գրավել և կործանել են սելջուկյան թուր– քերը:
ԿԱՔԱՎՍ.ԳՐՈՒԹՅՈՒՆ (< կաքավ–պար և գրություն բառերից), պա ր ա գ ր ու– թյուն, կինետոգրաֆիա (< xivrjaLG– շարժում և … գրաֆիա), պարի, լայն առումով՝ շարժման գրանցում: Պա– րային շարժումների առաշին, հաստա– տուն գրանցումները մեզ հասել են XV դա– րից: Պահպանվել են Մարգարիտ Ավստ– րիացու գրանցումները: Աշխարհում հայտնի են և ընդունված Ռուդոլֆ ֆոն Լա– բանի և Սրբուհի Լիսից յանի պարի գրանց– ման սիստեմները: 1930-ական թթ. Ս. Լի– սիցյանն իր սիստեմով գրանցել է բազմա– թիվ հայկական պարեր: Այդ սիստեմը^ որպես պարտադիր ուսուցում մտցվել է Մեծ թատրոնի բալետային խումբ: Գրանց– վել են բալետային մի շարք բեմադրու– թյուններ և տարբեր ժողովուրդների պա– րեր: Գրկ. JlHCHIJHaH C. , 3anHCb flBHHCeHHfl (KHHeTorpa4)Hfl), M.– JI., 1940. ժ. Խաչատրյան
ԿԱՔԱՎԱՁՈՐ, գյուղ Հայկական ՍՍՀ Թա– լինի շրշանում, շրշկենտրոնից մոտ 15 կմ հարավ–արեելք: Անասնապահական սո– վետական տնտեսությունն զբաղվում է նաե ծխախոտի, հացահատիկի և կերա– յին կուլտուրաների մշակությամբ: Ունի միշնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ, կինո, բուժկայան: Կ–ի տարածքում պահպանվել են վաղ քրիս– տոնեական շրշանի շինություններ, քա– րայրեր: Հիմնադրել են Սասունից, Տա– րոնից և Մուշից եկածները, 1915-ին: Կաքավաձոր
ԿԱՔԱՎԱՍԱՐ, գյուղ Հայկական ՍՍՀ Ղու– կասյանի շրշանում, շրշկենտրոնից 22 կմ հարավ–արեելք: Միավորված է Փոքր Սա– րիարի անասնապահական սովետական տնտեսության հետ: Ունի տարրական դըպ– րոց, ակումբ, գրադարան: Գյուղում և շըր– շակայքում պահպանվել են Կիկլոպյան ամրոց (մ. թ. ա. I հազարամյակ), գերեզ– մանոց, կիսավեր մատուռ, Կարմրավոր եկեղեցին (VII դ.):
ԿԱՔԱՎԱՐԱՆ, պարելու տեղ, շրշանաձե պարահրապարակ հին և միշնադարյան Հայաստանում: Վաղ միշնադարյան հայե– րեն թարգմանական բնագրերում Կ. հա– մապատասխանում է հունարեն dpx^atpa (օրխեստրա) տերմինին: Այս հանգաման– քը ենթադրել է տալիս որոշ ֆունկցիոնալ նմանություն անտիկ թատրոնի խաղա– հրապարակի և հայ միշնադարյան պա– րահրապարակի միշե:
ԿԱՔԱՎԻՉ, հայ հին և միշնադարյան աշ– խարհիկ պրոֆեսիոնալ թատրոնի դերա– սան՝ մենապարող: Կ. եղել է շրշիկ դե– րասան, ելույթ ունեցել գուսանների հետ նախարարական խնշույքներում, ժողովըր– դական հավաքատեղիներում և այլուր: Տես նաև Վարձակ: Մոխրագույն կաքավներ
ԿԱՔԱՎՆԵՐ, հավազգիների կարգի փոքր և միջին մեծության թռչուններ: Տարբեր– վում են արտաքին տեսքով և կենսաձևով: ՄՄՀՄ–ում առավել տարածված են սպի– տակ, անապատային, տունդրային, մոխ– րագույն Կ. և քարակաքավները: Վերջին 2 տեսակները հանդիպում են նաև ՀՍԱՀ–ում: Մոխրագույն Կ. (Per- dix perdix) կշռում են 350–600 գ, մեծ մասամբ լինում են լեռնային տափաստան– ներում, քարակույտերի և թվւուտային ծառատեսակների մեջ: Արտաքինից նման են լորերին: Դնում են 12–25 ձու, թխսում է էգը, երբեմն նաև արուն: Քարակա– քավների (Alectoris graeca) քաշը 330–800 գ է, տարածված են Աշտարակի, Թալինի, Արարատի, Եղեգնաձորի, Ազիզ– բեկովի, Ղափանի, Դորիսի շրջաններում: Բնակվում են լեռների քարքարոտ լանջե– րում, դնում են 6–24 ձու, թխսում է էգը: Կ. քոչվոր թռչուններ են, ձմռանը ոչ մեծ երամներ են կազմում և աննշան միգրա– ցիա կատարում: Ամռանը սնվում են բու– սական, ձմռանը՝ կենդանական (մանր անողնաշարավորներ) կերով: Արժեքա– վոր որսորդական օբյեկտ են: ԿԱՖԱ, տես Թեոդոսիա: ԿԱՖԱ, հայ միջնադարյան քնարերգու– թյան ինքնահատուկ և տարածված ժանր: Ունեցել է ստեղծագործական 600-ամյա կյանք (X–XVI դդ.)* Ծագումը պայմանա– վորված է միջնադարի հայ գրականության աշխարհականացման, մասնավորապես, հայրենների և աշխարհիկ բնույթի զրույց– ների լայն տարածումով: Ներթափանցե– լով մի շարք թարգմանական և բուն հայկ. զրույցների մեջ (Ալեքսանդր Մակեդոնա– ցու, Պղնձե քաղաքի, Փահլուլ թագավորի, Մանկան և աղջկա, Հայոց թագավորի պատմություններ ևն)՝ Կ–ները մեծապես նպաստել են դրանց գաղափարական հա– րըստացմանը, հայկականացմանը, ժողո– վըրդականացմանը, արդիականացմանը: Կ–ները հայ ժողովրդի ազգային մտածողու– թյան, փիլ., բարոյական և գեղարվեստա– կան պատկերացումների յուրօրինակ ար– տահայտությունն են: Կ–ներ են գրել Ֆրի– կը, Մխիթար Չեչկանց Շիրակվանեցին (XIII դ.), Խաչատուր Կեչառեցին (XIV դ.), Գրիգորիս Աղթամարցին, Հովասաբ Սե– բաստացին, Զաքարիա Գնունեցին (XVI դ.) և ուրիշներ՝ ստեղծելով մեծարժեք գրական ժառանգություն՝ շուրշ 6000 բանաստեղծա– կան տող: Կ–ների կարեորագույն հատկա– նիշը կիրառության ոլորտի յուրահատկու– թյունն է: Հիմնականում ներհյուսված են գեղարվեստական արձակ ստեղծագործու– թյունների առանձին դրվագներին: Կ–ների տողաքանակը կայուն է՝ 7,8-վանկանի կի– սատողերի հերթագայությամբ կազմված ութնյակներ, որոնց 2-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ տողերը նույնահանգ են: Աչքի են ընկնում թեմատիկ հարստությամբ: Կ–ներում ինքնատիպ դրսեորում և զարգացում են ստացել հայրենների լեզվաոճական, տա– ղաչափական, բանաստեղծական որոշ ավանդույթներ: Ստեղծված լինելով ժող. հավաքատեղիներում կատարվելու հա– մար՝ Կ–ները նաև երգվել են իրենց սե– փական և ժամանակի հանրածանոթ մի շարք մեղեդիներով: Բառիմաստի ընդ– լայնման հետեանքով ժամանակին «Կ.» են անվանվել նաև որոշ հայրեններ ու գողտրիկ բանաստեղծություններ: Կ–ներ պարունակող տասնյակ ձեռագրերից շատերը, որոնք պահվում են Երեանի Մ. Մաշտոցի անվ. Մատենադարանում և աշխարհի այլ գրապահոցներում, հե– ղինակային ինքնագրեր են: Գրկ. Սիմոն յան Հ., Հայ միշնադար– յան կաֆաներ, Ե., 1975: Հ. Սիմոնյան
ԿԱՖԿԱ (Kafka) Ֆրանց (3.7.1883, Պրա– գա –3.6.1924, Կիրլինգ, Վիեննայի մոտ), ավստրիացի գրող: 1901–06-ին սովո– րել է Պրագայի համալսարանի իրավաբա– նական ֆակուլտետում: Առանձին լույս են տեսել «Դիտում» (1913) ժողովածուն, «Դատավճիռ», «Հնոցապանը» (1913), «Փոխակերպում» (1916) պատմվածքները: Այնուհետե տպագրել է «Գյուղական բժիշ– կը» (1919), <Բաղցած մնաԼու վարպետը» (1924) ժողովածուները: Կփ ընկեր և կտա– կակատար Մ. Բրոդը հրատարակել է նրա «Դատավարություն» (1925), «Դղյակը» (1926), «Ամերիկա» (1927) (երեքն էլ անա– վարտ) վեպերը և «Չինական պարսպի շինարարությունում» (1931) պատմվածք– ների ժողովածուն: Կ–ին բնորոշ է մանրա– մասների, դեպքերի, առանձին մարդկանց մտքերի ու վարքագծի ճշմարտանմանու– թյունը, մարդիկ, որոնք մղձավանջային կամ հեքիաթային–ֆանտաստիկ հանգա– մանքներում ներկայանում են արտասո– վոր, հաճախ անհեթեթ փոխադարձ կա– պերի մեշ: Կ–ի ազդեցությունը կրել են Եվրոպայի և Ամերիկայի մի շարք խոշոր գրողներ: ծ/I^.PoMaH. HOBeJUIM. npHTHH, M., 1965. Գրկ. 3 a t o h c k h h ]Լ. B., Opamj KaKa h npo6jieMbiMo^epHH3Ma, 2 H3a., Hcnp., M., 1972.
ԿԱՖՅԱՆ Գաբրիել (1860–1930), նայ ա զգա յին–ա գա տա գրական շարժման գոր– ծիչ: Սովորել է Ցյուրիխի համալսարա– նում: 1887-ին Ա. և Մ. Նազարբեկների հետ մասնակցել է «Հնչակ» թերթի և կուսակցության հիմնադրմանը: 1889-ին ծանոթացել է Գ. Պլեխանովի և նրա խմբի գործիչների հետ, Փարիզում մտել Երկրորդ Ինտերնացիոնալի մեշ: 1890-ի