Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


րության շրշան է: Նրա տարածքում է գտնը– վում Կուզնեցկի ածխային ավազանը: Առաջատար ճյուղերն են ածխի արդյունա– բերությունը, էլեկտրաէներգետիկան, սե և գունավոր մետալուրգիան, քիմ. արդյու– նաբերությունը, մեքենաշինությունը և մե– տաղամշակումը: Սե մետալուրգիայի գըլ– խավոր ձեռնարկություններն են Կուզնեց– կի մետալուրգիական կոմբինատը և Նո– վոկուզնեցկի Արեմտա–Սիբիրական մե– տալուրգիական գործարանը: Քիմ. ար– դյունաբերության ձեռնարկությունները կենտրոնացած են Կեմերովոյում և Նովո– կուզնեցկում, գունավոր մետալուրգիան՝ Բելովոյում, Նովոկուզնեցկում են: Գյու– ղատնտեսության հիմնական ճյուղերն են՝ անասնապահությունը, հացահատիկի, կարտոֆիլի և բանջարեղենի մշակությու– նը, մեղվաբուծությունը, մորթեղենի ար– դյունագործությունը: Երկաթուղիների եր– կարությունը 1702 կմ է, որից 1510 կմ՝ էլեկտրիֆիկացված (1971): Տոմ գետով կատարվում է նավարկություն: Մարզն ունի 6 բուհ, 1326 գրադարան, 8 թանգա– րան, 6 թատրոն, 947 ակումբ, 1297 կինո– կայանք, մարզային 2 թերթ, 281 հիվան– դանոց, 7,3 հզ. բժիշկ:

ԿԵՄՐԱԿՈՒՀ, գյուղ Լեռնային Ղարաբա– ղի Ինքնավար Մարզի Հադրութի շրջա– նում, շրջկենտրոնից 3 կմ հյուսիս: Միա– վորված է Հադրութի սովետական տնտե– սության հետ: Ունի ութամյա դպրոց, գրա– դարան, կինո, մանկապարտեզ: Կա եկե– ղեցի (Ամենափրկիչ, XIII դ.):

ԿԵՅՏԵԼ (Keitel) Վիլհելմ (1882–1946), գերմանա–ֆաշիստական գեներալ–ֆելդ– մարշալ (1940): 1938–45-ին՝ գլխավոր հրա– մանատարության շտաբի պետ: Անմիջա– կան մասնակցություն է ունեցել ֆաշիստ. Գերմանիայի ագրեսիվ պլանների մշակ– մանն ու իրագործմանը: 1945-ի մայիսի 8-ին ստորագրել է ֆաշիստ. Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը: Նյուրնբերգի դատավարության ժամանակ դատապարտվել է մահապատժի և կախա– ղան հանվել՝ որպես պատերազմի հան– ցագործ:

ԿԵՅՈՒՐ, գյուղ Արեմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի համանուն գավառի Տատիկ գավառակում: 1909-ին ուներ 147 (19 ընտանիք) հայ բնակիչ, որոնք բռնու– թյամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը կո– տորվել է:

ԿԵՆԱՑ (գրաբար «կեանք» բառի սեռ. կամ տր. հոլովը), փոխաբերաբար՝ մաղ– թանքի արտահայտություն: Հայերի և մի շարք այլ ժողովուրդների մեջ տարածված սովորույթի համաձայն՝ խնջույքների կամ հանդիսավոր այլ արարողությունների ժա– մանակ ոգելից խմիչք ըմպելիս, մարդիկ միմյանց բարեմաղթում են կենաց արևշա– տություն, ողջություն և հաջողություն՝ ցուցաբերելով իրենց փոխադարձ սերը:

ԿԵՆԱՑ ԼԵՌՆԱՇՂԹԱ, գտնվում է Հայկա– կան ՍՍՀ հյուսիս–արևելքում: Սկսվում է Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ գա– գաթից և ձգվում է հս–արլ. ուղղությամբ: Զրբաժան է Հախում և Տավուշ գետերի միջև՝ մասնատված նրանց վտակներով: Երկարությունը 42 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 2139 մ (Կենաց սար):

ԿԵՆԱՑ ԾԱՌ, երևակայական բույս դրախ– տում (երկնքում)՝ աստվածներին ու ար– դարներին անմահություն պարգևելու հա– մար: Այս պատկերացման արմատները թաղված են հին ժամանակների խորքե– րում, նրանց դասական մշակումը, սա– կայն, տեղի է ունեցել նստակեցության, անասնապահության և, մասնավորապես, ոռոգվող երկրագործության շնորհիվ: Կ. ծ–ի գաղափարի մեչ ընդգրկվել են մարդ– Կենաց ծառ, ծաղկող՝ Թորոս Տ ա ր ո ն ա– ց ի, մանրանկար 1323-ի Ավետարանից (Երե– վանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադա– րան, ձեռ. յ^շ 6289) <Փեսի ծառ» (Արթիկի շրշան, XIX– XX դդ.) կանց կենսափորձային իմացությունները և հին պատկերացումները՝ բնության օրի– նաչափությունների վերաբերյալ: Եգիպ– տական Օզիրիս աստծուն համարում էին երկրագործության հիմնադիր, ուսուցիչ և հաճախ նրան ուղղակի կոչում Կ. ծ.: Հընդ– կական Ռիգվեդայում Կ. ծ. Մոման է, իրա– նական Ավեստայում՝ Խոմը (Հոմ) կամ խոման (Հոմա): Հին աշխարհի մայր աստ– վածուհիները ևս հաճախ պատկերվում էին բուսական հատկանիշներով: Սիրո և պտղաբերության, մահվան ու հարության դիցաբանության մեջ որոշիչ դեր էր հատ– կացված Կ. ծ–ին: Քրիստոնեությունը, որ– դեգրելով Կ. ծ–ի գաղափարը, այն առնչեց Հեսու նախնու, նրա «արմատից բխած» Քրիստոսի, խաչի, խաչափայտի և այլ հասկացությունների հետ: Այստեղ էլ Նոր ւոարին դիտվեց իբրև աստծու ծնունդ և նշանավորվեց Կ. ծ–ի (տոնածառի) շուրջ խմբվող հանդեսներով: Հայ իրականության մեջ Կ. ծ–ի գաղա– փարը շատ վաղ ծագում ունի: Նրա հին վերարտադրություններին կարելի է հան– դիպել «վիշապ» քարակոթողների (մ. թ. ա. Ill–II հազարամյակներում), Վանի թա– գավորության հուշարձանների (մ. թ. ա. IX–VII դդ,) վրա, Մուսասիրի տաճարի ճակտոնին (մ. թ. ա. IX–VIII դդ.), էրեբու– նիի գունագեղ որմնանկարներում (մ. թ. ա. VIII դ.) և այլուր: Հեթանոս արնորդիները պաշտում էին բարդու ծառը, Արմավիրի քրմերը 4ոլ2ակություններ էին անում սո– սիների օգնությամբ, Անահիտ աստվածու– հուն նվիրաբերում ծաղկեպսակներ և թարմ ճյուղեր, իսկ հարսանեկան հանդես– ներում փառաբանում «փեսի ծառ»-երը՝ ծառագովքերով և ծիսական արարողու– թյուններով: Դրանք խորհրդանշում էին ամուսնացող զույգի, ընտանիքի, տոհմի հավերժության իմաստը (տոհմածառեր): Մինչ այժմ էլ կարելի է հանդիպել սրբա– զան համարված ծառերի, որոնք պաշտվե– լիս են եղել զոհաբերությամբ և երկրպա– գությամբ: Ուշագրավ է, որ հայոց լեզվում ղրախա հասկացությունը այդպես է կոչ– վել Կ. ծ–ի պատճառով (ծառ, ծառաստան– draxt), իսկ մանրանկարիչները կոչվել են ծաղկող, որովհետև բույսեր ու ծաղիկներ են նկարել: Հնուց ի վեր Կ. ծ–ի գաղափարը մեծ տա– րածում է գտել համաշխարհային մշակույ– թի, հատկապես զարդարվեստի բոլոր բնա– գավառներում: Այստեղ այն գրավել է ող– նաշարային դիրք, իր շուրջը խմբել կեն– դանական և երկրաչափական բոլոր մո– տիվները: Ավելի, քան որևէ այլ զարդամո– տիվ, Կ. ծ. վճռական դեր է խաղացել բոլոր «Կենաց ծառ», որմնանկար էրե– բունիի պալատի մեծ դահլիճից (մ. թ. ա. VIII դ.)