Ժողովուրդների զարդարվեստներում: Այ– սօր այդ մոտիվն իր փոխակերպություննէՒ– րով բոլորովին նոր իմաստով ու նոր հմայ– քով օգտագործվում է ժամանակակից ար– վեստում: Գ՜րկ» Մնացականյան Ա. Շ., Հայկա– կան զարդարվեստ, Ե., 1955: Նույնի, Վե– րըստին Մուսասիրի տաճարի ճակտոնի խոր– հըրդանշանի մասին, «ՊԲՀ», 1977, 4: Opeaept3ojiOTaH BeTBb, t. 1, M., 1928. Ա. Մնացականյան
ԿԵՆԱՖ (Hibiscus cannabinis), մոլոշազ– գիների ընտանիքի թելատու միամյա բույ– սերի տեսակ: Արմատը՝ առանցքային, ցողունը՝ կանգուն, 1–5 մ բարձրությամբ: Տերևները հերթադիր են, խոշոր, ստորին մասում՝ սրտաձև, միջինում՝ բլթակավոր, վերինում՝ նշտարաձև: Ծաղիկները խո– շոր են, բաց դեղին գույնի: Պտուղը հինգ բնանի տուփիկ Է: Սերմը՝ տուփիկաձև կամ եռանկյունաձև: 1000 սերմի կշիռը 20– 28 գ Է: Զերմասեր և խոնավասեր բույս Է: ՍՍՀՄ–ում մշակվող սորտերի չոր ցողունի թելի ելը 16–20% Է: Թելից պատրաստում են պաստառ, պարկ, պարան ևն, իսկ ցողունի մնացորդներից՝ թուղթ և շին. սալիկներ: Սերմերը պարունակում են 18–20% տեխ. յուղ, որն օգտագործվում է կաշվի, օճառի, լաքերի ու ներկերի ար– դյունաբերության մեջ, իւ!կ քուսպը՝ որ– պես կեր և պարարտանյութ: ՍՍՀՄ–ում Կ. մշակվում է Միջին Ասիայի ոռոգվող երկ– րագործության շրջաններում: Կենաֆ. /. ընդ– հանուր տեսքը, 2. ծաղիկը, 3. պտու– ղը, 4. սերմերը
ԿԵՆԳՈՒՐՈՒ, ագեվազ (Macropodi- nae), պարկավոր կաթնասունների ենթա– ընտանիք: Մարմնի երկարությունը՝ 30– 160 սմ, քաշը՝ 2–70 կգ: Հայտնի է 11 սեռ, 40 տեսակ՝ տարածված հիմնականում Ավստրալիայում և Նոր Գվինեայի կղզի– ներում: Պոչը երկար Է, հիմքում՝ լայնա– ցած: Տեղաշարժվում Է՝ ետին վերջավորու– թյունների օգնությամբ ցատկելով: Որոշ տեսակներ մագլցում են ծառերի վրա: Էգը փորի վրա ունի դեպի առաջ բացվող պարկ: Հղիությունը շատ կարճատև Է՝ 30–40 օր: Բազմանում է տարին մեկ ան– գամ: Ունենում է 1–2 թերգարգացած (հըս– կա Կ–երի ձագի մարմնի երկարությունը՝ մոտ 3 սմ) ձագ, որոնց 6–8 ամիս մայրը պահում է պարկում: Մթնշաղային կենդա– նի Է, լինում է խմբերով: Բուսակեր Է, առանձին տեսակներ սնվում են որդերով, միջատներով: խոշոր տեսակները խիստ ոչնչացվել են, մանրերը բազմաթիվ են: Հսկա կենգուրու Կ–ների մեծ խմբերը վնաս են հասցնում արոտավայրերին, գյուղատնտեսական կուլտուրաներին: Արդյունագործական օբ– յեկտ են, մորթին և միսը արժեքավոր են: Հարմարվում և բազմանում են կենդանա– բանական այգիներում:
ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆԵՐ, զ Ո Ո– պարկեր, գիտալուսավորական հիմ– նարկություններ, որտեղ (վանդակներում կամ ցանկապատված տարածությունում) պահվում և ցուցադրվում են վայրի կեն– դանիներ: Կ. ա–ի նպատակն է պահպա– նել ու բազմացնել ժամանակակից կամ անհետացող կենդանիների տեսակները (միայն Կ. ա–ում են անհետացումից պահ– պանվել Դավթի եղջերուն, վայրի ցուլը, Պրժևալսկու ձին ևն): Շատ Կ. ա–ում գի– տահետազոտական աշխատանքներ են տարվում կենդանիների կլիմայավարժեց– ման գծով, ուսումնասիրվում են կենդանի– ների հիվանդությունները, կանխարգելման ու բուժման մեթոդները, բազմացումը, կերակրումը: 1972-ին աշխարհում հաշվ– վել են ավելի քան 720 Կ. ա.: Ռուսաստա– նում առաջին Կ. ա. կազմակերպվել են 19-րդ դարի երկրորդ կեսին; Ամենահնա– գույնը Մոսկվայի կենդանաբանական այ– գին Է, որը հիմնվել է 1864-ին: Կ. ա. կան Լենինգրադում, Կիևում, Ռիգայում, Օդե– սայում, Տաշքենդում, Կազանում, Թբիլի– սիում և այլ քաղաքներում: Երևանի կեն– դանաբանական այգին հիմնադրվել Է 1940-ին, այժմ զբաղեցնում է մոտ 6 հա տա– րածություն, որտեղ պահվում են 140 տե– սակ կենդանիներ: Այգում ցուցադրվում են Հայաստանի ֆաունային բնորոշ կենդանի– ների ու թռչունների այնպիսի տեսակներ, ինչպիսիք են՝ բեզոարյան այծը, վայրի խոզերը, լեռնային կաքավները, բազմա– թիվ սողուններ, ձկներ ևն: 1968-ին կեն– դանիների մեծ հավաքածուներ են ունե– ցել Արևմտյան Բեռլինի (2243 տեսակ), Նյու Չորքի (1019 տեսակ), Լոնդոնի (1548 տեսակ), Ամստերդամի (1788 տեսակ) Կ. ա.: զ. Սահփանյան Պատկերազարդումը տես 192 –193-րդ Էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ YII:
ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ, գիտական և կուլտուր–լուսավորական հիմ– նարկություններ, որտեղ ցուցադրվում են կենդանական աշխարհի նմուշները հա– տուկ հեղուկներում կամ խրտվիլակների, կմախքի ձևով, ինչպես նաև կենդանիների եղջյուրներից, ոսկրերից, խեցիներից պատրաստված իրեր: Կ. թ–ի կարևորա– գույն խնդիրը տվյալ երկրի կենդանական աշխարհի ճանաչման և ուսումնասիրու– թյան համար գիտա–պատմական արժեք ներկայացնող հազվագյուտ տեսակների հավաքագրումն ու ցուցադրումն Է: Կեն– դանական աշխարհից ձեռք բերված նյու– թերը պահպանվում են հիմնականում երկու ձևով, լուծույթներում (ֆորմալին, սպիրտ, գլիցերին) և դրանցից խրտվիլակ– ներ պատրաստելով: Կ. թ–ում գիտական հետազոտություններ են տարվում կենդա– նիների կարգաբանության, աշխարհա– գրության, համեմատական մորֆոլոգիա– յի և անատոմիայի բնագավառում: Կ. թ–ում հավաքածուները տեղավորում են ապակե– պատ ցուցասրահներում (խոշոր օբյեկտ– ները հաճախ ցուցադրվում են բաց վիճա– կում), իսկ մանրադիտակային օբյեկտ– ները փոխարինվում են միկրոֆոտոնե– րով, նկարներով կամ մեծացված մուլյաժ– ներով: ՀՍՍՀ–ում Կ. թ. ստեղծել է Ա. Շել– կովնիկովը: Թանգարանի հիմնական նը– պատակն է ստեղծել ՀՍՍՀ–ում տարածված կենդանանմուշների լավագույն հավաքա– ծու և նպաստել կենդանաբանական գի– տության զարգացմանը: Ներկայումս կեն– դանաբանական թանգարանը ՀՍՍՀ ԳԱ կենդանաբանության ինստ–ի տնօրինու– թյան տակ Է, զբաղեցնում է 250 մ2 տա– րածություն, ունի 2 հիմնական բաժին, միջատաբանության (ցուցադրված Է 3000-ից ավելի միջատ) և ողնաշարավոր կենդանիների (500-ից ավելի կենդանի– ների խրտվիլակներ): Թանգարանում պահպանվում են Հայաստանի տարած– քից անհետացած որոշ կենդանիների ցուցանմուշներ (բորենի, գեղանի արոս, եգիպտական տառեղ ևն): ՍՍՀՄ–ում առա– վել խոշոր Կ. թ. գտնվում են Լենինգրա– դում, Մոսկվայում, Կիևում և այլուր: Ար– տասահմանում գիտական արժեքավոր բազմաթիվ հավաքածուներ պահպանվում են Նյու Չորքի, Վաշինգտոնի, Չիկագոյի, Փարիզի, Լոնդոնի և այւ քաղաքների թան– գարաններում: Մ. Ադամ յան
ԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ Հ Մ Մ Հ ԳԱ, գիտահետազոտական հիմ– նարկություն Երևանում; Կազմակերպվել է 1943-ին, Արմֆանի կենդանաբանության սեկտորի (1935-ից) հիմքի վրա, դիրեկ– տորն է եղել Մ. Տեր–Մինասյանը: 1948-ին ինստ–ը միավորվել է ՀՍՍՀ գյուղատնտե– սության մինիստրության Հողագործության ինստ–ի բույսերի պաշտպանության բաժնի հետ և կոչվել ֆիտոպաթոլոգիայի ու կեն– դանաբանության ինստ. (մինչև 1952-ը), այնուհետև վերականգնվել է որպես Կ. ի.: Կենդանաբանական սեկտորի կազմա– կերպման հիմք են հանդիսացել Ա. Շել– կովնիկովի գլխավորած արշավների ժա– մանակ ՀՍՍՀ տարբեր շրջաններից հա– վաքված կենդանիների հարուստ հավաքա– ծուները: 1978-ին ինստ–ը ուներ հետևյալ լաբորատորիաները՝ միջատաբանության, ողնաշարավոր կենդանիների, պարազի– տոլոգիայի, սաղմնաբանության և բջջա– բանության, որդան կարմրի, ակարոլո– գիայի, գենետիկայի, կենդանիների բազ– մացման, ընդհանուր հելմինթոլոգիայի, մալակոլոգիայի: Ուսումնասիրվում են կենդանիների կարգաբանության, մորֆո– լոգիայի, Էկոլոգիայի, ծագման հարցերը: Որդան կարմրի լաբորատորիայում զբաղ–