Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դամ: Մասնակցել է Պետրոգրադի պաշտ– պանությանը, եղել Բաշկիրյան դիվիզիա– յի կոմիսար, 1926-ին ավարտել է Լենին– զրադի I բժշկական ինստ–ը, 1930-ին նշանակվել ֆիզիոթերապիայի ինստ–ի դիրեկտոր, 1935-ին՝ Լենինգրադի I բժըշ– կական ինստ–ի ֆիզիոթերապիայի ամ– բիոնի վարիչ: 1944-ից մինչե կյանքի վերջը եղել է Ի. Պ. Պավլովի անվ. ֆիզիո– լոգիայի ինստ–ի դիրեկտորի տեղակալ: Կ. ՍՍՀՄ ֆիզիոլոգների ընկերության անդամ էր: Գիտական աշխատանքները նվիրված են ֆիզիոլոգիայի և ֆիզիոթե– րապիայի հարցերին:

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Միքայել Իվանի (Իվան Գերասիմի Լազիե–Լազյան) (14.8.1880, Ախալցխա –1937), պրոֆեսիոնալ հեղա– փոխական, իրավաբան: ՍՄԿԿ անդամ 1909-ից: Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է 1904-ից: 1910-ին տե– ղափոխվել է Կիե, որտեղ ձերբակալվել է և 2 տարով աքսորվել Վոլոգդայի նահանգ: 1914-ին, Ա. Զափարիձեի, Բ. Բորյանի և այլոց հետ, մասնակցել է Թիֆլիսի բոլ– շևիկյան կազմակերպության աշխատանք– ներին: 1915-ին ձերբակալվել և արտաքս– վել է Աստրախան: Հոկտեմբերյան հեղա– փոխությունից հետո աշխատել է Մոսկվա– յի սովետին կից հետաքննության հանձնա– ժողովում և զինվորական տրիբունալում: 1922-ին եղել է ՍՍՀՄ հյուպատոսը Թուր– քիայում: 1924-ից գիտական աշխատանք է կատարել սովետական շինարարության ինստ–ում (Մոսկվա): Լ.Առաքեւյան

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Պետրոս, Կարապետ Զ և ք ի (1869–1937), հայ բառարանա– գիր: Կ. Պոլսի դպրոցներում դասավան– դել է պարսկերեն, արաբերեն, օսմանյան մատենագիտություն: 1907-ին լույս է ըն– ծայել «Մեծ բառարան հայերեն–օսմանե– րեն»-ը, որը ներառնում է գրաբարի և աշխարհաբարի բառապաշարը: Կ. խուսա– փել է նախորդ բառարանագիրների նո– րակազմություններից, ճշտել թուրքերեն, արաբերեն և պարսկերեն Փոխառյալ բա– ռերը: Երկրորդ աշխատության մեջ՝ «Մեծ բաււարան օսմաներեն–հայերեն» (1912), տրված են նաև ասացվածքների թարգմա– նություններ:

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Պոլ (ծն. 2.8.1927, Ցին– ցինատի, Օհայոյի նահանգ, ԱՄՆ), ամե– րիկահայ մաթեմատիկոս, հիդրոդինամի– կայի մասնագետ: Դ–ր (1948), պրոֆ. (1955): Ավարտել է Բրաունի համալսա– րանը (1946): Դասավանդել է Կալիֆոռ– նիայի (1948–49) և Ստանֆորդի (1949– 1950) համալսարաններում: 1959-ից Նյու Յորքի համալսարանի մաթ. ամբիոնի վա– րիչ, 1965-ից նույն համալսարանի մաթ. ինստ–ի բաժնի վարիչ: Աշխատանքները վերաբերում են կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսությանը, լամինար հո– սանքի հավասարումներին, մասնական ածանցյալներով դիֆերենցիալ հավասա– րումներին: Անդամ է տարբեր երկրների մաթ. ընկերությունների:

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Սահակ Կարապեսփ (ծն. 16.5.1906, գ. Արմավիր, Հոկտեմբերյանի շրջան), հայ սովետական ֆիզիոլոգ, անասնաբույծ–սելեկցիոներ, կենսբ. գիտ. դ–ր (1961), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), ՀՍՍՀ գիտ. վաստ. գործիչ (1966): Կու– Ս. Կ. Կարապետյան Ս. Ե. Կարապետյան սակցական–պետական գործիչ: ՍՄԿԿ ան– դամ 1931-ից: Ավարտել է Անդրֆեդերա– ցիայի անվ. (այժմ՝ Երեանի) անասնաբու– ծական–անասնաբուժական ինստ–ը (1933): Եղել է ՍՍՀՄ ԳԱ հայկ. մասնաճյուղի նա– խագահի՝ գիտական գծով տեղակալ (1938–40), ՀԿԿ Կենտկոմի քարտուղար (1940–44), ՀՍՍՀ Սինիստրների խորհըր– դի նախագահի տեղակալ և արտաքին գոր– ծերի մինիստր (1944–47), ՀՍՍՀ Մինիս– տըրների խորհրդի նախագահ (1947–52): 1952–55-ին աշխատել է Հայկական անաս– նաբուծական և անասնաբուժական ԳՀԻ–ի, իսկ 1955–57-ին՝ Երեանի թռչնաբուծա– կան ֆաբրիկայի դիրեկտոր: 1958-ից ղե– կավարում է ՀՍՍՀ ԳԱ Օրբելու անվ. ֆի– զիոլոգիայի ինստ–ի գյուղատնտ. կենդա– նիների բազմացման ֆիզիոլոգիայի լա– բորատորիան (միաժամանակ 1964-ից Խ. Աբովյանի անվ. հայկական մանկա– վարժական ինստ–ի ֆիզիոլոգիայի ամ– բիոնի վարիչն է): Կ. 1965-ից Հայաստա– նի ֆիզիոլոգների ընկերության նախա– գահն է, 1970-ից՝ Ֆիզիոլոգների միջազ– գային խորհրդի և թռչնաբույծների հա– մաշխարհային ասոցիացիայի գլխավոր խորհրդի անդամ: Գիտ. աշխատանքները վերաբերում են գյուղատնտ. կենդանինե– րի բազմացման և վերարտադրական ֆունկցիայի խթանման, թռչունների մթե– րատվության բարձրացման, արդ. թռչնա– բուծության, անասնաբուծության տարբեր ճյուղերի ինտենսիվացման հարցերին: Ապացուցել է, որ լրացուցիչ լուսավորու– թյան պայմաններում գյուղատնտ. թռչուն– ների տարեկան միջին ձվատվությունը ավելանում է 20–25% , իսկ արհեստական աղբյուրներից ստացվող ուլտրամանուշա– կագույն ճառագայթների ազդեցությամբ խթանվում է մատղաշ և հասուն թռչուննե– րի աճն ու զարգացումը, բարձրանում՝ մթերատվությունը: Կ–ի այս առաջարկու– թյունները 1953-ից կիրառվում են ՍՍՀՄ թռչնաբուծական բոլոր տնտեսություննե– րում՝ որպես պահվածքի ռեժիմի պարտա– դիր աարր: Նա հաստատել է, որ ուղեղի մեծ կիսագնդերի երկկողմանի միաժա– մանակյա հեռացման դեպքում անվերա– դարձ խախտվում է թռչունների բազ– մացման օրգանների գործունեությունը, իսկ վերին մակուղեղը հեռացնելիս ոչ թե արագանում է սեռական հասունացման պրոցեսը, ինչպես մինչ այդ ընդունված էր, այլ ընդհակառակը, դանդաղում է և նույնիսկ արգելակվում: Տեսական և գործ– նական կարեորություն ունեն կովկասյան գորշ տավարի ցեղի կովերի կաթի յու– ղայնության և սպիտակուցի քանակի ավե– լացման ուղղությամբ կատարած հետա– զոտությունները: 1946–74-ին նրա ղեկա– վարությամբ ստեղծվել է երեանյան հա– վերի ցեղը, որը ՍՍՀՄ–ում բուծվող մսա– ձվատու ցեղերի առաջնեկն է: Որպես պատգամավոր գիտական զեկուցումնե– րով հանդես է եկել ֆիզիոլոգիային և թռչնաբուծությանը նվիրված միջազգա– յին կոնգրեսներում (1958-ին՝ Մեքսիկա, 1965-ին՝ ճապոնիա, 1966-ին՝ ՍՍՀՄ, 1968-ին՝ ԱՄՆ, 1970-ին՝ Իսպանիա, 1971-հն՝ ԳծՀ են): Կ. 1940–52-ին եղել է ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի անդամ, ՍՍՀՄ II–III գումարում– ների Գերագույն սովետի և ՀՍՍՀ II–IV գումարումների Գերագույն սովետի դե– պուտատ: Պարգևատրվել է Աշխատանքա– յին կարմիր դրոշի, Հայրենական մեծ պա– տերազմի I աստիճանի, «Պատվո նշան», ժողովուրդների բարեկամության շքանշան– ներով, Վավիլովի անվ. մեդալով են: Երկ. Սովետական Հայաստան, ՀՍՍՀ 20-րդ տարեդարձի առթիվ, Ե., 1940: Արդյունաբե– րական թռչնաբուծությունը և նրա զարգաց– ման ուղիները, Ե., 1965: Թռչնաբուծություն, Ե., 1969: Լ.Ա. Օրբնլի, Ե., 1973: Երեան– յան հավերի ծագումը, մթերատվությունը և տոհմային արժանիքները, Ե., 1974: Ռուս–հա– յերեն ֆիզիոլոգիական բառարան, 1977 (հա– մահեղինակ) : BjiHHHHe flpoaceBaHHH Ha 6hoxh- MaqecKHH cocTaB KopMa, ero nepeBapHMOdb H HeKOTOpbie c|)H3H0.7I0rHqeCKHe yHKIi;HH 3KH- BOTHoro, E., 1939; EpeBaHCKaa nopo^a Kyp, M., 1976; EHOJiorHnecKoe fleftcTBHe HcicyccT- BeHHLIX HCTO^HHKOB yjIbTpacJjHOJHeTOBOTC) H3– jiyneHHa Ha hchbothbih opraHH3M, E., 1977; BiiojiorHqecKHe ochobli noBbimeHHH npoflyic- THBHOCTH H IiyTH HHTeHCHHKaiJHH nTHIjeBOfl – CTBa b Apmhhckoh CCP, E., 1962; HeHCTBHe HOHH3npyic>meH paflHaijHH Ha ooreHe3, E., 1967; Electrophysiological analysis of the avian Fore-Brain bioelectrical activity under the conditios of various Light-exposure, տես International congress of Physiological scien– ces, v* 9. abstracts of volunteer Popers and Films, Munich, 1971. Վ. Ֆւսնարջյւսն

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Սերգեյ Եսայու [25.11. 1899, Կզըլ–Արվատ (այժմ՝ Թուրքմենա– կան ՍՍՀ–ում)–9.11.1954, Երևան], գե– ներալ–մայոր (1942): ՍՄԿԿ անդամ 1920-ից: Ավարտել է Մ. Ֆրունզեի անվ. ռազմ, ակադեմիան (1934), Գլխավոր շտա– բի ռազմ, ակադեմիային կից հրամկազմի կատարելագործման դասընթացը (1942): 1936–37-ին եղել է Հայկական 22-րդ հե– ծելագնդի հրամանատար, 1938–40-ին՝ ծառայել Բելոռուսական հատուկ ռազմ, օկրուգում, մասնակցել Արեմտյան Բելո– ռուսիայի ազատագրմանը: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, 1942-ի ապ– րիլից, գլխավորել է Վորոնեժյան ռազմա– ճակատի 46-րդ հրաձգային դիվիզիան, որն աչքի է ընկել Կորոտայկի (1942), վելիկիե Լուկիի (1943), Օստրովի (1943), Տարտուի և Ռիգայի (1944) ազատագրման ժամանակ: 1945-ից գլխավորել է Առաջին բելոռուսական ռազմաճակատի 146-րդ հրաձգային դիվիզիան, որը մասնակցեց Վիսլայի վրա մղված մարտերին, Վարշա– վայի ազատագրմանը, Օդերի գետանց– մանն ու Բեռլինի գրավմանը: Ետպատե– րազմյան տարիներին ծառայել է Անդր– կովկասյան ռազմ, օկրուգում: Պարգևա– տրվել է Լենինի, Կարմիր դրոշի (3) շքանշաններով: Ա. Ղազարյան