Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ուսումնասիրել է Մարքսի, էնգելսի և Լենինի աշխատությունները: 1905-ին վե– րադարձել է .Իրան: Զգալի ավանդ ունի Իրանում մարքս–լենինյան գաղափարների տարածման գործում: Հրապարակախո– սական հոդվածներով հանդես է եկել հայ բոլշևիկյան մամուլում: 1914-ին տեղափոխ– վել է Բաքու: 1918-ին խմբագրել է Բաքվի կոմունայի «Տեղեկաաու»-ն: 1918-ի հուլի– սից աշխատել է Իրանում՝ սովետական դեսպանատանը, որպես խորհրդական և առաջին քարտուղար: 1918-ի աշնանը դես– պանատան վրա կատարված ավազակա– յին հարձակման ժամանակ ձերբակալվել է և ավելի քան 2 տարի մնացել գերության մեջ: 1921-ին, սովետական կառավարու– թյան միջամտությամբ, վերադարձել է Մոսկվա, որտեղ նրան ընդունել է Վ. Ի. Լենինը: 1921–23-ին աշխատել ԷՄոսկվա– յում և Ուկրսփնայում: 1923–31-ին եղել է Լենինականի գավգործկոմի ժողկրթբաժ– վարը: Կ–ի անունով է կոչվում Լենինակա– նի N« 30 միջնակարգ դպրոցը: Մ. Մեաոնյան

Ջ. Ս. Կարախանյան

ԿԱՐԱԻԱՆՅԱՆ Զահան Մարգսի [2.5. 1918, գ. Կողբ, ՀՄՄՀ Բարանայի (այժմ՝ Նոյեմբերյան) շրջան – 22.12.1943, գ. Բաքու (Ղրիմ)], Մովետական Միության հերոս (16.5.1944), սակրային ջոկի հրա– մանատար, ՄՄԿԿ անդամ 1941-ից: Ավար– տել է Ալավերդու (այժմ՝ Թումանյան) շըր– ջանի Շնող գյուղի միջնակարգ դպրոցը (1937), 1938-ին զորակոչվել է կարմիր բանակ: Մասնակցել է Արեմտյան Ուկրաի– նայի, Արևմտյան Բելոռուսիայի ազատա– գրմանը և սպիտակ ֆինների դեմ պատե– րազմին: Հայրենական մեծ պատերազմի տարիներին, 89-րդ հայկական հրաձգա– յին դիվիզիայի կազմում, մասնակցել է Կովկասի համար մդվող մարտերին: Սո– վետական Միության հերոսի կոչման է արժանացել ետմահու՝ Նովոռոսիյսկից Վերխնի Բականսկ տանող ճանապարհին գտնվող երկաթուղային կամուրջն ականա– զերծելու և մեր հարձակվող զորամասերի համար ուղի բացելու ընթացքում ցուցա– բերած խիզախության համար: Զոհվել է դիվիզիայի հրամանատարության համար նոր դիտակետ կառուցելիս: Թաղված է Ղրիմի Բաքու գյուղի եղբայրական գերեզ– մանոցում: Արձանը կանգնեցված է հայրե– նի գյուղում՝ իր անունը կրող միջնակարգ դպրոցի բակում: Կ–ի անունով է կոչվում նաե գյուղի փայտամշակման արտելը: Ք. Գրիգորյան

ԿԱՐԱՒԱՁ, գյուղ Արեմայան Հայաստա– նում, նախկին Կարսի մարզի համանուն գավառում: 1913-ի հունվ. 1-ի տվյալներով ուներ 270 (36 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ ե անասնապահությամբ: Բնակիչները բռնու– թյամբ տեղահանվել են 1920-ի հայ–թուր– քական պատերազմի ժամանակ և բնա– կություն հաստատել Մովետական Հա– յաստանում:

ԿԱՐԱԿԱԼԼԱ Մարկոս Ավրելիոս Անտոնի– նոս (Marcus Aurelius Antoninus Cara- calla) (186–217), հռոմեական կայսր 211-ից: Սևերոսների դինաստիայից Սեպ– էոիմիոս Սներոսի որդին: 212-ին, սպանե– լով եղբորը, գահակալել է ինքնուրույն: Դրամա–հարկային համակարգը կարգավո– րելու և ամբողջ բնակչությունից հարկ գանձելու նպատակով, կայսրության ազատ բնակչությանը տվել է հռոմ. քա– ղաքացիության իրավունք: Երկու արշա– վանք է կատարել Պարթեաստան: Երկրոր– դի ժամանակ Կ–ին սպանել է պրետորիա– կանների հրամանատար Մակրինոսը: Կ. 215-ին, Հայոց արքա Խոսրով Ա–ի (198–215) և նրա որդիների միջե ծագած վեճը հարթելու պատրվակով, Խոսրով Ա–ին և նրա ընտանիքի անդամներին հրավիրել է Անտիոք, ձերբակալել է և ուղարկել Հռոմ: Այնուհետե զորք է ուղար– կել Հայաստան՝ ճնշելու Հռոմի դեմ ծա– գած ապստամբությունը, սակայն հայերը ջախջախել են այդ զորքը և վտարել երկ– րից:

ԿԱՐԱԿԱԼՊԱԿԵՐԵՆ, կւսրակաւպակների լեզուն: Պատկանում է թյուրքական լեզ– վաընտանիքի ղփչաղյան խմբին: Խոսվում է Կարակալպակյան ԻՍՄՀ–ում, մասամբ Ուզբեկական, Թուրքմենական, Ղազախա– կան ԱԱՀ–ներում և Աֆղանստանում: Խո– սողների թիվը՝ 228 հզ. (1970): Ներկայա– նում է հս–արլ. և հվ–արմ. բարբառներով: Թյուրքական չ և շ>շ և ս փոՓոխությունը, որ բնորոշ է Կ–ին, նրան մերձեցնում է նո– ղայերենին և ղազախերենին: Գրական Կ. ձեավորվել է Հոկտեմբերյան մեծ հեղա– փոխությունից հետո: Գրությունը մինչե 1928-ը՝ արաբագիր, 1928–40-ին՝ լատի– նագիր, ապա՝ ռուսագիր:

ԿԱՐԱԿԱԼՊԱԿՅԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՍՈՎԵ–

ՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵ–

ՏՈՒԹՅՈՒՆ, Կարակալպակիա (Կ ա ր ա կ ա լ պ ա կ ս տ ա ն): Ընդհանուր տեղեկություններ: Կազմ– վել է 1932-ի մարտի 20-ին, 1936-ի դեկտ. 5-ից՝ Ուզբեկական ՄՄՀ–ի կազմում: Գըտ– նըվում է Ուզբեկական ԱՄՀ հս–արմ–ում: Տարածությունը 165,6 հզ. կմ2 է, բնակ– չությունը՝ 904 հզ. (1979): Բաժանվում է 13 վարչական շրջանի, ունի 9 քաղաք, 10 քտա: Մայրաքաղաքը՝ Նուկուս: Պետական կարգը: Կարակալպակյան ԻՄՍՀ սովետական սոցիալիստական հա– մաժողովրդական պետություն է, ինքնա– վար հանրապետություն: Պետ. իշխանու– թյան բարձրագույն մարմինը հանրապե– տության միապալատ Գերագույն սովետն է ու նրա Նախագահությունը: ՄՄՀՄ Գե– րագույն սովետի ազգությունների սովե– տում Կարակալպակյան ԻՄԱՀ–ից ընտըր– վում է 11 դեպուտատ: Գերագույն սովետը կազմում է հանրապետության կառավա– րություն՝ Մինիստրների խորհուրդ, ընտ– րում հանրապետության Գերագույն դա– տարան: Պետական իշխանության տեղա– կան մարմինները ժողովրդական դեպու– տատների քաղաքային, շրջանային, ավա– նային, կիշլակային և աուլային սովետ– ներն են: Կարակալպակյան ԻՄՍՀ դա– տախազին նշանակում է ՄՄՀՄ գլխավոր դատախազը՝ 5 տարի ժամկետով: Բնությունը: Կ. զբաղեցնում է Կզըլ– կում անապատի հս–արմ. մասը, Ուստյուրտ սարավանդի հվ–արլ. մասը, Ամուդարյա– յի դելտան: Կ–ի տարածքում է Արալյան ծովի հվ. մասը: Կլիման խիստ ցամաքա– յին է՝ չոր, շոգ ամառով և ցուրտ ձմեռով: Հունվարի միջին ջերմաստիճանը հվ–ում –4,9°C է, հս–ում՝ –7,6°C, հուլիսին, հա– մապատասխանաբար՝ 28,2, 26°C, տարե– կան տեղումները՝ մոտ 110 ւ/ւ/:Միակ գետը Ամուդարյան է: Ամուդար յայի հովտում և դելտայում տարածված են գորշ–մարգա– գետնային, Կզըլկումում՝ թերզարգացած ավազային մոխրահողեր, Ուստյուրտում՝ գորշ հողեր, թաքիրներ ու աղուտներ: Բուսականությունն ավազային տարածու– թյուններում աղքատ է: Աճում են անա– պատային նոսր խոտաթփուտային բույ– սեր, Ամուդարյայի դելտայում՝ տուգա– յան հարուստ տեսակներ: Կենդանիներից կան սողուններ, կրծողներ, կաթնասուն– ներ, թռչուններ, ձկներ: Բնակչությունը: Հիմնական բնակիչ– ները կարակաւպակներ են: Բնակվում են նաե ուզբեկներ, ղազախներ, թուրքմեն– ներ, ռուսներ և այլք: Քաղաքային բնակ– չությունը 37% է, խտությունը 1 կմ2 վրա՝ 5,5 մարդ (1979): Քաղաքներն են Նուկու– սը, Խոջեյլին, Բիրունին, Տախիատաշը, Տուրտկուլը, Չիմբայը ևն: Պատմական ակնարկ: Կ–ի տարածքը բնակեցված է եղել նոր քարի դարի ժա– մանակաշրջանից (մ. թ. ա. IV հազարամ– յակի վերջ –II-ի սկիզբ): Քյոյ–Քրըլ– կան–կաւայի պաշտամունքային կառույցի պեղումների ժամանակ հայտնաբերվել են Ուզբեկաոանի ամենահին գրավոր հու– շարձանները (մ. թ. ա. IV դ.): Ուշ հնադար– յան շրջանի հուշարձան է Թոփրակ–կա– լա պալատը (մ. թ. Ill–IV դդ. սկիզբ): Կարակալպակների ծագումնաբանությու– նը կապվում է Սիրդարյայի գետաբերանի ևՄերձարալյան տափաստանային մարզե– րում բնակված ցեղերի հետ:tXVII– XVIII դդ. կեսերին կարակալպակների մեծ մասն զբաղեցնում էր Միրդարյայի միջին և ստորին հոսանքների ափամերձ տարած– քը, վարում էր կիսաքոչվոր կյանք, զբաղ– վում երկրագործությամբ, անասնապա– հությամբ, ձկնորսությամբ: Կարակալ– պակները կախման մեջ էին ղազախական խաներից: 1742-ին, հարևան ցեղերի մըշ– տական հարձակումներից պաշտպանվե– լու նպատակով, նրանք հպատակություն խնդրեցին ռուս, կառավարությունից: Վեր– ջինս բավարարեց կարակալպակների խնդրանքը, որի հետևանքով 1743-ին ղա– զախ Աբուլխայր խանը հարձակվեց նը– րանց վրա: Ստիպված կարակալպակների մեծ մասը Աիրդարյայից տեղափոխվեց նրա վտակ ժանադարյայի ափերը: 1811-ին Խիվայի խաները հպատակեցրին կարա– կալպակներին և վերաբնակեցրին Ամու– դարյայի գետաբերանում: Տեղական և խիվայական վերնախավերի ճնշումը հան– գեցրեց ապստամբությունների (1855–56, 1858–59): 1873-ին Ամուդարյայի աջափ– նյա կարակալպակյան տարածքը միաց–