երկրորդ սկզբունքի հիմնավորմանը: Կ. ց. օգտագործվել է ջերմաստիճանների բա– ցարձակ թերմոդինամիկական ցուցնակի որոշման համար: Գրկ.JIe0HT0BH*i M.A., BBeaemie b TepMOflHHaMHKy, 2 H3A*» Hcnp., M.–JI., 1952; Փ e p m h 3., TepMOflHHaMHica, nep« c aHrji., XapbKOB, 1969. Ա. Կիրակոպան
ԿԱՌՆՈՏԻՏ [ֆրանս. քիմիկոս Ա. Կառնոյի (A. Carnot) ազգանվամբ], միներալ ուրա– նային փայլարիկների խմբից՝ K2(U02)2 [V208]X3H20: Բյուրեղա գիտական հա– մակարգը մոնոկլինային է: Բյուրեղները հազվադեպ են: Սովորաբար առաջացնում է հատիկային և փոշենման ագրեգատներ: Գույնը՝ վառ դեղին: Կարծրությունը՝ 2– 2,5, խտությունը՝ 4460 կգքվ3: Ւփստ ռա– դիոակտիվ է: Հանդիպում է ուրան–վանա– դիումային հանքավայրերի օքսիդացման զոնայում, ավազաքարերում: Հանքավայ– րեր կան ԱՄՆ–ում, Ավստրալիայում: Ուրանի և վանադիումի արժեքավոր հան– քանյութ է: ԿԱՌՆ ՈՒՏ, գյուղ Հայկական ՍՍՀ Ախուր– յանի շրջանում, շրջկենտրոնից 16 կմ հա– րավ–արեելք: Կոլտնտեսությունն զբաղ– վում է հացահատիկի, կերային կուլտու– րաների, շաքարի ճակնդեղի, բանջարեղե– նի մշակությամբ, պտղաբուծությամբ, ա– նասնապահությամբ: Ունի ութամյա դըպ– րոց, կուլտուրայի տուն, գրադարան, ման– կապարտեզ, բուժկայան: Կ–ի շրջակայքը հարուստ է բազալտի հանքերով: Կառուց– ված է Կառնուտի ջրամբարը: Կ–ի գերեզմանոցում պահպանվել են IV դ. միանավ եկեղեցու ավերակներ: Կա– ռույցի ծավալա՜տարածական հորինված– քը բարձրանում է բազմաստիճան գետնա– խարսխի վրա: Ուղղանկյուն, արլ–ից կի– սաշրջան աբսիդով վերջավորվող աղոթա– սրահն ունի Հայաստանի հնագույն բա– զիլիկներին բնորոշ ձգված համաչափու– թյուններ (1:2,36): Աղոթասրահին հվ–ից կից է ուղղանկյուն սենյակ, որի արլ. պատում, դրսից, Փոքրիկ աբսիդի առկա– յությունը վկայում է վերջինիս շարունա– կության վրա արտաքին սյունասրահի գո– յությունը: Մուտքերը երեքն են՝ մեկը արմ–ից և երկուսը՝ հվ–ից: Պահպանվել է եկեղեցու քիվից մի բեկոր՝ ատամիկներով մշակված: Ենթադրվում է, որ Կ–ի եկեղե– ցին նախապես հեթանոսական տաճար է եղել: Գրկ .Թորամանյան Թ., Նյութեր հայ ճարտարապետության պատմության, հ. 2, Ե., 1948: ToicapcKHit H, M., ApxHTeKTypa ApMeHHH, IV–XIV bb., E., 1961. Կ. Մովսիսյան , Մ. Հասրաթյան
ԿԱՌՆՈՒՏԻ ՋՐԱՄԲԱՐ, գտնվում է Հայ– կական ՍՍՀ Ախուրյանի շրջանում, Կառ– նուտ գյուղի մոտ, Կառնուտի հեղեղա– տարի վրա: Կառուցվել է 1968–75-ին: Պատվարը հողային է, ունի 34,6 Վ բարձ– րություն, 713 U երկարություն, ընդհանուր ծավալը՝ 22,6 մլն մ3, օգտակարը՝ 21,8 մլն Ա3, մակերեսը՝ 215 հա: Սնվում է Շի– րակի ջրանցքից և Կառնուտի հեղեղատա– րից: Զմռանը սառցակալում է: Ջրերն օգ– տագործվում են ոռոգման համար: Այգա– բացի ջրանցքի, Շիրակի ջրանցքի 15-րդ բաժանարարի և Արթիկի ջրհան կայանի միջոցով ոռոգվում է Ախուրյանի, Արթիկի ԿաԱնուա Կասնուտի միանավ եկեղեցու (IV դ.) ավերակ՝ ները Կառնուտի ջրամբարը և Անիի շրջանների մոտ 7000 հա հողատա– րածություն:
ԿԱՌՎԱՐԵՆՏ ժորժ (Տիրան) Գևորգի (ծն. 1932, Աթենք), ֆրանսահայ կոմպո– զիտոր: Բանաստեղծ և երաժիշտ Գևորգ Կ–ի որդին: Ապրում և ստեղծագործում է Փարիզում: Առաջին երգն է -«Մուրացիկնե– րի պարահանդեսը» (1957): Շ. Ազնավուրի բանաստեղծությունների տեքստերով ըս– տեղծել է «Եվ սակայն», «ժամադրու– թյուն Բրա զի լի այ ում», «Փարիզը օգոստո– սին», «Նրանք ընկան» և այլ երգեր: Նրա մի շարք երգերի («Ամենագեղեցիկը պա– րելու համար», «Մակույկավարի թվիստը», «Փարիզի կամուրջները») առաջին մեկնա– բաններն են Մ. Վար դանը, Դալիդան, Մ. Շվալիեն, Զ. Հոլիդեյը, Մ. Մաթյոն: Հեղինակ է 50-ից ավելի կինոնկարների երաժշտության («Որոնեցեք կուռքը», «Գի– շատիչների խրախճանքը», «Երկնային ամպրոպ», «Մարկո Պոլո», «Սամարղանդ», որոնցից վերջին երկուսի մեջ օգտագործել է հայկ. ժող. մեղեդիներ): «Ֆրենչ մյուզիկ» երաժշտական հրատարակչության տնօ– րենն է: Ա. ՉաչգուշյաԱ
ԿԱՌՈԻ (անգլ. Karroo), կիսաանապատա– յին սարավանդների և միջլեռնային իջ– վածքների ընդհանուր անվանումը Հա– րավային Աֆրիկայում՝ Օրանժ գետից հա– րավ: Բաղկացած է 3 մասից՝ Վերին Կ. (1000–1300 it), Մեծ Կ. (450–750 մ), Փոքր Կ, (մինչե 450 it):
ԿԱՌՈՒՑՎԱԾԴ, մաթեմատիկական հա– մակարգերի առավել ընդհանուր հասկա– ցություն, որի միջոցով հնարավոր է միա– նման եղանակներով կառուցել աքսիոմ– ների համախմբությամբ նկարագրված հա– մակարգեր: Այդ եղանակներով հեշտու– թյամբ որոշվում են, օրինակ, խումբը, աո– ւցոչոգիական տարածությունը, կավարը (տես Կավարի տեսություն) և բազմաթիվ այլ համակարգեր: B y p 6 a k h H,, Haqa;ia MaTeMa- thkh, nep. c cfc>paHn;,, ո. 1, kh. 1, M«> 1965.
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ, ստրուկտուրա (լատ. structura), որևէ ամբողջի մասերի կապի կամ դասավորության եղանակ: Փիլիսո– փայության մեջ՝ որոշակի բովանդակու– թյան ներքին կազմակերպվածության եղա– նակ (տես Ձև ն բովանդակություն), նեղ և հատուկ իմաստով՝ համակարգված օբ– յեկտի առարկայական տարրերի միջե հա– րաբերությունների ամբողջությունը, որը համեմատաբար ինքնուրույն կերպով որո– շում է նրա բնույթը (տես Համակարգ): Կ–ի, որպես հարաբերությունների համա–, կարգի, հարաբերական անկախությունը իրական է այն չափով, որքանով համա– կարգային օբյեկտի տարրերը կարող են դիտարկվել ուղղակի որպես հարաբերու– թյունների կամ ֆունկցիաների կրողներ: Դա էլ հնարավոր է դարձնում Կ–ի հետա– զոտումը տարրերի որոշակիությունից վերանալով: Ընդ որում, սովորաբար ցան– կալի է համարվում Կ–ի ներկայացումը այնպիսի վերացարկված ձեով, որը թույլ է տալիս ձեական, տրամաբանական–մա– թեմատիկական մեթոդների կիրառումը (տես նաև Ստրուկաուըաւիզմ): Լ. Աբրահամյան
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՆԱՋԵՎԵՐ, տես Քիմիական բանաձևեր:
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԵՐԿՐԱԲԱՆՈՒ–
ԹՅՈՒՆ, տեկտոնիկայի բաժին, ուսում– նասիրում է երկրակեղևում ապարների տեղադրման տարրական ձևերը և դրանց ծագումը: Կ. ե–յան հիմնական խնդիրը կառուցվածքային ձեերի արտաքին տեսքի (մորֆոլոգիայի), նյութի աեղավւոխման կինեմատիկ պրոցեսների (որոնք հանգեց– նում են կառուցվածքների և դինամիկ պայմանների առաջացմանը) հետազոտու– թյունն է: Կ. ե. սերտորեն կապված է երկ– րաբանության մյուս ճյուղերի՝ երկրաբա– նական հանույթի, գեոմորֆոչոգիայի, շեր– տագրության, ւիթոչոգիայի, պետրոգրա– ֆիայի, հիդրոերկրաբանության, ինժե– ներական երկրաբանության հետ: Կ. ե–յան ուսումնասիրության առարկան են կառուց– վածքային ձևերը (շերտերը, ծալքերը, ճեղքերը), խզումնային խախտումները, մագմատիկ ծագման մարմինները: Կ. ե. կարևոր նշանակություն ունի որոնողա– կան և հետախուզա–շահագործողական աշխատանքներում, քանի որ օգտակար հանածոների զգալի մասի (նավթ, գազ, մետաղներ) կուտակումները կապված են