առանձին ֆեոդալների զենքն էր աշխատա– վորների, հատկապես Թ. Մյունցերի գըլ– խավորած գյուղացիական շարժման մաս– նակիցների դեմ: Մահապատիժը (քառա– տում, ողջակիզում, գլխատում, ջրում խեղ– դելը, անվահարում) և հաշմող մարմնա– կան պատիժները (կուրացում, լեզվա– հատում, ձեռնահատում) նրա հիմնական պատժամիջոցներն էին: Դատավարու– թյունն ընթանում և ապացույցները ձեռք էին բերվում ինկվիզիցիոն մեթոդներով: Ուժի մեջ էր մինչե XVIII դ. վերջը:
ԿԱՐՈԼԻՆԳՑԱՆ ԱՐՎԵՍՏ, ԿարԼՈԱ Մեծի կայսրության և Կարուինգների թագավո– րական դինաստիայի թագավոր ութ յուն– ների (VIII – X դդ.) արվեստը: Ծաղկման է հասել «Կարոլինգյան վերա– ծն ն դ ի» շրջանում VIII–IX դդ., հիմնա– կանում Ֆրանսիայում և Գերմանիայում: «Կարոլինգյան վերածնունդն» ընթացել է անտիկ կրթության «վերածննդի» նշանա– բանով. կազմակերպվել են նոր դպրոց– ներ (Տուրում, Կորբիում, Ֆուլդայում, Ռեյմսում և այլուր), արքունիք են հրավիր– վել մի շարք ուսյալ գործիչներ, լուրջ ուշադրություն է դարձվել անտիկ գրակա– նությանն ու ընդհանրապես աշխարհիկ գիտելիքներին, պատմագրության, կեր– պարվեստի և ճարտարապետության զար– գացմանը, ձեռագրերի ընդօրինակմանը: Կ. ա–ում ձևավորվել են եվրոպական միջ– նադարյան ֆեոդալական արվեստի հի– մունքները: Այդ դարաշրջանի ինտենսիվ շինարարության մասին վկայում են գրա– կան աղբյուրները (վանքերի, պալատ– ների ընդարձակ համալիրներ, «բուրգ»- ամրություններ, բազիլիկ եկեղեցիներ): Պահպանված սակավաթիվ կառույցներից են՝ Ախենի բազմանկյուն կենտրոնա– կազմ կապելլան (մինչե 798–805), Ֆուլ– դայի Սանկտ–Միխայել կապելլա–ռոտոն– դան (մոտ 820–822), Կորվեի եռանավ եկեղեցին (822–885), Լորշի վերդարպաս– յա կառույցը (մուռ 774): Տաճարների և պալատները գեղազարդվել են խճանկար– ներով (ժեյւմինյի–դե–Պրե եկեղեցի, 806-ից հետո) և որմնանկարներով (Մյունստերի եկեղեցու որմնանկարները, մոտ 800): Զարգացել է մանրանկարչությունը (ավե– տարանիչների պատկերներ, աստվածա– շնչյան տեսարաններ, կարոլինգյան դի– նաստիայի միապետներ): Որոշ մանրա– նկարներ առանձնանում են անտիկ ոճա– վորման և միջնադարյան սիմվոլիկայի ու զարդանկարների համադրմամբ, մյուս– ները («Ադայի Ավետարան», IX դ. սկիզբ, Քաղաքային գրադարան, Թրիթ, «էբբոյի Ավետարան», մոտ 816–835, Քաղաքային գրադարան, էպերնե)՝ ազատ, դինամիկ կոմպոզիցիայով: Փղոսկրից պատրաստ– վել են գրքերի կազմեր, զարդատոսիեր են: Տարածված են եղել ձուլումը, դրվա– գումը, փորագրությունը, արծնակիտումը, քարի քանդակազարդումը: ԿԱՐՈ ԼԻՆ ԳՆԵՐ (ուշ լատ. Carolingi, ֆրանս. Carolingiens, գերմ. Karolinger), թագավորական և կայսերական դինաս– տիա Ֆրանկական պետությունում: Ան– վանումը՝ Կարչոս Մեծի անունից: Կ–ի դի– նաստիան հաջորդել է Մերովինգներին (751-ից) և թագավորել մինչե X դ.: Կ. հզորության գագաթնակետին հասան Լորշի (Գերմանիա) մենաստանի դարպասը վերդարպասյա մատուռով (մոտ 774) «Մարկոս ավետա* րանիչ», մանրա–* նկար «էբբոյի Ա– վետարան»-ից (մոտ 816–835, Քաղաքային գրա– դարան, էպերնե, Ֆրանսիա) Ախենի կապելլայի (մինչն 798–805) ներսը Կարլոս Մեծի օրոք, որն իրեն ենթարկեց գրեթե ամբողջ Արևմտյան Եվրոպան: Նրան հաջորդեց որդին՝ Լյուդովիկոս Բա– րեպաշտը (թագավորել է 814–840-ին): 843-ի Վերդենի պայմանագրով կայսրու– թյունը բաժանվեց Լյուդովիկոս Բարե– պաշտի որդիների՝ Լոթարի, Լյուդովիկոս Գերմանացու և Կարլոս ճաղատի միջև: Կարլոս III Հաստամարմինը (կայսր 881– 887-ին) կարճ ժամանակով վերամիավորեց կայսրությունը: Նրանից հետո Կ. թագավո– րեցին Իտալիայում մինչև 905-ը, Արևելա– ֆրանկական թագավորությունում (Ֆրան– սիայում)՝ մինչև 987-ը:
ԿԱՐՈԼԻՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (անգլ. Caro– line Islands), արշիպելագ Խաղաղ օվկիա– նոսի արևմուտքում: ՄԱԿ–ի խնամարկ– յալ տերիտորիա է (կառավարում է ԱՄՆ–ը՝ 1947-ից): Կազմված է 936 հրաբխային կղզիներից և ատոլներից: Տարածությունը մոտ 1320 կմ2 է, առավելագույն բարձրու– թյունը՝ մինչև 790 U: 69,7 հզ. բն. (1970):
ԿԱՐՈՄՈՆ, Գ ա ր ա մ ա ն, հայաբնակ գյուղ Թուրքիայում, Մամսուն նահանգի Ունիե գավառակում: 1915-ին ուներ 71 տուն բնակիչ: Զբաղվում էին երկրագոր– ծությամբ և անասնապահությամբ: Կար եկեղեցի (Ս. Լուսավորիչ, հիմնադրված 1807-ին), յոթամյա վարժարան (100–120 աշակերտներով): Բնակիչները տեղահան– վել են Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է, փրկվածները բնակություն են հաստատել ՍՍՀՄ–ում, ինչպես և այլ երկրներում:
ԿԱՐՈՍ Ի»ԱՁ», հայկական հնօրյա վի– պերգ: Բաղկացած է շուրջ 200 տողից, որոնցից յուրաքանչյուրը, աննշան բացա– ռությամբ, վերջանում է «ին» հանգով: Կազմված է 2 մասից: Ա մասում հաղորդ– վում է, թե ինչպես հոտաղները դաշտում կարոս անունով բույսից մի խաչ են պատ– րաստում, որն իր հրաշագործությամբ «ցերեկը հով է անում աշխարհին, գիշերը կամար լույս կապում տաճարին»: Բ մա– սում Քուրդ Պարոնը (կամ պարսից խանը) փորձում է հափշտակ ել «Կ. խ.» և պատըժ– վում է վերջինիս զորությամբ: Ազատ ոտա– նավորի ձևով հորինված այս վիպերգին քնարական հնչեղություն է հաղորդում «ծառա կլնիմ Կարոս խաչին» տողը, որը կրկնվում է բոլոր հատվածների վերջում: «Կ. խ.»-ի մեջ արձագանք է գտել այլազ– գի տիրողների կողմից հայկ. սրբություն– ների և սրբավայրերի կողոպտման ու ավերման փաստերից մեկը: Եղանակը գրի են առել Կոմիտասը և Ս. Մելիքյանը: Գբկ. Հազար ու մի խաղ, կազմ, և խմբ. Կոմիտաս վարդապետ և Մ. Աբեղյան, Բ հիս– նյակ, Վաղ–պատ, 1905, էշ 87–97: Աբեղ– յան Մ., Երկեր, հ. 1, Ե., 1966, էշ 502-06: Ա. Ղանաչանյան
ԿԱՐՈՏԱԺ (ֆրանս. carottage, < carot- te – հորատակեռն, բառացի՝ գազար), հորատանցքերի երկրաֆիզիկական հե– տազոտություններ, որոնք տարվում են երկրաբանական կտրվածքներ ուսում– նասիրելու և օգտակար հանածոներ հայտ– նաբերելու նպատակով: «Կ.» տերմինը լիովին չի համապատասխանում նկարա– գրվող հասկացությանը: Գիտա–տեխ. գրա– կանության մեջ Կ–ի Փոխարեն օգտագործ– վում են հորատանցքերի հետազոտման