Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Կանխարգելումը, դասասենյակներում բնականոն լուսավորվածության ապահո– վում, տեսողական աշխատանքի ռեժիմի պահպանում: Ս. Մաչայան

ԿԱՐՃԵՎԱՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Մեղ– րիի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ արև– մուտք: Սովետական տնտեսությունն ըզ– բաղվում է այգեպտղաբուծությամբ, մեղ– Կարճևան վաբուծությամբ և անասնապահությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադա– րան, կինո, բուժկայան, մանկապարտեզ: Կ–ում և շրջակայքում պահպանվել են Ս. Աստվածածին եկեղեցին (XII դ.), գյու– ղատեղի, գերեզմանոցներ, դամբարան– ներ:

ԿԱՐՃԵՎԱՆԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բար– բառ: խոսվում է Մեղրու շրջանի Կարճևան գյուղում: Ըստ ձևաբանական դասակարգ– ման պատկանում է «ս» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դա– սակարգման՝ արլ. խմբակցության արլ. խմբին: Ունի ա, ա, օ, օ, ու, ու, ի, է, ը, ըէ ձայնավորները: Բաղաձայններից գ, կ, ք հանդես են գալիս քմային տարբերակ– ներով: Պատմականորեն առավել փոփո– խություններ կրել են ձայնավորները (ա>է, որոշակի դիրքերում՝ ա. ո>ու. ոլ>ոլ, օ. ե>ի, ըէ. ի>է, ըէ), ինչպես նաև երկբարբառները (այ>ա. նա>Է, ա. իւ, ոյ>ու): Բաղաձայնական համակարգն անտեղաշարժ Է: Բացակայում է ֆ հնչյու– նը: Գոյականի հոգնակին կազմվում Է ար || ար, նէ, ք մասնիկներով (առաջինը միավանկ բառերում): Անվանը հատուկ են ու, ան, ա, վա, ց հոլովումները (ու ընդհանուր է հոգնակի թվում), անվանա– կան 4 (իսկ դերանվանական 5) հոլովա– ձևով: Գործիականը կազմվում է սեռակա– նից (երբեմն նաև ուղղականից) հէնի ետադրությամբ: Կան հին ներքին թեք– ման մնացորդներ (տան, շան, ախ– պուր<եղբոր, hop, մօր, քփվէր ևն. ոշ հոլովում չկա): Դերանվանական հոլով– ման առանձնահատկությունները հիմնա– կանում պահպանված են անձնական ու ցուցական դերանունների սեռական–տրա– կան–հայցականում: Կա նաև անձներական դերանուն: Խոնարհման համակարգը բնո– րոշվում է 5 տիպով, որոնք իրարից տար– բերվում են անցյալ կատարյալում, հարա– կատարում և բուն հրամայականում: Սահ– մանական եղանակի ժամանակաձևերը բաղադրյալ են. չկա պարզ անցյալ կա– տարյալ (մընաեալ ըմ= մնացի): Ներկան կազմվում է անկատար դերբայի երկրոր– դական ձևից (մընայ իմ կամ իս իմ մը– նայս= մնում եմ): Ապառնի դերբայը հա– վասարապես ունի ացուկ, ացկուն, աս– կան վերջավորությունները: Օժանդակ բայի անցյալի ձևերին փոխարինում են ներկայի և լէ (<լէալ) մասնիկի հարա– դրությամբ կազմված ձևերը (էի=իմ լէ, էիր= իս լէ ևն): Կ եղանակիչ չկա: Պայ– մանականը կազմվում է անորոշ դերբայով և օժանդակ բայով (մընալ ըմ= կմնամ), հարկադրականը՝ մատիլ եղանակիչով: Բառապաշարով հարում է Սյունիքի և Ար– ցախի բարբառներին: Գրկ .Մուրադյան Հ.Դ., Կարճևանի բարբառը, Ե., 1960: Հա Մուրադյան

ԿԱՐՃԻԿՏԱՆ ՍաեՓան Հովհաննեսի (23.9.1890, էջմիածին–27.11. 1965, Լե– նինգրադ), հայ սովետական նյարդախտա– բան, բժշկ. ծառայության գեներալ–մայոր (1949), բժշկ. գիտ. դ–ր (1938), պրոֆ. (1939), ՍՍԿԿ անդամ 1919-ից: 1915-ին ավարտել է Պետրոգրադի ռազմա–բժշկա– կան ակադեմիան: 1918-ից՝ Լենինգրադի ռազմա–բժշկական ակադեմիայի նյարդա– յին հիվանդությունների ամբիոնի դասա– խոս, 1948–62-ին՝ ամբիոնի վարիչ: Մաս– նակցել է առաջին համաշխարհային պա– տերազմին, սպիտակ ֆինների դեմ մղված կռիվներին և Հայրենական մեծ պատե– րազմին: 1941-ին նշանակվել է Լենին– գրադի, 1948-ին՝ սովետական բանակի գլխավոր նյարդախտաբան: Կ–ի գիտական աշխատությունները նվիրված են ռազմա– կան նյարդախտաբանության, հատկապես կենտրոնական ու ծայրամասային նյար– դային համակարգերի վնասվածքների (դասակարգել է գլխուղեղի վնասվածք– ները), նևրոզների, գլխուղեղի արյունա– տար անոթների հիվանդությունների և էպիլեպսիայի բուժման հարցերին: Պար– գևատրվել է Լենինի և Կարմիր դրոշի երկու շքանշաններով:

ԿԱՐՃԿԱՆ5, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, Վանի վիլայեթի Մոկս գավա– ռում: 1909-ին ուներ 30 տուն հայ բնակիչ: Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ և բնակու– թյուն հաստատել Արևելյան Հայաստա– նում:

ԿԱՐՀՕՐՅԱ ԲՈՒՅՍԵՐ, արևադարձային և մերձարևադարձային բույսեր, որոնք ծաղկման համար պահանջում են կարճ՝ 12 ժ և ավելի պակաս լուսային օր: Բարե– խառն գոտու պայմաններում Կ. բ. ծաղկում են ամառվա վերջում և աշնանը: Կ. բ–ից են՝ ծխախոտի, բամբակենու որոշ, սորտեր, հացազգիներից կորեկը, չալթուկը են; Ծաղկաբուծության, սելեկցիայի մեջ ար– հեստականորեն, հատուկ ֆոտոպերիո– դիկ տնակներում, ցերեկը կարճացնելով, ստիպում են բույսերին ծաղկել կամ սերմ– նակալել ցանկացած ժամանակ: Սելեկ– ցիայի միջոցով ստացվել են Կ. բ–ի առան– ձին սորտեր, որոնք ընդունակ են ծաղկե– լու նաև երկար օրվա պայմաններում (տես նաև Երկարօրյա բույսեր): ԿԱՐՄ (իսկական ազգանունը՝ Լ յ ա ն– տ ը ս) Կաարել Յուխանովիչ[ծն. 5(18).10. 1906, Նարվա], էստոնացի դերասան: ՍՍՀՄ ժող. արտիստ (1956): 1925-49-ին՝ «էստոնիա», 1949-ից՝ Վ. Կինգիսեպպի անվ. էստոնական դրամայի (Տալլին) թատ– րոնների դերասան: Լավագույն դերերից են՝ Համլետ, Օթելլո (Շեքսպիրի «Համ– լետ», «Օթելլո»), Մեֆիստոֆել (Գյոթեի «Ֆաուստ»), Արբենին (Լերմոնտովի «Դի– մակահանդես»), Կաուստաս Լոկ, Մարտ Տույսկ (է. Ռաննեաի «Խիղճ», «Անառակ որդին»): Նկարահանվել է կինոյում: էս– տոնական պետ. մրցանակների դափնե– կիր (1949, 1959):

ԿԱՐԱՍ (< սանսկրիտ, արարք, վար– մունքի հետևանք), խորհրդավոր զորու– թյուն կամ կանոն բրահմայական (տես Բրահմայականություն)է բուդդայական (տես Բուդդայականություն) և հինդու (տես Հինդուիզմ) կրոնական պատկե– րացումներում: Ըստ Կ–ի, մարդու մա– հից հետո նրա հոգին փոխադրվում է այլ մարմին: Հոգու վերամարմնա– վորման բնույթը կանխորոշվում է մարդու արարքներով: Եթե նրա արարքները «ար– դարացի ու ազնիվ» են, ապա հոգին տե– ղափոխվում է ավելի «վեհ ու ազնիվ»մար– մին, իսկ եթե «անարդարացի ու անազնիվ» են՝ «ստոր» և անգամ ստորակարգ կենդա– նու մարմին: Բրահմանները նույնիսկ սահ– մանել են, որ մտացածին մեղքի համար հոգին փոխադրվում է ցածր կաստայի մար– դու, արտահայտած մեղքի համար՝ այս կամ այն կենդանու մարմին, կատարած, գործած մեղքի համար՝ անշունչ առարկա– յի մեջ: Կ–ի համաձայն, ամենաարդար մար– դիկ հասնում են հոգու փրկության (մոկ– շի), այսինքն՝ հոգին ազատվում է վերա– մարմնավորման տառապանքից և ձուլ– վում «համընդհանուր ոգուն»՝ աստծուն, իսկ ըստ բուդդայականության՝ հասնում նիրվանայի: Կ ԱՐՄՍ ԼՅՈՒԿ, Կարմելյուկ, Ուս– տիմ Յակիմովիչ (1787–1835), Աջափնյա Ուկրաինայի Պոդոլսկի նահանգի գյուղա– ցիական շարժման ղեկավար: 1813-ին կալվածատերերի դեմ Կ–ի սկսած պայքա– րը գագաթնակետին է հասել 1832–35-ին: Շարժմանը մասնակցել են շուրջ 20 հզ. ճորտ գյուղացիներ, ինչպես նաև քաղա– քային չքավորներ և փախստական զին– վորներ: Կ. բազմիցս ձերբակալվել է, աքսորվել Սիբիր, սակայն փախչելով՝ վերսկսել պայքարը, որն ընդգրկել է ըն– դարձակ տերիտորիա և մեծ դեր խաղացել ճորտատիրական կարգերը խարխլելու գործում: Սպանվել է դավաճանությամբ:

ԿԱՐԱԷՆ Ռոման Լազարևիչ [16(29). 11. 1906, Օդեսա –30.4.1978, Մոսկվա], սո– վետական օպերատոր, կինոռեժիսոր, Կադր «Բոցավառվող կղզին» կինոնկարից (1961), ռեժիսոր՝ Ռ. Կ ա ր մ և ն