Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րի էլեկտրոնային և տարածական գործոն– ներից: Կայուն Կ. են տրիֆենիլմեթիլը, ֆլուորենիլը, ցիկլոպենտադիենիլը: Վեր– ջինիս կայունությունը պայմանավորված է նրա արոմաաիկությամր: Կ–ի ստացման աղբյուր են մետաղաօրգանական միացու– թյունները, որոնք քիչ թե շատ իոնացված են: Նատրիում– ևtկալիումօրգանական միացությունները պարունակում են իրա– կան Կ., իսկ լիթիումի, մագնեզիումի, ալյումինի, սնդիկի և այլ մետաղների օրգ. միացությունները չեն պարունակում, չնայած տալիս են նույն ռեակցիաները: Կ–ի (որպես միջանկյալ ակտիվ մասնի– կի) առաջացման միտքը կիրառվում է բազ– մաթիվ ռեակցիաների (Պերկինի, Ֆիտիգի, Ֆավորսկու, անիոնային պոլիմերացման են) մեխանիզմները բացատրելու ժամա– նակ: Գ. Շահնազարյան,

ԿԱՐԲԵԱՍ [Կարպիս, Կարապետ (ծն. թ. անհտ.–863)], պավլիկյանների (տես Պավւիկյւմս շարժում) գլխավոր զորահրա– մանատարը 843–844-ից: Ազգությամբ՝ հայ: Ծառայել է բյուգանդական բանա– կում՝ հասնելով պրոտոմանդատորի աս– տիճանի: Պավլիկյանների դեմ սկսված հալածանքների ժամանակ, հոր զոհվե– լուց հետո, Կ. անցել է 5000 պավլիկյաննե– րի գլուխ, Բյուգանդական կայսրության դեմ ռազմ, դաշինք է կնքել արաբ խալի– ֆայի հետ և իրավունք ստացել իր աղան– դակիցներով բնակվելու արաբա–բյուզան– դական սահմանի վրա: Հաստատվել է Արգաուսում (Արգովան), կառուցել Ամա– րան U Տեֆրիկեն (այժմ՝ Դիվրիգ)՝ վերջինս դարձնելով պավլիկյանների կենտրոն: Այնուհետև, Մելիտենեի արաբ ամիրայի և Տարսոնի հայազգի ամիրա Ալի իբն– Ցահյա ալ–Արմանիի հետ կռիվներ է մղել բյուգանդական բանակների դեմ: 859-ին Սամոսատում պարտության է մատնել կեսար Վարդասի և Միքայել III կայսեր գլխավորած զորքին (հաղթել է նաև 860– 862-իԿ տեղի ունեցած մարտերում): Ըստ պատմագիր Փոտի, Կ. վախճանվել է բնա– կան մահով, մի շարք ուսումնասիրողների կարծիքով՝ սպանվել Կյուրինի 863-ի ճա– կատամարտում: Պավլիկյանների զորա– հրամանատարի պաշտոնը Կ–ի մահից հետո ստանձնել է հրիսոխիրը: Կ–ի կերպարը՝ հանձին <Կարո–ես»-ի, արտացոլվել է բյուգանդական «Դիգենիս Ակրիտաս» էպիկական պոեմում: Գրկ* Lemerle P., L’histoire des Pau- liciens d՝Asie Mineure d’apres les sources grecques. «Travaux et Memoires du Centre de Recherche d՝ histoire et civilisation de Byza- nce», 1973, t. 5. Հ, Բարթիկյան

ԿԱՐԲԻ, գյուղ Հայկական ՍԱՀ Աշտարակի շրջանում, Քասաղի աջ սյւիին, շրջկենտ– րոնից 3 կմ հյուսիս–արևելք: Այգեպտղա– բուծական, անասնապահական սովետա– կան տնտեսությունն զբաղվում է նաև հա– ցահատիկի, բանջարեղենի մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրա– դարան, կինո, կապի բաժանմունք, 2 մանկապարտեզ, բուժկայան, կենցաղ– սպասարկման տաղավար: Կ. պատմագրության մեջ որպես գյու– ղաքաղաք հիշատակվում է XIII դարից: Այրարատի Արագածոտն գավառի մի մասը Կ–ի անունով հաճախ կոչվել է «Կարբո Կարբի երկիր», «Կարբո գավառ»: XIII դ. վերջե– րին, Լենկթեմուրի արշավանքների պատճառով, Կ–ի զարգացումը կասեցվել է: XYII դ. 1-ին կեսին Կ. բազմիցս տուժեց թուրք–իրանական պատերազմներից: Սա– կայն 1639-ի թուրք–իրանական հաշտու– թյամբ և նրանց միջև առևտրական կա– պերի ամրացմամբ սկսվել է Կ–ի նոր վերել– քը: XVII դ. պատմիչ Զաքարիա Քանա– քեռցին հաղորդում է, որ հարուստ վա– ճառական Այվազ Հակոբջանը շինություն– ներ կառուցեց, Կ–ից դուրս փորեց արհես– տական լճակ, ջրանցքով ջուր բերեց հա– րևան Որդկան գյուղից: 1724-ին կարբեցի– ները հերոսական դիմադրություն են ցույց տվել օսմանյան բանակին (տես Կարբիի պաշապանությոմւ 1724): XVIII դ. 2-րդ կեսին Կ–ում եղել է փողերանոց, որտեղ վաճառականները, դրամահատման վարձ մուծելով, դրամ են հատել: Կ. ունեցել է եկեղեցիներ, մենաստան և կուսանոց: Կանգուն է 1691–93-ին սրբատաշ տուֆից կառուցված Ս. Աստվածածին եռանավ բա– զիլիկը: Երկու զույգ խաչաձև մույթերով աղոթասրահը արլ–ում վերջավորվում է կողքերին ուղղանկյուն ավանդատներով բեմի աբսիդով: Մուտքերը (հվ–ից և արմ–ից) մշակված են համակենտրոն կա* մարներով: ճ.ակատների հարդարանքի հիմնական տարրը պատի շարվածքի մեջ ագուցված խաչքարերն են: Եկեղեցուն արլ–ից գրեթե կից է սրբատաշ տուֆից կա– ռուցված երկհարկ եկեղեցի–զանգակատու– նը (1338): Առաջին հարկը երկու կողմից բաց թաղակապ սրահ է (հավանաբար XIV դ–ում, եղել է վանքային համալիրի դարպաս), իսկ երկրորդ հարկը ներ– քուստ խաչաձև, արլ. կիսաշրջան աբսի– դով, դրսից ուղղանկյուն եկեղեցի է, որի կենտրոնում բարձրանում է ութ սյուն զան– գակատուն–ռոտոնդան (եկեղեցու վերին մասը և զանգակատունը վերակառուցվել են XVII դ.): Երկրորդ հարկի մուտքը արմ. ճակատում է (աստիճանները չեն պահ– պանվել): Կ–ի միջնադարյան մյուս հու– շարձաններից են՝ Ծիրանավոր, Թուխ Մանուկ, Ս. Կիրակի կամ Ս. Գևորգ եկե– ղեցիները (XI–XIII դդ.): Գյուղում և շըր– Կարբիի եկեղեցի–զանգակատունը (XIY դ.) և Ս. Աստվածածին եկեղեցին (XVII դ.) ջակայքում պահպանվել են նաև «Զարգա– րենց ժամ» մատուռը, քարայրեր, բերդա– տեղի: Կ–ում է ծնվել Ամենայն Հայոց կաթողիկոս Հովհաննես Ը Կարբեցին (1831–42):

ԿԱՐԲԻԴՆԵՐ (< լատ. carbo – ածուխ), ածխածնի միացությունները էլեկտրադրա– կան տարրերի, գլխավորապես մետաղ– ների և մի քանի ոչ մետաղների հետ: Ըստ քիմ. կապի տեսակի, բաժանվում են երեք հիմնական խմբի՝ իոնական (կամ աղա– նման), կովալենտ և մետաղակերպ: Որոշ Կ. ոչ ստեքիոմետրիկ միացություններ են: Իոնական Կ. պարունակում են ուժեղ էլեկտրադրական մետաղների (Na, Ca, Mg, Al, La ևն) կատիոններ և ածխածնի անիոններ: Դրանցից են ացետիլենիդնե– րը և մեթանիդները, որոնք ջրի ու նոսր թթուների հետ Փոխազդելիս կամ տաքաց– նելիս քայքայվում են, համապատասխա– նաբար՝ ացետիլենի և մեթանի: Կ ո վ ա– լ և ն տ Կ. ունեն միջատոմական կապերի մեծ ամրություն, քիմիապես իներտ են և հրակայուն, կիսահաղորդիչներ են, մի քանիսը (օրինակ, սիւիցիումի կարբիդը) կառուցվածքով մոտ են ալմաստին: Մ ե– տաղակերպ Կ. սովորաբար պատկեր– վում են որպես ածխածնի ատոմների ներդրված ֆազեր՝ անցումային մետաղ– ների բյուրեղային ցանցերի ծակոտինե– րում: Կարծր, ոչ առաձգական, փշրվող նյութեր են: Լավ էլեկտրահաղորդիչներ են, որտեղից էլ ստացել են «մետաղա– կերպ» անվանումը: Կայուն են թթուների, քիչ կայուն՝ ալկալիների նկատմամբ: Իոնական Կ–ից, որպես ացետիլենի ստաց– ման աղբյուր, տեխնիկայում կարևոր նշա– նակություն ունի կաւցիումի կարբիդը: Մետաղակերպ և կովալենտ Կ. լայնորեն կիրառվում են քիմ. մեքենաշինության ու արդյունաբերության մեջ, էլեկտրոնիկա– յում և այլ բնագավառներում:

ԿԱՐԲԻԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 1724, Կար– բիի բնակիչների դիմադրությունը ՛Հայաս– տան ներխուժած օսմանյան բանակին: Անդրկովկասը գրավելու մտադրությամբ Երևան արշավող Աբդուլլահ Քոփուրլու փաշայի 75 հազարանոց բանակի առաջա– պահ ջոկատները 1724-ի մարտին Եղ– վարդ գյուղի մոտ պարտության մատնե– ցին Երևանի խան Միհրալիին, որը նա– հանջեց Երևան՝ անպաշտպան թողնելով շրջակա բնակավայրերը: Օսմանյան զո– րաջոկատները պաշարեցին Կարբին: Կար– բեցիները ամրացրին իրենց տները, պատ– նեշեցին գյուղի մատույցները և օգնու– թյուն խնդրեցին Միհրալի խանից: Շու– տով մոտեցավ օսմանյան ողջ բանակը: Ւոսնից չստանալով խոստացված օգնու– թյունը՝ կարբեցիները չընկճվեցին: Տեսնե– լով պաշարվածների պայքարելու վճռակա– նությունը՝ Աբդուլլահ փաշան բանակցու– թյուններ սկսեց նրանց առաջնորդների (Աղաբաբ, Մարգիս, Պողոս և Ավագ) հետ: Կնքված համաձայնագրով կարբեցիները զինաթափվեցին, բայց թուրքերը չմտան Կարբի: Գրկ. Աբրահամ Երեվանցի, Պատ– մութիւն պատերազմացն, Ե., 1938: Վ. Գրիգորյան

ԿԱՐԲԻՇԵՎ Դմիտրի Միխայլովիչ (1880, Օմսկ –1945, Մաութհաուզեն, Ավստրիա),