վերի թաղ, իսկ ձորաբերանի թաղերը՝ վարի: Տները կառուցված էին սանդղաձև, հաճախ մեկի տանիքը մյուսի համար դառ– նում էր ճանապարհ: 1913-ին Կ. ուներ 1252 տուն բն., որից 902-ը՝ հայ, 350-ը՝ թուրք: Կ. ուներ զույգ եկեղեցի (Ս. Աստ– վածածին և Ս. Լուսավորիչ)» երկու վար– ժարան: Հայերը զբաղվում էին արհեստնե– րով և առևտրով: Տարագրվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է: Փրկվածները տեղափոխվել են Արևելյան Հայաստան և բնակություն հաս– տատել Երևանում (Զեյթուն թաղամասում) և այլուր: Հատուկենտ վերապրողներ վե– րահաստատվել են Կ–ում, ուր 1946-ին հաշվվում էր 40 տուն (245 անձ) եայ բն.:
ԿԵՄԵՐԻ, բալնեոլոգիական և ցեխաբու– ժական առողջարան Լատվիական ԱԱՀ–ում, Ցուրնաւա առողջարանի մի մասը, 44 կւէ Ռիգայից հեռու: Բուժիչ մի– ջոցները. տորֆային և նեխա–տիղմային ցեխը, ծծմբաջրածնային, սուլֆատա–հիդ– րոկարբոնատային կալցիումային ջուրը, որն օգտագործվում է լոգանքների հա– մար, խմելու նպատակով՝ քլորիդա–սուլ– ֆատային, նատրիում–կալցիում–մագնե– զիումային ջուրը: Բուժվում են հենաշար– ժական ապարատի, նյարդային և մարսո– ղության համակարգերի, գինեկոլոգիա– կան, մաշկի, արյունատար անոթների (էն– դարտերիտ) հիվանդություններով տառա– պողները:
ԿԵՄԵՐՈՎՈ (մինչև 1932-ը՝ Շչեգլովսկ), քաղաք, ՌՍՖՍՀ Կեմերովոյի մարզի վար– չական կենտրոնը: Նավահանգիստ է Տոմ գետի աՓին: 471 հզ. բն. (1979): Կուզնեց– կի ածխային ավազանի արդ. կենտրոնն է: Առաջատար են արդյունաբերության քիմիական, ածխի և մեքենաշինական ճյուղերը: Կան պոլիտեխ., մանկավար– ժական, բժշկ., կուլտուրայի, սննդի ար– դյունաբերության ինստ–ներ, տեխնիկում– ներ–, ուսումնարաններ, դրամատիկական ն. օպնրնտայի թատրոններ, հայրենագի– տական թանգարան:
ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ՄԱՐՋ, ՌՍՖՍՀ կազմում: Կազմվել է 1943-ի հունվ. 26-ին: Տարածու– թյունը 95,5 հզ. ԿԱ2 է, բն. 2958 հզ. (1979): Բաժանվում է 16 վարչական շրջանի, ունի 19 քաղաք, 44 քտա: Կենտրոնը՝ Կեմերո– վո: Կ. մ. 1967-ի ֆետր. 1-ին և 1970-ի դեկտ. 31-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով: Կ. մ. գտնվում է Արևմտա–Սիբիրական հարթավայրի և Հարավային Սիբիրի լեռ– ների հատման վայրում: Տարածության մեծ մասը զբաղեցնում է Կուզնեցկի գո– գավորությունը, ծայր հվ–ում Լեռնային Շորիայի միջին բարձրության լեռների ընդարձակ շրջանն է: Կլիման ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը – 17°Օից –-20°C է, հուլիսինը՝ 17–20°C, տարեկան տեղումները՝ 300–500 t/i/, լեռ– նային մասում՝ մինչև 900 մԱ: Վեգետա– ցիոն շրջանը 137–160 օր է: խոշոր գետը Տոմն է: Գերակշռում են սևահողերը և ան– տառային մոխրահողերը: Անտառածածկ է 4,5 մլն հա: Կենդանիներից կան՝ արջ, լուսան, անտառային կզաքիս, որմզդեղն, սկյուռ, գայլ, աղվես, թռչուններից՝ աքար, ցախաքլոր, խլահավ, վւայավւորիկ, երաշ– տահավ ևն: Մարզի բնակչության մոտ 90%-ը ռուս– ներ են: Բնակվում են նաև ուկրաինացի– ներ, բելոռուսներ, մորդվաներ, չուվաշ– ներ, թաթարներ և այլք: Կ. մ. Սիբիրի ամենախիտ բնակեցված մարզն է: խտու– թյունը 1 կԱ2 վրա 31 մարդ է: խոշոր քա– ղաքներն են Կեմերովոն, Նովոկուզնեցկը, Պրոկոպևսկը, Լենինսկ–Կուզնեցկին, Կի– սելյովսկը, Բելովոն, Օսիննիկին, Անժերո– Սուջենսկը: Կ. մ. բազմատեսակ օգտակար հանա– ծոների և զարգացած ծանր արդյունաբե–