Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սովետական զորահրամանատար, ինժե– ներական զորքերի գեներալ–լեյտենանտ (1940): Պրոֆեսոր, ռազմ, գիտությունների դ–ր (1941), Սովետական Միության հերոս (16.8.1946): ՍՄԿԿ անդամ 1940-ից: Ավար– տել է Նիկոլանյան ինժեներական ակա– դեմիան (1911): Մասնակցել է 1904–05-ի ռուս–ճապոնական ն 1914–18-ի առաջին համաշխարհային պատերազմներին: Քա– ղաքացիական կռիվների ժամանակ (1918–20) ապահովել է Կոլչակի և Վրան– գելի զորքերի ջախջախման գործողու– թյունների ինժեներական կողմը: 1941 – 1945-ի Հայրենական մեծ պատերազմի սկզբում, ծանր վիրավոր, գերի է ընկել և տանջամահ արվել Մաութհաուզենում: Կ. գրել է ռազմագիտական աշխատություն– ներ, մշակել ռազմ, գործողությունների ինժեներական ապահովման, ինժեներա– կան զորքերի՝ օգտագործման տեսության հիմունքները: Ետմահու պարգևատրվել է Լենինի շքանշանով, մինչև պատերազմը՝ Կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշան– ներով: Կ–ին հուշարձաններ են կանգնեց– ված Մաութհաուզենում, Օմսկում, Տալ– լինում: Երկ.1136բ. HayqHbie Tpyflbi, M., 1962. Գրկ. CojiflaT, repOH, yqem>ra, M., 1961.

ԿԱՐԲՅՈՒՐԱՏՈՐ (ֆրանս. carbura- teur), թեթև հեղուկ վառելանյութից (բեն– զին, կերոսին ևն) և օդից կազմված այրվող Պար զա գույն կ ա ր բ յ ու ր ա– ա որ ի սխեմա. /. խառնման խցիկ, 2. դիֆուզոր, 3. օդի կարճախողո– վակ, 4. օդի սա– հափական, 5. վա– ռելիքամուղ, 6. լո– ղանի խցիկը մըթ– նոլորաի հեա կա– պող անցք, 7. Փա–՝ կիչ ասեղ, 8. լո– ղան, 9. լողանի խցիկ, 10. ժիկլյոր, 11. փոշիացնող խողովակ, 12. դրոսելային սահաֆական խառնուրդ պատրաստող և վառելանյութը դոզավորող սարք՝ արտաքին խառնուրդա– գոյացումով ներքին այրման շարժիչները սնելու համար: Կ–ում վառելանյութը փոշե– ցրվում է, ինտենսիվորեն խառնվում օդի հետ և գոլորշիանում: Առաջացած այրվող խառնուրդն ուղղվում է դեպի շարժիչի գլանները:

ԿԱՐԲՈԱՆՀԻԴՐԱձ, ածխաթթվա– յին անհիդրազ, կարբոնատ–հիդրո– լիազ, փազների դասի ֆերմենտ, կատա– լիզում է ածխաթթվի առաջացումը ջրից ու ածխաթթու գազից. co2+h2o^h2co3: Մոլ. զանգվածը՝ մոտ 30.000: Կ. պարու– նակում է Zn մետաղը: Առկա է էրիթրոցիտ– ներում, երիկամում, ստամոքսի լորձաթա– ղանթում, ուղեղում և աչքի ցանցաթաղան– թում: Կ. հայտնաբերված է նաև առանձին բույսերի տերևներում: Կ–ի որոշ ակտիվ ինհիբիտորներ օգտագործվում են որպես գլաուկոմայի դեմ պայքարի միջոց:

ԿԱՐԲՈՀԻԴՐԱ&ՆԵՐ, ֆերմենտների խումբ, հիդրոլիգելով ճեղքում են բարդ ածխաջրերն ու գլյուկոզիդները: Բաժան– վում են պոլիազների, որոնք ազդում են բազմաշաքարների վրա (օրինակ, ամիլա– զը, ինուլինազը, լակտազը) և օլի գա գնե– րի: Վերջիններից են մալթազը, սախա– րազը, լակտազը, գլյուկոզիդազը, որոնք ազդում են երկշաքարների և գլյուկո– զիդների վրա: Կենդանիների մարսողական հյութերում Կ. սննդանյութի ածխաջրերը ճեղքում են մինչև միաշաքարների: Բույ– սերի ներբջջային Կ. պահեստային ածխա– ջրերը դարձնում են լուծելի:

ԿԱՐԲՈԼԱԹԹՈՒՆԵՐ, տես Օրգանական թթուներ:

ԿԱՐԲՈՆԱՏՆԵՐ, ածխաթթվի աղերը: Տարբերում են չեզոք (օրինակ, Na2C03), թթու (հիդրոկարբոնատներ կամ բիկար– բոնաաներՀ NaHCC>3) . և հիմնային (Cu2(0H)2C03- մալաքիտ միներալ): Ջրում լուծելի են միայն ալկալիական մե– տաղների, ամոնիումի և թալիումի չեզոք Կ.: Հիդրոլի զի պատճառով դրանց լու– ծույթները ցույց են տալիս հիմնային ռեակցիա: Թթու Կ. լավ են լուծվում ջրում: Տաքացնելիս, մինչև հալման կետին հաս– նելը, Կ. քայքայվում են (CaC03= CaO+ + C02), բացառություն են կազմում ալկա– լիական մետաղների և թալիումի Կ.: Հիդրոկարբոնատները տաքացնելիս փոխարկվում են չեզոք Կ–ի (2KHC03= = K2C03+ H2O+ ՇՕշ): Ուժեղ թթուների ազդեցությամբ չեզոք և թթու Կ. քայքայ– վում են՝ անջատելով C02, օրինակ, Na2C03 -j- H2SO,4– Na2SC>4 -f՜ H20 -J- C02: Չեզոք Կ. լայնորեն տարածված են բնու– թյան մեջ և կազմում են միներալների առանձին խումբ (բնական կարբո– նատներ): Ցինկի, կապարի, պղնձի, երկաթի և այլ մետաղների Կ. արժեքավոր մետաղական հանքանյութեր են: Ոչ հան– քային հումքը՝ կրաքարը (CaC03), մագ– նեզիտը (MgC03), վիտերիտը (BaC03) կիրառում են շինարարության, քիմ. ար– դյունաբերության, հրակայուն նյութերի արտադրության մեջ ևն: Սինթետիկ Կ–ից տեխնիկայում լայնորեն օգտագործում են սոդան (Na2C03 և NaHC03) և քիչ քանա– կով պոտաշը (K2C03): Հիդրոկարբոնատ– ները ֆիզիոլոգիական կարևոր դեր են կատարում կենդանի օրգանիզմում, բու– ֆերային նյութեր են (տես Բուֆերային համակարգեր):

ԿԱՐԲՈՆԱՐՆԵՐ (< իտալ. carbonaro – ածխագործ), XIX դ. սկզբին, նապոլեոն– յան տիրապետության ժամանակաշրջա– նում, Իտալիայի հարավում՝ նույնանուն քաղաքական գաղտնի ընկերության ան– դամներ: Կ–ի շարժմանը մասնակցում էին սոցիալական տարբեր խավերի ներկայա– ցուցիչներ (լիբերալ ազնվականներ, ցած– րաստիճան հոգևորականներ, գյուղացի– ներ, արհեստավորներ ևն): Ղեկավար ուժը բուրժուազիան էր, ինչպես նաև ազատ զբաղմունքի տեր անձինք ու սպաներ: Կ–ի նպատակն էր Իտալիայի ազգային ազա– տագրումը (սկզբում ֆրանս., ապա՝ ավստր. լծից) և սահմանադրության ըն– դունումը: ճնշող մեծամասնությունը սահ– մանադրական միապետության, փոքրա– մասնությունը՝ հանրապետության կողմ– նակից էր: 1820–21-ին Կ. Երկու Սիցիլիա– ների թագավորությունում և Պիեմոնտում գլխավորեցին բուրժ. հեղափոխությունը, մասնակցեցին Ռոմանիայի, Պարմայի և Մոդենայի ապստամբություններին: Իտալ. կարբոնարիզմի ազդեցությամբ 1820– 1821-ին Կ–ի շարժում առաջացավ նաե Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Բալկան– ներում:

ԿԱՐԲՈՆԱՏՈՒՄ, 1. որևէ լուծույթի հա– գեցում ածխաթթու գազով: Կիրառվում է սոդայի արտադրության, շինարարության, գարեջրագործության մեջ և այլուր: 2. Բրդի մեջ պարունակվող բուսական նյութե– րի (ծղոտ են) քայքայման եղանակի սխալ անվանումը: Կ. իրականացնում են նյութը թթուների կամ թթու աղերի լուծույթներով մշակելով:

ԿԱՐԲՈՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ, տես Քա– րածխային ժամանակաշրջան:

ԿԱՐԲՈՆԻԼ–ԻՈՒՄԲ, տես Ուդեհիդներ, Կեաոններ:

ԿԱՐԲՈՆԻԼՆԵՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ, մետաղնե– րի միացություններն ածխածնի օքսիդի հետ՝ Mem(CO)n ընդհանուր բանաձևով: Մոլեկուլում մետաղի ատոմների թվից կախված, լինում են՝ «միամիջուկ» և «բազ– մամիջուկ»: Հայտնի են նաև խառը կար– բոնիլներ: Հեշտ ցնդող հեղուկներ են կամ բյուրեղային նյութեր, չեն լուծվում ջրում, լավ են լուծվում օրգ. լուծիչներում: Չափազանց թունավոր են: Մտացվում են բարձր ջերմաստիճաններում և ճնշման տակ մետաղը կամ դրա աղերը CO-ի հետ փոխազդելիս: Տեխ. առավել նշանակու– թյուն ունեն նիկելի, կոբալտի և երկաթի կարբոնիլները, որոնք կատալիզատոր– ներ են քիմ. կարևոր պրոցեսներում: Դը– րանք կիրառվում են օլեֆիններից կարբո– նաթթուներ և դրանց ածանցյալներ, ացե– տիլենից՝ ակրիլաթթու ստանալու հա– մար, հիդրոֆորմիլացման ժամանակ են: Կարբոնիլների" ջերմային քայքայումն .օգ– տագործում են մաքուր մետաղներ և ած– խածնի օքսիդ ստանալու համար:

ԿԱՐԲՈՆԻՈՒՄԻ ԻՈՆՆԵՐ, կ ա ր բ կ UI- տ ի ոններ, մոլեկուլային մասնիկներ, որոնք պարունակում են դրական լիցքա– վորված եռկովալենտ ածխածնի ատոմ՝ ––C+: Կ. ի. օժտված են փոխազդման / մեծ ունակությամբ, այդ պատճառով ան– կայուն են: Առաջանում են՝ C–X կապը հետերոլիտիկ ճեղքելիս, ապրոտոնային թթուներով (օրինակ, A1C13) ածխաջրածին– ների հալոգենածանցյալների վրա ազդե– լիս, բազմակի կապերին պրոտոն կամ այլ կատիոն միացնելիս ևն: Կ. ի. հեշտու– թյամբ փոխազդում են անիոնների, չընդ– հանրացված էլեկտրոնային զույգով կամ բազմակի կապով մոլեկուլների և այլ միացությունների հետ: Օրգ. բազմաթիվ ռեակցիաների՝ ալկիլացման, ացիլաց– ման, օլեֆինների էլեկտրոֆիլ միացման, իզոմերացման ու կատիոնային պոլիմե– րացման, պինակոլինային, ռետրոպինա– կոլինային և այլ վերախմբավորումների միջանկյալ մասնիկներ են: Գ. Շահնազարյան

ԿԱՐԲՈՐՈՒՆԴ, տես Սիւիցիումի կարբիդ: