Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Արտահայտել է ստրկատիրական ավագա– նու շահերը: Պունիկյան Յ–րդ պատերազ– մի նախօրեին պահանջել է կործանել Հռոմի առևտրական մրցակից Կարթագե– նը: Հին հռոմ. սովորույթների կողմնակից էր և ազնվականության արտոնություննե– րի պաշտպան: Պահպանվել է Կ–ի «Երկ– րագործություն» տրակտատը (մինչև մեր օրերը լրիվ պահպանված առաշին արձակ ստեղծագործությունը հռոմ. գրականու– թյան մեշ), որը հին Հռոմի տնտեսության ուսումնասիրման կարևոր աղբյուր է:

ԿԱՏՈՆ Մարկոս Պորկիոս Կրասեր (Marcus Porcius Cato Minor) (մ. թ. ա. մոտ 95–46), հռոմեական քաղաքական գործիչ: Կաաոն Ավագի ծոռը: Մասնակցել է Սպարտակի ապստամբության ճնշմանը: ժող. տրիբուն 62-ին, պրետոր՝ 54-ին: Հոււիոս Կեսարի հակառակորդը: Փարսա– լոսի ճակատամարտում (մ. թ. ա. 48), Պոմպեոսի պարտությունից հետո, շա– րունակել է դիմադրել Կեսարին Աֆրիկա– յում, սակայն տեսնելով հետագա պայքա– րի անհնարինությունը՝ ինքնասպան է եղել:

ԿԱՏՈՍԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Խարբերդի վիլայեթի Չարսանճագի գավառում: 1915-ին ուներ 15 տուն հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործու– թյամբ և անասնապահությամբ: Գյուղում կար եկեղեցի (Ս. Կարապետ): Կ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհ– վել է բռնագաղթի ճանապարհին:

ԿԱՏՈՎԻՏԵ (Katowice), քաղաք Լեհաս– տանի հարավում: Կատովիցեի վոյեվոդու– թյան վարչական կենտրոնը: 302 հզ. բն. (1970): Երկաթուղային հանգույց է, արդ. կենտրոն: Արդյունահանում էtքարա– ծուխ: Զարգացած են սև և գունավոր մե– տալուրգիան, մեքենաշինությունը, քիմ., հախճապակու, սննդի և պոլիգրաֆ ար– դյունաբերության ճյուղերը: Ունի համալ– սարան (1968-ից), տնտեսագիտական բարձրագույն դպրոց, գեղարվեստի ակա– դեմիա: Առաշին անգամ հիշատակվել է 1598-ին:

ԿԱՏՎԱձԳԻՆԵՐ (Felidae), գիշատիչների կարգի կաթնասունների ընտանիք: Մար– մինը մկանոտ է, բարեկազմ, ոտքերը կարճ են, ուժեղ զարգացած, ճանկերը լրիվ կամ մասամբ ներքաշվող են: Մեծ մասն ունի երկար պոչ: Մազածածկը կարճ է, բարձրլեռնային և հս. տեսակներինը՝ ավելի խավոտ: Լավ զարգացած են լսողու– թյունը և տեսողությունը, հոտառությունը համեմատաբար թույլ է: Հայտնի է ժամա– նակակից Կ–ի 37 տեսակ, 3 սեռով՝ հ ո– վազներ, կատուներ և հ ե– պ ա ր դ ն և ր: ՍԱՀՄ–ում հայտնի է 11, Հայաստանում՝ 6 տեսակ: Հիմնականում տարածված են արևադարձային երկըր– ներում: Մթնշաղային և գիշերային կյանք են վարում: Անվում են կաթնասուններով, թռչուններով, սողուններով, երկկենցաղ– ներով, ձկներով, երբեմն նաև միջատնե– րով: Մանր տեսակներն ունենում են 5–6, խոշորները՝ 2–4 ձագ: Կ–ին որսում են մորթու և կենդանաբանական այգինե– րում պահելու համար: Տեսակների մեծ մասը մտել է «Կարմիր գրքի» մեջ և պահ– պանության տակ է:

ԿԱՏՎԱԼԵԶՈՒ (Bidens), բարդածաղկա– վորների ընտանիքի միամյա խոտաբույ– սերի ցեղ: Հայտնի է մոտ 130 տեսակ, որից 8-ը՝ ԱԱՀՄ–ում և ՀՍՍՀ–ում: Առավել տարածված է B. tripartita տեսակը, որը դեղաբույս է; Ցողունը կանաչ է կամ բաց կարմրավուն, ուղիղ, մերկ կամ նոսր թավիկներով: Տերևները հակադիր են, կարճ կոթունով, եռամաս: Ծաղիկները երկսեռ են, դեղին, հավաքված զամբյուղ ծաղկաբույլում: Ծաղկում է հուլիս–օգոս– տոսին: Աճում է շրառատ վայրերում, ճահ– ճուտներում, խոնավ մարգագետիններում: ՀՍՍՀ–ում տարածված է Մարտունոլ շրշանում, Սևանի ավազանում, Գորիսի, Ղափանի անտառային գոտում: Պարունա– կում է եթերային յուղեր, լորձ, դաբաղա– նյութեր, սոսնձանյութ ևն: Դեղագործու– թյան համար պիտանի են բույսի վերգետ– նյա մասերը, որոնք պետք է հավաքել մինչև ծաղկելը կամ ծաղկման շրշանում: