Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


սկզբներին գործել է Կոստանդնուպոլ– սում, մասնակցել Գում–Դափուի հակա– սուլթանական ցույցին: Նրա մասնակցու– թյամբ հայ ազատագրական շարժման խմբակներ և կազմակերպություններ են ստեղծվել Արաբկիրում, Սեբաստիայում, Մարզվանում, Ամասիայում, Ակնում և Ւսսրբերդում: Կ. մեծ ջանքեր է գործադրել Դերսիմի քրդերին ներգրավելու հակասուլ– թանական շարժման մեջ, սակայն 1893-ին ձերբակալվել ու նետվել է բանտ: Սամսու– նի բանտից տեղափոխելու ժամանակ նրան հաջողվել է փախչել և նորից հեղափոխա– կան գործունեություն ծավալել Արեմտյան Հայաստանում: Այնուհետև Կ. մեկնել է Հունաստան, որոշ ժամանակ աշխատել Աթենքում, ապա տեղափոխվել Եվղոկիա, աշխատել որպես հայկ. դպրոցների տե– սուչ: Եվդոկիայում նորից ձերբակալվել և տեղափոխվել է Կ. Պոլիս: Թուրքական դատաքննիչները, երկար տանջանքների ենթարկելուց հետո, որպես ռուսահպա– տակի, նրան հանձնել են Կ. Պոլսի ռուս, հյուպատոսին: Կ. փոխադրվել է Պետեր– բուրգ: Ցարական դատարանը նրան դա– տապարտեց ազատ աքսորի՝ Վոլոգդայի նահանգը: Մասնակցել է 1917-ի Փետրվար– յան բուրժուա–դեմոկրատական հեղափո– խությանը: Ա. Մնացականյան Ի. Գ. Կեբին

ԿԵԲԻՆ Իվան (Յոհաննես) Գուստավովիչ [ծն. 11(24).9.1905, Ռաննու, այժմ՝ Կոխտլա–Յարվեի շրջան, էստոնական ՍՍՀ], սովետական պետական և կուսակ– ցական գործիչ: ՍՄԿԿ անդամ 1927-ից: 1936–38-ին սովորել է Կարմիր պրոֆեսու– րայի ինստ–ում, ապա դասախոսել Մոսկ– վայի Ի. Գուբկինի անվ. նավթի ինստ–ում: 1941-ին անցել է կուսակցական ղեկավար աշխատանքի, 1948-ից՝ ԷԿ(բ)Կ ԿԿ–ի քար– տուղար, 1950 – 78-ին՝ առաջին քարտու– ղար: 1978-ից՝ էստոնական ՍՍՀ Գերա– գույն սովետի Նախագահության նախա– գահ: Կուսակցության XIX–XXV համագու– մարներում ընտրվել է ՍՄԿԿ ԿԿ–ի ան– դամ: ՍՍՀՄ III–X գումարումների Գե– րագույն սովետի դեպուտատ է: Պարգե– վատրվել է Լենինի 5 շքանշանով:

ԿԵԳԵԼ, կեգլ (գերմ. Kegel), տպա– գրական տառատեսակի չափս: Կ–ի մեջ մտնում են բարձրությունը (կետ) և, այս– պես կոչված, ուսիկները (կետի վերևի և ներքևի ազատ տարածությունը, որը կազ– մում է տպագրված գրքի, թերթի և այլ տեքստի տողերի միջակայքը): Կ. չավւ– վում է տպագրական պունկտերով (պունկ– տը հավասար է 0,376 tit/) կամ կվադրատ– ներով (48 պունկտ): ՍՍՀՄ–ում կիրառվում են 5,6 (նոնպարել), 7,8 (պետիտ), 9 (բոր– գես), 10 (կորպուս), 12 (ցիցերո), 14, 16, 20, 24, 28 և 36 պունկտանոց, ինչպես նաև 1, 1-յ, Վ,2, 2– ,3, 4,5,6,8,10, 12 ե 15 կվադրատանոց Կ–ի տպատառեր: ՀՍՀ հոդվածների հիմնական տեքստերը շար– ված են 7 Կ. տպատառով (Մնացականյա– նի հանրագիտական գարնիտուր):

ԿԵԳԼԻ (< գերմ. Kegel – խաղափայտ), խաղ: Փոքր քանակի գնդիկներով խփում են մեծ քանակությամբ փայտե կամ պլաստ– մասսայե ֆիգուրների (կեգլիների), որոնք որոշակի կարգով դասավորված են հրա– պարակում, ելման սահմանագծից 15– 20 it հեռավորության վրա: Կ–ի հայրենիքը Գերմանիան է: 1923-ին հիմնվել է Կ. մար– զաձևի միջազգային ֆեդերացիան: Սպոր– տային Կ. ԱՄՆ–ում և մի շարք երկրներում հայտնի է բոուլինգ անունով:

ԿԵԴՐԵՆՈՍ Գեորգիոս (ծն. և մահ. թթ. անհտ.), XI դարի վերջի և XII դարի սկըզ– բի բյուզանդացի ժամանակագիր: Գրել է «Համառոտություն պատմությանց» երկը՝ աշխարհի արարչագործությունից մինչև 1057-ը: Աշխատության առաջին մասն ընդ– գրկում է հիմնականում Թեոփանեսի և Թեոփանեսի Շարունակողի երկերը, երկ– րորդը Հովհաննես Ակիլիցեսի նույնա– նուն աշխատության արտագրությունն է: Օգտագործել է նաև այլ հեղինակների գործեր: Հ. Բաըթիկյան

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԿՈԼԵՋ ԹՈՒՐՔԻՈ, ամե– րիկյան միսիոներական բարձրագույն ուսումնական հաստատություն: Հիմնվել է 1876-ին, Այնթապում (Կիլիկիա); Առաջին նախագահն է եղել Թրոպրիճը: Թեև կո– լեջը հայկ. հաստատություն չի եղել, բայց գրեթե ամբողջությամբ ծառայել է հայե– րին, դասախոսների և ուսանողների մեծ մասը եղել է հայ: Սովորել են նաև թուր– քեր, ասորիներ, հրեաներ, քրդեր: Մեծ տեղ է հատկացվել բժշկագիտությանը, մաթեմատիկային և բնական գիտություն– ներին: Ունեցել է գիշերօթիկ բաժին, բժշկ. վարժարան, հիվանդանոց, քիմիայի աշխատանոց, տպարան, մատենադարան (մոտ 7 600 կտոր գիրք), թանգարան, գրա– կան, մարզական, ուսանողական և շրջա– նավարտների միություններ: 1886–87-ին ստեղծվել է Հայախոս ընկերությունը՝ թրքախոս հայ ուսանողներին հայերեն սովորեցնելու համար: 1878-ին սովորել է 50–55, 1890-ին՝ 100-ից ավելի ուսանող: Մինչև 1915-ը տվել է 409 շրջանավարտ: Դասախոսել են Ա. Պեզճյանը, Ս. Լևոնյա– նը, Հ. Գրիգորյանը, Զ. Պեզճյանը (նախ– կին շրջանավարտ), Մ. Փափազյանը, ճ. Մաթոսյանը, սովորել եկ վ. Քյուրք– ճյանը, Ս. Կյուլյուզյանը, Ն. Քյուրքճյանը, Հ. Ւյրլոպյանը, Գ. Պողոսյանը, Հ. ճեմել– յանը, Ե. Պեհեսնիլյանը (Քասունի), Ա. ճ.ե– պեճյանը և ուրիշներ: 1924-ին կոլեջը փո– խադրվել է Հալեպ և գործում է մինչև այժմ՝ Ալեպպո կոլեջ անվամբ: Շ.Ադամ յան

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, բարձրագույն կրթական հաստատություն, հիմնվել է 1886-ին, Կոստանդնուպոլսի Ղալաթիո թա– ղամասում, պատրիարք Ն. վարժապետ– յանի և հայ մտավորականության առաջա– վոր ներկայացուցիչների ջանքերով: Նպա– տակն էր սաներին տալ հայեցի կրթու– թյուն, Պոլսի և գավառների հայկ. դպրոց– ների համար ուսուցիչներ պատրաստել: Շրջանավարտներն իրավունք էին ստանում ուսումը շարունակել եվրոպական երկըր– ների (հատկապես Ֆրանսիայի և Շվեյ– ցարիայի) համալսարաններում: Առաջին տնօրենն էր Մ. Չերազը (1886–89): Սկըզ– բում ունեցել է մեկ դասարան (65 աշա– կերտ): Հ. Մոստիչյանի տնօրինության Հ1890–96) օրոք մշակվել և գործողու– թյան մեջ է դրվել ուսման* և դաստիարա– կության ավելի առաջադիմական ու կա– տարելագործված ծրագիր, ուսուցչական կազմը համալրվել կարող ուժերով: 1890-ից ուսման տևողությունը դարձել է հինգ տարի: Վեցամյա նախակրթական դպրոցների շրջանավարտներն ընդունվում են Կեդրոնականի 2-րդ դասարան և 7-րդում ավարտում դասընթացը: Առաջին երեք դասարաններում ավանդվում են՝ կրոն, հայերեն, թուրք,, ֆրանս., պատմու– թյուն, աշխարհագրություն, մաթեմատի– կա, բնական գիտություններ, իրավագի– տություն, վաճառականական գիտելիքներ, առողջապահություն, սղագրություն, գծա– գրություն: Հաջորդ երկու դասարաններում ավելանում են իմաստասիրություն, քաղ– տնտեսություն, ելևմտական գիտություն, մանկավարժություն: Ուսուցումը մասնա– գիտացված է գիտական և գրական ուղղու– թյուններով: 1896-ին Կ. վ. փակվել է, վե– րաբացվել է հաջորդ տարին, կից հիմնվել է նախակրթարան, որտեղ գավառներից եկած պատանիները ստացել են անվճար կրթություն, նախապատրաստվել վարժա– րան ընդունվելու: 1897–1909-ին Կ. վ. անկման շրջան է ապրել (ընդհանուր հըս– կիչն էր Գ. Բարունակյանը): 1902-ին կից բացվել է բարձրագույն դասընթաց: Այնու– հետև տնօրեններ Մ. Նալբանդյանի (1909-13), Գ. Գավաֆյանի (1917–27), Պ. Ատրունու (1927–33) օրոք Կեդրոնա– կանը նոր վերելք է ապրել՝ հասնելով իր երբեմնի մակարդակին: Հետագա տա– րիներին իրենց գործունեությամբ աչքի են ընկել տնօրեններ Գ. Սարաֆյանը, Հ. Հարությունյանը, է. Այվազյանը, Հ. Տեր–Անդրեասյանը: 1929-ին Կ. վ. վե– րանվանվել է Կեդրոնական Մանասար– յան լիցեյ: Նոր՝ Սանասարյան վարժա– րան հիմնելու համար նախատեսված գու– մարը տրամադրվել է Կ. վ–ին: Նույն թվականին փակվել է վարժարանի նախա– կրթարանը, և փոխարենը հիմնվել նա– խապատրաստական բաժին՝ ուսման մեկ տարվա տևողությամբ: 1935–51-ին էսա– յան վարժարանի լիցեյի բաժինը միաց– Կնդրոնական վարժարանի շքամուտքը