Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

6 օ ji e b B. M., EopoflHHa H. B., npo- MbnnjieHHbie cHHTeTHnecKne KayqyKH, M., 1977. Գ. Շահնազարյան.

ԿԱՈՒՍՏԻԿ ՍՈԴԱ, աես Նատրիումի հիդ– րօքսիդ: ԿԱՈհՍՏՈԲԻՈԼԻԹՆԵԸ (<հան. xauՕէձգ– այրվող, pCog – կյանք, XCOog – քար), օրգանական ծագման այրվող հանածո– ներ: Կ. երկրաբանա–երկրաքիմ. գործոն– ների ազդեցությամբ բուսական ն. կենդա– նական օրգանիզմների վերափոխման ար– գասիքներ են: Ըստ առաջացման պայ– մանների Կ. ստորաբաժանվում են երկու խմբի. 1. ածխային շարքի Կ., դրանք ընդ– գրկում են նստվածքառաշացմանը սին– գենետիկ ապարներ (տորֆեր, ածուխներ, այրվող թերթաքարեր) և միներալներ (օրինակ, սաթ), 2. նավթային շարքի Կ., որոնք օժտված են միգրացիոն բնույթով (նավթեր, ասֆալտներ, օզոքերիտներ են):

ԿԱՈՒՏԿԻ (Kautsky) Կարլ (16.10.1854, Պրագա –17.10.1938, Ամստերդամ), գեր– մանական սոցիալ–դեմոկրատիայի և II Ինտերնացիոնալի առաշնորդ ու տեսա– բան, ցենարիզմի գաղափարախոս, սկըզ– բում մարքսիստ, հետագայում՝ ռենեգատ: 1880–90-ական թթ. մի շարք աշխատու– թյուններում և հոդվածներում պրոպա– գանդել է մարքսիստական գաղափարներ, սակայն թույլ է տվել օպորտունիստական սխալներ: ՌՍԴԲՊ II համագումարից (1903) հետո պաշտպանում էր մենշևիկնե– րին: Առաշին համաշխարհային պատերազ– մին նախորդող տարիներին Կ. տանելով ռեիզիոնիստների հետ հաշտվողական գիծ՝ աշակցել է ռուս. ս–դ. լիկվիդատորներին, բացասել մարքսիստական փիլիսոփայու– թյան կուսակցականությունը, հեռացել բանվորական հեղափոխական շարժումից: Նա ըստ էության բացասում էր պրոլե– տարական հեղափոխության անխուսաՓե– լիուփյունԱ: Հոկտեմբերյան սոցիալիսաա– կան մեծ հեղափոխությունն ընդունեց թշնամաբար, հանդես եկավ պրոլետարիա– տի դիկտատուրայի դեմ՝ պաշտպանելով բուրժ. դեմոկրատիան: Լենինը «Պրոլե– տարական հեղափոխությունը և ռենեգատ Կաուցկին» աշխատությունում քննադա– տել է Կ–ուն: ժամանակակից աշ սոցիա– լիստները Կ–ի օպորտունիստական և ռևի– զիոնիստական հայացքներն օգտագոր– ծում են ռեֆորմիստական քաղաքականու– թյան հիմնավորման համար: Երկ. Գործավոր դասակարգը, Բոստոն, 1905: ժամանակակից ազգայնություն, Թ., 1905: Ազգությունների հարցը Ռուսաստանում, Թ., 1906: Կարլ Մարքսի տնտեսական ուսմուն– քը, Ե., 1939: Գրկ. Լենին Վ. Ի., Օպորտունիզմը և II Ինտերնացիոնալի կրախը, Երկ., հ. 22: Ն ու յ ն ի, «Հաշտության ծրագրի» մասին, նույն տեղում: Ն ու յ ն ի, Պրոլետարական ռևոլյուցիան և ռենեգատ Կաուցկին, նույն տեղում, հ. 28: Նույնի, «Դեմոկրատիայի» և դիկտատուրայի մասին, նույն տեղում: Ն ու յ ն ի, Երրորդ Ինտերնացիոնալը և Լրա տեղը պատմության մեշ, նույն տեղում, հ. 29:

ԿԱՔԱՎԱԲԵՐԴ, Կաքավ ու բերդ, Կ ք և բ և ր դ, բերդ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Զորք (այլ ուսումնասիրողների կարծիքով՝ Արևիք) գավառում: Ստեփա– նոս Օրբելյանը վկայում Է, որ Կ. 1126-ին Միջնադարյան ժողովրդական պարի գրանցում Ռ. ֆոն Լաբանի սիստեմով