Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

Սնվում է ջրի մեջ թափվող միջատներով, թրթուրներով, գորտերի շերեփուկներով: Սեռահասուն է դառնում 3–4 տարում, ձվադրում է հոկտեմբեր–նոյեմբերին: Հա– յաստանում տարածված է եղել բոլոր գե– տակներում, սակայն ներկայումս որոշ վայրերում անհետացել է անխնա ոչնչաց– ման հետևանքով:

ԿԱՐՄՐԱԻՏ (լատ. rubeola), մանկական սուր վարակիչ հիվանդություն, որն ուղեկցվում է ցանով: Կ–ի հարուցիչը ֆիլ– տըրվող վիրուսն է, որը 1938-ին հայտնա– բերել են ճապոնացի գիտնական Դ, Հի– րոն և Ս. Տասակեն: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է: Վարակը տեղի է ունե– նում օդա–կաթիլային ճանապարհով: Հի– վանդության գաղտնի շրջանը տևում է 3–18 օր, նախանշանային շրջանը՝ մի քանի . ժամից մինչև 1–2 օր: Հիվանդու– թյան բնորոշ նշաններն են՝ դժգույն, վար– դագույն մանր ցանը, երբեմն մաշկից քիչ բարձր, որն սկսվում է դեմքից, մի քանի ժամում տարածվում ամբողջ մարմնի վրա և տևում 1–3 օր: Ջերմությունը բարձրա– նում է մինչև 38°C, ծոծրակային և պարանո– ցային ավշային գեղձերը մեծանում են, շոշափելիս ցավոտ են: Հիվանդությունից հետո առաջանում է կայուն իմունիտետ: Կանանց մոտ հղիության առաջին կեսին Կ–ով հիվանդացումը կարող է պատճառ դառնալ երեխայի բնածին ծանր արատնե– րի (խլություն, համրություն, աչքի ոսպ– նյակի մթագնում, գանգի, սրտի արատ– ներ): Բ ու ժ ու մ ը ախտանշանային է, կի– րառվում են նաև կանխարգելիչ վակցի– նացման մեթոդներ: Ա. Զա քար յան

ԿԱՐՄՐԱԽՏ ՒՈՃԵՐԻ, առավել տարած– ված վարակիչ հիվանդություն, որը բնո– րոշ է սեպտիցեմիայով, էնդոկարդիտով, շճաֆիբրինոգային պոլիարթրիտով և մաշկացանով: ՀարուցիչըtPhusiopatcae suis բակտերիան է: Առավել զգայունակ են 2 ամսականից մինչև 1 տարեկան խոզե– րը: Վարակվում են ստամոքս՜աղիքային ուղիների և մաշկի միջոցով: Հիվանդու– թյունը կարող են տարածել կրծողները և թռչունները: Տարածմանը նպաստող գոր– ծոններն են՝ օդի բարձր ջերմաստիճանն ու խոնավությունը, ոչ լիարժեք կերակրու– մը են: Կ. խ. ընթանում է գերսուր կամ շանթահար (կենդանիները սատկում են մի քանի ժամից հետո), սուր, ենթասուր և քրոնիկական ձևերով: Հիվանդ խոզերի մոտ նկատվում է բարձր ջերմություն, ստա– մոքս–ադիքային ուղիների և սրտի գործու– նեության խանգարում, թուլություն, մաշ– կի վրա առաջանում են սկզբնական շըր– ջանում բաց կարմիր, ապա՝ մուգ կարմիր բծեր: Քրոնիկականի նշաններն են՝ էնդո– կարդիտ, մաշկի նեկրոզ (մեռուկ), պո– լիարթրիտ: Կ. խ. ախտորոշում են էպիզոո– տոլոգիական, կլինիկական տվյալների և լաբորատոր հետազոտության արդյունք– ների հիման վրա: Բ ու ժ ու մ ը. հակա– կարմրախտային շիճուկ, անտիբիոտիկ– ներ: Կանխարգելումը, վակցինացիա, խո– զանոցների պարբերաբար ախտահանում, կրծողների և միջատների դեմ պայքար: Սահմանվում է կարանտին, որը հանվում է հիվանդության վերացումից 15 օր հետո: Սիսը կարելի է օգտագործել միայն լավ եփելուց հետո: Տես նաև Վարակիչ հիվան– դություններ:

ԿԱՐՄՐԱԾԱՌ, տես Կենի:

ԿԱՐՄՐԱԿԱՏԱՐ (Carduelis carduelis), ճնճղուկազգիների կարգի սերինոսների ընտանիքի երգող թռչուն: Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում: ՀՍՍՀ–ում տարածված է կով– կասյան Կ., ձմռանը հանդիպում է նաև սիբիրյան Կ.: Կովկասյան Կ. մեր հանրապետության պայմաններում նըս– տակյաց է: Բնադրում է ծառերի վրա: Դը– նում է սպիտակ, վարդագույն կամ երկնա– գույն երանգով 4–5 ձու: Թխսում է էգը (13–14 օր): Սնվում է խոտաբույսերի սերմերով, հատապտուղներով, մրգերով: Տնային պայմաններում պահում են որպես դեկորատիվ, երգող թռչուն:

ԿԱՐՄՐԱՀՈԴԵՐ, հողերի տիպ, որն առա– ջանում է սաղարթավոր անտառների ծած– կոցի տակ, խոնավ մերձարևադարձային կլիմայի և մասնակիորեն արևադարձային սավանների պայմաններում: Կ. բնութա– գրվում են մեկ ու կես օքսիդների բարձր պարունակությամբ (երկաթի և ալյումինի), սիլիկատների և հիմքերի աղքատությամբ: Տաք և խոնավ կլիման նպաստում է լեռ– նային ապարների և ալյումինի սիլիկատ– ների ինտենսիվ քայքայմանը, կալցիումի և մագնեզիումի հեռացմանը: Երկաթի օք– սիդները Կ–ին տալիս են կարմիր կամ նարնջագույն գունավորում: Թեք լանջե– րում Կ. թույլ են զարգացած, հզորությու– նը ցածր է և սովորաբար ուժեղ լվացված են: Ռեակցիան թթու է կամ թույլ թթու (pH-ը 5,0–5,7): Մեխանիկական կազմը ծանր կավավազային կամ կավային է: Կան մերձարևադարձային անտառնե– րի և արևադարձային սավանների Կ.: Տարածված են Չինաստանի հարավ– արևելյան, կենտրոնական շրջաններում, Վիետնամում, ճապոնիայում, Ավստրա– լիայի արլ–ում, ԱՄՆ–ի հարավ–արևելքում, Բրազիլիայում, Աֆրիկայում, Ֆրանսիա– յի հարավում, Իտալիայում, Իսպանիա– յում և այլուր, ՍՍՀՄ–ում՝ Սև ծովի արևել– յան (Վրաց. ՍՍՀ) և Կասպից ծովի հվ–արմ. ափերին (Ադրբ. ՍՍՀ): Կ–ում մշակում են թեյ, ծխախոտ, խաղող, ցիտրուսներ և այլ կուլտուրաներ:

ԿԱՐՄՐԱՀՈՆԵՐԻ» ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ, Ժող. ապստամբություն Չինաստանում 17–27-ին: Անունն ստացել է ապստամբ– ների՝ հոնքերը կարմիր ներկելու սովո– րությունից: «Կ.» ա–յան պատճառը կայսր Վան Մ անի ռեֆորմների հետևանքով ժող, զանգվածների դրության վատթարացումն էր: Շարժիչ ուժը աղքատ գյուղացիներն էին, վարձու աշխատողները և ստրուկ– ները: Սկսվել է Շանդուն նահանգում: 21-ին ապստամբները ջախջախեցին կառա– վարական, ապա՝ կայսեր ուղարկած զոր– քը: 23–24-ին «կարմրահոները» և այլ ջոկատներ, այդ թվում՝ Լյու Սյուանի (Հան դինաստիայից), արշավեցին կայսրու– թյան մայրաքաղաք Չանան: Կայսր հըռ– չակված Լյա. Սյուանի ջոկատները գրավե– ցին մայրաքաղաքը, Վան Մանը գլխատ– վեց: 25-ին «կարմրահոները» ջախջախե– ցին Լյու Սյուանի զորքերը, մտան մայրա– քաղաք և կայսր հռչակեցին հովիվ Լյու Պեն Ցզիին: Ազնվականները 27-ին ճնշե– ցին ապստամբությունը:

ԿԱՐՄՐԱՆ, մոշա, իրղուն (Tama- rix), կարմրանազգիների ընտանիքի բույ– սերի ցեղ: Ծառեր կամ թփեր են, բարձրու– թյունը՝ 6–10 it, երկար, բարակ, կարմիր ընձյուղներով: Տերևները մանր են, թե– փուկանման. կապտականաչավուն կամ մոխրագույն: Ծաղիկները մանր են, սպի– տակ, վարդագույն կամ մանուշակագույն: Բազմաճյուղ կարմրան Ծաղկափթթությունները կողային պարզ ողկույզներ են կամ գագաթնային խոշոր հուրաններ: Աճում է արագ, լուսասեր է, երաշտակայուն, պահանջկոտ չէ հողի նկատմամբ, որոշ տեսակներ աղադիմաց– կուն են: Բազմանում է սերմերով, կտրոն– ներով, արմատային մացառներով: Հայտ– նի 54 տեսակը աճում է Հարավային Եվրո– պայի, Աֆրիկայի, Ասիայի անապատնե– րում, կիսաանապատներում ու տափաս– տաններում: ՍՍՀՄ–ում տարածված է 24, ՀՍՍՀ–ում՝ 6 տեսակ, հիմնականում կենտ– րոնացված է Արարատյան դաշտում; Հա– յաստանում ամենատարածված տեսակը բազմաճյուղ Կ. է (T. ramosissima), որը հանդիպում է նաև Մեղրիում, Իջևա– նում: Մեղրատու է, ունի նաև դեկորատիվ նշանակություն:tH. Գրիգորյան

ԿԱՐՄՐԱՇԵՆ, գյուղ Հայկական ՄԱՀ Ազի գբ եկովի շրջանում, շրջկենտրոնից Կարմրաշեն