունի ամենամեծ օ. գ. գ.: Պատմականորեն Կ. ց. կարևոր դեր է կատարել թերմոդինամիկայի և ջերմա– տեխնիկայի զարգացման գործում: Այն էապես նպաստել է թերմոդինամիկաւհ