վում են միջատի զարգացման, էկոլոգիա– յի, կենսազանգվածի կուտակման և վե– րարտադրման, ինչպես նաև արհեստա– կան բուծման հնարավորությունների հար– ցերով: Ինստ–ը 1949-ից հրատարակում է «Զոոլոգիչեսկի սբորնիկ» («3oojiornqecKHH c6ophhk>): Կից ունի կենդանաբանական թանգարան: Գրկ. H h յւ h h r a p h h A. A., Xh#- 30pHH C.M., 300JI0rHqeCKHH HHCTHTyT ApM. CCP (K 40-JieTHK) ycTaHOBJieHHH Cobct- CKOH BJiaCTH B ApMeHHH). «3<)OJIOrHHeCKHH c6ophhk ApM. CCP», 1962, [ .] 12; H h jihh- rapflH A.A.h a p., Յօօյաոա, b kh. Aica- fleMHfl HayK Apmhhckoh CCP 3a 25 JieT, E., 1968.
ԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, զոոլոգիա, գիտություն կենդանիների մասին: Կեն– սաբանության բաժին, ուսումնասիրում է կենդանիների բազմազանությունը, տա– րածումը, կազմությունը և կենսագործու– նեության օրինաչափությունները: ժամա– նակակից Կ. գիտությունների մի համա– լիր է, իր մեջ ընդգրկում է մասնաճյուղա– յին շատ դիսցիպլիններ, որոնց ուսումնա– սիրության առարկան մի դեպքում կենդա– նիների կառուցվածքային, կենսագործու– նեության կամ զարգացման երևույթներն են, մյուս դեպքում՝ կարգաբանական որո– շակի աստիճանում գտնվող կենդանիները՜: Կենդանաբանական գիտությունների մեջ դասվում են. կենդանիների կ ա ր գ ա– բանությունը, որն ուսումնասիրում է նրանց տեսակային բազմազանությունը, բացահայտում պատմական զարգացման ուղին ևն: Կենդանիների սաղմնաբա– ն ու թ յ ու ն ն զբաղվում է անհատական զարգացման (օնտոգենեզ) առանձնահատ– կություններով, ձևաբան ությունը՝ կենդանիների արտաքին ու ներքին կա– ռուցվածքով: էկոլոգիան բացա– հայտում է օրգանիզմի և արտաքին միջա– վայրի միջև եղած կապը, կենդանիների աշխարհագրությունը՝ կենդա– նիների տարածվածությունը ջրում և ցա– մաքում, Երկրի առանձին մասերի կենդա– նական աշխարհի կազմությունն ու ծագ– ման առանձնահատկությունները: Կեն– դանիների ֆիզիոլոգիան հետա– զոտում է կենդանի օրգանիզմում կատար– վող կենսագործունեության օրինաչափու– թյունները ևն:tXX դ. նշված գիտություն– ների շարքում ավելացան ևս երկուսը՝ գենետիկան և մուեկոզային կենսաբա– նությունը: Կ–յան մեջ են դասվում նաև այն բաժինները, որոնք ուսումնասիրում են կարգաբանական մեծ խմբերի (տիպ, դաս) մեջ մտնող կենդանիների տեսակ– ները, օրինակ, պրոտոզոոլոգիան ուսում– նասիրում է միաբջիջ կենդանիներին, միջատաբանությունը՝ միջատներին, իխ– թիոլոգիան՝ ձկներին, օրնիտոլոգիան՝ թռչուններին ևն: Կենդանիներին վերա– բերող այնպիսի տեղեկություններ, որոնք անհրաժեշտ էին նրանց որսալու, ընտե– լացնելու կամ բուծելու, նրանցից պաշտ– պանվելու համար, մարդիկ հավաքել և ունեցել են հազարամյակների ընթաց– քում: Սակայն Կ., որպես գիտություն, ծնունդ է առել Հին Հունաստանում՝ կապ– ված Արիստոտելի (384–322 մ. թ. ա.) անվան հետ: Արիստոտելն իր աշխատու– թյուններում տեղեկություններ է հայտ– նում կենդանիների շուրջ 500 տեսակի մասին, որոնց միավորել է մի քանի խո– շոր խմբերում: Մանրադիտակի գյուտն ու օգտագործումը հանգուցային նշանակու– թյուն ունեցող իրադարձություն էին Կ–յան և ընդհանրապես օրգ. աշխարհի ճանաչ– ման համար: Ա. Լևենհուկը հայտնաբերեց միաբջիջ պարզագույն կենդանիների աշ– խարհը, բացահայտվեցին կենդանիների բջջային կազմության առանձնահատկու– թյունները, սեռական բազմացման բջջա– բանական գաղտնիքները: Այդ ժամանա– կաշրջանում հիմնադրվեցին կենդանական աշխարհի զարգացման և ժամանակակից դասակարգման հիմունքները, լույս տե– սավ շվեդացի բնագետ Կ. Լիննեյի «Բնու– թյան համակարգ» աշխատությունը, որ– տեղ գիտությանը հայտնի կենդանիներն ստացան իրենց մինչև օրս պահպանվող կրկնակի անվանումը: Կ–յան զարգացման պատմության մեջ հեղաշրջող իրադար– ձություն հանդիսացավ կենդանիների բջջային կազմության (Շվան) և օրգ. աշ– խարհի զարգացման էվույուցիոն ուսմուն– քի ստեղծումը (Չ. Դարվին): Նշվածներն ուղեցույց հանդիսացան կենդանիների ֆի– լոգենետիկ զարգացման տեսության (է. Հեկկել) և բիոգենեաիկական օրենքի (Ֆ.Մյուլեր) ստեղծման համար: XVIII– XIX դդ. կուտակված գիտելիքներից ծնունդ առան էկոլոգիայի, սաղմնաբանության, ձևաբանության նոր էվոլյուցիոն–համե– մատական ուղղություններ, որոնց ստեղծ– ման ու զարգացման ասպարեզում մեծ դեր են ունեցել ռուս կենդանաբաններ Ի. Ռու– լեն, Ն. Սևերցովը, Ի. Մեչնիկովը, Ա. Օ. և Վ. Օ. Կովալևսկիները և ուրիշներ: Կենդանաբանական գիտության զար– գացումը Հայաստանում սկիզբ է առնում IV–V ղղ.: Հայ բնափիլիսոփաների, պատ– մաբանների, բժիշկների (Բ. Կեսարացի, Եզնիկ Կողբացի, Ղազար Փարպեցի, Մով– սես Ւարենացի և ուրիշներ) աշխատու– թյուններում կենդանաբանական բազմա– բնույթ տեղեկություններ են բերված, իսկ Մխիթար Գոշի (XIII դ.) առակներում հի– շատակված կենդանիների տեսակների թիվը հասնում է 96-ի: Այդ ցույց է տալիս, որ դարեր շարունակ հայ ժողովուրդը և նրա մտավորականները դիտել, ճանաչել են շրջապատում ապրող կենդանիներին և ձեռք բերած գիտելիքները փոխանցել հա– ջորդ սերունդներին: XIV– XV դդ. պահանջ է առաջացել մինչ այդ ճանաչված կեն– դանիների տեսակները դասակարգել ըստ նրանց դրսևորած որոշակի հատկանիշնե– րի (բազմացման եղանակ, սնման բնույթ, արյան առկայություն ևն): Այդ հարցը կարծես իր լուծումս է գտել XVI–XVII դդ., ԱբրահաԱ Կոսաանդնուպուսեցու կենդա– նաբանական աշխատություններում: Կենդանաբանական ուսումնասիրու– թյունները Հայաստանում առավել նպա– տակասլաց բնույթ ստացան սովետական կարգերի հաստատումից հետո: ՍՍՀՄ ԴԱ հայկական մասնաճյուղում ստեղծվեց կենդանաբանության սեկտորը (1935), որը հետագայում վերակազմավորվեց ՀՍՍՀ ԴԱ կենդանաբանության ինսաիաոաի: Երևանի պետական համալսարանի կենսբ. ֆակուլտետում բացվեց Կ–յան ամբիոն, բժշկ. և գյուղատնտ. մասնագիտություն– ների գծով գործող հիմնարկություններում ստեղծվեցին համապատասխան լաբորա– տորիաներ ու բաժիններ: Հայաստանի կենդանաբանների (Ա. Շելկովնիկով, Ա. Տեր–Պողոսյան, Ս. Դալ, Ս. Ցաբլոկով– Խնձորյան և ուրիշներ) ջանքերով լրիվ ավարտված են հանրապետության տա– րածքում ապրող ողնաշարավոր կենդա– նիների տեսակային կազմի ու տարած– վածության ուսումնասիրությունները և ծա– վալուն հետազոտություններ են կատար– վում անողնաշարավորների ուսումնասիր– ման ասպարեզում: Կենդանաբանների նվաճած հայտնագործություններն իրենց արժանի կիրառությունն են գտնում հան– րապետության ժողտնտեսության տար– բեր բնագավառներում (գյուղատնտեսու– թյուն, անտառտնտեսություն, առողջա– պահություն, ջրային տնտեսություն ևն) ձեռնարկվող գործնական միջոցառումնե– րի գիտական հիմնավորման, ինչպես նաև Հայաստանի կենդանական աշխարհի պահպանման ու գիտակցված վերափոխ– ման աշխատանքներում: Գրկ. Տ և ր–Պ ո ղ ո ս յ ա ն Ա. Գ., Բիոլո– գիական մտքի զարգացումը Հայաստանում, Ե., 1960: OrHeB C. H., Յօօյւօոա ho3boho^- hmx, 4 ro#., nepepad* h flon., M.» 1945; flo- r e Ji.b B.A., 3oojiorHH 6ecn03B0H0HHbix, 6 H3fl., nepepad, h flon.v M., 1975; Յօօյւօա Co- BeTCKoro Coio3a, CnpaBoramc, M.–Jl., 1961; 2ECH3Hb HCHBOTHbIX, t. 1 – 6, M., 1968–71. Ս. Սարգսյան
ԿԵՆԴԱՆԱԳԻՐ (լատ. Pictor), համաստե– ղություն երկնքի հարավային կիսագնդում: Գտնվում է Ոսկե ձկնիկ, Դանակ, Աղավ– նի, Նավախել, Ողնուց, Թռչող ձուկ հա– մաստեղությունների միջև: Հս. միջին լայ– նություններից երևում է մասամբ:
ԿԵՆԴԱՆԱ&ԱՐԴ, կենդանակերպ զար– դապատկեր: Կենդանական աշխարհը իր ձևերի անսպառ հարստությամբ ծպռայոէմ է զարդապատկերային հորինվածքի աշ– խուժացմանն ու բազմազանությանը: Որ– պես Կ. կարող են լինել կաթնասունները, թռչունները, ձկները, զեռունները, միջատ– ները, կակղամորթները և նույնիսկ մարդ– կային կերպարանքներ: Նրանց նատուրա– լիստական վերարտադրումը ընդունելի է, երբ վերջինս չի խախտում ողջ հորին– վածքի բաղադրիչ մասերը: Իսկ մեծ մա– սամբ կենդանիների կերպարանքը պար– զեցվում է, տրվում հիմնական գծերով և առավել կամ պակաս ֆանտաստիկ: Այս– յԹռչնապատկերով կենդանազարդ Սևանի Աոաքելոց եկեղեցու գավթի խոյակին, հատ– ված, Փայտ (874, Հայաստանի պատմության պետական թանգարան, Երևան)