Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԿԱՍԻՈՊԵԱ (լաա. Cassiopeia), համաս– տեղություն երկնքի հյուսիսային կիսա– գնդում: Գտնվում է Մողես, Ցեֆեոս, Ըն– ձուղտ, Պերսեոս, Անդրոմեղա համաստե– ղությունների միշև: Հինգ պայծառ աստ– ղերը 2,2–3,4 աստղային մեծության են: Հս. միշին լայնություններից երեում է ամ– բողջ տարին:

ԿԱՍԻՏԵՐԵՆ, կասիտների լեզուն: Խոս– վել է Արևմտյան Իրանում, մ. թ. ա. II–I հազարամյակներում: Կ–ի հատուկ անուն– ների, ձիերի գույների անվանումների վերլուծությունից, որոնք հանդիսյում են աքքադական սկզբնաղբյուրներում, հա– ջողվել է պարզել Կ–ի մոտ 100 արմատ և մի քանի քերականական ածանց: էչամե– րենի հետ Կ–ի ազգակցության վարկածը առայժմ բավարար հիմքեր չունի:

ԿԱՍԻՏԵՐԻՏ (< հուն. naaoixepOQ – անագ), անագաքար, միներալ: Քիմ. կազմը՝ ՏոՕշ (Տո–ի պարունակությունը՝ 68–78%): Բյուրեղագիտական համակար– գը տետրագոնային է: Առաջացնում է մանր և խոշոր բյուրեղներ, դրուզներ: Գույնը՝ մուգ մոխրագույն, սև, դեղին: Կարծրու– թյունը՝ 6–7, խտությունը՝ 6500–7100 կգ/մ3: Հանդիպում է գրանիտային ապար– ների հիդրոթերմալ քվարց–սուլֆիդկասի– տերիտային երակներում: Հանքավայրեր կան ՍՍՀՄ–ում (Միջին Ասիա, Ղազախ– ստանում), Թաիլանդում, Ինդոնեզիա– յում, ՉԺՀ–ում: Անագի ստացման գլխավոր հանքային միներալն է: Պետրոդվորեցի (Պեաերգոֆ) Մեծ կասկադը (1714–21)

ԿԱՍԿԱԴ (ֆրանս. cascade, իտալ, casca- ta < cascare – սրընթաց վայր ընկնել), դարավանդ առ դարավանդ գահավիժող բնական կամ արհեստական ջրվեժ: Պար– տեզա–պուրակային ճարտարապետու– թյունում Կ. ստեղծվում է տարբեր մակար– դակներում աստիճանների և արգելքնե– րի տեղադրմամբ, որոնց վրայով հոսում է ջուրը: Նշանավոր են իտալական մենա– տների (Տիվոլիում՝ դ’էաոե, 1550–72, ճարտ. Պ. Լիգորիո, Ֆրասկատիում՝ Ալ– դոբրանդինի, 1598–1604, ճարտ. Զ. դել– լա Պորտա, Կ. Մադեռնա), ինչպես և Պետ– րոդվորեցի Կ–ները:

ԿԱՍԿԱԴ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ, հիդրոէչեկտրակայանների խումբ, որոնք հաջորդաբար տեղաբաշխվում են ջրի հոս– քի ուղղությամբ և միմյանց հեա կապված են ընդհանուր ջրատնտեսական ռեժիմով: Տարբերում են մերձպատվարային (հար– թավայրային գետերի վրա) և դերիվացիոն (լեռնային գետերի վրա) կասկադներ: ՀԷԿ–երի կասկադի կառուցումը հնարավո– րություն է տալիս լիովին օգտագործել գետի էներգետիկ ռեսուրսները, բարձրաց– նեւ ջրհոսքի կանոնավորման աստիճանը, որը և պայմանավորում է ՀԷԿ–ի արտա– դրանքի ու հզորության մեծացումը, լա– վացնում առանձին ՀԷԿ–երին հզորություն– ների բաշխման պայմանը: ՀԷԿ–երի կաս– կադի շինարարությունը առավել հեռա– նկարային ուղղություն է գետերի տրանս– պորտային վերակառուցման դեպքում: Այսպես, ՀԷԿ–երի կասկադի կառուցումը Վոլգա և Կամա գետերի վրա հանգեցրեց 3,65 մ միասնական երաշխավորված խո– րությամբ, Վոլզայի երկայնքով 3000 կմ և Կամայի երկայնքով 1200 կմ ջրային ճա– նապարհի ստեղծմանը: Վոլգա–Կամայի և Դնեպրի ՀԷԿ–երի կասկադների հիման վրա ձևավորվում է միասնական խորա– հուն տրանսպորտային ցանց, որը կմիաց– նի Կասպից, Ազովի, Աև, Բալթիկ և Սպի– տակ ծովերի նավահանգիստները: ՍՍՀՄ առավել խոշոր կասկադներն են՝ Ենիսեյի (8 ՀԷԿ), Դնեպրի (6 ՀԷԿ), Անգարայի (6 ՀԷԿ), Վոլգայի (8 ՀԷԿ), էնգուրիի (6 ՀԷԿ) կասկադները: Հայկ. ՍՍՀ–ում գոր– ծում են Սնան–Հրազդան կասկադը (6 ՀԷԿ), Ոըոաանի կասկադը (3 ՀԷԿ), ինչ– պես նաև Դեբեդի (2 ՀԷԿ) և Ողջիի (2 ՀԷԿ) փոքր կասկադները:

ԿԱՍԿԱԴՅԱՆ ԼԵՌՆԵՐ (Cascade Range), լեռնաշղթա ԱՄՆ–ի և Կանադայի արև– մուտքում, Կորդիլիերաների համակար– գում: Երկարությունը՝ մոտ 1000 կմ: Նշա– նավոր են Ռեյնիր (4392 մ), Շասթա (4317 մ), Բեյքեր, Լասեն Պիկ, Հոլդ հրա– բուխները: Կազմված են մեզոզոյան ապար– ներից, պալեոգեն–նեոգենի լավաներից: Լանջերը մասնատված են, անտառապատ:

ԿԱՍԿԱԾՅԱԼ, անձ, որին ձերբակալել են հանցագործության կատարման կասկածով կամ որի նկատմամբ, նախքան մեղադրանք առաջադրելը, ընտրել են խափանման մի– ջոց: Սովետական օրենսդրությամբ Կ–ի ձերբակալումը թույլատրվում է միայն օրենքով նախատեսված դեպքերում (ՀՍՍՀ քրեական դատավարության օրենսգիրք, հոդված 111): Կ–ի նկատմամբ խափանման միջոց կիրառվում է որպես բացառություն և հանվում է, եթե 10 օրվա ընթացքում մեղադրանք չի առաջադրվում: Կ–ին պար– տավոր են հարցաքննել ոչ ուշ, քան ձեր– բակալման պահից 24 ժամ անց: Կ. իրա– վունք ունի իմանալ, թե ինչ հանցագոր– ծության մեջ են կասկածում իրեն, բա– ցարկ հայտնել քննություն կատարող ան– ձի, թարգմանի դեմ, բացատրություն տալ, ներկայացնել ապացույցներ ևն: Մեղա– դրանք առաջադրելու պահից Կ. դառնում է մեղադրյաչ:

ԿԱՍՄԱՆ, Գ ա ս մ ա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սվազի վիլայեթի Դիվրի– գի գավառում: Բարձրադիր է և գեղեցիկ, բնությունը՝ առողջարար: XX դ. սկզբին ուներ 700 բնակիչ, որից 500-ը (100 ընտա– նիք)՝ հայ և 200-ը (40 ընտանիք)՝ թուրք: Զբաղվում էին երկրագործությամբ, անաս– Մ. Վ. Կասյան Ս. Հ. Կասյան նապահությամբ, այգեգործությամբ: Գյու– ղի հայերն ունեին եկեղեցի (Ս. Աստվա– ծածին) և Ս. Մեսրոպյան անունով վարժա– րան: Կ–ից մոտ 3 կմ հս. կար 20 ուխտա– տեղի (նշանավոր էին Խնդրակատարը և Մ. Լուսավորիչը), որոնք XVIII դ. եղել են կանգուն եկեղեցիներ: Կ–ի հայերին բռնու– թյամբ տեղահանել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:

ԿԱՍՏԱՆ Մարտին վահանի (ծն. 14.9. 1905, Աբասթուման, Վրացական ՍՍՀ), հայ սովետական մեխանիկ: ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956), ՀՍՍՀ գիտության վաստ. գործիչ (1960): ՍՄԿԿ անդամ 1943-ից: Ավարտել է Թբիլիսիի Վ. Ի. Լենինի անվան պոլիտեխնիկական ինս– տիտուտը (1928): 1949-ից Երևանի պոլի– տեխնիկական ինստ–ի մեքենաշինության տեխնոլոգիայի ամբիոնի վարիչն է: 1955-ին ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ տեխ. գիտու– թյունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար: 1957–61-ին եղել է ՀՍՍՀ Մի– նիստրների խորհրդի պետական գիտա– տեխնիկական կոմիտեի (ՊԳՏԿ) նախագա– հը և ՍՍՀՄ ՊԳՏԿ–ի անդամ: 1963-ից հա– սարակական կարգով «Գիտություն և տեխ– նիկա» պարբերականի գլխավոր և Հայկ. ՄԱՀ ԳԱ տեղեկագրի տեխ. գիտություննե– րի բաժանմունքի պատասխանատու խըմ– բագիրն է: Հիմնականում զբաղվել է մե– տաղների կտրման ն. մեքենաշինության տեխնոլոգիայի հարցերով, մետաղների կտրման պրոցեսները կառավարող ֆիզի– կական հիմունքների հայտնաբերմամբ, ռեժիմային դաշտի՝ մեքենաների շահա– գործման պայմաններում լծորդների որա– կը և դրանց երկարակեցությունը որոշող օպտիմալ պարամետրների սահմանմամբ: Ստեղծել է բնական քարերը (այդ թվում բազալտները) մշակող հատուկ հաստոց– ներ: Երկ. Մետաղների կտրման հիմունքները, 2 հրտ., Ե., 1961 (համահեղինակ՝ Տնր–Ազարև Ի. Ա.).* OcodeHHocTH pe3aHH5i THTaHOBbix cmia- bob 6e3BepeTeHHbiMH pe3n;aMH, E., 1975 (հա– մահեղինակ՝ Մինասյան Գ.Ս.): IljiaHHpoBa- HHe 9KcnepHMeHTa npn o6pa6oTKe MeTajuiOB pe3aHneM, E., 1976. Գրկ՛ MapTMH BaraHOBin KacbHH» Eho6h6- jmorpaHH, E,, 1975.

ԿԱՍՅԱՆ (Տեր–Կասպարյան) Սարգիս Հովհաննեսի [16(28).1.1876, Շուշի–1937, դեկտեմբեր], կուսակցական և պետական գործիչ, հրապարակախոս: ՍՄԿԿ անդամ 1905-ից: Ավարտել է Լայպցիգի առևտրա– կան ինստ–ը (1902) և Բեռլինի համալսա– րանի փիլիսոփայության ֆակուլտետը (1904), առևտրական գիտ. և փիլ. գիտ.