ԿԱՏՎԱՒՈՏ (Yaleriana), կատվախոտազ– զիների ընտանիքի բազմամյա խոտաբույ– սերի ցեղ: Տերևներն ամբողջական են կամ փետրաձև հատվածավորված: Ծաղիկները մանր են, բարդ վահանաձև, ողկուզաձև Դեղային կատվախոտ, ա. ծաղկած բույսի գագաթնային մաս, բ. կոճղարմատ, գ> ծաղիկ, դ. պտուղ ծաղկաբույլեր ում հավաքված: Հայտնի է ավելի քան 200 տեսակ՝ տարածված առա– վելապես Հարավային Ամերիկայի Անդե– րում, Հյուսիսային Ամերիկայի բարեխառն գոտում, Եվրասիայում: ԱԱՀՄ–ում տա– րածված է 30, ՀՍՍՀ–ում՝ 12 տեսակ: Առա– վել տարածված է դեղորայքային Կ. (V. officinalis): Ցողունն ուղիղ է, բարձ– րու՜թյունը՝ մինչև 2 il, տերևները հակա– դարձ են, երկարավուն: Ծաղիկները մանր են, բաց վարդագույն կամ սպիտակ, հա– ճելի հոտով, որից գրգռվում են կատունե– րը (այստեղից էլ՝ «Կ.» անվանումը): Կ–ի տարատեսակները ՀԱԱՀ–ում տարածված են Իջևանում, Սևանում, Մարտունիում, Ստեփանավանում, Կիրովականում: Աճում է անտառներում, արոտավայրերում, մար– գագետիններում: Արժեքավոր դեղաբույս է, օգտագործում են արմատներն ու ար– մատապտուղը, որոնք պարունակում են եթերային յուղեր, վալերիանաթթու, քա– ցախաթթու, մրջնաթթու, շաքարներ, դա– բաղանյութեր, ալկալոիդներ: Կ–ի պատ– րաստուկները (թուրմ, մզվածք, թուրմը սպիրտով և եթերով) կիրառվում են որպես հանգստացնող միջոց նյարդային գրգըռ– վածության, անքնության, սիրտ–անոթային համակարգի նևրոզների, ստամոքս–աղի– քային համակարգի սպազմի դեպքում:
ԿԱՏՎԱՁՈՒԿ (Batoidei), շնաձկնանման– ների կարգի ձկների ենթակարգ: Մաշկը թեփուկազուրկ է կամ փշերով ծածկված: Կմախքը կռճիկային է: Մարմինը և գլուխը տափակացած են մեջքափորային ուղղու– թյամբ, իսկ առանձին տեսակների մոտ միաձուլվել են կրծքային լողակների հետ և առաջացրել սկավառակ: Խռիկային 5 զույգ ճեղքերը մարմնի փորային մասում են: Հայտնի է 10 ընտանիք: Մեծ մասն ապ– րում է արևադարձային և մերձարևադար– ձային ծովափնյա շերտերում, որոշ տե– սակներ՝ բարեխառն և սառը ծովերում: Կան նաև քաղցրահամ ջրերում ապրող– ներ: ՍՍՀՄ–ում հայտնի 10 տեսակները տարածված են Բարենցի, Ապիտակ, Աև և հեռավորարևելյան ծովերում: Կենդանա– ծին է կամ ձվակենդանածին, միայն սովո– րական Կ. ձվածին է: Մեծ մասը սնվում է հատակային կենդանիներով, որոշները՝ փափկամորթներով: Շատ տեսակների միսը օգտագործվում է որպես սնունդ: Լյարդից տեխ. յուղ են ստանում:
ԿԱՏՈՒԼԼՈՍ Դայոս Վաւերիուս (Gaius Valerius Catullus) (մ. թ. ա. մոտ 87– մ. թ. ա. մոտ 54), հռոմեական բանաստեղծ: Հռոմ. հանրապետության վերջին ճգնա– ժամի պայմաններում Կ., արտահայտելով իր հիասթափությունը հասարակական կյանքի ավանդական իդեալներից, դիմել է պոեզիայի, բարեկամության, սիրո աշ– խարհին: Պահպանվել է Կ–ի 116 ստեղծա– գործություն:
ԿԱՏՈՒՆ!* ԼԵՌՆԱՇՂԹԱ, Կատունյան բ և լ կ ի, Կենտրոնական Ալթայում, Լեռ– նային Ալթայի Ինքնավար Մարզում: Զըր– բաժան է Կատուն, Արգուտ և Բերել գե– տերի միջև: Երկարությունը մոտ 150 կմ է, բարձրությունը՝ մինչև 4506 մ (Բելուխա): Կազմված է մետամորֆային թերթաքարե– րից, գրանի տներից: Կենտրոնական մա– սում գերակշռում են ալպյան գագաթները, որոնց լանջերով իջնում է 386 սառցադաշտ (279 կմ2)՝. Մինչև 2000–2200 Վ բարձրու– թյունը լանջերին աճում են կուենու և մայրու անտառներ,* ավելի բարձր՝ ալպ– յան մարգագետիններ են և բուսականու– թյունից զուրկ ժայռեր ու քարացրոններ: ԿԱՐ (գերմ. Kar), կրկես, զառիթափ, ժայռոտ լանջերով և թեք գոգավոր հա– տակով թասաձև բնական խորություն՝ լեռների կատարային մասում: Առաջանում է սառցադաշտերի, ձնահյուսերի ներգոր– ծության և սառնամանիքային հողմա– հարման հետևանքով: Որոշ Կ–երում կան մշտական սառցադաշտեր կամ ֆիռնային կուտակումներ, մյուսներում՝ ձյան սե– զոնային կուտակումներ: Կ–ի հատակը հաճախ լցված է լինում ջրով (բարձրլեռ– նային լճեր): ԿԱՐԱ (Կար ա–Դ և մ ու ր), Մոկրատ Աեթի [իսկական ազգանունը՝ Վարդան– J ա ն, 18(31).12.1911, կարս –9.1.1977, Լենինգրադ], սովետական գրող, կինո– դրամատուրգ: ՌԱՖԱՀ կուլտուրայի վաստ. աշխատող (1974): ԱՄԿԿ անդամ 1934-ից: 1928-ին ավարտել է Թբիլիսիի հայկական մանկավարժական ուսումնարանը, ապա տեղափոխվել Լենինգրադ, աշխատել «Սմենա» և «Լենինգրադսկայա պրավդա», ռազմաճակատի՝ «Նա ստրաժե Ռոդինի» թերթերում և «Լենֆիլմ» կինոստուդիա– յում: Դրել է «Ա. Բորիսով», «Կ. Վառլա– մով», «Բարձր հետքեր» գրքերը, «Մեծ ըն– տանիք» (ըստ Վ. Կոչետովի «ժուրբին– ները» վեպի), «Մտեպան Կոլչուգին», «Ձմռան առավոտ» կինոսցենարները: Երկ. Bicyc npaBflU, JI., 1979. ԿԱՐԱ ՅԱՂՈՒՊ, Դար ա–0 ա ղ ու պ, հայաբնակ գյուղ Թուրքիայում, Անկարա– յի վիլայեթի Յոզղատի գավառում: XX դ. սկզբին ուներ 30 տուն հայ բնակիչ: Զբաղ– վում էին երկրագործությամբ և անասնա– պահությամբ: Դյուղն ուներ եկեղեցի (Մ. Հակոբ) և Վահանյան անունով վար– ժարան: Բնակիչները բռնությամբ տեղա– հանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:
ԿԱՐԱԲԱ&ԱՐ, Դարաբազար, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վի– լայեթի Դիադինի գավառում: 1909-ին ուներ 20 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահու– թյամբ: Դյուղում կար եկեղեցի՝ կից վար– ժարանով: Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվեւ է:
ԿԱՐԱԲԱՂ, Խարապաղ, Ղարա– բ ա ղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, նախկին Կարսի մարզի Կաղզվանի գավա– ռում, Երասխի վտակ Ախուրյան գետի աջ ափին, լեռան ստորոտին: 1913-ին ուներ 1036 (114 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղ– վում էին երկրագործությամբ (բամբակի, կարտոֆիլի, հացահատիկների, բանջա– րեղենի մշակությամբ), անասնապահու– թյամբ և այգեգործությամբ: Գյուղում գոր– ծում էր եկեղեցի (Ս. Հակոբ) և վարժարան: Կ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1920-ի հայ–թուրքական պատերազմի ժա– մանակ և բնակություն հաստատել Սովե– տական Հայաստանում:
ԿԱՐԱԲԵԿՈՎ Իվան Պատվականի [ծն. 17.5.1930, գ. Թաղավարդ (ԼՂԻՄ Մարտու– նու շրջանում)], հայ սովետական ֆիզյկոս, տեխ. գիտ. դ–ր (1976): ՍՄԿԿ անդամ 1974-ից: Ավարտեւ է Մոսկվայի կապի էլեկտրատեխնիկական ինստ–ը (1953): 1955-ից աշխատում է Երևանի ֆիզիկայի ինստ–ում (1972-ից՝ լաբորատորիայի վա– րիչ): Աշխատանքները վերաբերում են լիցքավորված մասնիկների ժամանակա– կից արագացուցիչների տեսական ու տեխ. խնդիրներին: Երևանի էլեկտրոնային օղակաձև արագացուցչի նախագծի հեղի– նակներից և գործարկման մասնակիցնե– րից է: Զբաղվում է նաև պինդ մարմնի ֆի– զիկայի և բյուրեղագիտության բնագավա– ռի հետազոտություններով՝ արագացուց– չի սինքրոտրոնային ճառագայթման փըն– ջերի կիրառմամբ;
ԿԱՐԱԲԵՔԻՐ Քյազըմ (1882–1948), թուր– քական գեներալ, փաշա: 1918–19-ին եղել է 1-ին, 2-րդ, 15-րդ թուրք. Կովկասյան բա– նակային կորպուսների հրամանատար, մասնակցել Երզնկայի, էրզրումի և Կարսի գրավմանը, հետագայում՝ Արլ. ռազմա– ճակատի զորքերի հրամանատար: 1920-ի սեպտեմբերին թուրք, զորքերը Կ–ի գըլ– խավորությամբ ներխուժել են Արևելյան Հայաստան (տես Հայ–թուրքական պա– աերազմ 1920): Կ. հրաժարվել է ճանաչել Հայաստանի հեղկոմը, 1921-ի Մոսկովյան պայմանագիրը: Գլխավորել է թուրք, պատվիրակությունները Ալեքսանդրապոլի (1920) և Կարսի (1921) բանակցություննե– րում: Կ–ի ցուցումներով Տրապիզոնում սպանվել են Թուրքիայի կոմկուսի ղեկա– վար գործիչները (1921-ի հունվար): Օժան– դակել է սպիւոակգվարդիականների հա– կասովետական խժդժություններին Թուր– քիայի հս–արլ. վիլայեթներում: 1930–40- ական թթ. զբաղեցրել է կուսակցական և պետ. պաշտոններ: Ունեցել է ընդգծված հակասովետական դիրքորոշում, վարել հակահայկական գիծ: Ռ, Կոնդակչյան
ԿԱՐԱԲԻՆ (ֆրանս. carabine), կարճաց– ված և թեթևացված հրացան: Կ–ի նախա– տիպը հնարվել է XV դ. վերջին:tXVII դարից մինչև XX դ. 1-ին կեսը օգտագործ– վում էր հեծելազորում և հրետանիում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կատարելագործված ավտոմատ Կ. օգտագործվում է բազմաթիվ բանակնե– րում: Կ. են կդչվում նաև որոշ ակոսավոր որսորդական հրացաններ: