Ժուռնալիստ և սցենարիստ: ՍՍՀՄ ժող. արտիստ (1966): Սոցիալիստական աշխա– տանքի հերոս (1976): ՍՍԿԿ անդամ 1939-ից: 1931-ին ավարտել է Կինեմատո– գրաֆիայի պետական ինստ–ի օպերա– տորական ֆակուլտետը: Բ. Մակասեևի հետ նկարահանել է դրվագներ Իսպանիա– յի Ազգային հեղափոխական պատերազ– մից (1936–39): 1941–45-ին գլխավորել է ճակատային կինոխմբեր, մասնակցել «Գերմանական զորքերի ջախջախումը Սոսկվայի տակ», <Լենինգրադը պայ– քարելիս» (երկուսն էլ 1942-ին), «Բեռ– լին» (1945) ֆիլմերի ստեղծմանը: 1946-ին նկարահանել է «ժողովուրդների դատաս– տանը» (Նյուրնրերգյան դատավարու– թյան մասին), ավելի ուշ՝ «Մեծ հայրենսի* կանը» (1965) կինոնկարները: «Պատմ– վածք Կասպիականի նավաթագործների մասին» (1953) և «Ծովը նվաճողները» (1959) ֆիլմերի համար արժանացել է լենինյան մրցանակի (1960): ՍՍՀՄ պետ. մրցանակների (1942, 1947, 1952) դափ– նեկիր է: Կ–ի գեղարվեստական ղեկա– վարությամբ է ստեղծվել «Մեծ հայրենա– կանը» («Անհայտ պատերազմ») սովետա– ամերիկյան 20 սերիանոց ֆիլմը (1978):
ԿԱՐՄԻՆ (ֆրանս. carmin, < արաբ, կիր– միգ – որդան կարմիր և լատ. minium – կարմիր ներկ, խրուկաներկ), կարմիր ներկանյութ, ստացվում է կարմինա– թ թ ու ն պաղլեղներով մշակելիս: Վեր– ջինս անջատում են թնատ էգ որդան կար– մըրից՝ տաք ջրով և քացախաթթվով մշա– կելիս: Կարմինաթթուն օրգ. բարդ թթու է: Լուծվում է ջրում և ալկալիներում: Որդան կարմիրը պարունակում է 10% կարմինա– թթու, 1 գ Կ. ստացվում է 150–175 միջա– տից: Կիրառվում է որպես ներկանյութ՝ սննդի և օծանելիքների արտադրության մեջ, ինչպես նաև միկրոսկոպիկ պատ– րաստուկներ ներկելու համար: Հայաս– տանում Կ. օգտագործել են մետաքսյա, բրդյա թելերը ներկելու համար: Հայաս– տանից այն արտահանվել է Արևելքի և Արևմուտքի շատ երկրներ: VIII– XIII դդ. այնքան շատ են եղել ներկատներ և Կ–ի արհեստանոցներ Դվինում և Արտաշա– տում, որ այլազգիները դրանց անվանել են «կարմիր» քաղաքներ: Ի.ԳաւֆայաԱ
ԿԱՐՄԻՐ (վերին հոսանքում՝ Կոտոր, այժմ՝ Կ ո տ ու ր), գետ Հայկական լեռն– աշխարհում, Արաքսի աջ վտակը: Երկա– րությունը՝ մոտ 170 կմ՝. Սկիզբ է առնում Կոտուրի (Վասպուրականի) լեռնաշղթայի արմ. լանջից: Հոսում է նախ դեպի արլ., ճեղքում Կոտուրի լեռնաշղթան, ապա թեք– վում հս–արլ., ընդունում ձախից էլենդ (Աղանդռոտ), Աղչայ, իսկ աջից՝ Մարանդ (Զիլբիրչայ) վտակները և Նախիջևանի դաշտում միախառնվում Արաքսին: Սնումը ձնաանձրևային է, հորդացումը ապրիլ– մայիսին:
ԿԱՐՄԻՐ, Կ ա ր մ ր ա կ, գյուղաքաղաք Թուրքիայում, Կայսերիի վիլայեթում, Կե– սարիա քաղաքից 20 կմ հյուսիս–արևելք: Գտնվում է ձորակի մեջ՝ երեք կողմից շըր– ջապատված այգիներով: XX դ. սկզբին ուներ 900 տուն բնակիչ՝ 120-ը հայ, 450-ը հույն, 330-ը թուրք: Զբաղվում էին երկրա– գործությամբ, անասնապահությամբ և ար– հեստներով (դերձակություն, հյուսնու– թյուն, կոփագործություն, գորգագործու– թյուն): Հայերն ունեին գմբեթավոր եկե– ղեցի (Ս. Ստեփանոս): Գործում էր երկ– սեռ Սահակ–Պարթևյան անունով վարժա– րան (115 աշակերտ) և գրադարան: Հա– յերը տեղահանվել են 1915-ի Սեծ եղեռ– նի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:
ԿԱՐՄԻՐ ԱՂԵԿ, գյուղ Հայկական ՍԱՀ Թումանյանի շրջանում, Զորագետի ձախ ափին, շրջկենտրոնից 19 կմ հարավ–արև– մուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է կաթնանասնապահությամբ, հացահատի– կի, կերային կուլտուրաների, կարտոֆիլի, ծխախոտի մշակությամբ: Ունի տարրա– կան դպրոց, ակումբ, գրադարան, բուժ– մանկաբարձական կայան: Գյուղի տա– րածքում պահպանվել են ամրոց (XIII– XVII դդ.), Աղեկ եկեղեցին, գյուղատեղի, խաչքարեր, գերեզմանոցներ: Կարմիր Աղեկ
ԿԱՐՄԻՐ ԱՎԱ&ԱՆ, աշխարհագրական շրջան • Ասիայում, տես Սիչուանի գոգա– վորություն՝.
ԿԱՐՄԻՐ ԲԱՆԱԿ, բանվորա–գյու– ղացիական կարմիր բանակ (ԲԳԿԲ), ՍՍՀՍ զինված ուժերի (ցամաքա– յին, օդային, ռազմածովային) պաշտոնա– կան անվանումը 1918–46-ին: Տես Սովե– աական Սոցիաւիստական Հանրապեաոն– թյոէնների Միություն հոդվածի Զինված ու ժ և ր մասը:
ԿԱՐՄԻՐ ԲԱՆԱԿ ՀԱՏԿԱԿԱՆ (ԿԲՀ), զորական միավորում: Կազմավորվել է 11-րդ կարմիր բանակի կազմում եղած հայկ. առանձին գնդի և հայկ. նախկին բանակային կորպուսի՝ սովետական իշ– խանության կողմն անցած անձնակազմի հիման վրա: 1920-ի հուլիսին, Գանձա– կում, 11-րդ բանակի 20-րդ դիվիզիայի կազմում ստեղծվեց մոտ 750 մարդուց բաղկացած հայկ. հավաքական գունդը (հիմնականում Մայիսյան ապստամբու– թյան մասնակիցներից և հեղափոխության կողմն անցած զինվորներից), որը հուլիսի 27-ին 32-րդ դիվիզիայի գնդերը համալրե– լու համար ուղարկվեց Բաքու: 1920-ի հոկտ. 16-ին, Բաքվում, 32-րդ դիվիզիայի կազմում ստեղծվեց հայկ. առանձին հրա– ձգային գունդ (հրամանատար՝ Պ. Պան– ֆիլով, զինկոմ՝ Գ. Եսայան): Նոյեմբ. Ա–ից գունդը 20-րդ հրաձգային դիվիզիա– յի կազմում Գանձակի կողմից շարժվեց դեպի Հայաստան և ռազմահեղափոխա– կան խորհրդի լիազոր Ա. Նուրիջանյանի հրամանատարությամբ Դալլար կայա– րանից անցավ Աննենֆելդ–Չարդախ– լու–Նովոսարատովկա, Նովոգորլովկա– Նովոիվանովկա, ապա Ղազախ–Իջևան– Դիլիջան ուղիով և, Հայաստանը խորհըր– դային հայտարարվելուց հետո, դեկտ. 4-ին, 11-րդ կարմիր բանակի կազմում, Քանաքեռով մտավ Երևան: Ըստ 11-րդ բանակի Երևանյան խմբավորման 1920-ի դեկտ. 2-ի հրամանի՝ հայկ. գնդի և հայկ. նախկին զորամասերի հիման վրա ստեղծ– վեց Սովետական Հայաստանի կարմիր բանակ: Դեկտ. 5-ին Հայաստանի հեղ– կոմը Ա. Նուրիջանյանին նշանակեց ռազ– մական գործերի ժող. կոմիսար, որը և պետք է անմիջականորեն զբաղվեր Սովե– տական Հայաստանի կարմիր բանակի կազմավորման հետ կապված հարցերով: ՌԿԿ Կենտկոմի և Կովկասյան բյուրոյի որոշմամբ 1921-ի հունվ. 4-ին ԿԲՀ–ի հրամանատար է նշանակվում Ս. Մոլ– կաչանովը, իսկ զինկոմ՝ Ի. Սվիրիդո– վը: Սկզբնական շրջանում ԿԲՀ կազ– մում կար երեք հետևակ բրիգադ, յուրաքանչյուրում՝ երեք գունդ, գըն– դում՝ երեք գումարտակ, հեծյալ գունդ (երեք էսկադրոնից), հրետանային գունդ (երեք դիվիզիոն, ամեն դիվիզիոնում՝ 3 մարտկոց), հինգ առանձին մարտկոց, սակրավորների գումարտակ, ռադիոհե– ռագրական դիվիզիոն, մեկ օդանավ, 10 մարդատար, 20 բեռնատար ավտոմեքե– նա և երկու զրահագնացք («Ազատա– մարտ», «Մուսայելյան»): Հանդերձավոր– ման, զինման և մատակարարման վիճա– կը վատ էր: Հրամանատարությունը աշ– խատում էր 11-րդ բանակի օգնությամբ ավարտել վերակառուցումն ու ստեղծել իսկական մարտական զորք: 1921-ի փետր. 16-ին, դաշնակցականների կազմակեր– պած խռովության ժամանակ, հակահեղա– փոխական ուժերը գրավեցին Բաշ Գյառ– նին, Ախտան, Քանաքեռը, իսկ փետր. 18-ին՝ Երևանը: Կարմիր բանակի զորա– մասերը կատաղի կռիվներից հետո ստիպ– ված նահանջում են Արտաշատ:. Փետր. 18-ից մինչև ապրիլի 4-ը մարտական գոր– ծողություններն ընթանում են փոփոխա– կան հաջողություններով: Սակավաթիվ և ցրված ուժերով (ընդամենը՝ 6883 մարդ, մարտական զորամասերում՝ 3992 մարդ, 382 ձի, 3145 հրացան, 83 գնդացիր և 14 հրանոթ), չունենալով զինամթերք և սնըն– դի բավարար պաշար, ԿԲՀ մարտեր է մղում Դարալագյազում, Արտաշատի, Վե– դիի, Ուլուխանլուի, Ւ^որ Վիրապի, Աղ– բաշի, Չարբախի, Շենգավիթի, էջմիածնի շրջաններում: Կտրված լինելով արտաքին աշխարհից՝ Մ. Մոլկաչանովը ստիպված էր ոչ միայն պաշտպանվել, այլ նաև կազ– մակերպել հակահարձակում: Նրան հա– ջողվում է ռադիոկապ հաստատել 11-րդ բանակի հետ, որի հրամանատարությունը օգնական ուժեր է ուղարկում շրջապատ– վածներին: Ապրիլի 4-ին Քանաքեռի, Շեն– գավիթի և էջմիածնի կողմերից նրանք մտնում են Երևան: Հակահեղափոխական– ների մնացորդները փախչում են Զանգե– զուր: Սովետական իշխանության և 11-րդ կարմիր բանակի պահանջով 1921-ի ապ– րիլին թուրքական զորքերը Ք. Կարա–Բե– քիր փաշայի հրամանատարությամբ թող– նում են Ալեքսանդրապոլը: Ամռանը ջախ– ջախվում են դաշնակցության վերջին զո–