Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Վերևում՝ նվագախմբային երկզույգ կաստա– նիետներ, ներքևում՝ սովորական կատոա– նիեաներ

ԿԱՍՏԱՆԻԵՏՆԵՐ (իսպ. castanetas, <լատ% castanea – շագանակ), հարվածային երա– ժըշաական գործիք: հիմնականում տա– րածված է Իսպանիայում, հարավային Իաալիայում և Լատինական Ամերիկայի երկրներում: Կազմված է երկու զույգ փայտե (կամ պլաստմասսայե) խեցաձե սկավառակից: Ցուրաքանչյուր զույգը միա– կցված է քուղե օղակով: Կ–ի ռիթմիկ հար– վածներով սովորաբար ուղեկցվում են ժող. երգերը և պարերը:

ԿԱՍՏԱՆՅՈ (իսկական անուն–ազգանու– նը՝ Անդրեա դել Կաստանյո, Andrea del Castagno) (մոտ 1421, Կաստանյո, Տոս– կանա –1457, Ֆլորենցիա), Վաղ Վերա– ծննդի իտալացի նկարիչ: XV դ. կեսի ֆլո– րենցիական արվեստի դեմոկրատական ուղղության ներկայացուցիչ: Հիմնակա– նում աշխատել է Ֆլորենցիայում, ինչպես նաե Վենետիկում (1442): Կատարել է «Ինը հանրահայտ մարդկանց» (Դանթեի, Պետրարկայի, Բոկաչչոյի և ուրիշների) պատկերող որմնանկարներ (1445–1457-ի միջև), այժմ Ֆլորենցիայի Ս. Ապոլլոնիա մենաստանում, որը վեր է ածվել Կ–ի թան– գարանի: Կ–ի գեղանկարչությանը բնորոշ է պլաստիկ ծավալների կերպավորումը, հնչեղ գուներանգը, դրամատիզմը (Ֆլո– րենցիայի Սանտիսիմա–Աննունցիատա եկեղեցու «Երրորդություն» որմնանկար– ները, 1454–55): Կ–ի ստեղծած առնա– կան կերպարները մարմնավորում են Վե– րա ծննդի դարաշրջանի մարդու գծերը: Անդրեա դել Կաստանյո. «1սոր հըրդավոր ընթրիք», Ֆլորենցիայի Սանտա Ապոլոնիա եկեղեցու որմնանկար (1445– 1457-ի միջե, այժմ՝ Կասաանյոյի թանգարա– նում)

ԿԱՍՏԻԼԻԱ (Հին, Նոր), մարզ Իսպանիա– յում: Տես Նոր Կաաոիւիա, Հին Կէսաոի– 1 իա:

ԿԱՍՏԻԼՅԱՆ ՍԱՐԱՀԱՐԹ, Պիրենեյան թերակղզում գտնվող սարահարթի երկ– րորդ անվանումը: Տես Մեսհաա:

ԿԱՍՏԼԵՐ (Kastler) Ալֆրեդ (ծն. 3.5.1902, Դեբվիլլեր), ֆրանսիացի ֆիզիկոս, Փա– րիզի ԴԱ անդամ (1964): Ավարտել է Փա– րիզի բարձրագույն նորմալ դպրոցը (1924): 1930–50-ին հետազոտել է ֆլուո– րեսցենցման և կոմբինացիոն ցրման երե– վույթները գազերում և բյուրեղներում: Հայտնագործել և մշակել է օպտիկական մղման մեթոդը, որի օգնությամբ 1950-ին հայտնաբերել է (ժ. Բրոսելի հետ) մագ– նիսական ռեզոնանսի երևույթը ռադիո– հաճախականությունների տիրույթում: Արժանացել է նոբելյան մրցանակի (1966):

ԿԱՍՏՈՐ (a Երկվորյակների), Երկվորյակներ համաստեղության երկ– րորդ (Պոլուքսից հետո) պայծառ աստղը: 1,6 աստղային մեծության 4 աստղից կազմված համակարգ է: Պարալաքսը 0,073 է: Հս. միջին լայնություններից երե– վում է ամբողջ տարին: %

ԿԱՍՏՐՈ ՌՈՒՍ (Castro- Ruz) Ռաուլ (ծն. 3.6.1931), Կուբայի պետական, քաղաքա– կան և ռազմական գործիչ: Կուբայի հեղա– փոխական զինված ուժերի բանակի գե– ներալ: Ֆ. Կասարո Ռուսի եղբայրը: Մաս– նակցել է Մոնկադա զորանոցի վրա 1953-ի հուլիսի 26-ի հարձակմանը: Ձերբակալ– վել է և ազատվել ներմամբ 1955-ին: 1956-ի դեկտ. 2-ին մի խումբ հեղափոխականնե– րի հետ «Դրանմա» նավով ափ է դուրս եկել Օրիենտե նահանգում և մարտնչել Բատիստայի դիկտատուրայի դեմ: 1959-ի հունվարի հեղափոխությունից հետո՝ Հե– ղափոխական զինված ուժերի մինիստր: 1962-ից՝ Հեղափոխական կառավարու– թյան պրեմիեր մինիստրի 1-ին տեղակալ, 1965-ից՝ կոմկուսի ԿԿ–ի 2-րդ քարտուղար: Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1979):

ԿԱՍՏՐՈ ՌՈՒՍ (Castro Ruz) Ֆիդել (ծն. 13.8.1927, Բիրան, Օրիենտե պրովին– ցիա), Կուբայի պետական, քաղաքական և ռազմական գործիչ, Կուբայի հեղափո– խական զինված ուժերի մայոր: 1949-ին ավարտել է Հավանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1950- ական թթ. սկզբներին մտել է Կուբայի ժողովրդի («Օրթոդոքսների») կուսակցու– թյան մեջ: 1952-ի մարտի ռեակցիոն պետ. հեղաշրջումից հետո հաստատված դիկ– տատուրայի դեմ պայքարի ընթացքում «Օրթոդոքսների» կուսակցությունը աստի– ճանաբար քայքայվեց: Սակայն Կ. Ռ–ին հաջողվեց փոքրիկ խմբում միավորել կու– սակցության նախկին անդամների և շա– րունակել պայքարը գեներալ Բատիստա– յի դիկտատուրայի դեմ: 1953-ի հուլիսի 26-ին խումբը Սանտյագո–դե–Կուբայում հարձակում գործեց Մոնկադա զորանոց– ների վրա: Ելույթը դաժանորեն ճնշվեց: Կ. Ռ. դատապարտվեց 15 տարվա բան– տարկության, սակայն 1955-ին ամնիս– տիայով ազատվեց և տարագրվեց Մեք– սիկա: 1956-ին հեղափոխականների խըմ– բով ափ ելավ Օրիենտե նահանգում: խումբը աստիճանաբար վերածվեց ապըս– տամբական բանակի և պարտիզանական պայքար ծավալեց դիկտատորական վար– չակարգի դեմ: Հեղափոխության հաղթա– Ֆ. Կաստրււ Ռուս նակից հետո Կաբայում իշխանության գլուխ անցան դեմոկրատական ուժերը: 1959-ի փետրվարից Կ. Ռ. Կուբայի Հան– րապետության հեղափոխական կառավա– րության պրեմիեր մինիստրն է, 1965-ից՝ Կուբայի կոմկուսի ԿԿ–ի առաջին քարտու– ղարը: Կ. Ռ. Մոսկվայի պետ. համալսա– րանի պատվավոր դոկտոր է, «ժողովուրդ– ների միջև խաղաղությունն ամրապնդելու համար» միջազգային լենինյան մրցանակի դափնեկիր (1961), Մովետական Միու– թյան հերոս (1963): Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1972): ԿԱՍՐ–ԻԲՆ–ՎԱՐԴԱՆ, տեղավայր Աիրիա– յում: Այստեղ է վաղ բյուգանդական միակ պահպանված պալատական անսամբլը (561–64), որը պալատի և պաշտամուն– քային շենքի միացման արժեքավոր նմուշ Կասր–իբն–Վարդան համակառույցի (561 – 564) աոաջին հարկի հատակագիծը է: Պալատը հաղորդակցվում է գմբեթավոր բազիլիկին փայտյա միջանցքով, որը պա– լատի երկրորդ հարկը միացնում է բազի– լիկի խորին (տես Դաս): Հետագայում այս միջոցը կիրառվել է նաև ռոմանական, ռուսական (Վլադիմիր–Սոէզդալյան) ճարտ. մեջ: Գրկ. Bceo6maa hctophh apXHTeKTypbi, t. 3. JI.-M., 1966, c. 65-68. ԿԱՍ ՈՒՍ՛ՈՎ Իմրան Հաշիմ օղլի (ծն. 25.11. 1918, Բաքու), ադրբեջանցի սովետական գրող, դրամատուրգ, հասարակական գոր– ծիչ: Ադրբ. ԱՍՀ արվեստի վաստ. գործիչ (1960): ՍՄԿԿ անդամ 1946-ից: 1961– 1975-ին՝ Ադրբ. գրողների միության վար– չության քարտուղար, 1975-ից՝ առաջին քարտուղարը: ՍՍՀՄ գրողների միության քարտուղար (1976): Նրա սցենարներով ստեղծվել են «Ծովը նվաճողները» (1958, լենինյան մրցանակ, 1961), «Պատմվածք Կասպիի նավթագործների մասին» (1959, երկուսն էլ Ռ. Կարմենի հեղինակակցու– թյամբ), «Մեր փողոցը» (1963) և այլ կի–