Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վանքի սպասավորները շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերե– ցին գունազարդ կավամաններ: 1895-ին զինվորական, սիրող հնագետ Ն. Վ. Ֆեո– դորովը, դամբարանադաշտում պեղում– ներ կատարելու իրավունք ստանալով, առանց որոշակի հետազոտման ու գրանց– ման, բացեց մի քանի դամբարան, հայտ– նաբերեց բազմագույն անգոբապատ, դեղ– նավուն ֆոնի վրա գորշ և սև երկրաչա– փական նախշերով, սե և կարմիր՝ փայլեց– ված մակերեսով միագույն խեցեղեն, որը հանձնեց հնագիտական հանձնաժողովին: Գտնվել են նաև բրոնզե առարկաներ, որոնց մեջ հատկապես ուշագրավ է առա– ջավորասիական տիպի դաշույնը: Ն. Ֆեո– դորովի հավաքածուն ստացավ «Կ. վ. I» պայմանական անվանումը: 1905-ին Կ. վ–ում հետազոտական պեղումներ կա– տարեց Ե. Լալայանը: Կանոնավոր պե– ղումներն սկսվեցին 1926-ին: Ակադ. Ի. Մեշչանինովը քարարկղյա դամբարան– ներից պղնձե և բրոնզե առարկաների հետ մեկտեղ գտավ սե փայլեցված և գունա– զարդ կավամաններ, նոր տիպի գավաթ– ներ, կանթավոր, գունազարդ կճուճներ, թեյնիկատիպ ամաններ: Ի տարբերու– թյուն նախորդ խմբի՝ այս խեցեղենին տրվեց «Կ. վ. I– bis» անվանումը: Ա. Միլ– լերի պեղումներն ի հայտ բերեցին Կ. վ–ի խեցեղենի III տիպը (մեծ ու անկանոն նախշերով, անհավասարաչափ ներկված), ինչպես նաև երկաթե առարկաներ: Նյու– թերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հնավայրն ընդգրկում է շուրջ մեկ հա– զարամյակի (մ. թ. ա. II հազարամյակի կես –մ. թ. ա. I հազարամյակի կես) մշակույթ: Տես նաև Ասաաւցաւո: 9/ii^. Լալայան Ե., Նախճավան կամ Նախիջևանի ոստիկանական շրջան, Թ., [1902]: P այ բ ուրդյան Ն., Հայաստանի գունազարդ կերամիկայի պրոբլեմը, «Տեղե– կագիր ՀխՍՀ պատմության և գրականության ինստ–ի», 1937, գիրք 2: Սամվելյաե Ի*.. Հին Հայաստանի կուլտուրան, հ. 1–2, Ե., 1931–41: Հասրաթյան Մ. Մ., Աս տա– պատի վանքի ճարտարապետական համա– լիրը, <ՊԲՀ>, 1975, No 1: Ա. Փիւիւցոսյան, Մ. Հասրաթյան

ԿԱՐՄԻՐ ՏԵՌՈՐ, քաղաքացիական պա– տերազմի տարիներին սովետական պե– տության ներքին ու արտաքին թշնամի– ների դեմ ձեռնարկված արտակարգ մի– ջոցառումների համակարգ, կիրառվել է սաբոտաժը, դիվերսիան, խռովություննե– րը, կուսակցական–պետական գործիչնե– րի դեմ տեռորիստական գործունեությունը, երկրում կապիտալիզմի վերականգնման փորձերը վերացնելու համար: Կ. տ. հըռ– չակվել է 1918-ի սեպտեմբերին* ՌՍՖՍՀ ժողկոմխորհի որոշմամբ, որով սպիտակ– գվարդիական կազմակերպությունների մասնակիցների նկատմամբ նախատես– վում էին խստագույն պատժամիջոցներ: Կ. տ. հարկադրական միջոցառում էր և անհրաժեշտությունը կորցնելուց հետո վերացվեց:

ԿԱՐՄԻՐ ՔԱՄԻ, ռ ո Ժ ա (լեհ. roza, բա– ռացի՝ վարդ), վարակիչ հիվանդություն. առաջանում է հեմոլիտիկ ստրեպտոկոկե– րով ախտահարվելիս և բնորոշվում է մաշ– կի, մաշկային ավշային անոթների, լոր– ձաթաղանթների սուր բորբոքային երե– վույթներով: Նպաստող գործոններն են օրգանիզմի անհատական նախատրամա– դըրվածությունը, ալերգիան (հեմոլիտիկ ստրեպտոկոկի հանդեպ): Կ. ք. լինում է առաջնային (վարակումը տեղի է ունենում վնասվածքների, քերծվածքների և քորվածքների դեպքում) և երկրոր– դային՝ զարգանում է որպես տեղական թարախային պրոցեսների (օրինակ, ֆու– րունկուլ, ինֆեկցված վերք) բարդություն: Կ. ք. ընթանում է հետևյալ ձևերով, է ր ի– թ և մ ա ա ո զ, որի դեպքում նկատվում է հյուսվածքների տեղային ավշային այ– տուց, մազանոթային ցանցի լայնացում, որով պայմանավորված է մաշկի ուռածու– թյունը և կարմրությունը: P շ տ ա յ ի ն ձ և, այտուցային հեղուկի մեծ քանակու– թյան կուտակման դեպքում մաշկի մակե– րեսային շերտը շերտազատվում է՝ առա– ջացնելով բշտեր: Ֆլեգմոնոզ, ըն– թանում է մաշկի ախտահարված հատված– ների թարախակալումով, գանգրե– նոզ, բնորոշվում է հյուսվածքների մե– ռուկացումով (առավելապես թույլ հիվանդ– ների մոտ): Ընդհանուր ախտանշանները, ջերմու– թյան հանկարծակի բարձրացում՝ 40– 41°C, դող, թուլություն, գլխացավ, փսխում– ներ: Օրգանիզմի ուժեղ արտահայտված թունավորման դեպքում՝ գիտակցության կորուստ: Ախտահարումն առավելապես տեղակայվում է դեմքի կամ ստորին վեր– ջույթների վրա և առաջացնում այրող ցա– վեր: Մոտակա ավշահանգույցները մեծա– նում են, դառնում ցավոտ: Հիվանդությու– նը տևում է 1–2 շաբաթ, հաճախ կրկնվում է (ռեցիդիվ): Բարդությունները, ախտա– հարման պրոցեսի տարածումը հարևան հյուսվածքների վրա, արյան միջոցով հարուցիչների տարածումն այլ օրգաննե– րի և հյուսվածքների մեջ և արյան վարա– կում (սեպսիս): Բ ու ժ ու մ ը տարվում է հիվանդանոցնե– րում. տեղական ֆիզիոթերապևտիկ պրո– ցեդուրաների կիրառում, անտիբիոտիկներ և սուլֆանիլամիդներ, անկողնային ռե– ժիմ, ախտահարված վերջույթի հանգիստ: Կանխարգելումը, քերծվածքների, միկրո– տրավմաների ժամանակին և լիարժեք մշակոէմ:

ԿԱՐՄԻՐԱՎԱՆ, գյուղ Լեռնային Ղարա– բաղի Ինքնավար Սարզի Մարտակերտի շրջանում, շրջկենտրոնից 9 կմ հյուսիս– արևելք: Միավորված է Մարտակերտի սո– վետական տնտեսության հետ: Զբաղվում են անասնապահությամբ, խաղողագոր– ծությամբ, բանջարաբուծությամբ և հա– ցահատիկի մշակությամբ: Ունի միջնա– կարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, բուժկայան, մանկապար– տեզ, կինո:

ԿԱՐՄԻՐԳՅՈՒԴ (մինչև 1940-ը՝ Ղ ու լ ա– լ ի), գյուղ Հայկական ՍՍՀ Կամոյի շրջա– նում, շրջկենտրոնից 3 կմ հարավ–արևելք; Կարտոֆիլացան–անասնապահական սո– վետական տնտեսությունն զբաղվում է նաե հացահատիկի և կերային կուլտուրա– ների մշակությամբ, բանջարաբուծու– թյամբ: Ունի միջնակարգ, երեկոյան միջնակարգ և ութամյա դպրոցներ, ակումբ, 2 գրադարան, 2 մանկապարտեզ, կապի բաժանմունք, ավտոմատ հեռախո– Կաբմիրգյուդ սակայան, կինո, բուժկայան: 1959-ից գործում է «Հայգորգ» միավորման մասնա– ճյուղը: Կոլտնտեսականներ Հ. Ջրաղաց– պանյանը, Ս. Վարդանյանը, խ. Վար– դանյանը, Դ. Սարգսյանը, Ս. Ենգոյանը, Ս. Ումրշատյանը և Խ. Դավթյանը արժա– նացել են սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման: Գյուղում և շրջակայքում պահպանվել են գյուղատեղի, եկեղեցի (խոնարհված վանք), մատուռ (Թուխ Մա– նուկ), կիկլոպյան ամրոցի ավերակներ, խաչքարեր, գերեզմանոցներ, դամբարան– ներ: Առաջին անգամ հիշատակվում է 1654-ին: Ներկայիս բնակիչների նախնի– ները եկել են Բայազետից, 1831-ին:

ԿԱՐՄԻՐԳՅՈՒԴ (ն. Դռնավագ, Տրնավազ), գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքավար Մարզի Ստեփանակերսփ շրջանում, Բո– վուրխան լեռան լանջին, շրջկենտրոնից 23 կմ հարավ–արևելք: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնաբուծությամբ և դաշ– տավարությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան: Կ–ի շրջակայքում է Ս. Աստվածածին եկեղե– ցին (1290), որի բակում գտնվում է 3 խաչ– քար:

ԿԱՐՄԻՐԻ ԼԵՌՆԱՆՑՔ, գտնվում է Արեգու– նի լեռնաշղթայի կենտրոնական մասում՝ 2176 մ բարձրության վրա: Սևանա լճի ավազանը կապում է Գետիկի հովտի հետ: Կ. լ–ով անցնում է Շորժա – Կրասնոսելսկ ավտոխճուղին:

ԿԱՐՄՐԱԹԵՎԻԿՆԵՐ (Phoenicopteri), խո– շոր թռչունների կարգ: Փետուրներն սպի– տակ են՝ վարդագույն կամ կարմիր երան– գով: Գլուխը փոքր է, կտուցը մեծ, ծնկաձև ցած ծռված: Ոտքերն ու պարանոցը երկար են: Առջեի մատները միացած են լողաթա– ղանթով, ետին մատը փոքր է կամ բացա– կայում է: Հայտնի է 1 ընտանիք, 3 սեռ, 4 տեսակ: Տարածված են առավելապես արևադարձային և մերձարևադարձային երկրներում, մեկ տեսակը՝ սովորա– կան Կ., նաև ՍՍՀՄ–ում: Արուի քաշը մինչև 4 կգ է: Լավ լողում ու թռչում են: Բնադրում են գաղութներով, գետնին: Բները կառուցում են ծանծաղուտներում: Դնում են 1–2 ձու, թխսում են էգը և արուն: Սնվում են անողնաշարավոր կենդանի– ներով, ջրային բույսերով: Սովորական Կ. երբեմն հանդիպում են նաև Հայաս– տանում: գ. Մանուչարյան

ԿԱՐՄՐԱԽԱՅՏ (Salmo fario), սաղմոն– ների ընտանիքի փոքր ձուկ: Սաշկը շա– գանակագույն է, սե, կարմիր և դեղնա– վուն պտերով: Մարմնի երկարությունը 25–35 սմ է, քաշը՝ 200–500 գ: Ապրում է լեռնային վճիտ, սառը գետակներում: