Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դրախտային թռչուն համաստեղությունների միջև: Ամենապայծառ աստղը երրորդ աստղային մեծության է: Հս. Միջին լայնությունից չի երեում:

ԿԱՐԿՈՒՏ

Մթնոլորտային տեղումների տեսակ: Կազմված է սառցի գնդաձև մասնիկներից կամ կտորներից, որոնց տրամագիծը 5-55 մմ է, երբյմն՝ ավելի (հանդիպում են 130 մմ չափի և մինչև 1 կգ քաշով սառցե կտորներ): Տեղում է տարվա տաք եղանակներին, ամպրոպների ժամանակ: Ընդգրկում է մինչև 10 կմ լայնության և երբեմն՝ հարյուրավոր կմ երկարության շերտ: Թափման տևողությունը՝5–10 ր, բացառիկ դեպքերում՝ 1 ժ: Մեծ վնասներ է պատճառում գյուղատնտեսությանը: Կարկուտի դեմ կան պայքարի բազմաթիվ միջոցներ: Առավել տարածվածը ռադիոլոկացիոն մեթոդն է, որը հիմնված է ամպերի գերսառած մասի մեջ հրթիռների կամ արկերի միջոցով հատուկ հակազդիչներ ներարկելու սկզբունքի վրա:

ԿԱՐՃ ՄԻԱՑՈՒՄ

Էլեկտրական շղթայի մասերի միջև անմիջական կամ հողանցումով ոչ սովորական (աշխատանքի նորմալ պայմաններով չնախատեսված) էլեկտրական միացում, որը տեղի է ունենում փոքր դիմադրության միջոցով: Կարճ միացման պատճառ կարող են լինել էլեկտրատեղակայանքների մեկուսացման խախտումը՝մաշվելու, հնանալու, էլեկտրական ծակման հետևանքով, ինչպես նաև հոսանքակիր լարերի մերկ մասերի պատահական հպումը: Հոսանքի փոփոխությունը Կարճ միացման դեպքում բարդ բնույթ ունի: Հոսանքը նախ արագ աճում է և մոտավորապես կես պարբերության ընթացքում (փոփոխական հոսանքի շղթաների համար) հասնում իր առավելագույն արժեքին (հարվածային հոսանք), այնուհետև աստիճանաբար վերածվում է կայուն ռեժիմի սինուսոիդային հոսանքի: Հոսանքի կտրուկ աճը, որը ժամանակակից հզոր էլեկտրական շղթաներում հասնում է հարյուր հազարավոր ամպերի, էլեկտրական սարքերում ամենավտանգավոր երևույթներից մեկն է և կարող է ավերիչ բնույթ ունենալ: Այսպես, Կարճ միացման հոսանքների հետևանքով երկու հաղորդիչների միջև առաջանում են հզոր մեխանիկական ուժեր (դինամիկ ազդեցություն), հաղորդիչներում մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում (ջերմային ազդեցություն) են: Կարճ միացման վտանգավոր հետևանքները կանխելու համար հատուկ միջոցներ են ձեռնարկվում (Կարճ միացման հոսանքների սահմանափակիչներ, ռեչեային պաշտպանություն, ապահովիչ էչեկտրական): Ս. Գասպարյան

ԿԱՐՃԱԳԱՆԳՈՒԹՅՈՒՆ

ԲՐԱԽՈԿՐԻԱՆԻԱ (հուն. (3paxi3g – կարճ և xpaviov – գանգ), գանգի լայնության և երկարության այնպիսի հարաբերությունը, որի դեպքում գլխային ցուցիչը 80-ից մեծ է: Ենթադրվում է, որ կարճագանգության առաջացման պատճառներն են նորածիններին մեջքի վրա երկար պառկած պահելը և ոսկրային աճի խանգարումները (ռախիւո): Առաջավոր Ասիայի, մասնավորապես՝ Հայկական լեռնաշխարհի հնավայրերից (Շենգավիթ, Սևան, Լճաշեն, Ակունք, Հառիճևն) պեղված գանգերի նմուշները վկայում են, որ մ. թ. ա. IV–I հազարամյակներում այդ տարածքում Կ. քիչ է եղել: Փոքր Ասիայում մ. թ. ա. I հազարամյակից, իսկ ՀՍՍՀ տարածքում՝ մ. թ. աոաջին դարերից կարճազանգերի քանակն սկսում է ավելանալ: Ներկայումս Կ. տարածված է Առաջավոր, Կենտրոնական և Հարավ Արեելյան Ասիայում, Կենտրոնական Եվրոպայում, Բալկանյան թերակղզում և Հարավային Ամերիկայի բնիկների մեջ: Կարճագանգության արդի արմենոիդ մարդաբանական տիպի բնորոշ առանձնահատկություններից է:

ԿԱՐՃԱԶԱՏ

Կիսազատ գյուղացիների անվանումը նախարարական Հայաստանում:

ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿ, տես Վարկ:

ԿԱՐՃԱՂԲՅՈհՐ

Գյուղ Հայկական ՍՍՀ Վարդենիսի շրջանում, Սեպնա ւճի հարավ–արևելյան ափին, Վարդենիս–Երևան խճուղու մոտ, շրջկենտրոնից կմ հարավ–արեմուտք: Անասնապահական ծխախոտագործական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և պտղաբուծությամբ: Կարճաղբյուրում են «Իշխան»-ի ձկնաբուծարանը և «Վարդենիս» հանգստի տունը: Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի պալատ, 2 գրադարան, կինո, մսուր–մանկապարտեզ, բուժկայան: Կարճաղբյուրի շրջակայքում կան բազմաթիվ հնագիտական հուշարձաններ, որոնցից հնագույնները համանուն գետի ձորակում սփռված ժայռապատկերներն են: Գյուղից հվ–արլ. գտնվում է «Բերդի դոշ» կոչվող կիկլոպյան ամրոցը (գրավում է 5 հա տարածություն): Սարահարթի բարձրադիր մասում ընկած է միջնաբերդը՝ շրջապատված 4 մ լայնությամբ պարսպով, ունի լայն մուտք, որի մոտ պահպանվել են երկու հզոր բուրգերի հետքեր: Այս տարածքից հավաքած նյութերը հիմք են տալիս ենթադրելու, որ ամրոցն ու միջնաբերդը բնակեցված են եղել բրոնզի դարաշրջանից մինչև միջնադար: Ամրոցից հվ. և հվ–արլ. պահպանված են երկու դոլմեն: Հվ. մասում կան նաև կենցաղային պատկերներով միջնադարյան դամբարանադաշտ և խոշոր ժայռաբեկորներից ու խաչքարերից կառուցված մատուռներ (անվանում են «Քարե դուռ»): Գյուղից 2 կմ արմ., կոլտնտեսության արտերում, սփռված են մ. թ. ա. III հազարամյակից մինչև III–I դդ. դամբարանների խմբեր և մոտ 4 հա տարածքով անտիկ ժամանակաշրջանի բնակավայր, որը կառուցված է եղել բավական կանոնավոր հատակագծով: Ի. Կարապետյան

ԿԱՐՃԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ,

Միոպրիա (հուն. յւսՅա – կկոցել և ափ–աչք), աչքի բեկունակության թերություն, որի հետևանքով կարճատեսությամբ տառապող անձինք վատ են տեսնում հեռվում գտնվող առարկաները: Կարճատեսության դեպքում զուգահեռ ճառագայթներն աչքում բեկվելուց հետո կիզակետվում են ոչ թե ցանցաթաղանթի վրա (ինչպես լինում է բնականոն տեսողության դեպքում), այլ դրա առջևում, որի հետևանքով դիտվող առարկայի հստակ պատկերը ցանցաթաղանթի վրա չի ստացվում: Կարճատես աչքի ցանցաթաղանթի վրա կիզակետվում են միայն տարամիտման որոշակի աստիճան ունեցող, այսինքն՝ աչքին մոտիկ գտնվող առարկաներից եկող ճառագայթները: Կետը, որից եկող ճառագայթները աչքում բեկվելուց հետո կիզակետվում են ցանցաթաղանթի վրա, կոչվում է հստակ տեսողության հեռավոր կետ, որի դիրքով էլ որոշվում է Կ–յան աստիճանը: Որքան այդ կետը մոտ է աչքին, այնքան մեծ է կարճատեսության աստիճանը, աչքից 1 մ հեռավորության դեպքում Կ. 1,0 դիօպտր է (1 դ կամ 1 D), 50 սմ–2,0 D, 25 սմ–4 D: Ամենամոտ կետը, որից եկող ճառագայթները 1. ճառագայթների մուտքը աչքի մեջ կարճատեսության դեպքում, 2. երկգոգավոր ապակիներով շտկելուց հետո աչքը կարող է կիզակետել ցանցաթաղանթի վրա՝ աչքի առավելագույն լարման դեպքում, կոչվում է հստակ տեսողության մերձավոր կետ: Հստակ տեսողության հեռավոր և մերձավոր կետերի միջև ընկած հեռավորությամբ որոշում են կարճատես աչքի հստակ տեսողության սահմանները: Տարբերում են կարճատեսության 3 աստիճան, թույլ՝ մինչև 3,0 D, միջին՝ 3,0–6,0 D, և ուժեղ՝ 6,0 D և ավելի: Ուժեղ Կ. պետք է տարբերել չարորակ կարճատեսությունից, որի դեպքում առաջանում են աչքի ցանցաթաղանթի և անոթաթաղանթի օրգ.փոփոխություններ (արյունազեղումներ, ատրռֆիայի երևույթներ, ցանցաթաղանթի շերտազատում), պատճառ դառնում տեսողության տարբեր աստիճանի կորուստի: Կարճատեսությունն. առավել հաճախ զարգանում է դպրոցական տարիքում և կապված է գլխավորապես տեսողական երկարատև աշխատանքի հետ (ընթերցանություն, գրավոր աշխատանք), հատկապես անբավարար լուսավորվածության և հիգիենային վատ պայմաններում: Կարճատեսությանը նպաստում են նաև ժառանգական գործոնները և աչքի ակոմոդացիայի (տես Ակոմոդացիա աչքի) թուլացումը: Ուժեղ կարճատեսության դեպքում Փոփոխություններ են առաջանում նաև աչքի ներքին թաղանթներում: Կարճատեսությունն. ախտորոշվում է հատուկ սարքերի օգնությամբ (ռեֆրակտոմետր) և հատուկ մեթոդներով (սկիասկոպիա) կամ ակնոցի ընտրությամբ, ուղղվում է ցրող երկգոգավոր (բացասական) ապակիներով: