Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մանը, հաստատվել է գյուղացիների հո– ղային կախումը ֆեոդալներից, աճել խո– շոր հողատիրությունն ու հողատեր ազնը– վականության ինքնուրույնությունը: Դրա– նով, հակառակ սեփական կամքի, Կ. Մ. սոցիալական ու տնտ. նախադրյալներ է ստեղծել երկրի ֆեոդալական մասնատ– վածության համար: Կ. Մ–ի օրոք որոշ վե– րելք է ապրել ֆրանկական մշակույթը (տես ԿարոչինգյաԱ արվեսա):

ԿԱՐԼՈՎԻ ՎԱՐԻ, Կարլսբադ (չեխ. Karlovi Vary, չեխ. թագավոր Կարլ 1-ի անունով, և vary–զով աղբյուրներ), քա– ղաք Չեխոսլովակիայում, ԱրԱմտա–Չե– խական մարզում, Օգրժե գետի հովտում, 380 մ բարձրության վրա: 45 հզ. բնակիչ (1970): Բալնեոլոգիական առողջարան է, Պրագայից 120 կմ արմ.: Կլիման չափավոր խոնավ է, ամառը՝ տաք (հուլիսի միշին ջերմաստիճանը՝ 17,3°C), ձմեռը՝ շատ մեղմ (հունվարի միջին ջերմաստիճանը՝–2°C), տարեկան տեղումները՝ 620 մմ: Բուժիչ միջոցները ածխաթթվային սուլֆատ–հիդ– րոկարբոնատային նատրիումային տաք աղբյուրներն են (41,2–72,2°C), որոնց ջուրն օգտագործվում է խմելու, լոգանք– ների, ողողումների, ինհալյացիաների հա– մար, տորֆա–ցեխաբուժությունը, Վրժիդ– լո (Շպրուդել) հեյզերի ջուրը, հետևյալ քիմ. կազմով՝ C020,4H2Si030,09M6,4 .HC°342SO<36 Na84 T72,2°C pH7,l, որից ստանում են կարլո– վարյան աղ: Բուժվում են լյարդի և լեղ– ուղիների, ստամոքս–աղիքային համա– կարգի, միզուղիների հիվանդություննե– րով և նյութափոխանակության խանգա– րումներով տառապողները:

ԿԱՐԼՈՎԻՉ Մեչիսլավ (1876–1909), լեհ կոմպոզիտոր և դիրիժոր: 1906-ից «Երիտա– սարդ Լեհաստան» կոմպոզիտորների ըս– տեղծագործական խմբի անդամ էր: Լեհ. առաջին սիմֆոնիայի հեղինակն է («Վե– րածնունդ»): Կազմել է Շոպենի մասին չհրապարակված նյութերի մեծ ժողովածու (1904, Վարշավա, Փարիզ), հանդես եկել նաև որպես երաժշտական քննադատ:

ԿԱՐԼՈՎՑԻԻ ԿՈՆԳՐԵՍ 1698–99, միջազ– գային համաժողով, որ գումարվել է 1698-ի հոկտեմբերին, Սլավոնիայի Կարլովցի բնակավայրում՝ «Սրբազան լիգայի» ան– դամ պետությունների (Ավստրիա, Վենե– տիկ, Լեհաստան, Ռուսաստան) և Օսման– յան կայսրության միջև հաշտության պայ– մանագիր կնքելու համար: Մինչ այդ Թուր– քիան մի շարք պարտություններ էր կրել կոալիցիայի անդամ երկրներից, ջախջա– խիչ հարված ստացել 1683-ին՝ Վիեննայի մոտ: «Սրբազան լիգայի» երկրների միջև ծագած լուրջ հակասությունները, հատկա– պես նրանց ընդդիմությունը Ռուսաստանի դիրքերի ուժեղացմանը Սև ծովում, հան– գեցրին նրան, որ ընդհանուր պայմանա– գրի փոխարեն դաշնակիցները անջատ պայմանագրեր կնքեցին Թուրքիայի հետ (1699-ի հունվ. 16-ին՝ Լեհաստանը, հունվ. 26-ին՝ Ավստրիան ու Վենետիկը): Հունվ. 24-ին Ռուսաստանը ստորագրեց լոկ երկու տարվա զինադադարի պայմանագիր, որը փոխարինվեց 1700-ի Կոսաանդնուպոլսի հաշտության պայմանագրով: Լեհաստանն ստացավ Աջափնյա Ուկրաինայի հվ. մասը և Պոդոլիան, Ավստրիան՝ Հունգարիայի տերիտորիայի մեծ մասը, Տրանսիլվա– նիան, Հորվաթիան և համարյա ամբողջ Սլավոնիան, Վենեւոիկը՝ Մորեան, Արշի– պելագի կղզիները և բերդեր Դալմաթիա– յում: Զինադադարի պայմանագրով Ռու– սաստանին մնաց Ազովը:

ԿԱՐԼՍԲԱԴ, տես Կարչովի վարի:

ԿԱՐԼՍՐՈհԵ (Karlsruhe), քաղաք Գերմա– նիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում, Բադեն–Վյուրտեմբերգ երկրում: 259,1 հզ. բն. (1970): Արդյունաբերական կենտ– րոն է, տրանսպորտային հանգույց, գե– տային նավահանգիստ: Զարգացած է նավ– թաթորումը, տրանսպորտային և էլեկտրա– տեխնիկական մեքենաշինությունը: Ունի համալսարան, կերպարվեստի պետական ակադեմիա, թանգարան: Հիմնադրվել է 1715-ին:

ԿԱՐԾԱ1», Կ ա ր զ ա խ, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Ախալքալաքի շրջանում, շրջկենտրոնից 29 կմ հարավ–արևելք, Խո– գապին լճից արևմուտք: 1977-ին ուներ 1225 (300 ընտանիք) բնակիչ, մինչև 1960-ը՝ մոտ 4500 (800–900 ընտանիք) բնակիչ: Վերջին 15–20 տարում շուրջ 400–500 ըն– տանիք տեղափոխվել ու բնակություն են հաստատել Հայկական ՍՍՀ–ում (հիմ– նականում Երևանում) և Հյուսիսային Կով– կասում (Արմավիր): Կ. մսակաթնային պետական տնտեսություն է: Զբաղվում են նաև հողագործությամբ (հացահատիկ– ների մշակություն): Գործում են միջնա– կարգ դպրոց, գրադարան, մանկապար– աեզ–մանկամսուր, կապի բաժանմունք, կինոկետ և կաթի վերամշակման գործա– րան: 1881-ին Կ–ում բացվել է մեկդասյա դպրոց: Պահպանվում է 1894-ին կառուցված (Ս. Կարապետ) եկեղեցին, որին կից գոր– ծել է 4-դասյա դպրոց: 1918-ի մայիսին թուրք նվաճողների արշավանքի հետևան– քով գյուղի հայերը տեղահանվել և ժամա– նակավորապես հաստատվել են Ծալկա– յում: Կ–ի հայերը գաղթել են 1830-ին՝ Արևմտյան Հայաստանի էրզրումի վիլա– յեթի Օգոմի, Ալվար, Երկնիստ և Մեծ ու Փոքր Դու գյուղերից: Կ–ում է ծնվել աշուղ Զիվանին: Պ, Մուրադյան

ԿԱՐԾՐ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐ, հատուկ դասի մաշակայուն նյութեր՝ գերբարձր կարծրությամբ, որոնք տաքացման դեպ– քում փոխվում են աննշան չավւով: Տարբե– րում են եռակալված և ձուլման Կ. հ.: Եռակ ալվ–ած Կ. հ. կազմված են մե– տաղով կամ համաձուլվածքով ցեմենտաց– ված մետաղանման միացությունից: Դրանց հիմքը վոլֆրամի կամ տիտանի կարբիդնե– րըն են, վոլֆրամի ու տիտանի (հաճախ նաև տանտալի) բարդ կարբիդները, տի– տանի կարբոնիտրիդը, ավելի սակավ՝ այլ կարբիդներ, բորիդներ ևն: Որպես ցեմեն– տացնող մետաղ սովորաբար օգտագոր– ծում են կոբալտ, սակավ՝ նիկել կամ նրա համաձուլվածքը մոլիբդենի հետ, պող– պատ: Առաջին անգամ եռակալված Կ. հ. ստացվել են վոլֆրամի կարբիդից և կոբալ– տից Գերմանիայում (1923–25), որոնց ար– դյունաբերական արտադրությունն սկըս– վել է 1926-ին («վիդիա» համաձուլվածք. 94% WC և 6% Co): ՍՍՀՍ–ում վոլֆրամի կարբիդից (90%) և կոբալտից (10%) առա– ջին Կ. հ.՝ «պոբեդիտը», ստեղծվել է 1929-ին, իսկ 1935-ին կազմակերպվել է վոլֆրամի ու տիտանի կարբիդների խառ– նուրդներից (21, 15 և 5% TiC հաւքաձուլ– վածքում) և կոբալտից (համապատասխա– նաբար՝ 8, 6 և 8% Co) «ալֆա» Կ. հ–ի ար– տադրությունը: Մեծ նշանակություն է ըս– տանում առանց վոլֆրամի Կ. հ–ի արտա– դրությունը, որը թույլ է տալիս համեմա– տաբար թանկարժեք վոլֆրամը փոխարի– նել ավելի էժան մետաղներով, ընդլայնել յուրահատուկ Կ. հ–ի անվանացանկը, ըս– տեղծել ավելի բարձր շահագործական բնութագրերով Կ. հ.: Խիստ հեռանկարա– յին են տիտանի կարբոնիտրիդի հիմքով ու որպես կապակցանյութ նիկել–մոլիբդե– նային համաձուլվածքով և տիտանի կար– բիդի հիմքով ու նույն կամ պողպատի կապակցանյութով Կ. հ.: Կ. հ–ից պատ– րաստվում են կարբոնիտրիդի, կարբիդի կամ տիտանի նիտրիդի (երբեմն այլ միացությունների) նուրբ (5–15 մկմ հաս– տությամբ) պատվածքով չվերասրվող կտրող թիթեղներ, որոնք կտրման դեպ– քում կայունությունը բարձրացնում են 3–10 անգամ: Փոշեմեաաւուրգիայի մե– թոդներով արտադրում են բազմանիստ թիթեղների և ձևավոր ամբողջական կարծր համաձուլվածք ային շինվածքների տես– քով Կ. հ.: Դրանք մեծ արդյունավետու– թյամբ կիրառվում են մետաղների, հա– մաձուլվածքների և ոչ մետաղական նյու– թերի կտրումով մշակման, առանց տա– շեղի մշակման (քարշում, գլոցում, դրոշ– մում ևն), հորատման գործիքների աշխա– տամասերի սարքավորման համար և որ– պես կոնստրուկցիոն նյութեր: Զ ու լ մ ա ն Կ. հ. ստանում են հալման և ձուլման մեթոդով: Զուլման Կ. հ–ի օրի– նակ էռէլիտը՝ 91–92 HRA կարծրությամբ համաձուլվածքը (պարունակում է 3,7– 4,0% C): Ռէլիտը կիրառվում է ապարի հետ հորատման գործիքի հպվող մասի մակաեռքի համար: Զուլման Կ. հ–ի թվին են պատկանում մի խումբ համաձուլվածք– ներ, որոնք փոշեցրվում կամ մակահալ– վում են մեխանիզմների ու մեքենաների՝ հղկամաշման, էրոզիայի կամ կոռոզիայի ենթակա դետալների վրա: Այդ համաձուլ– վածքներից են ստելլիտները (Cr, W, Ni, C հիմքը՝ Co), սորմայաները (Cr, Ni, C հիմքը՝ Fe), ստելլիտանմանները (հիմքը՝ Ni) ևն: Դրանց կիրառումը թույլ է տալիս 2–4 (երբեմն՝ 10–20) անգամ մեծացնել մեխանիզմների ու մեքենաների, այդ թը– վում տրակտորների, կոմբայնների մաշ– վող դետալների ծառայության ժամկետը: Գրկ. TpeTBHKOB B.H., OCHOBM Me- TaJiJioBe^eHHH h TexHOJiorim npon3Bo;*CTBa cneneHHbix TBep^tix cnJiaBOB, 2 H3A„, M., 1976.

ԿԱՐԾՐ ՇԱՆԿՐ, տես Սիֆկիս:

ԿԱՐԾՐԱԽՏ, սկլերոզ (հուն, օոճղ– pcoaig – կարծրացում), մարդու և կեն– դանիների որևէ օրգանի կամ հյուսվածքի շարակցահյուսվածքային կարծրացում: Կ–ի ժամանակ օրգանի պարենքիմայի ֆունկցիոնալ արժեքավոր տարրերը ոչըն– չանում են և փոխարինվում շարակցական հյուսվածքով, երբեմն՝ ամիլոիդի, հիալի– նի, կրի կուտակումով: Նորաստեղծ շա– րակցական հյուսվածքը սովորաբար առա– ջանում է շարակցահյուսվածքային բջիջ–