Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կնոջ թերթիկ», «Հեծգնդի թերթիկ», «Kpac- ա>ա JIopH» էշերը:

ԿԱՐՄԻՐ ԼՈՒՐԵՐ», ամսաթերթ: Բուլ– ղարիայի կոմունիստական կուսակցու– թյան (ԲԿԿ) Հայկական խմբի օրգան: Բուլղարահայ «Մամուլի կոմիտե» կազ– մակերպության հրատարակություն: Լույս է տեսել 1920–21-ին, Ֆիլիպեում (Պլով– դիվ): Խմբագիր՝ Ս. Շահբազյան: Հայե– րեն առաշին կոմունիստական թերթն է սփյուռքում: Բուլղարահայ աշխատավորու– թյանը կողմնորոշել է դեպի կոմունիստա– կան կուսակցությունն ու Կոմինտերնը, սոցիալիզմի իրականացումը կապել պրո– լետարիաաի դիկտատուրայի հաստատ– ման հետ: Մերկացրել է իմպերիալիստա– կան պետությունների ոտնձգությունները Սովետական Ռուսաստանի դեմ, ակտիվ գործունեություն ծավալել հանուն Սովե– տական Հայաստանի ամրապնդման: Լու– սաբանել է բուլղարահայ աշխատավորա– կան շարժումներն ու ԲԿԿ–ի գործունեու– թյունը, արձագանքել սովետական հան– րապետություններին օգնող միջոցառում– ներին: «Կ. լ.»-ին հաջորդել է «Նոր աշ– խարհ» (1922–23) թերթը:

ԿԱՐՄԻՐ 1»ԱՉ», տարբեր երկրներում՝ կամավոր ընկերություններ, որոնք պա– տերազմի ժամանակ կազմակերպում են օգնություՆ ռազմագերիներին, վիրավոր ն հիվանդ ռազմիկներին, խաղաղ պայ– մաններում՝ բնական աղետներից տու– ժածներին և վարակիչ հիվանդություննե– րով տառապողներին: Ադրբ., Տաշ., Թուրքմ., Ուզբեկական ՍՍՀ–ներում, ինչ– պես U Աֆղանստանում, Թուրքիայում, Պակիստանում կոչվում է «Կարմիր կիսա– լուսին», Իրանում՝ «Կարմիր առյուծի U արևի» ընկերություն: 1863-ին Շվեյցարիա– յում ստեղծվել է «Հիվանդ ու վիրավոր մարտիկների խնամատարության կոմի– տե»: Հաջորդ տարուց սկսած կազմակերպ– վել են «Կ. խ.»-ի ազգային ընկերություն– ներ, հետագայում հիմնադրվել է միջազ– գային «Կ. խ.», ստեղծվել նրա միջազգա– յին կոմիտե: 1965-ի կանոնադրությամբ միջազգային «Կ. խ.»-ի գերագույն օրգանը կոնֆերանսն է, որը գումարվում է չորս տարին մեկ, իսկ կոնֆերանսների միջև ընկած ժամանակաշրջանում՝ մշտական հանձնաժողովը: ՌՍՖՍՀ–ում 1918-ի նոյեմբ. 20-ին գումարվեց «Կ. խ.»-ի ըն– կերության համառուսաստանյան ժողով, ուր ընտրվեց կենտրոնական կոմիտե և հաստատվեց կանոնադրություն: «Կ. խ.»-ի և «Կարմիր կիսալուսնի» ընկերություններ ստեղծվեցին նաև միութենական մյուս հանրապետություններում: 1923-ին հիմնը– վեց սովետական «Կ. խ.»-ի և «Կարմիր կի– սալուսնի» ընկերությունների միությունը: Հայաստանի «Կ. խ.»-ի ընկերությունը հիմնադրվել է 1921-ին: Քաղաքներում ու խոշոր բնակավայրերում կազմակերպել է մասնաճյուղեր, կապ հաստատել արտա– սահմանյան հայկ. գաղութների հետ: Հիմ– նել է տրոպիկական կայաններ (էջմիա– ծին, Սեղրի, Արւիա), ամբուլատորիաներ (Սեքար, Սարդարապատ, Խաթունարխ), վեներական հիվանդներին օգնող բուժ– կետեր (Մեծ Պարնի, Նալբանդ), առաջին օգնության բուժակային և բժշկ. կետեր (Ղարաքիլիսա, Զանգիբասար, Սիսիան, Զեյվա): Կազմակերպել է բժշկ. ջոկատներ Ա ուղարկել շրջանները՝ բծավոր տիֆի, տրախոմայի, վեներական հիվանդու– թյունների դեմ պայքարելու: Բացել է հի– վանդանոցներ (Սևան, Սեքար, Սիսիան), ծննդատներ (Երևան, Լենինական), երկ– րաշարժի (Լենինական, Զանգեզուր) ժա– մանակ օգնել տուժածներին: Հայրենա– կան պատերազմի տարիներին շեֆական աշխատանք է կատարել էվակո–հոսպիտալ– ներում, օգնել ազատագրված մի շարք քաղաքների (Վորոշիլովգրադ, Գոմել են) դրամական միջոցներով, սանիտարական գույքով ու դեղորայքով: Երեանի, Լենի– նականի, Կիրովականի և այլ քաղաքների որոշ հիվանդանոցների կից կազմակեր– պել է բուժքույրական երկամյա դասըն– թացներ:

ԿԱՐՄԻՐ ԾԻԼԵՐ», հայերեն մանկական պատկերազարդ ամսագիր: Վրաստանի ԼԿԵՄ Կենտկոմի և լուսժողկոմատի հրա– տարակություն: Լույս է տեսել 1923– 1941-ին, Թբիլիսիում (1939-ից անվանվել է «Հոկտեմբերյան սերունդ»): Խմբագիրներ՝ Հ. Հակոբյան, Հ. Պողոսյան, Ռ. Աղաբաբ: Նպաստել է հայ սովետական մանկական գրականության ձևավորմանն ու զարգաց– մանը: Տպագրել է Վրաստանում և Հայաս– տանում ստեղծագործող գրողների, ար– վեստագետների, մանկավարժների գոր– ծերը, թարգմանական նմուշներ՝ համաշ– խարհային դասական գրականությունից: Առանձին մատենաշարով լույս է ընծայել մանկական ստեղծագործությունների ժո– ղովածուներ: «Կ. ծ.» հայկ. դպրոցներում գործածվել է որպես ուս, ձեռնարկ: Վ. ՄաղաչյաԱ

ԿԱՐՄԻՐ ԾՈՎ, միջերկրական ծով Հնդկա– կան օվկիանոսում, Աֆրիկայի և Արաբա– կան թերակղզու միջև: Անունն ստացել է ջրում գտնվող ջրիմուռներից, որոնք որոշ ժամանակ ընդունում են կարմրավուն գույն: Հնդկական օվկիանոսի հետ միա– ցած է Բաբ–էլ–Մանդեբի նեղուցով, Միջերկ– րական ծովի հետ՝ Սուեզի ջրանցքով: Տարածությունը 450 հզ. կմ2 է, երկարու– թյունը՝ 1932 կմ, լայնությունը՝ մինչև 305 կւէ, ջրի ծավալը՝ 251 հզ. կմ3, առավե– լագույն խորությունը՝ մինչև 2811 մ: Երկ– րագնդի ամենատաք (32°C) և աղի (38– 42°/օօ) ծովերից է: Մակերևութային հո– սանքներն ունեն սեզոնային բնույթ: Բու– սական աշխարհն աղքատ է, կենդանակա– նը՝ հարուստ և բազմազան (դելֆիններ, ծովային հսկա կրիաներ, ավելի քան 400 տեսակ ձուկ): Զարգացած է ձկնորսությու– նը և կորալի արդյունահանությունը: Եվրո– պայից Ասիա և Ավստրալիա գնացող ծո– վային կարճ ճանապարհն է: Նավահան– գիստներն են Սուեզը (ԵԱՀ), Պորտ Սու– դանը (Սուդան), Ջիդդան (Սաուդյան Արա– բիա), Մասսաուան (Եթովպիա), Հոդեյ– դան (Եմենի Արաբական Հանրապետու– թյուն):

ԿԱՐՄԻՐ ՀՐԱՊԱՐԱԿ, Մոսկվայի գլխա– վոր հրապարակը: Կազմավորվել է XV դ. 90-ական թթ., կոչվել է «Տորգ» կամ «Պո– ժար», իսկ XVII դ. 2-րդ կեսից՝ «Կրասնա– յա» (գեղեցիկ): Մկզբնական շրջանում առևտրական հրապարակ էր, սկսած XVI դ. այստեղ տեղի են ունեցել հանդիսավոր արարողություններ, հրապարակվել հրա– մաններ: Արմ–ից Կ. հ. սահմանափակված է երբեմնի խանդակով անջատված Կրեմլի պարսպով և աշտարակներով (Սպասկայա, Սենատսկայա, Նիկոլսկայա), հվ–ից՝ Վա– սիլի Երանելու տաճարով (1555–60): 1812-ի հրդեհից հետո Կ. հ–ի կոմպոզի– ցիան վերափոխվել է Օ. Ի. Բովեի նախա– գծով (լցվել է խանդակը, վերակառուցվել են առևտրական շարքերը): 1818-ին կանգ– նեցվել է Կ. Մինինի և Դ. Պոժարսկու հու– շարձանը (քանդակագործ՝ Ի. Մարաոս): XIX դ. վերջին կառուցվել են Պատմական թանգարանը (1875–1881, ճարտ. Վ. Շեր– վուդ և ուրիշներ), նոր՝ Վերին առևտրա– կան շարքերը (1889–93, ճարտ. Ա. Պոմե– րանցև, այժմ՝ պետ. հանրախանութ): 1924–1930-ին ճարտարապետ Ա. Շչուսևի նախագծով կառուցվել ԷՎ. Ի, Լենինի դամ– բարանը, որը դարձել է Կ. հ–ի ճարտարա– պետական անսամբլի կոմպոզիցիոն կենտ– րոնը: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Կ. հ. մայրաքաղաքի աշխատավոր– ների ցույցերի, զինվորական շքերթնե– րի, տոնակատարությունների վայր է: Կ. հ–ում, Կրեմլի պարսպի մոտ կոմու– նիստական կուսակցության, սովետական պետության, գիտության և մշակույթի, միջազգային բանվորական շարժման ակա– նավոր գործիչների շիրիմներն են, իսկ պարսպի մեջ՝ աճյունասափորները: Պատկերազարդումը տես 192–193-րդ էշերի միջև՝ ներդիրում, աղյուսակ VI: Գրկ. Hama rjiaBHaa njiomaflb, 2 a -, [M., 1966].

ԿԱՐՄԻՐ ԴՐԻՄ, հայաբնակ գյուղ ՌՍՖՍՀ Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանում, Ռոստովից 15 կմ հեռավորության վրա, Ռոստով–Նովոշախտինսկ ճանապար– հին: Գյուղը հիմնադրել են 1925-ին Թոփ– տիից տեղափոխված 9 ընտանիք: Կ. Ղ–ի գյուղսովետի մեջ մտնում են Լենինական, Լենինավան, Կարմիր Ղրիմ և Փոքր Սալա գյուղերը: Զբաղվում են երկրագործու– թյամբ (ցորենի, բանջարեղենի մշակու– թյուն), անասնապահությամբ և այգեգոր– ծությամբ: Ունի ութամյա դպրոց, կուլտու– րայի տուն, գրադարան, բուժկայան, կա– պի բաժանմունք ևն:

ԿԱՐՄԻՐ ՄՈԾԱԿ», երգիծական շաբա– թաթերթ: Լույս է տեսել 1926–27-ին, Երե– վանում: Խմբագիրներ՝ Ա. Երզնկյան, է. Խոճիկ: Ծաղրել է բյուրոկրատական քաշքշուկը, վեր հանել հնից եկող կենցա– ղային արատներն ու հոռի սովորություն– ները, խարազանել սովետական կարգերի հակառակորդներին: Տպագրել է է. Խոճի– կի, Լեռ Կամսարի, Դ. Դեմիրճյանի և այ– լոց երգիծական ստեղծագործություննե–