երկրաֆիզիկական մեթոդներ, հորատանց– քի երկրաֆիզիկա և այլ տերմիններ: Հո– րատանցքերի երկրաֆիզիկական հետա– զոտություններն իրականացվում են էլեկ– տրական, մագնիսական, ռադիոակտիվ (միջուկային), ջերմային, ակուստիկ (ուլտ– րաձայնային) և այլ եղանակներով: Դը– րանց կատարման ժամանակ հորատանցքի փողի երկայնությամբ մալուխի վրա ամ– րացված երկրաֆիզիկական տվիչները իջեցվում են հորատանցք և չափվում որոշ մեծություններ, որոնք կախված են հորա– տանցքով հատվող ապարների միկ կամ մի խումբ ֆիզիկական հատկություններից: Տվիչի ազդանշանը հաղորդվում է Երկրի մակերևույթ և գրանցվում ապարատների միջոցով՝ անալոգային կամ թվային ձևով: Հետազոտման էլեկտրական եղա– նակի դեպքում ուսումնասիրվում են ապարների տեսակարար էլեկտրական դի– մադրությունը, դիֆուզիոն–ադսորբման և արհեստականորեն հարուցված էլեկտրա– քիմ. ակտիվությունը: Մագնիսական եղանակով չափվում է ապարների մագնի– սական ընկալունակությունը: Ռադիո– ակտիվ (միջուկային) եղանակը հիմնը– ված է հորատանցքերում ապարների բնա– կան կամ արհեստականորեն առաջացրած ռադիոակտիվ ճառագայթումը չափելու վրա: Վերջին դեպքում կիրառվում են նեյտրոնային, գամմա–գամմա, հարու– ցած ակտիվության և այլ եղանակներ: Ջերմային եղանակի դեպքում ուսում– նասիրվում է հորատանցքերի ջերմաստի– ճանը: Ա կ ու ս տ ի կ (ուլտրաձայնային) եղանակի հիմքում ընկած է ապարներում առաձգական ալիքների արագության և մարման ուսումնասիրությունը: Գազային և լյումինեսցենտաբիտումնաբանական Կ–ները վերաբերում են հետազոտություն– ների երկրաքիմ. եղանակներին: Հորա– տանցքերի երկրաֆիզիկական հետազո– տությունների խնդիրներն են՝ հորատանց– քերի կտրվածքների համադրումը, հո– րատանցքով հատված ապարների լիթո– լոգիայի և տեղադրման խորության որո– շումը, օգտակար հանածոների (նավթ, գազ, ջուր, հանքանյութ) սահմանազատու– մը և պաշարների գնահատումը, նավթի և գազի հանքավայրերի շահագործման վե– րահսկումը: Կ. խոր հորատանցքերի կտըր– վածքների երկրաբանական փաստագըր– ման հիմնական եղանակն է:
ԿԱՐՈՏԻՆ (< լատ. carota – գազար), C40H56, կարոաինոիդների խմբի դեղնա– նարնջագույն պիգմենտ, վիտամին A-ի նախավիտամինն է: Սինթեզվում է բուսա– կան օրգանիզմներում: Կ–ով հարուստ են գազարի արմատները (այստեղից «Կ.» ան– վանումը, որոշ սորտեր պարունակում են մինչև 31 մգ %), մասրենու (2– 1&մգ%), հաղարջենու, արոսի, չիչխանի պտուղնե– րը: Մեծ քանակությամբ Կ. պարունա– կում են նաև կարագը, ձկան յուղը, ձվի դեղնուցը: Բույսերում հիմնականում հանդիպում է |3-կարոտինը: Կ. բարձրաց– նում է կենդանիների պտղաբերությունը, մատղաշի աճումն ու զարգացումը: Բույ– սերում Կ–ի դերը լրիվ պարզված չէ: Կ ԱՐՈՏԻՆ ՈԻԴՆԵՐ, դեղին, նարնջագույն կամ կարմիր պիգմենւռներ. սինթեզվում են բակտերիաների, սնկերի ու բարձրա– կարգ բույսերի կողմից: Կ–ից են բույսե– րում պարունակվող կարոաինը և քսան՜ էոոֆիչներըՀ լիկոպինը (C4oHse)–• լոլիկի, մասուրի, մորմի պտուղներում, զեաքսան– տինը (C40H56O2)– եգիպտացորենի սեր– մերում, ֆուկոքսանտինը (C^HseOe)– գորշ ջրիմուռներում ևն: Կ. լուծվում են ճարպերում ու ճարպանման նյութերում: Կ–ի հարաբերական պարունակությունը փոփոխվում է բույսերի զարգացման պրո– ցեսում և արտաքին միջավայրի ազդեցու– թյամբ: Բջիջներում Կ–ի քանակությունն ամենաբարձրն է պլաստիդներում: Կ. նպաստում են բույսերի բեղմնավորմանը, մասնակցում ֆոտոսինթեզի պրոցեսին: Կ–ի գույնը պայմանավորված է նրանց մո– լեկուլում կրկնակի կապերի քանակով ու դիրքով:
ԿԱՐՊԱՉՉՈ (Carpaccio) Վիտտորե (մոտ 1455 կամ 1465 – մոտ 1526), իտալացի նկարիչ: Վաղ Վերածննդի վենետիկյան դպրոցի ներկայացուցիչ: Սովորել է Ջեն– ւոիլե Բելլինիի մոտ: Ս. Ուրսուլայի (1490– 1495, Ակադեմիայի պատկերասրահ, Վե– նետիկ), Ս. Գևորգի և Հիերոնիմոսի (1502–07, Սկուոլա դի Սան–Ջորջո դելյի Սկյավոնի, Վենետիկ) կյանքի թեմաներով կատարված նկարաշարերում Կ. առասպե– լական, սրբացված իրադարձությունները մեկնաբանել է որպես ժամանակակից իրական կյանքի պատկերներ՝ ներմուծե– լով քաղաքային բնապատկեր և ինտե– րիեր: Կ. հող է նախապատրաստել XVI դ. վենետիկյան վարպետների գեղանկար– չական հայտնադործումների համար:
ԿԱՐՊԱՏՆԵՐ, լեռնային համակարգ Մի– ջին Եվրոպայի արևելքում՝ Հունգարիա– յում, Չեխոսլովակիայում, Լեհաստանում, ՍՍՀՄ–ում և Ռումինիայում: Երկարությու– նը 1500 կմ է: Աղեղնաձև է, ուռուցիկ մա– սով դեպի հս.: Տարածվում է արմ–ից՝ Դևինյան դարպասներից (Բրատիսլավա– յի մոտ) մինչև Դանուբի Երկաթե դարպաս– ները: Լայնությունը հս–արմ–ում մոտ 250 կմ է, կենտրոնում (ամենանեղ մա– սում)՝ մոտ 120 կմ, հվ–արլ–ում՝ մինչև 430 կմ, միջին բարձրությունը՝ 1000 մ, առավելագույնը՝ 2665 մ (Գեռլախովսկի– Շտիտ): Բաժանվում է Արևմտյան, Արևել– յան (որի մասն են կազմում Ուկրաինական Կարպատները) և Հարավային Կարպատ– ների: Նրա կազմի մեջ են մտնում նաև Արևմտա–Ռումինական լեռներն ու Տրան– սիլվանյան սարավանդը (600–800 մ բարձրությամբ): Կ–ի աղեղի արտաքին կողմից 40–60 կմ երկարությամբ ձգվում են նեոգենի փխրուն նստվածքներից կազ– մըված նախալեռները: Արևմտյան Կ–ի նախալեռները կտրտված են Մորավա, Օդրա և Վիսլա գետերի ու նրանց վտակ– ների հովիտներով, Օսվենցիմի և Սանդո– մեժյան գոգավորություններով: Արևելյան Կ–ի նախալեռների ռելիեֆը բլրաթմբային է, հվ–ում և հվ–արլ–ում՝ ցածրադիր լեռ– նային: Կան կարստային տեղամասեր և ակտիվ գործող ցեխաբուխներ: Կ–ի ար– տաքին մասը՝ Մորավա գետից մինչև Դիմբովիցա գետը, հիմնականում կազմ– ված է ֆլիշից և ունի կլորացած գագաթներ ու թեք լանջեր: Ռելիեֆի ավելի խիստ ձևերը հաճախ համապատասխանում են զանգվածային ավազաքարերի ելքերին (Գորգաներ, Բեշչադներ): Կ–ի կենտրոնա– կան զոնան բյուրեղային ապարներից կազմված բեկորների ընդհատվող շղթա է, որտեղ առավել բարձր զանգվածներից են Տատրաները, Ռոդնան, Պարինգը, Ֆե– գերաշը, Ռեաեգատը (2000 t/–ից ավելի բարձրությամբ), որոնց կատարներին պահպանվել են հին սառցադաշտերի հետ– քերը: Կ. ունեն տեկտոնական ծագում: Տրանսիլվանյան սարավանդը կազմված է նեոգենի փխրուն ապարներից, տեղ– տեղ ծածկված սոսով: Ռելիեֆին բնորոշ են գետահովիտներն ու բլուրները: Կ. դյու– րանցանելի են: Հիմնական լեռնանցքներն ունեն 500–1000 մ բարձրություն (Դուկելի, Ցաբլոնիցկու, Պրեդյալ ևն): Կ. մտնում են Ալպյան ծալքավորության մարզի արլ. ճյուղի կազմում: Հարուստ են նավթի,գազի, լեռնային մոմի, կերակրի և կալիումական աղերի, սնդիկի, գունավոր և հազվագյուտ մետաղների, մանգանի, քարածխի հան– քերով, հանքային աղբյուրներով: Կլիման բարեխառն է, անցումնային ծովայինից ցամաքայինի: Հունվարի միջին ջերմաս– տիճանը –5°Շ–ից –2°C է (ամենաբարձր լեռնագագաթներում՝ մինչև – 9°Շ–ից – 10°C), հուլիսին՝ 17–20°C (լեռներում՝ մինչև 4–5°C), տարեկան տեղումները՝ 900–2000 մմ: Կ–ում չկան ժամանակակից սառցադաշտեր և հավերժական ձյուն: Կ–ից սկիզբ են առնում Վիսլա, Դնեստր, Տիսա, Պրոսո, Սիրետ և այլ գետեր: Կան կարային լճեր: Կ–ի զգալի մասը ծածկված է անտառներով, գագաթնային մասը՝ են– թալպյան թփուտներով ու մարգագետին– ներով: Ի. Կ. Կարպենկո– Կարի
ԿԱՐՊԵՆԿՈ–ԿԱՐԻ (իսկական ազգանու– նը՝ Տոբիլևիչ) Իվան Կարպովիչ [1845, գ. Արսենևկա (այժմ՝ Կիրովոգրադի մար– զում)–1907, Բեռլին], ուկրաինացի դրա– մատուրգ, դերասան: 1884–87-ին եղել է քաղ. աքսորական: 1890-ին, Կիևում, Պ. Սակսագանսկու հետ կազմակերպել է «Ռուս–ուկրաինացի դերասանների ընկե– րություն» թատերախումբը: խաղացել է Տ. Շևչենկոյի, Մ. Ստարիցկու, Ի. Կոտ– լյարևսկու, ինչպես նաև իր պիեսների բե– մադրություններում: Գրել է «Տնանկը» (1883, հրտ. 1895), «Անտաղանդը» (1886) և այլ դրամաներ, «Սավվա Չալի» (1899) ողբերգությունը, «Մարտին Բորուլյա» (1886, հրտ. 1891), «Տերը» (1900, հրտ. 1902), «Ունայնություն» (1903, հրտ. 1905) կատակերգությունները:
ԿԱՐՊԻՆՍԿԻ Ալեքսանդր Պետրովիչ (1847–1936), ռուս սովետական երկրա– բան, հասարակական գործիչ: 1866-ին ավարտել է Պետերբուրգի լեռնային ինստ–ը: 1877–96-ին՝ նույն ինստ–ում պրոֆեսոր: Ակտիվորեն մասնակցել է երկրաբանական կոմիտեի կազմակերպ–