Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րը: Աշխատակցել են ծաղրանկարիչներ Մ. Արուտչյանը, Վ. Գայֆեճյանը: «Կ. մ.»-ի H 4-ը նվիրված է Հ. Պարոնյանի մահվան 35-ամյակին: Ե, Հարությունյան

ԿԱՐՄԻՐ ՇԵՂՈՒՄ, էլեկտրամագնիսական ճառագայթման, մասնավորապես լույսի ու ռադիոճառագայթման ալիքի երկարության աճ, որի հետևանքով սպեկտրում գծերը շեղվում են դեպի երկարալիք (տեսանելի ճառագայթման դեպքում՝ կարմիր) մասը։

Գրավիտացիոն կարմիր շեղումը պայմանավորված է ուժեղ ձգողական դաշտից դեպի ավելի թույլ դաշտը ճառագայթման անցումով (օրինակ, աստղից դեպի դիտորդը)։ Կանխագուշակել է Ա. Էյնշտեյնը (1911), որպես ուժեղ ձգողական դաշտում ժամանակի ընթացքի դանդաղելու հետևանք (տես Տիեզերական ձգողություն)։ Գրավիտացիոն Կ. շ. առաջին անգամ դիտվել է Սիրիուս B սպիտակ թզուկ աստղի սպեկտրում։

«Կոսմոլոգիական» կարմիր շեղումը գալակտիկաների սպեկտրներում հայտնագործել է ամերիկացի աստղագետ Վ. Սլայֆերը, 1914-ին։ 1929-ին Է. Հաբլը չափումների հիման վրա ցույց է տվել, որ գալակտիկաների Կ. շ–ները համեմատական են դրանց հեռավորություններին։ Համարելով, որ այդ շեղումները պայմանավորված են Դոպլերի էֆեկտով, գալակտիկաների հեռացման v արագությունների համար նա ստացել է v=Hr առնչությունը, որտեղ r-ը գալակտիկայի հեռավորությունն է, H-ը՝ համեմատականության գործակիցը (Հաբլի հաստատուն)։ Փոքր Կ. շ–ման դեպքում v=c-–, որտեղ Ճ–Կ ալիքի երկարությունն է, AX-ն՝ դրա փոփոխությունը Կ. շ–ման հետևանքով, c-ն՝ լույսի արա– գությունը: Սովորաբար, Կ. շ. բնութա– գրվում է Z– հարաբերությամբ (v= cz): Մեծ արագությունների դեպքում, հարաբերականության հատուկ տեսու– թյան հաշվառմամբ, հեռացման արագու– թյունը որոշվում է v=c£––pm- նաձևով: Առայժմ հայտնի ամենահե– ռավոր քվազարների համար գրանցվել է z= 3,5, որը համապատասխանում է v= 0,9c հեռացման արագության: Հաբլի օրենքը v= Hr տեսքով ճիշտ է համեմատա– բար փոքր Կ. շ–ների, այսինքն՝ փոքր հեռավորությունների համար: Մեծ հեռա– վորությունների դեպքում այն պարունա– կում է տարածության կորությունից կախ– ված լրացուցիչ անդամ: H-ի որոշման խըն– դիրը սերտորեն կապված է գալակտիկա– ների հեռավորությունների որոշման հետ: 1976-ին H-ն ընդունվել է 50–60 վրկ սպս: Կ. շ–ման երևույթը վկայում է, որ Տիեզերքի աստղագիտական դիտումների համար մատչելի մասում բոլոր գալակ– տիկաներն իրարից հեռանում են: Դա նշանակում է, որ դիտվող Տիեզերքը ստա– ցի ոնար վիճակում չի գտնվում: Գրկ. Ha6jiK)flaTejn>Hi>ie ochobm KOCMOjmrHH (c6ophhk ct.), nep. c aimi., M.j 1965; Ilpod- JieMbl COBpeMeHHOli KOCMOrOHHH, DOfl pea, B.tA. AMdapi^MHHa, 2 nepepad. h flon., M., 1972; AM6apqyMflH B,A»f Ohjio- co<i)CKHe ochobm HayKH o BceaeHHOH, E,, 1973. Լ. Միրզոյան

ԿԱՐՄԻՐ ՇՈհԿԱ, ավան Լեռնային Ղարա– բաղի Ինքնավար Մարզի Մարտունու շըր– ջանում, Քյոնդալան գետի ափերին, շըրջ– կենտրոնից 30 կվ հարավ–արևմուտք: 1927-ից մտնում է Ղարաբաղի գինեգոր– ծական միավորման մեջ: Կան խաղողի, թթի նախնական վերամշակման գործա– րան, տեղարդկոմբինատ, կենցաղսպա– սարկման տաղավարներ: Սովետական տնտեսությունն զբաղվում է այգեգործու– թյամբ, գինեգործությամբ և անասնապա– հությամբ: Ունի միջնակարգ դպրոց, կուլ– նդուրայի տուն, 2 գրադարան, կինո, կապի բաժանմունք, մանկապարտեզ, բուժկա– յան: Կ. շ–ի տարածքում է ճոխտ պռավա– ծառի կամ Բարևածառի վանքը (XI դ.):


ԿԱՐՄԻՐ ՊՂԻՆՁ, պղնձի և պղնձի որոշ համաձուլվածքների հնացած անվանումը։ Ունի պղնձին բնորոշ կարմիր գույն։

ԿԱՐՄԻՐ ՋՐԻՄՈՒՌՆԵՐ (Rhodophyta), ջրիմուռների բաժին: Բագմաբջիջ կամ միաբջիջ օրգանիզմներ են: Լինում են մուգ կարմիր, վարդագույն, դեղնավուն, պղնձակապտավուն գույնի, որը պայմա– նավորված է քրոմատոֆորներում պարու– նակվող d քլորոֆիլ (կանաչ), R-ֆիկո– էրիթրին (կարմիր) և R-ֆիկոցիան (կապ– տականաչ) պիգմենտներով: Կ. ջ–ի մար– մինը թելաձև է, թիթեղանման, երբեմն հատվածավորված է ցողունի և տերևա– նման օրգանների: Բազմանում են սեռա– կան և անսեռ ճանապարհով: Զարգացման ընթացքում բնորոշ առանձնահատկություն է շարժական մտրակավոր Փուլերի բա– ցակայությունը և ինքնատիպ սեռական պրոցեսը: Արական սեռական օրգաննե– րում գոյանում են ոչ շարժունակ բջիջներ, որոնք ջրի միջոցով շարժվում են դեպի իգական սեռական օրգանները՝ կարպո– գոնները: Հայտնի է 600 ցեղ, 3750 տեսակ: Ապրում են հիմնականում ծովերում, սա– կավ՝ քաղցրահամ ջրերում, հո՞ղում: Բրա– ծո ձևերը գտնվել են կավճի հասակի նըստ– վածքներում: Առանձին տեսակներից ագար–ագար, ագարոիդ են ստանում, պոր– ֆիրա տեսակն օգտագործվում է որպես սնունդ:

ԿԱՐՄԻՐ ՎԱՆՔ, հայաբնակ գյուղ Արև– մտյան Հայաստանում, նախկին Կարսի մարզի համանուն գավառում: 1913-ի հունվ. 1-ի տվյալներով ուներ 352 (35 ըն– տանիք) բն.: Զբաղվում էին երկրագործու– թյամբ և անասնապահությամբ: Բնակիչ– ները տեղահանվել են 1920-ին՝ հայ– թուրքական պատերազմի ժամանակ, հետագայում բնակություն հաստատել Սո– վետական Հայաստանում:

ԿԱՐՄԻՐ ՎԱՆՔ (Աստապատի Ս. Ստեփանոս, Քարատակի վանք), վանք և հնավայր Նախիջևանի ԻՍՍՀ–ում, Նախիջևանի և Ղարադաղի լեռների կիրճում, Արաքս գետի ձախ ափին, Նախճավան գավառի տարածքում: Անվանումն ստացել է վանքը կարմիր տուֆից կառուցված լինելու պատճառով: Գտնվում է ապառաժոտ բլրի գագաթին: Հիմնադրվել է վաղ միջնադարում, հիշա– տակվում է սկսած X դ.: Ներկայիս հա– Կարմիր վանքի եկեղեցու ներսը մալիրը հնի տեղում կառուցել է Պողոս Մոկացի Վարդապետը՝ XYII դ. սկզբին, վերանորոգվել է 1697-ին ու 1831-ին: Համալիրն ունի ուղղանկյուն, բուրգերով ուժեղացված պարիսպներ, որոնց կից կառուցված են բնակելի ու տնտ. շինու– թյունները (այժմ՝ ավերակ): Եկեղեցին մեկ զույգ մույթով, արլ. բազմանիստ աբ– սիդի երկու կողմերին ուղղանկյուն ավան– դատներով գմբեթավոր հորինվածք է: Արմ–ից կից է գավիթը, որը նույնպես մեկ զույգ մույթով դահլիճ է, պսակված զանգա– կատան գմբեթով (քանդված են գավթի և եկեղեցու գմբեթներն ու ծածկերը): Ան– մշակ բազալտից, կրաշաղախով կառուց– ված եկեղեցու արտաքին ճակատները երեսապատված են աղյուսով, իսկ ներսը սվաղված է և զարդարված XIX դ. որմնա– նկարներով; Կ. վ. հնագետների ուշադրությանն ար– ժանացել է դեռևս XIX դ. վերջին, երբ Կարմիր վանք. 1. կավե թեյնիկատիպ աման, 2. կավե գավաթ, 3. կավե քառականթ կճուճ, Հ. կավե քրեղան