թյան վերականգնումը 1921–22-ին ընդ– հատվեց սպիտակֆինների ինտերվեն– ցիայով: Ինտերվենտների արտաքսումից հետո 1923-ի հուլիսի 25-ին Կարելական աշխատանքային կոմունան վերածվեց Կա– րելական ԻՍՍՀ–ի: Մինչպատերազմյան հնգամյակների տարիներին Կ–ում ծավալ– վեց ինդուստրացումը, վերակառուցվեցին փայտամշակման գործարանները, զարգա– ցան արդ. նոր ճյուղեր: 1933-ին գործարկ– վեց Սպիտակ–Բալթիկծովյան ջրանց– քը: Երկրորդ հնգամյակի վերջին գրեթե ավարտվեց կոլեկտիվացումը: 1937-ին ըն– դունվեց հանրապետության սահմանա– դրությունը: Կ–ում իրականացավ կուլ– տուրական հեղափոխությունը: 1940-ի մարտի 31-ին Կարելական ԻՍՍՀ–ն վերան– վանվեց Կարելաֆիննական ՍՍՀ: Հայրե– նական մեծ պատերազմի տարիներին (1941–45) Կ–ի տերիտորիայի մեծ մասը գրավեցին գերմանա–ֆաշիստական և ֆին. զորքերը: Կ–ից ավելի քան 100 հզ. մարդ մարտնչեց սովետական բանակի շարքե– րում և պարտիզանական ջոկատներում: 1944-ի հունիսի 28-ին ազատագրվեց Պետ– րոզավոդսկը: Կ–ի հազարավոր աշխատա– վորներ արժանացան կառավարական պարգևների, 26-ին շնորհվեց Սովետական Միության հերոսի կոչում: 1950-ին արդեն վերականգնվել էր պատերազմի հետևան– քով քայքայված ժող. տնտեսությունը: 1956-ի հունիսի 16-ին Կարելաֆիննա– կան ՍՍՀ վերանվանվեց Կարելական ԻՍՍՀ: Կ. պարգևատրվել է Լենինի (1965), Հոկտեմբերյան հեղավւոխության (1970) և ժողովուրդների բարեկամության (1972) շքանշաններով: Տնտեսությունը: Կ. ինդուստրիալ–ագ– րարային ինյյնավար հանրապետություն է: Առաջատար են անտառամթերման, փայտամշակման, թաղանթանյութի–թղթի, մեքենաշինության, մետաղամշակման, շի– նանյութերի արտադրության, էլեկտրա– էներգեաիկական և ձկնարդյունաբերու– թյան ճյուղերը: էլեկարաէներգեաիկ ւոըն– տեսության մեջ վճռական դեր են խաղում Սունա, Կեմ, Վիգ և մյուս գետերի վրա կառուցված ՀԷԿ–երի կասկադները: Արդ. նշանակություն ունեցող փայտանյութի մթերումը 1977-ին կազմել է 12377 հզ. մ3, թղթինը՝ 985,7 հզ. ա:՝ Փայտամշակման արդյունաբերությունը ներկայացված է իր բոլոր ենթաճյուղերով՝ անտառասղոցման, շինարարական դետալների, նրբատախ– տակի, կահույքի, դահուկների, թղթի– թաղանթանյութի և այլ նյութերի արտա– դրությամբ: Այս ճյուղի խոշոր կենտրոն– ներն են Պետրոզավոդսկը, Բելոմորսկը, Մեդվեժիեգորսկը, Սեգեժան ևն: Մեքենաշինության ճյուղերից միութե– նական նշանակություն ունի տրակտորա– շինությունը (Պետրոզավոդսկ), զարգացած է նավաշինությանը, նավանորոգումը, թուղթ արտադրող մեքենաների արտա– դրությունը: Զարգանում է ալյումինի արդյունաբե– րությունը (Նադվոիցկի), շինանյութերի արդյունահանումը: Առավել զարգացած է ձկ նա ր դյ ունա բեր ությ ունը: Գյ ուղա տնտ ե– սության մեջ առաջատարը կաթնային անասնապահությունն է: Գյուղատնտ. հո– ղահանդակները կազմում են հանրապե– Պեարոզավոդսկ Պետրոզավոդսկի տրակտորի գործարանում Կոնդոպոգայի թաղանթանյութի–թղթի կոմբի– նատի արտադրամասում տության տարածքի մոտ 1,5%-ը: Ցանքա– տարածությունները 71 հզ. հա են, որի 84% –ը զբաղեցնում են կերային կուլտու– րաները, 1,5%-ը՝ կարտոֆիլն ու բանջա– րեղենը: Տրանսպորտի ճյուղերից վճռական դեր են խաղում երկաթուղայինը U ջրայինը: Երկաթուղու երկարությունը 2 հզ. կմ է (1971), միութենական կարևոր նշանակու– թյուն ունեն Սպիտակ–Բալթիկծովյան ջը– րանցքը, և Օնհգա – Լադոգա լճերով կա– տարվող նավարկությունը: Զարգացած է նաև ավտոտրանսպորտը: Պետրոզավոդ– սկը օդային գծերով կապված է Մոսկ– վայի, Լենինգրադի, Արխանգելսկի և այլ քաղաքների հետ: Լուսավորությունը և առողջապահու– թյունը: 1975/76 ուս. տարում կար 582 նախադպրոցական հիմնարկ, բոլոր տե– սակի 447 հանրակրթական դպրոց, 17 հատուկ միջնակարգ ուս. հաստատություն, 26 պրոֆտեխնիկական ուսումնարան, երկու բուհ և Լենինգրադի Ռիմսկի–Կորսա– կովի անվ. կոնսերվատորիայի Պետրո– զավոդսկի մասնաճյուղը: Ունի (1978) 533 մասսայական գրադարան (7,3 մլն կտոր գիրք և հանդես), 480 ակումբային հիմ– նարկ, Կարելական պետական հայրենա– գիտական (Պետրոզավոդսկ), Օլենեցկի շրջանային հայրենագիտական թանգա– րաններ, Պատմա՜ճարտարապետական թանգարան–արգելանոց, Կարելական ԻՍՍՀ կերպարվեստի (Պետրոզավոդսկ), հայրենագիտական (Մեդվեժիեգորսկ) թանգարաններ: Գործում են 4 թատրոն, պետական ֆիլհարմոնիա, 570 կինոսար– քավորում, սյիոներների և դպրոցական– ների պալատներ, պիոներների 17 տուն, մանկական այգիներ, պատանի տեխնիկ– ների և պատանի բնախույզների կայան– ներ: 1978-ին հանրապետությունում գործեւ են 116 հիվանդանոց՝ ավելի քան 11 հզ. մահճակալով (14,3 մահճակալ 1000 բնակ– չին), 142 ամբուլատորիա և պոլիկլինիկա, կանանց 74 կոնսուլտացիա, 211 մանկա– մսուր: Բնակչությանը բուժօգնություն են ցույց տվել ավելի քան 3 հզ. բժիշկ (1 բժիշկ 345 բնակչին) և ավելի քան 8 հզ. միջին բուժաշխատող: Բժիշկներ են պատ– րաստում Պետրոզավոդսկի համալսարա– նի բժշկ. ֆակուլտետում: Գործում են Մեդվեժյա գորա, Մարցիալնիե վոդի, Սորտավալա կուրորտները: Մամուլը, ռադիոն, հեռուստատեսու– թյունը: Լույս է տեսնում շուրջ 20 թերթ և 10 հանդես, այդ թվում՝ «Նեուվոստո Կարիյալա» («Սովետական Կարելի ա», 1920-ից, ֆին.), «Լենինսկայա պրավդա» («JleHHHCKan npaBfla», 1918-ից) և «Կոմ– սոմոլեց» («Komcomojiclj, 1920-ից) հան– րապետական թերթերը և «Պունալիպպու» («Կարմիր դրոշ», 1940-ից, ֆին.), «Սե– վեր» («CeBep», 1940-ից) հանդեսները: հանրապետական ռադիոն և հեռուստա– տեսությունը հաղորդումները վարում են ֆին, և ռուս., վերահաղորդումներ են տրվում Մոսկվայից: Գիտական հիմնարկները: Հանրապե՜ տությունն ունի 17 գիտ. հիմնարկու– թյուն, այդ թվում ՍՍՀՄ ԴԱ Կարելա– կան բաժանմունքը (միավորում է 4 ինստ*
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/318
Արտաքին տեսք