ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Տիրան (1882, Կահիրե – 1963, Կահիրե), եգիպտահայ նկարիչ: Մասնագիտական կրթությունն ստացել է Կահիրեում՝ Ե. Դեմիրճյանի մոտ: 1900– 1905-ին սովորել է Փարիզի ժուլիան ակա– դեմիայում՝ աշակերտելով ժ. Պ. Լորան– սին և Բ. Կոնստանին: Կ–ի ստեղծագոր– ծական անհատականության ձևավորմանը նպաստել է Պ. Մեզանի արվեստը: Դույնի նուրբ զգացողությամբ և քնարականու– թյամբ են առանձնանում նրա ստեղծած դիմանկարները, նատյուրմորտները և բնանկարները: Լավագույն աշխատանք– ներից են՝ «Չալմայով արաբը», «Կարմրա– զգեստ կինը», «Կոմպոզիցիա», «Միստի– կական ճամփորդություն»: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կահիրեում (1932, 1942, 1945): Գրկ. Avedissian Օ., Peintres et sculpteurs armeniens, Caire, 1959. Ս. Հարությունյան
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԴՊՐՈՑ, հիմնվել է 1830-ին, Ախալցխայում, Կարապեա Բագ– րաւոոմւու նախաձեռնությամբ և միջոցնե– րով: Արական հոգևոր դպրոց էր: Պահվում էր հիմնադրի կտակած միջոցներով, եկե– ոեցու հասույթներով և մասնավոր նվի– րատվություններով: Շենքի հարմարու– թյուններով և նյութական պայմաններով Անդրկովկասի ապահովված հայկ. դըպ– րոցներից էր: 1846-ին ուներ մեկ նախա– պատրաստական և երեք հիմնական դա– սարաններ: 1877-ին միջնակարգ դպրոց էր (10 ուսուցիչ, 193 աշակերտ): 1885-ին փակվել է, վերաբացվել մեկ տարի հետո՝ որպես երկդասյա երկսեռ ծխական դըպ– րոց: 1888–89 ուս. տարում ունեցել է 328 աշակերտ: Ավանդվել են կրոն, հայոց լեզու, ռուսաց լեզու, հայոց պատմություն, ընդհանուր աշխարհագրություն, ռուսաց պատմություն, Ռուսաստանի աշխարհա– գրություն, բնագիտություն, թվաբանու– թյուն, գեղագրություն, գծագրություն (նկարչություն), երգեցողություն, ձայնա– գրություն: 1896-ին նորից է փակվել և վերաբացվել 1905-ին: 1907–08 ուս. տա– րում ունեցել է 382, 1908–09-ին՝ 317 աշակերտ: 1911-ից գործել է որպես 5-ամյա դպրոց: 1914-ին աշակերտների թիվը իջել է 240-ի: 20-ական թթ. եղել է հայկ. երկսեռ միջնակարգ, ավելի ուշ՝ ռուս, դպրոց: Ս. Իուդոյան ԿԱՐԱ–ՊԸՅԳ, Դար ա–պ ը յ գ, հայա– բնակ գյուղ Թուրքիայում, Անկարայի վի– լայեթի Ցոզղատ գավառում: XX դ. սկըզ– բին ուներ 40 տուն բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով և անասնապահությամբ: Գյուղում կար եկե– ղեցի (Ա. Լուսավորիչ): Բնակիչները տե– ղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամա– նակ: Նրանց մեծ մասը զոհվել է:
ԿԱՐԱՊՆԵՐ, սագազգիների կարգի բա– դերի ընտանիքի թռչուններ: Ւաշոր են, մարմնի երկարությունը՝ մինչև 180 սմ, քաշը՝ 5–13 կգ: Գեղեցիկ թռչուններ են, ունեն փարթամ ու խիտ փետրավորու– թյուն, երկար պարանոց: Ոտքերը կարճ են, գետնի վրա վատ են քայլում, հիմնա– կանում լինում են ջրում: Հայտնի է 6 տե– սակ, որից 3-ը՝ ՄՄՀՄ–ում: ՀՄՄՀ–ում չվե– լու ժամանակ հանդիպում են երգող (կան– չող) (Cygnus cygnus) և թշշան Կ. (Cygnus olor): Երգող Կ. մարմնով ավելի Փոքր են, սպիտակ, կտուցը դեղին է, ոտքերը՝ սև: Բնադրում են եղեգնապատ ավւերով խոշոր լճերում ու ծովափերին: Ձմեռա– վայրերում զույգեր են կազմում և պահ– պանում երկար տարիներ: Թշշան Կ. Կանչող կարապ Թշշան կարապ լողալիս պարանոցը թեքում են Տ–տառի ձևով, ամենախոշոր տեսակն են, արու– ները կտուցին ունեն սև հավելված: ՄՄՀՄ–ում բնադրում են Ղազախստանում, Միջին Ասիայում և Արևմտյան Միբիրում: Կ. սնվում են ջրային և մերձափնյա բույ– սերով, երբեմն ջրային անողնաշարավոր– ներով: Որպես դեկորատիվ թռչուններ հաճախ պահվում են պուրակներում ու ջրավազաններում: Կ. ոչ մեծ արդյունա– բերական նշանակություն ունեն միայն ՄՄՀՄ Հյուսիսում, իսկ այլ շրջաններում որսն արգելված է և գտնվում են պաշտ– պանության ներքո: ԿԱՐԱ&ԱԼԵ (Caragiale) Ցոն Լուկա (30.1. 1852 –9.6.1912), ռումինական թատերա– գիր և հրապարակագիր: ՌԱՀ ակադեմիա– յի անդամ (ետմահու): Լավագույն գործե– րից են «Փոթորկալի գիշեր» (1878), «Պա– րոն Լեոնիդան ռեակցիայի հետ դեմ առ դեմ» (1879), «Կորած նամակը» (1884), «Կառնավալ» (1885) կատակերգություն– ները: «Նոթեր և պատմվածքներ» (1892), «Թեթև պատմվածքներ» (1896), «Պահեր» (1901) և այլ ժողովածուներում Կ. պատկե– րել է ռումինական քաղ. իրականությունը: 1907-ին արձագանքել է գյուղացիական ապստամբությանը Ռումինիայում («1907, Գարնանից մինչև աշուն», հոդված): Նրա անունն է կրում Բուխարեստի ազգային թատրոնը: Կ–ի գործերը հայերենի են թարգմանվել 1912-ից: Երկ. Տաղանդի հաղթանակը, «Շեփոր», 1912, JSB 2: Մարդը անցել է լեռներով (ժող.), Ե., 1974, էշ 66–75:
ԿԱՐԱՋԻՉ (Kapaijnfr) Վուկ Ատեֆանովիչ (26.10.1787, Տրժիչ–26.1.1864, Վիեննա), սերբ լուսավորիչ, բանասեր, պատմա– բան, բանահավաք, ազգագրագետ: Մեր– բական մշակույթի և ազգային վերածննդի գործիչ: Առաջին սերբական ապստամբու– թյան (1804–13) մասնակից: Գրական սերբերենի հիմնադիրը: Կազմել է սերբե– րենի, առաջին գիտական քերականությու– նը և բառարանը: Առաջինն է հավաքել ու հրատարակել սերբական ժող. երգեր ու հեքիաթներ, լույս ընծայել պատմաազգա– գրական արժեքավոր աշխատություններ: 1851-ին ընտրվել է Պետերբուրգի ԳԱ թըղ– թակից անդամ: վ. Ներոզնակ
ԿԱՐԱՍ, կավե անոթ: Գործածվում է հա– ցահատիկ, գինի, կաթնամթերքներ (թան, պանիր ևն), մեղր, գարեջուր ևն մթերա– վորելու համար: Հայտնի է դեռևս էնեոլի– թյան–բրոնզեդարյան ժամանակաշրջանից (մ. թ. ա. III հազարամյակ): Հին Եգիպ– տոսում, Բաբելոնում, Հայկական լեռնաշ– խարհում և այլուր Կ. օգտագործվել է նաև որպես դագաղ: Մկզբնական Կ–նե– րը եղել են ցածր, լայն փորով ու բե– րանով, նեղ, կորավուն հատակով, մեծ մասամբ՝ սև փայլով, երկրաչափական նախշերով ու կենդանակերպ պատկեր– ներով (Շենգավիթ): Ուրարտ. և հետագա շրջաններում առաջ են եկել նաև երկարա– վուն, հարթ հատակով Կ–ներ: Ուրարտ. Կ–ները զարդարված են պարուրաձև, եռանկյունաձև, ճկված, փայլեցված, դրոշմ– ված նախշերով, հաճախ՝ սեպագրերով, կնքադրոշմներով ու կենդանիների կավե քանդակներով: Միայն Կարմիր բլուրից հայտնաբերվել է գինու 8 պահեստ՝ հողե հատակում թաղված 800–1000 ւ տարողությամբ մոտ 400 Կ–ով: Դվինից, Անիից, Գառնիից և այլ միջնադարյան հնավայրերից գտնվել են կարմրափայլ, գոտեզարդ, դրոշմազարդ, մարդկանց, թռչունների, կենդանիների, խաչի պատ– կերներով, բուսական (կենաց ծառ ևն) ու Գինու կարասներ (Կարմիր բլուր) Կարասներ (Դվին)