Զերժինսկ, Վորոշիլովգրադ քաղաքների ազատագրմանը: Սելիտոպոլ քաղաքի ազատագրման համար Կ–ին շնորհվել է Սովետական Սիության հերոսի կոչում: 1947–48-ին սովորել է Ս. Ֆրունզեի անվ., 1952–5Հ–ին՝ Կ. Ե. Վորոշիլովի անվ. ռազմ, ակադեմիաներում: Պարգևատրվեւ է Լենինի երկու, Կարմիր դրոշի չորս շքա– նշաններով: Կ. Ուկրաինական ՍՍՀ Սնեժ– նի քաղաքի պատվավոր քաղաքացի էր (քաղաքի փողոցներից մեկը կոչվում է նրա անունով): Գ^.Մալխասյան Ա., Սովետական բանակի հայ գործիչները, 2 լրց. հրտ., Ե., 1965: Ղարիբյան Ց. Լ., Մելիտոպոլի հերոսը, Ե., 1973: Ք.Գրիգորյան
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Արշավիր Գարեգինի (ծն. 10.10.1929, Երևան), հայ սովետական եր– գիչ (բարիտոն): ՀՍՍՀ ժող. արտիստ (1967): 1957-ին ավարտել է Երևանի կոն– սերվատորիան (Թ. Սելիք–Շահնազար– յանի դասարան), 1962–63-ին կատարե– լագործվել Հռոմի «Սանտա Չեչիլիա» ակա– դեմիայում: 1955-ից Երևանի օպերայի և U. Կարապետ– յանը Աշուղի դե– րում (Ա. Տիգրան– յանի «Դավիթ Բեկ» օպերա) բալետի թատրոնի մեներգիչ է: Դերերգե– րից են՝ Օնեգին (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), էսկամիլիո (Բիզեի «Կարմեն»), Դև (Ա. Ռուբինշտեյնի «Դև»), Ռենատո, Ռիգոլետտո, ժերմոն (Վերդիի «Պարա– հանդես–դիմակահանդես», «Ռիգոլետտո», «Տրավիատա»), Սոսի (Ա. Տիգրանյանի «Անուշ»): Ելույթներ է ունեցել Սոսկվա– յում, Լենինգրադում, Բուլղարիայում, Չեխոսլովակիայում, Հունգարիայում, Կա– նադայում: է. Կարագյաւյան
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Բաբկեն Կարապետի [ծն. 2.5.1911, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինա– կան)], հայ սովետական գրող: ԱՍԿԿ անդամ 1931-ից: Եղել է «Իզվեստիա»,. «Տրուդ» թերթերի, համամիութենական ռադիոյի սեփական թղթակիցը Հայաստա– նում: 1941 –45-ին ծառայել է սովետա– կան բանակում, խմբագրել «Սարտ հանուն հայրենիքի» ճակատային թերթը: Հրատա– րակել է «Ռելսերի երգը» (1932), «Լիրիկա» (1941), «Վարդենի» (1956), «Արևը լեռան վրա» (1964), «Կյանքի հետ» (1975) և այլ բանաստեղծությունների ժողովածուներ: Գրել է նաև արձակ գործեր («Սեր և սու– սեր», 1962, «Ուռենու տակ», 1967):
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Բորիս Կարապետի (ծն. 29.4.1924, Պյատիգորսկ), հայ սովետա– կան սեյսմոլոգ: Տեխնիկական գիտ. դ–ր (1966), պրոֆեսոր (1971): ՍՍԿԿ անդամ 1952-ից: Ավարտել է Երևանի պոլիտեխնի– կական ինստ–ը (1948): 1974-ից ՀՍՍՀ Պետ– շինի շինարարության և ճարտարապետու– Ա. Գ. Կարապետյան Հ. Տ. Կարապետյան թյան ԳՀԻ–ի դիրեկտորի գիտական գծով տեղակալն է: Ուսումնասիրությունները վերաբերում են ինժեներական սեյսմո– լոգիայի և սեյսմակայուն շինարարության հարցերին: Կ. ՀՍՍՀ պետ. մրցանակի դափնեկիր է (1974):
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Գրիգոր Հովսեփի (ծն. 1917, Թիֆլիս), Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ (31.10.1944, 31.1. 1945, 24.3.1945), ավագ սերժանտ: Հայրե– նական մեծ պատերազմի ժամանակ եղել է գնդացրային շոկի, ապա ականանետա– յին հաշվարկի հրամանատար: Փառքի շքանշաններին արժանացել է խարկովի մարզի Տարանովկա բնակավայրի ազա– տագրման, Գերմանիայում մղված մար– տերի, Շվերին քաղաքում թշնամու ամրու– թյունները ոչնչացնելու ժամանակ ցուցա– բերած սխրագործությունների համար: Ս. Մւսաիշկին
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ էմմա Տիգրանի (ծն. 1920, Երևան), հայ սովետական պատմաբան– ազգագրագետ: Պատմական գիտ. դ–ր (1968): ՍՍԿԿ անդամ 1950-ից: Ավարտել է Երևանի համալսարանի պատմության ֆակուլտետը (1944): ՀՍՍՀ ԳԱ հնագի– տության և ազգագրության ինստ–ի ավագ գիտաշխատող: Գրել է հայկ. ընտանե– կան համայնքի, ազգակցական խմբերի ու գերդաստանի վերաբերյալ ուսումնա– սիրություններ: Երկ. ՝■Հայաստանի կոլտնտեսականների ըն– տանիքը և ընտանեկան կենցաղը, Ե., 1963 (համահեղինակ Դ.Վ ա ր դ ու մ յ ա ն): Օժի– տը հայոց մեջ, Ե., 1978: ApMHHCKan ceMeimaH օձպաա, E*, 1958; PoflCTBeHHaji rpynna «a3r» y apMHH, E., 1966. Լ.Պեարոսյան
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Համբարձում Նիկոլայի [ծն. 2.10.1927, գ. Գյոզալդարա (այժմ՝ Արագածի շրշանի Գեղադիր գ.)], հայ սո– վետական պատմաբան: Պատմ. գիտ. դ–ր (1969), պրոֆեսոր (1973): ՍՍԿԿ անդամ 1954-ից: Ավարտել է Երևանի պետ. համալ– սարանի պատմության ֆակուլտետը: 1957–61-ին եղել է Հայպետհրատի քա– ղաքական գրականության խմբագրու– թյան վարիչ: 1976-ից Հայկ. գյուղատըն– տեսական ինստ–ի ՍՍԿԿ պատմության ամբիոնի վարիչն է: Զբաղվում է ՍՍԿԿ, կոմերիտմիության և հայ հասարակական մտքի պատմության հարցերով: Երկ. Հայաստանի կոմերիտմիության ծնուն– դը, Ե., 1956: Մեծ պայքարի մարդիկ, գիրք 1–2, Ե., 1963, 67: Վ. Ի. Լենինը և Բաքվի կոմունան, Ե., 1970: Ղուկաս Ղուկասյան, Ե., 1971: ,Երևանի հեղափոխական ավանդույթնե– րը, Ե., 1974: Արմենակ Բուղաղյան, Ե., 1977:
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Հովհաննես Տիգրանի (2.6.1875, Ախալքալաք –4.12.1943, Երե– վան), հայ սովետական երկրաբան: ՀՍՍՀ գիտության վաստ. գործիչ (1935), երկրա– բանա–հանքաբանական գիտ. դ–ր (1936): Սովորել է էշմիածնի Գևորգյան ճեմարա– նում և Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Վերշինս ավարտել է 1895-ին: 1895– 1905-ին ծավալել է հասարակական, հրա– պարակախոսական և լուսավորչական լայն գործունեություն: 1906-ին մեկնել է արտասահման, ընդունվել Սոնսի (Բել– գիա) հանքաբանական բարձրագույն դըպ– րոցը, որն ավարտել է 1912-ին: Նույն տարվա հուլիսին ընտրվել է Բելգիական երկրաբանական ընկերության իսկական անդամ: 1913-ին վերադարձել է Թիֆլիս: 1913–20-ին հետազոտել է Անդրկովկասի, Իրանի և Թուրքմենստանի մի շարք հան– քավայրեր: 1923–33-ին Կ. խոշոր ծա– ռայություններ է մատուցել Անդրկովկա– սի լեռնահանքային ձեռնարկություննե– րի վերականգնման, մետաղային հան– քավայրերի հետախուզման, մետաղա– գործական արդյունաբերության հումքա– յին բազայի ստեղծման բնագավառնե– րում: Նա կազմել է բազմաթիվ հետախու– զական պլաններ, հաշվետվություններ, տվել եզրակացություններ հիդրոտեխնի– կական մի շարք կառույցների երկրաբա– նական պայմանների մասին: 1925–30-ին Կ. զբաղվել է նաև ՀՍՍՀ հանքային ու անուշահամ շրերի ուսումնասիրությամբ և շրամատակարարման հարցերով: 1931 – 1932-ին աշխատել է Սոսկվայում որպես Սոսկվա–Վոլգա շրանցք^ շինարարու– թյան գլխավոր խորհրդատու: 1934-ին փոխադրվել է Երևան, 1935–39-ին Կ. եղել է իր իսկ շանքերով կազմակերպված երկրաբանական գիտությունների ինստ–ի դիրեկտոր, միաժամանակ դասախոսել Երևանի համալսարանի աշխարհագրա– կան ու երկրաբանական ֆակուլտետնե– րում, վարել ընդհանուր երկրաբանու– թյան ամբիոնի վարիչի պաշտոնը: Կ. թողել է հարուստ գիտական ժառանգություն: Հեղինակ է շուրշ 200 տպագիր և նույնքան էլ ձեռագիր աշխատությունների, հոդված– ների ևն: Որպես պատգամավոր մասնակ– ցել է XVII Սիշազգային երկրաբանական կոնգրեսի (Սոսկվա, 1937) աշխատանքնե– րին, ղեկավարել նրա մասնակիցների Կովկասյան էքսկուրսիաները: Կ–ի երկ– րաբանական հարուստ հավաքածուի բա– զայի վրա 1937-ին Երևանում հիմնադրվել է երկրաբանական թանգարան, որը կոչ– ված է նրա անվամբ: Երկ. TeojiorHqecKHH oqepK COP ApMeHHH, 3pHBam>, 1928; Արագած լեռը, Ե., 1934: ,ZIeHy- flaijHOHHbie npoijeccbi b IIaM6aKCKOH aojiHHe b CCP ApMeHHH, M., 1936; Քրիստափոր Կարա– Մուրզա, Թ., 1904: 9-^.Ավագյան Լ., Երկրաբան Հով– հաննես Կարապետյան, Ե., 1975 (ունի աշխա– տությունների ցանկ):
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Հովսեփ Ղազարի [10.4. 1892, գ. Սաիդ–Ավար (Պարսկաստանում) – 2.4.1948, Լենինգրադ], հայ հեղափոխա– կան գործիչ, ֆիզիոթերապևտ: ՍՍԿԿ անդամ 1917-ի ապրիլից: Հեղափոխա– կան ընդհատակյա աշխատանք է կա– տարել Պետրոգրադի հացթուխների միու– թյունում՝ Յուսուֆ ծածկանունով: Ըն– տըրվել է Պետրոգրադի բանվորների ու զինվորների դեպուտատների սովետի ան–