Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ե 2 բաժանմունք), անտառային արդյու– նաբերության ինստ–ը, ձկնատնտեսության հյուսիսային ԳՀԻ,«Կարելքաղնախագիծ»-ը են: Պետրոզավոդսկում ցելյուլոզային մե– քենաշինության ԳՀԻ–ի և «Տյաժբումմաշ» գործարանի հիման վրա ստեղծվել է «Ցել– յուլոզմաշ» գիտա–արտադրական միավո– րումը: Բուհերում և ԳՀԻ–ներում աշխա– տում է ավելի քան 1400 գիտական աշխա– տող: Գրականությունը: Գրավորը ստեղծվել է Հոկտեմբերյան հեղափոխությունից հե– տո և զարգացել ֆիններենով ու ռուսերե– նով: Համաշխարհային ճանաչում ունի կա– բել և ֆինն ժողովուրդների <Կաւեաւա> էպոսը: Կ–ի սովետական գրականության ստեղծման գործում նշանակալից տեղ է գրավում պրոլետարական բանաստեղծ 0ա. Վիրտանենի (1889–1939) ստեղծա– գործությունը: 30-ական թթ. ձևավորվեց սոցիալիստական ռեալիզմը: Խ. Տիխլիի (1872–1944) «Տերևը շրջվում է» (1934–36) երկհատոր գիրքը, է. Պարրասի (1884– 1939) «Ցումյուվաարայի բնակիչները» (1933) վեպը պատմում են գյուղացիությա– նը դեպի հեղափոխություն տարած ուղինե– րի մասին: Նախապատերազմյան տարինե– րին երկրամասի վերափոխումն է Թ. Գու– թարիի (1907–53) պոեզիայի, Ս. Նորինի (1909–42) ակնարկների ու պատմվածք– ների բովանդակությունը: Այդ շրջանում են ստեղծագործել վիպասան Օ. Ցոհան– սոնը (1892–1939), դրամատուրգ Ռ. Ռուս– կոն (1898–1939), Վ. Չեխովը (1901): Ետ– պատերազմյան շրջանում կ ի գրականու– թյունը համալրվել է նոր անուններով (ֆիններ Ու. Վիկստրեմ, ծն. 1910, Տ. Սում– մանեն, 1931, ճուսներ Ֆ. Տրոֆիմով, 1910, Ա. Լինևսկի, 1902, Դ. Գուսարով, 1924, կաբելներ Ա. Տիմոնեն, 1915, Պեկկա Պեր– աու, 1918, Ն. Լայնե, 1920 են): Վ. Մորո– զովի (1932-59), Վ. էրվաստի (1913-47), Գ. Կիկինովի (1923–64) և այլ բանաս– տեղծների ստեղծագործություններ աչքի են ընկնում քնարականությամբ: Սովետա– կան մարդուն բազմակողմանի պատկե– րելու միտումն արտահայտվել է հատկա– պես էպիկական մեծ ժանրերում (Տիմո– նենի «Հայրենի արահետներով», 1958, Գուսարովի «Մարդու արժեքը», 1963, Տրո– ֆիմովի «Գեղեցիկ երկիր», 1969 ևն): Պատ– մահեղափոխական ժանրում ներդրում են Ն. Ցակկոլայի (1905–67) «Ջրբաժան» (գիրք 1–4, 1949–66), Լինևսկու «Սպի– տակ ծով» (գիրք 1–3, 1952–65) գործե– PD* Վիկստրեմի «Սուոմին կրակի մեջ» (1968) վեպը են: Կ–ի գրականության մեջ հնչում են բանաստեղծների, արձակագիր– ների նոր ձայներ: ճարտարապետությունը: Կ–ում Փայտի ճարտ. զարգացումը պայմանավորված է անտառային մեծ տարածություններով: Ինչպես ռուս. Հյուսիսի այլ շրջաններում, այստեղ ևս հանդիպում են ուղղանկյուն, երկլանջ տանիքով գերանաշեն եկեղե– ցիներ (Մուրոմի վանքի Լազարևյան եկեղեցին, XIV դ. վերջ), վրանածածկ տա– ճարներ (Լինդօզերո, 1634, Կոսմօզերո, 1720 և այլ գյուղերում): XVII դ. 2-րդ կեսից կառուցվել են եկեղեցիների նոր տիպեր, խորանարդաձև (Վիրմա գյուղի եկեղե– ցին, 1759) և բազմագմբեթ (Կիժիի երկու Օնեգա լիճը եկեղեցիները): XVIII դարից զարգացել է քարի ճարտ. (Պետրոզավոդսկի Շրջանա– ձև, այժմ Լենինի անվ. հրապարակը՝ կա– ռուցապատված կլասիցիզմի ոճի շենքե– րով, 1775, ճարտ. Ե. Ս. Նազարով): Սո– վետական կարգերի օրոք շինարարությու– նը լայն թափ է ստացել: Վերակառուցվել են հին քաղաքները (Պետրոզավոդսկ, Օլոնեց, Կեմ), հիմնադրվել են նորերը (Մեդվեժիեգորսկ, Բելոմորսկ, Սեգեժա): 1940–50-ական թթ. ճարտարապետության մեջ կիրառվել են օրդերային տարրեր (Պետրոզավոդսկում՝ Կապի տունը, 1950, ճարտ. Ա. Անդրեև, Կարելական ԻՍՍՀ Ռուսական դրամատիկական թատրոնը, 1953–55, ճարտ. Ս. Բրոդսկի, Հանրային գրադարանը, 1959, ճարտ. Կ. Գուտին) Փայտի ազգային ճարտ. զարդամոտիվներ, (Պետրոզավոդսկի ամառային կինոթատրո– նը, 1949, ճարտ. Մ. Ստարչենկո): I960– 1970-ական թթ. կառուցվել են խոշոր արդ. և հասարակական շենքեր (Վիգօստրովի ՀԷԿ–ը, 1961, Ֆիննական դրամատիկա– կան թատրոնը Պետրոզավոդսկում): 1943-ին հիմնվել է ՍՍՀՄ ճարտարապետ– ների միության Կարելական ԻՍՍՀ մաս– նաճյուղը: Կերպարվեստը: Սպիտակ ծովի և Օնե– գա լճի ափերին պահպանվել են ժայռա– պատկերներ (կենդանիներ, որսի տեսա– րաններ են): Նոր քարի դարի շրջանին են վերագրվում նաև զարդապատ խեցեղենի Մ. Ա. Իգնա– տ և ա. «Զաօնե– ժյե: Նատյուր– մորտ», լինովա– րագրություն (1966) կտորները, տղամարդկանց և կանանց սխեմատիկ արձանիկները: Կ–ի սրբա– նկարչությունը հայտնի է XIV–XV դարե– րից («Պողոս և Պետրոս», XV դ. սրբապատ– կեր, Կարելական ԻՍՍՀ կերպարվեստի թանգարան):tXVI դ. սրբանկարչության մեջ ի հայտ են եկել տեղային հատկա– նիշներ (պրիմիտիվ տեխնիկա, պարզ գե– ղանկարչական լեզու): Սրբանկարչու– թյունը զարգացել է մինչև XVIII դ., XIX դ. վերջնականապես կորցրել գեղարվեստա– կան արժանիքները: XX դ. սկզբնավոր– վել է աշխարհիկ կերպարվեստը, որի կազմավորմանը մեծապես նպաստել է պերեդվիժնիկների հետևորդ Վ. Ն. Պո– պովը, որը ղեկավարել է Պետրոզավոդսկի գեղարվեստական դպրոցը (1919–21) և ժող. ստեղծագործության տանը կից կեր– պարվեստի ստուդիան (բացվել է 1936-ին): 1940-ին ստեղծվել է հանրապետության նկարիչների միությունը: 1950–70-ական թթ. գեղանկարչությունում կարևոր տեղ են գրավում բնանկարը (Ս. K Ցունտու– նեն, Բ. Ն. Պոմորցև), դիմանկարը (Ֆ. է. Նիեմինեն), նատյուրմորտը (Լ. Ֆ. Լան– կինեն, Վ. Մ. Ավդիշևա): 1950-ական թթ. զարգացել է գրաֆիկան (Ա. Ֆ. Կոլցով, Զ. Ե. Լվովիչ, Ս. Ի. Գրյազև, Մ. Ա. Իգ– նատևա և ուրիշներ), 1960–70-ական թթ.՝ դիմաքանդակն ու ժանրային արձանա– գործությունը: ժող. դեկորատիվ արվես– տում գերակշռողը փայտի ակոսավոր ու ցանցկեն քանդակումն է, որ զարդարում է եկեղեցիները, տները, կահույքը, ամանե– ղենը: Տարածված է նաև ասեղնագործու– թյունը: «Վլասի>, հատված Օլոնեցկու շրջանի Ինեմա գյուղի XV դ. վերջի, XVI դ. սկզբի սրբանկա– րից (այժմ՝ Կա– րելական ԻՍՍՀ կերպարվեստի թանգարանում, Պետրոզավոդսկ) Երաժշտությունը: Կարելական ժող. հարուստ ու բազմազան երգարվեստը ձևավորվել և զարգացել է հարևան ժողո– վուրդների հետ շվւման ոլորտում: Նրա հնագույն տարատեսակներից են ռունները (կարելա–ֆիննական էպիկական երգեր): ժող. երաժշտական գործիքներից են՝ կան– տելե (կսմիթային), յոուխիկո և վերսիկա– նել (աղեղնավոր), կեչակեղևից պատ– րաստված հովվական եղջերափող: Ազ– գային պրոֆեսիոնալ երաժշտական առա– ջին երկերից են՝ Գ. Ռ. Սինիսալոյի «Ան– տառի հսկաները» սիմֆոնիան (1948) և «Սամպո» բալետը (բեմ. 1959), Ռ. Ս. Պեր– գամենտի «Կումոխա» կոմիկական օպե– րան (համերգային կատարումը՝ 1949, 2-րդ խմբ. բեմ. 1959) և «Այնո» սիմֆոնիկ պոեմը (1937), է. Պատլաենկոյի «Սիմֆո– նիկ ռուններ» սյուիտը ևն: Կ–ում գործում են՝ Կարելական ԻՍՍՀ երաժշտական թատրոնը (հիմն. 195-5), Կարելական ռա– դիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ