Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ֆրեդերիկսհալ ամրոցի պաշարման ժա– մանակ: Ռուսաստանում Կ. XII-ի կրած պարտության հետեանքով Շվեդիան երկ– րորդական պետություն դարձավ: Կ. XIV 3 ու հան, տես Բեռնադուռ ժան Բատիստ: ԿԱՐԼ ՄԱՐՔՍ ՇՏԱԴՏ [Karl-Marx-Stadt, մինչե 1953-ը՝ և մն ի ց (Chemnitz)], քա– ղաք Գերմանական Դեմոկրատական Հան– րապետությունում, Խեմնից գետի ափին: Կարլ Մարքս Շտադտ օկրուգի վարչական կենտրոնը: 299,3 հզ. բն. (1970): Երկաթու– ղային և ավտոճանապարհների հանգույց է: Ունի օդանավակայան: Հիմնադրվել է XII դ.: Տեքստիլ արդյունաբերության կենտրոն է: Հայտնի է տեքստիլ մեքենաշի– նությամբ: Կա հաստոցների, ավտոմոբիլ– ների, մոտորների, հեծանիվների, ավտո– մոբիլի համար էլեկտրասարքավորումնե– րի, էլեկտրահաշվիչ մեքենաների, կա– հույքի արտադրություն, քիմ. արդյունաբե– րություն: Ունի մեքենաշինական ինստ., տեխ. բարձրագույն դպրոց: Պահպանվել են XII– XVII դդ. ճարտ. հուշարձաններ:

ԿԱՐԼԷՅԼ, Կ ա ր լ ա յ լ (Carlyle), Թոմաս (1795–1881), անգլ. հրապարակախոս, պատմաբան, փիլիսոփա: Աշխարհայացքը ձևավորվել է գերմ. ռոմանտիզմի և դասա– կան իդեալիզմի (Ֆիխտե, Շելլինգ) ազ– դեցությամբ: Մի շարք երկերում կապիտա– լիզմի նրա քննադատությունը զուգակց– վել է միջնադարի իդեալականացման հետ, որը նրան մոտեցրել է, այսպես կոչված, ֆեոդալական սոցիալիզմին: «Ֆրանսիա– կան հեղափոխություն» (1837) գրքում առաջ է քաշել «հերոսի պաշտամունքի» սուբյեկտիվ իդեալիստական հայեցա– կետը, համաձայն որի, աշխարհի օրենք– ներին հասու են միայն «ընտրյալները», «հերոսները», որոնք պատմության իրա– կան կերտողներն են («աշխարհի պատմու– թյունը մեծ մարդկանց կենսագրությունն է»): Այս տեսակետը ժառանգել է բուրժ. պատմագիտությունը: Պրոլետարիատի դասակարգային պայքարի զարգացման հետ Կ–ի մանրբուրժ. պատմափիլիսոփա– յությունը գնալով հետադիմական է դար– ձել: Երկ. The works, v. 1–30, London, 1896– 1905.

ԿԱՐԼԻեՎ Ալթի (ծն. 1909), թուրքմեն սո– վետական դերասան, ռեժիսոր: ՍՍՀՄ ժող. արտիստ (1955): 1931–41-ին՝ Թուրքմ. դրամատիկական թատրոնի (Աշխաբադ) դերասան, 1953–56-ին՝ գլխավոր ռեժիսոր: Լավագույն դերերից են՝ Ցարովոյ (Տրեն– յովի «Լյուբով Ցարովայա»), Տրուֆալդինո (Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան»): 1941– 1953-ին՝ Մահտումկուլիի անվ. թուրքմ. օպերայի և բալետի թատրոնի գլխավոր ռեժիսոր: ՍՍՀՄ պետ. (1941, 1948) ե Թուրքմ. ՍՍՀ Մահտումկուլիի անվ. (1966) մրցանակների դափնեկիր:

ԿԱՐԼԻՍՏՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ, դինաս– տիական պատերազմներ իսպանական Բուրբոնների երկու ճյուղերի միջե 1833– 1840-ին և 1872–76-ին: Առաջին Կ. պ. սկսվել է 1833-ի հոկտ. 4-ին, Ֆերդինանդ II թագավորի մահից հետո, երբ կարլիստ– ները՝ բացարձակապետության կողմնա– կից ազնվականները, Կարլոս IV-ի որդի Դոն Կարլոս Ավագի (հանդես է եկել Կար– լոս V անվամբ) գլխավորությամբ ապըս– տամբեցին Իզաբել II-ի օրոք գահի խնա– մակալուհի Մարիա Կրիստինայի դեմ: Վերջինիս պաշտպանում էին բուրժուա– զիան և լիբերալ ազնվականները, որոնք 1834–43-ի հեղափոխության պայմաննե– րում նրան հարկադրել էին համաձայնվել բուրժուա–լիբերալ մի շարք ռեֆորմների: Հիմնականում պարտիզանական պատե– րազմ մղող կարլիստները, 1837-ին 14 հզ. զորքով Մադրիդը գրավելու անհաջող փորձից հետո, 1839–40-ին դադարեցրին դիմադրությունը: 1872-ին կարլիստները սկսեցին երկրորդ Կ. պ՝. Փորձե– լով գահ բարձրացնել Կարլոս V-ի թո– ռանը՝ Կարլոս Կրտսերին (Կարլոս VII անվամբ): Վատիկանի և եվրոպական մի քանի երկրների հետադիմական շըր– ջանների աջակցությամբ նրանք սկզբում գրավեցին Կատալոնիայի և Վալենսիայի զգալի մասը, սակայն մի շարք պարտու– թյուններից հետո, 1876-ին զենքը վայր դրեցին:

ԿԱՐԼՈՍ (Charles), թագավորներ Ֆրան– սիայում և Անգլիայում: Ֆրանսիայի թագավորներից առավել հայտնի են. Կ. III Հասարակ (879–929), թա– գավոր 898–923-ին: Կարոլինգների դի– նաստիայից: 911-ին հարկադրված էր նոր– մաններին զիջել Նորմանդիայի տերիտո– րիան, սակայն, օգտվելով Գերմանիայում ֆեոդ, երկպառակություններից, տիրել է Լոթարինգիային: 922–23-ին ազնվական– ների խռովության հետեանքով գահըն– կեց է արվել և ցմահ բանտարկվել: Կ. V Իմաստ ու ն (1338–1380), թա– գավոր 1364-ից: Վալուաների դինաստիա– յից: 1356–1360 և 1364-ի սկզբին (թագա– վոր հոր գերության շրջանում) Ֆրանսիա– յի ժամանակավոր կառավարիչն էր: 1357– 1358-ի Փարիզի ապստամբության օրերին Փախել է մայրաքաղաքից: ժակերիայի ջախջախման և քաղաքային վերնախավի դավաճանության շնորհիվ 1358-ի ամռանը տիրել է Փարիզին: Կ. Y ամրապնդել է թագավորական իշխանությունը, կարգա– վորել հարկային սիստեմը, վերակազմել բանակը: 1369-ին վերսկսել է Հարյուրամ– յա ւցաւոերազմը և 1370-ական թթ. դուրս քշել անգլիացիներին համարյա ամբողջ Ֆրանսիայից: Կ. VI Խելագար (1368–1422), թա– գավոր 1380-ից: Վալուաների դինաստիա– յից: Հոգեկան հիվանդ էր. իշխել է սոսկ անվանապես: Նրա օրոք իշխանության համար պայքարել են ֆեոդալ ազնվական– ների 2 խմբավորումներ՝ արմանյակներն ու բուրգինյոնները: 1420-ին Կ. VI-ին գե– րել են անգլիացիների դաշնակից բուր– գունդական ֆեոդալները և հարկադրել ստորագրել Տրուայի պայմանագիրը, հա– մաձայն որի գահաժառանգ է ճանաչվել Անգլիայի Հենրի V թագավորը: Կ. VII (1403–1461), թագավոր 1422-ից: Վալուաների դինաստիայից: Հակառակ Տրուայի պայմանագրի, հոր՝ Կ. VI-ի մա– հից հետո, իրեն թագավոր է հռչակել, սակայն փաստորեն իշխում էր միայն Լուարայից հվ. ընկած տարածքում: ժող. ազատագրական շարժման առաջնորդ ժաննա դ՚Արկի օժանդակությամբ 1429-ին թագադրվել է, 1437-ին մտել Փարիզ: Կ. VII անգկացրել է թագավորական իշխա– նությունն ամրապնդող մի շարք բարեփո– խումներ, ստեղծել կանոնավոր բանակ, սահմանել մշտական ուղղակի հարկ: 1435-ից դադարեցրել է Գլխավոր շաատ– ների հրավիրումը: Կ. IX (1550–1574), թագավոր 1560-ից:| Վալուաների դինաստիայից: Մինչե 1570-ը փաստորեն իշխում էր մայրը՝ Եկատերի– նա Մեդիչին: 1570-ից հետո ցուցաբերել է որոշ ինքնուրույնություն: Սակայն զիջել է մոր ճնշմանը և համաձայնել 1572-ի Բարդուղիմեոսյան գիշերվա ծրագրին: } Կ. X (1757–1836), թագավոր 1824– 1830-ին: Բուրբոնների դինաստիայից: Լյուդովիկոս XVI-ի եղբայրը: Հեղափոխու– թյան ժամանակ, 1789-ի հուլիսին, փախել է արտասահման և դարձել հեղափոխական Ֆրանսիայի դեմ ինտերվենցիայի կազմա– կերպիչներից: Գահ բարձրանալուց հետո վարել է ներքին և արտաքին ծայրահեղ հետադիմական քաղաքականություն: 1830-ի Հուլիսյան հեղափոխության ժա– մանակ Կ. X գահընկեց է արվել և վտար– վել երկրից: Անգլիայի թագավորներ. Կ. I (1600–1649), թագավոր 1625-ից: Ստյուարտների դինաստիայից: Վարել է հետադիմական ֆեոդալա–բացարձակապե– տական քաղաքականություն: Նրա օրոք սկսվեց բուրժ. հեղափոխությունը (տես Անգւիական բուրժուական հեղափոխու– թյուն 1640–1660): Մահապատժի են– թարկվեց Երկարատև պառլամենտի Գե– րագույն ատյանի վճռով: Կ. II (1630-1685), թագավոր 1660-ից: Մտյուարտների դինաստիայից: Հոր՝ Կ. I-ի մահապատժից (1649) հետո Փախել է Ֆրանսիա: 1650-ին հռչակվել է Շոտլան– դիայի թագավոր: 1668-ին Անգլիայի գահ բարձրանալով, վերականգնել է Ստյու– արտների դինաստիան: Վարել է ֆեոդա– լական հետադիմական քաղաքականու– թյուն և ջանացել վերականգնել բացարձակ միապետությունը:

ԿԱՐԼՈՍ ՄԵԾ (լատ. Carolus Magnus) (742–814), ֆրանկների թագավոր 768-ից, կայսր 800-ից: Պիպին Կարճահասակի ավագ որդին: Կ. Մ–ի անունով է կոչվել Կարոչինգների դինաստիան: Մինչև 771-ը կառավարել է եղբոր՝ Կարլոմանի հետ, որի մահից հետո դարձել է Ֆրանկական պետության միանձնյա կառավարող: Բազ– մաթիվ զավթողական արշավանքների հե– տևանքով ընդարձակել է իր թագավորու– թյան սահմանները: 800-ին Հռոմի պապ Լևոն III Կ. Մ–ին թագադրել է կայսր: Ընդարձակ պետությունը միասնական օրենքների ենթարկելու նպատակով Կ. Մ. հրապարակել է բազմաթիվ կ ա պ ի ա ու– լ ա ր ն և ր (կարգադրություններ): Երկրի սահմաններն ամրացնելու համար ստեղ– ծել է սահմանային զինվորական կազմա– կերպություններ՝ «մարկեր»: Կ. Մ. կաթո– լիկ եկեղեցին դիտել է որպես թագավորա– կան իշխանության հենարան, նրա ներ– կայացուցիչներին շնորհել բարձր պաշ– տոններ ու արտոնություններ, խրախու– սել նվաճված երկրների բնակչության բռնի քրիստոնեացումը: Կ. Մ–ի ներքին քաղաքականությունը նպաստել է ֆեոդա– լական հարաբերությունների զարգաց–