Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նական տոհմի դամբարանի 1211 –1220-ի Խ–երը): Պատվանդանները հատուկ ձևավորվել են՝ փոքր չափերով կրկնելով ժամանակի ճարտ. կառույցների ճակատը գարդարող թեթև կիսասյուներն ու կամարները (Սանահնի վանահայր Տուտեորդու 1184-ի, Գեղարդի Յիմոթ և Մխիթար հորինողների 1213-ի Խ–երը): ճարտ. կառույցի և Խ–ի զուգորդումը իր ամբողջական դրսևորումն է գտել XIII – XIV դդ.: Փոքր չափերով կրկնելով ճարտարապետությանը բնորոշ պարզ ձևերը՝ դրանք հիմնականում եղել են մատուռանման կառույցներ, որոնց արմ. ճակատին դրվել են մեկ կամ երկու Խ–եր (Սաղմոսավանքի գերեզմանատան Խ–երի խումբը, Ագիզբեկովի շրջանի Կարմրաշեն գյուղի 1291-ի կոթող–հուշարձանը, Եղեգնաձորի շրջանի Ալայազ գյուղի 1340-ի Խ.):

Խ–երի կառուցվածքային ու դեկորատիվ հարդարման զարգացումն ընթացել է մոնումենտալ ձևերից հրաժարվելու, զարդապատկերի նրբացման ու յուրատիպ ոճավորման հունով: Հնագույն Խ–երին բնորոշ մեծ խաչը զարդարվել է հյուսածո երկրաչափական մոտիվներով և որպես հորինվածքի կենտրոնական տարր հենվել նուրբ զարդապատկերներով պատած վարդյակի կամ երկու կողմից բարձրացող ականթե տերևների վրա: Մոտիվների ներդաշնակ համադրման շնորհիվ Խ–ի դեկորատիվ հարդարանքը ծանրաբեռնվածության տպավորություն չի թողնում: Քանդակազարդ պատկերը իր նրբագեղությամբ հիշեցնում է ոսկերչական աշխատանք կամ ասեղնագործ ժանյակ, որի հետևանքով քարը գրեթե կորցնում է նյութականությունը (Մանահինի վանահայր Տուտեորդու 1184-ի, Դսեղի XIII դ. -«Սիրուն խաչ»-ը, Գոշավանքի վարպետ Պողոսի 1291-ի, Ամաղուի Նորավանքի Մոմիկի կերտած 1308-ի Խ–երը): Սակայն, քանի որ դեկորատիվ հարդարանքն իր էքսպրեսիվ արտահայտչականությամբ օրգանապես շաղկապված է խ–ի կերպարային մտահղացմանը, կոթող–հուշարձանը պահպանում է իր մոնումենտալ–վեհաշուք տեսքը: Խ–երի գեղարվեստական ձևավորումը չի սահմանափակվում միայն զարդապատկհրային մոտիվներով, հաճախ ի հայտ են գալիս նաև թեմատիկ պատկերներ (Դսեղի «Սիրուն խաչ»-ը, Հաղպատի Ուքանանց դամբարանի, Նորավանքի Մոմիկի, Գեղարդի գավթի 1218-ի Խ–երը): Պատկերաքանդակներով հարուստ են հատկապես «ամենափրկիչ» կոչված Խ–երը (Հաղպատի գավթի 1273-ի, Դսեղի 1261-ի, Ջղինգյոլի 1279-ի Խ–երը): Սրանք հիմնականում պատկերել են Քրիստոսի խաչելության տեսարանը, որի հորինվածքում տեղ են գտել պատվիրատուների դիմաքանդակները: Վիմագիր արձանագրությունները պահպանել են Խ–եր պատրաստող քանդակագործ վարպետների անուններ, որոնք իրենց կոչել են «քարգործ», «կազմող», «հորինող», «գծող» ևն: Դրանցից հիշարժան են՝ Մխիթարը (XII դ.), հանրահայտ Մոմիկ վարպետը (XIII–XIV դդ.), Պողոսը (XIII դ.), Տիմոթ և Մխիթար հորինողները (XIII դ.), Վահրամը (XIII դ.), Քիրամը (XVI դ.), Առաքել և Մելիքսեթ կազմողները (XVI դ.) և ուրիշներ: Սելջուկների, մոնղոլների արշավանքների հետևանքով դարձյալ խաթարվել է հայկ. միջնադարյան մշակույթի օրինաչափ զարգացումը: XVI –XVII դդ. Խ–երի զարդաքանդակներն ու պատկերաքանդակները, չնայած հստակ գծանկարին ու հյուսվածքի պարզեցմանը, դարձել են միապաղաղ ու սխեմատիկ: Պատկեր աքանդակները ստացել են կենցաղային բնույթ, իսկ երևակայական–հեքիաթային արարածների պատկերները (որոնցով այնքան հարուստ են Ջուղայի Խ–երը) զրկվել են խորհրդանշական որևէ իմաստից: Խ–երի զարգացման վերջին շրջանում առանձնանում են Ջուղայի գերեզմանատան կոթողները (XVI –XVIII դդ.): Դրանց վրա պար– զորոշ դրսևորվել է Արևելքի, առավելապես Պարսկաստանի արվեստի ազդեցությունը: Կերպափոխվել է ոչ միայն զարդարվեստը, այլև Խ–ի ընդհանուր նկարագիրն ու հորինվածքը: Խ. դարձել է նեղ, սլացիկ, սյունանման: Կենտրոնական խաչը տեղավորված է արլ. ճարտ–յանը բնորոշ սրածայր կամարով նեղ խորանի մեջ: Տերունական, ինչպես և հաճախ հանդիպող կենցաղային պատկերաքանդակները արտահայտիչ ա անհանգիստ բնույթ ունեն, աչքի են ընկնում կատարման վարպետությամբ ու նրբագեղությամբ: Ջուղայի Խ–երով եզրափակվում է հայ արվեստի այդ ինքնատիպ բնագավառի զարգացման պատմական ուղին: Ժամանակի ընթացքում Խ–երը ընկալվել են որպես ժող. հավատալիքներով պարուրված հուշարձաններ: Խ. հայ ժողովրդի մշակույթի բարձրագույն գեղարվեստական դրսևորումներից է:

Գրկ. Հովսեփյան Գ., Հավուց թառի Ամենափրկիչը, Երուսաղեմ, 1937: Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963: Ազարյան Լ., Հայկական խաչքարեր, Էջմիածին, 1973: Орбели И. А.., Бытовые рельефы на хаченскых крестныь камнях XII и XIII веков. Избранные труды, E., 1963; Azarian L., Manukian A., Katchkar, Milano, 1969 (Documenti di Architettura Armenia, № 2). Լ. Ազարյան Պատկերազարդումը տես 32-րդ էջից հետո՝ ներդիրում:

Նկարում` Նորավանքից (Ամաղու, Եղեգնաձորի շրջան) Էջմիածին բերված խաչքարը (1308), գործ՝ Մոմիկի

Նկարում` «Սիրուն խաչ» (XIII դ„ Դսեղ, Թումանյանի շրջան) «Ամենափրկիչ» խաչքարը (1273, Հաղպատ)


ԽԱՋԻԵՎ Կոնստանտին Իլյայի [ծն. 1911, գ. Մադան (այժմ՝ ՀՄԱՀ Ալավերդու շրջանի Լենինյան հանքեր բանավան)], Սովետական Միության հերոս (24.3.1945), կապիտան: Ազգությամբ հույն: Ավարտել է Բաքվի Մ. Օրջոնիկիձեի անվ. ռազմահետևակային ուսումնարանը (1932): Հայրենական մեծ պատերազմում աչքի է ընկել Սիվաշի, Սիմֆերոպոլի համար մղված (1944) մարտերում: 1944-ի մայիսին, Սևաստոպոլի ազատագրման ժամանակ՝ հրաձգային դասակի հրամանատար Խ. իր վրա վերցնելով վաշտի հրամանատարությունը, ետ է մղել հակառակորդի տասնմեկ հակահարձակում, առաջինն է քաղաք մտել, ինքը բարձրացրել կարմիր դրոշը, որի համար արժանացել է հերոսի կոչման: Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի շքանշաններով: Ս. Մատիշկին


ԽԱՌԱԲԱՍՏԱՎԱՆՔԻ ԳՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ, գործել է Քաջբերունյաց գավառի (Արևմտյան Հայաստան) Խառաբաստ գյուղի մոտ գտնվող վանքում, որը հայտնի է նաև Սուհարա կամ Արծվաբերի Ա. Աստվածածին անունով: Մեզ հասած առաջին ձեռագիրը 1325-ից է: Խառաբաստի դպրոցը ուսումնագիտական բուռն կյանք է ապրել, երբ 1388-ին Աստապատի դպրո–