երկրաչափական նախշերով, հայերեն ար– ձանագրություններով կանթավոր U ան– կանթ բազմաթիվ Կ–ներ և Կ–ների մնա– ցորդներ: Ենթադրվում է, որ ցածրիկ, լայ– նաբերան, հարթ հատակով գոաեզարդ, բուսական ու կենդանակերպ նախշերով Կ–ները, օգտագործվելով հարսանիքների և ճաշկերույթների ժամանակ՝ խորհրդա– նշել են պտղաբերություն, իսկ նեղ բերա– նով երկարավուն Կ–ները, որոնք մթեր– քով լցված կիսով չափ թաղվել են հողում, հատկանշել են օջախի շենությունը: Մինչե 1950-ական թթ. Կ. ուներ տնտ. կարեոր նշանակություն: Այժմ օգտագործվում է հիմնականում գյուղերում:
ԿԱՐԱՍՈՒ (Karasu), Արևմտյան Եփրատ, գետ Հայկական լեռնաշխարհում: Արա– ծանիի հետ առաջացնում են Եփրսոոը: Երկարությունը՝ 470 կմ, ավազանը՝ 22 հզ. կմ2: Սկիզբ է առնում Ծաղկավետ լեռ– ների հվ. լանջից՝ մոտ 3000 մ բարձրու– թյունից: Տես նաև Եփրւաո:
ԿԱՐԱՍ ՈՒ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Բիթլիսի վիլայեթի 1սլաթ գավառի Խիզան գավառակում (վերջինիս կենտրոնն էր), բարեբեր դաշտահովտում: 1909-ին ուներ մոտ 50 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահու– թյամբ: Գյուղում կար եկեղեցի և վարժա– րան: Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է:
ԿԱՐԱՎԱԵՎԱ Աննա Ալեքսանդրովնա [ծն. 15(27).12.1893, Պերմ], ռուս սովետա– կան գրող: ՄՄԿԿ անդամ 1926-ից: «Մո– լոդայա գվարդիա» («Mojioflan rBapann») ամսագրի գլխավոր խմբագիր (1931–38): Հայրենական պատերազմի օրերին թի– կունքի մարդկանց աշխատանքի մասին է «Հայրենիք» («Կրակներ», 1943, «Վազք», 1948, «Հայրենի տուն», , 1950, վեպեր, ԱՍՀՄ պետ. մրցանակ, 1951) եռերգու– թյունը: Հրատարակել է «Աստղային մայ– րաքաղաք: ժամանակակցի նոթեր ու հու– շեր» (1968) գիրքը: Պարգևատրվել է Լենինի շքանշանով: ԵրկէՕօ6բ. ՇՕԴ., T. 1–5, M., 1957–58.
ԿԱՐԱՎԱՆ (պահլ. karavan, պարսկ. kar- van), 1. բեռներ և մարդիկ տեղափո– խող գրաստների (հիմնականում՝ ուղտեր, երբեմն՝ ջորիներ, էշեր, ձիեր ևն), ինչ– պես նաև սայլերի կամ ճամփորդող մարդ– կանց խումբ (միավորվում էին փոխադարձ օգնության կամ անվտանգության նպա– տակով): Եղել են հիմնականում Ասիայում և Աֆրիկայում: Հայկական լեռնաշխար– հով անցնող խոշոր ճանապարհները (Մե– տաքսի, Արքայական, Աղի, Արքունի պո– ղոտան ևն) մեծ նշանակություն ունեին միջազգային Կ–ային առևտրի զարգաց– ման համար: Կ–ային ճանապարհներին, յուրաքանչյուր 25–30 կմ կամ ավելի հե– ռավորության վրա կառուցված աշխար– հիկ, հաճախ վանքապատկան իջևանա– տներում (կարավանատուն, հյուրատուն) ճամփորդները հանգստանում, ապա շա– րունակում էին ճանապարհը: Գրեթե յու– րաքանչյուր մեծ իջևանատուն ուներ իր գրաստային և անիվավոր փոխադրամի– ջոցներն ու տվյալ երկրամասի ճանա– պարհներին քաջածանոթ ուղեկիցներ (կարավանապետ, կարապետ): Կողո– պուտներից խուսափելու համար Կ–նե– րին ուղեկցող անձինք զինվում էին: Հա– ճախ վարձվում էին զինված ուղեկցող– ներ: Կ–ային առևտուրը լայն չավւերի հասավ միջին դարերում: Հայաստանը դեռևս XIX ղ. վերջին Կ–ային առևտրի կենտրոններից էր. միայն 1864-ին Երևան է մտել 1120 և դուրս եկել՝ 1074 Կ.: XX դ. տրանսպորտային միջոցների զարգաց– ման հետևանքով Կ. կորցրեց նախկին նշա– նակությունը՝ պահպանվելով Ասիայի և Աֆրիկայի անապատային շրջաններում: 2. Գետային քարշանավերի միջոցով տե– ղափոխվող ոչ–ինքնագնաց լաստերի կամ բեռնանավերի շարք: 3. Հեռավոր տարա– ծությունների վրա հատուկ բեռներ տեղա– փոխող փոխադրանավերի միավորում: Շարքով ընթացող կամ կանգնած մի քանի նավ: Լ, Պեէորոսյան
ԿԱՐԱՎԱՋՈ (Caravaggio, իսկական անու– նը՝ Մ և ր ի զ ի դա Կարավաջո, Merisi da Caravaggio) Միքելանջելո (28.9. 1573, Կարավաջո, Լոմբարդիա –18.7, 1610, Պորտո–էրկոլե, Տոսկանա), իտալա– ցի նկարիչ, XVII դ. գեղանկարչության ռեալիստական ուղղության հիմնադիր: Մովորել է Միլանում (1584–88), աշխա– տել Հռոմում, Նեապոլում, Մալթա կղզում, Աիցիլիայում: Կ–ի արվեստը ձևավորվել է XVI դ. վերջին և XVII դ. սկզբին՝ մանե– րիզմին և ակադեմիզմին հակադրվելով: Ձգտել է կերպարի անհատականացման, պարզ ժանրային միջավայրում բնորդի անկանխակալ ուսումնասիրման («Փոք– րիկ հիվանդ Բաքոսը», «Մրգերի զամբյու– ղով պատանին», երկուսն էլ՝ Բորգեզե պատկերասրահ, Հռոմ), ստեղծել՝ գեղա– նկարչության նոր տեսակներ՝ նատյուր– մորտը և կենցաղային ժանրը («Մրգերով զամբյուղ», մոտ 1596, Ամբրոզիանա պի– նակոտեկա, Միլան, «Գուշակուհի», Լուվր, Փարիզ): 1590-ական թթ. ձևավորվել է Կ–ի գեղանկարչական ինքնաաիպ համակար– գը. նկարի առաջին պլանը վառ լուսավո– րումով առանձնանում է խորքի մթամա– Կարավաշո. «Մատթեոս առաքյալը և հրեշտակը» (1598, Բեռլին) ծությունից, որից ուժգնանում է պատկերի օպտիկական տեսանելիությունը («Վինա– հարուհի», էրմիսաւժ, Լենինգրադ): Կ–ի հասուն աշխատանքները կոթողային են՝ լուսա՜ստվերային հզոր հակադրություն– ներով, դրամատիզմով, շարժումների ար– տահայտիչ պարզությամբ («Մատթեոս առաքյալի չարչարանքները», 1599–1600, Սան–Լուիշի դեի Ֆրանչեզի եկեղեցի, Հռոմ, «Մարիամի մահը», մոտ 1605–06, Լուվր, Փարիզ): Ուշ շրչանի աշխատանքնե– րում խորացել է Կ–ի աշխարհազգացողու– թյան ողբերգականությունը, միաժամա– նակ ի հայտ եկել նրա վսեմ անհողդողդու– թյունը («Հովհաննես Մկրտիչի մահապա– տիժը», 1609, Սան Զովաննի տաճար, Լա–Վալետտա): Կ–ի նորարարական ար– վեստը հետևորդներ է ունեցել Իտալիա– յում և Եվրոպայի այլ երկրներում: Գրկ. [BceBOJioxccxaa C.], Mmce- JiaHfl>Kejio fla KapaBaflaco, M., 1960; B h n- nep B.P., ITpo6^[eMa peajiH3Ma b majibJiH- ckoh acHBonncHXYII–XVIII BeKOB, M., 1966, c. 34-54. Լ. Կարավելով
ԿԱՐԱՎԵԼՈ4 Լյուբեն (մոտ 1834, Կոպրիվ– շտիցա –1879,. Ռուսե), բուլղար գրող, հրապարակախոս, հասարակական–քա– ղաքական ւ ործիչ: 1857–66-ին ապրել է Մոսկվայում, համակվել հեղափոխական դեմոկրատներ Գերցենի, Չեռնիշևսկու, Դոբրոլյուբովի առաջավոր գաղափարնե– րով: Կ–ի անդրանիկ երկերը լույս են տե– սել ռուս. («Բուլղար ավազակապետը», 1860, հայերեն հրտ. 1887, «Բուլղարների ժողովրդական կենցաղի հուշարձաններ», հ. 1, 1861): 1867-ին անցել է Մերբիա, ապա տեղափոխվել Ռումինիա: 1869-ին դարձել է Բուլղարական հեղափոխական կենտրոնական կոմիտեի անդամ, 1872-ին՝ նախագահը: Հրատարակել է «Ազատու– թյուն» (1869–72) և «Անկախություն» (1873–74) թերթերը: Օսմանյան լծից ազ– գային ազատագրության միակ ուղին հա– մարել է ժող. հեղափոխությունը: 1873-ին, Վ. Լնսկոէ մահապատժից խորապես ցընց– ված, սկսել է զբաղվել սոսկ լուսավորչա– կան գործունեությամբ: Հրատարակել է «Գիտելիք» հանդեսը (1875): 1877–78-ի ռուս–թուրք. պատերազմի ժամանակ Բուլ– ղարիա է վերադարձել որպես ռուս, բա– նակի գլխավոր հրամանատարության (շտաբի) թարգմանիչ, ողջունել է հայրե– նիքի ազատագրումը: XIX դ. վերջին Կ–ի մի շարք հայրենասիրական երկեր թարգ– մանվել են հայերեն: Երկ. Դոնչո, ՍՊԲ, 1887: Նեդա, ՍՊԲ, 1887: Ուրիշի գերեզմանի վրա առանց արտասուքի են լաց լինում, ՍՊՐ, 1887: Տաճիկ Փաշա, Մ., 1896: ճ. ի ն գ ո զ յ ա ն Կ.Հ., Հայ–բուլղա– րական գրական կապերի պատմությունից, Ե., 1966: Կ. ճինգոզյան